«Սիրելիս ինձնից փոքր է, ինձ մոտ այդպես է ստացվում». նախորդ տարի ամուսնալուծված Լիանան նոր ընտրյալ ունի

17:27 • 23.10.18



 

EXCLUSIVE

Երգչուհի Լիանան որոշակի դադարից հետո պատրաստվում է նոր երգերով և տեսահոլովակով ներկայանալ իր լսարանին: Ստեղծագործական նորությունից բացի երգչուհին նաև անձնական նորություն ունի, որի մասին առաջինը խոսել է Tert.am Life-ի հետ:

 

Մեկ տարի առաջ երգչուհին և իրենից 10 տարով փոքր սիրելին ամուսնալուծվեցին: Ավելի վաղ մեզ հետ զրույցում Լիանան նշել էր, որ կյանքը վերադասավորելու ցանկություն ունի: Այսօր արդեն երգչուհին անկեղծացավ, որ ընտրյալ ունի, սակայն ամուսնության հետ կապված ծրագրեր առայժմ չեն կազմում:

 

«Պաշտոնապես կարգավիճակի փոփոխություն չի եղել, բայց գնում ենք այդ ուղղությամբ: Դեռ միասին չենք ապրում, բայց շուտով կարող է այդպես էլ լինել: Ամեն դեպքում, ես այդ մարդուն սիրում եմ, նա էլ ինձ է սիրում: Կարծում եմ՝ դա ամենակարևորն է: Ես այդ թղթաբանությունը չեմ կարևորում: Այսքան ժամանակ իմ ամուսնությունները լուրջ բնույթ չեն կրել զուտ թղթաբանության առումով կամ եկեղեցական կարգով, բայց ապրում ենք 21-րդ դարում և հիմա կարևորն այն է, որ մարդիկ իրար սիրեն: Ես շատ զույգերի եմ հանդիպում, որ իրար չեն սիրում, բայց պաշտոնապես ամուսնացած են:  Ես դա չեմ հասկանում: Գուցե հիմա մարդիկ ինձ քարկոծեն նման մտածողության համար, բայց ես չեմ վախենում ասել այն, ինչ մտածում եմ», ընդգծեց երգչուհին:

 

 

Լիանան ասաց, որ ընտրյալն այլ բնագավառից է, արվեստի ոլորտի հետ առնչություն չունի: Ի դեպ, երգչուհու նախորդ ամուսնությունը լայնորեն քննարկվեց՝ պայմանավորված իր և ամուսնու միջև եղած տարիքային տարբերությամբ: Լիանան նշեց, որ այս անգամ էլ կողակիցն իրենից փոքր է, գրեթե, նույնչափ. «Այս անգամ էլ գրեթե այդքան տարիքային տարբերություն ունենք: Իմ կյանքում այդպես է ստացվում, ես մեղք չունեմ: Բնությունն է ապացուցում, որ սերը տարիք չի հարցնում: Երբ մարդը սիրում է, չի մտածում՝ տարիքը նկատի ունենամ, նոր սիրեմ: Սերը պատվերով համերգ չէ, որ պատվիրես, գա: Սիրտդ է սիրում, հոգիդ է սիրում: Դրա համար ինչ-որ մեկին մեղադրելն անընդունելի է,- ասաց նա և ավելացրեց, որ մտածում է երկորդ անգամ մայրանալու ուղղությամբ,- Մտածում եմ երկրորդ բալիկն ունենալ: Ուզում եմ աղջիկ ունենալ: Ցանկությունս է, որպեսզի որդիս միայնակ չլինի»:

 

Խոսելով որդուն՝ 6-ամյա Ալենին միայնակ մեծացնելու մասին՝ Լիանան նկատեց, որ որոշակի դժվարություններ կան, սակայն փորձում է ամեն կերպ հասցնել բավարարել երեխայի պահանջմունքներն ու լավագույնն անել նրա համար. «Երեխային միայնակ մեծացնելը բարդ է, իհարկե, չէի ուզի այդպես լիներ, բայց փորձում եմ ամեն ինչ անել երեխայիս համար։ Շատ մարդիկ են ձգտում լավագույնն անել իրենց զավակների համար, հարկ եղած դեպպքում մեռնելով էլ գնում են աշխատանքի, որ բավարարեն երեխայի պահանջները: Մեր ընտանիքում միայն ես եմ աշխատում, թեև դժվար է, փորձում եմ հասցնել: Չեմ սիրում բողոքել, Փառք Աստծո: Միշտ էլ պետք է մտածել, որ վատից վատն էլ կա»:  

 

Լիանան նշեց, որ նախկին ամուսնու և նրա ընտանիքի անդամների հետ թե՛ իր, թե՛ երեխայի շփումը երբևէ չի դադարել: «Չեմ կարծում,  որ Ալենի համար նրանց հետ չփշվելը լավ կլինի: Այդ իմաստով ես կամուրջները չեմ այրել: Ինքս էլ շփվում եմ նրա հետ: Չեմ սիրում կռվով հեռանալ:  Կստեմ, եթե ասեմ, որ ֆինանսապես նա ինձ օգնում է, բայց ես ոչինչ չեմ էլ պահանջում: Թողել եմ ինքն անի այնքան, որքան ճիշտ կհամարի: Ես դա  թողել եմ ուղղակի իր խղճի վրա: Կարծում եմ՝ դա պիտի ծնողի ցանկությամբ լինի»,- ասաց նա:

 

 

Երգչուհին նշեց, որ այս տարվանից որդին դպրոց է հաճախում: Նրա խոսքով` երեխան բավականին հեշտ է հարմարվել աշակերտի կարգավիճակին. «Ինքը շատ շփվող, սրտաբաց երեխա է, հեշտ է հարմարվում նոր միջավայրում, չնայած մենակ է մեծանում: Առավոտյան ինքնուրույն է արթնանում, որ դպրոց գնա: Իր ներքին զարթուցիչը շատ լավ է աշխատում»:

 

Անդրադառնալով ստեղծագործական կյանքին՝ երգչուհին  նշեց, որ 6 նոր երգ ունի, որոնք առայժմ գործիքավորման և ձայնագրման փուլում են: Լիանան նախատեսում է դրանցից մեկի հիման վրա նոր տեսահոլովակ ներկայացնել, նաև զուգերգով հանդես կգա քրոջ` Լիլիթ Ալավերդանի հետ: Հստակ ժամկետներ նշել, սակայն, երգչուհին դժվարացավ. «Անհատական երգ ու տեսահոլովակ վաղուց չեմ ներկայացրել, միևնույն ժամանակ, այս ընթացքում չեմ նկատել, որ ժողովրդի սերը պակասի, պարզապես հանդիսատեսի ճաշակը մի քիչ փոխվել է: Պահանջարկի առումով շատ երգեր կան, որոնք հիմա կերգենք, բայց այն ժամանակ գուցե չհասկանային»:

 

Լիանան նշեց, որ նոր երգերով իր վերադարձը գուցե շատերի համար անսպասելի լինի, քանի որ դրանք լինելու են ժամանակակից շնչով և նոր մոտեցմամբ. «Այսօրվա ժամանակին համահունչ երգեր են: Ավելի նորովի կներկայանամ հանդիսատեսին: Ինչ էլ անեմ, պիտի անեմ որակյալ տարբերակով, որովհետև ամեն ինչ անում եմ կա՛մ լավ, կա՛մ չեմ անում: Հուսով եմ ու կարծում եմ, որ հանդիսատեսը կսիրի աշխատանքներս։ Գուցե մի քիչ շոկային կլինի, քանի որ չեն սպասում ինձ այդպիսի երգերով: Միշտ շատ լուրջ երգեր են սպասում ինձնից նաև վոկալային առումով, բայց սրանք լինելու են ավելի թեթև ու գեղեցիկ հնչողությամբ երգեր: Պիտի ժամանակի շնչին համընթաց գնաս, այնպիսի բան երգես, որ մարդիկ  լսեն ու սիրեն»:

 

 

Երգչուհին նկատեց, որ տևական դադարը պայմանավորված էր ինչպես բալիկի խնամքի, այնպես էլ իր առողջական խնդիրների հետ: Լիանան ուրախությամբ փաստեց, որա սյդ ամենն արդեն անցյալում է, ինքն անցել է ակտիվ ստեղծագործական կյանքի. «Դժվար է ամբողջությամբ հաղթահարել խնդիրը, քանի որ երիկամների քարի հետ կապված խնդիրը կարող է կրկնվել, բայց վիրահատությունից հետո փորձում եմ ինձ հետևել: Դա ինձ շատ էր խանգարում, չէի կարողանում եթերների մասնակցել, շարժվել, երբ սուր ցավերս սկսում էին: Երազում էի ուղղակի շարժվել ու նախանձում էի  այն մարդկանց, որոնք կարող են քայլել, որևէ ցավ չզգալ: Դա երևի միակ դեպքն էր իմ կյանքում, որ նախանձում էի»,-ասաց երգչուհին:

 

Լիանան նշեց, որ նոյեմբերի 7-ին մեկնելու է Ավստրալիա՝ Սիդնեյ, որտեղ կմասնակցի Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված բարեգործական համերգին:

 

 

Անահիտ Հակոբյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:20 • 12/11

«Պանարմենիան մեդիա դպրոցի» սաների ավարտական միջոցառման մանրամասները

16:10 • 12/11

Առաջին ալիքը` «Եվրատեսիլում» ՀՀ մասնակցի և Նատալյա Օրեյրոյի համատեղ ելույթի լուրերի մասին

15:23 • 12/11

«Ամեն ինչ վայրկյանների ընթացքում եղավ». որդին` Լևոն Մուրադյանի մահվան և հոգեհանգստի մասին

14:41 • 12/11

Կարեն Ասլանյանի ու Մաշ Իսրայելյանի տեսահոլովակի նկարահանումը չեղարկվել է. պրոդյուսերը մեկնաբանում է

12:51 • 12/11

Հռիփսիմեի սիրո խոստովանությունը Մարտինին և որդու հետ զուգերգը. երգչուհու մենահամերգի հետաքրքիր պահերն ու հայտնի հյուրերը

17:46 • 10/11

Դիանա Գրիգորյանը՝ երգերի խոսքեր գրելու և Տիգրան Մանսուրյանից ստացած գնահատականի մասին

15:48 • 10/11

«Վստահ էի, որ այլևս չեմ ունենա իմ ընտանիքը». Մարջան Ավետիսյանն առաջին անգամ խոսում է 36 տարեկանում ամուսնանալու և սիրելիի մասին

13:59 • 10/11

Մահացել է դերասան Լևոն Մուրադյանը

13:45 • 10/11

Նազենիի, Խորենի, Հայկոյի և այլոց բացահայտումները` Հրաչ Քեշիշյանի մասին

20:10 • 09/11

Հենրիխ Մխիթարյանի նշանադրության լուրը մեծ թափ է հավաքել

17:41 • 09/11

«Որքան էլ երջանիկ լինես, մասնագիտական բացը ոչնչով չես լրացնի». Լիլի Միքայելյանը՝ 3 տարվա դադարից հետո եթեր վերադառանալու և «Ես տեսնում եմ» սերիալի մասին

15:52 • 09/11

Անժելա Բարխուդարյանի դուստրերն ու հայտնի դերասանները՝ երգչուհու նոր տեսահոլովակում

13:39 • 09/11

Նատալյա Օրեյրոն համերգ կտա Երևանում

13:06 • 09/11

Չորս ընկերոջ արկածները` հեռավոր գյուղում. «Անմոռանալի օր» կատակերգության պրեմիերան ու հայտնի հյուրերը

12:05 • 09/11

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

16:35 • 08/11

Համարձակ աղջիկները հումորային իրավիճակներում. առաջին լուսանկարները Lady Comedy նախագծի նկարահանումներից

15:15 • 08/11

«Հայ մայրեր»-ի բարեգործական Գալա ընթրիքն ու հայտնի հյուրերը

15:13 • 08/11

Բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը վթարի է ենթարկվել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

14:21 • 08/11

Yerevan Jazz Fest–ի բացումն ու Արթուրո Սանդովալի երևանյան ելույթը

18:45 • 07/11

Հասմիկ Դանիելյանն ու Վահե Զիորյանը կներկայացնեն համատեղ տեսահոլովակ՝ հայտնի երգերի cover տարբերակով

15:41 • 07/11

«Միսս հայուհի» Արենա Զեյնալյանի առանձնահատուկ 25-ամյակն ու նվերները

14:11 • 07/11

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` «Ա.Կ.Ա.» ֆիլմի փակ երեկույթին

13:03 • 07/11

Գրեմմիակիր Արթուրո Սանդովալը Երևանում նշել է տարեդարձը

17:15 • 06/11

«Քո կողքին ես ինձ պաշտպանված եմ զգում». Դիանա Գրիգորյանի հուզիչ գրառումը` որդու տարեդարձի առթիվ

16:35 • 06/11

Էմմա Մանուկյանի նոր ֆոտոշարքը` համարձակ կնոջ կերպարում

14:39 • 06/11

«Զարմանում եմ, թե ինչու այդքան երկար տևեց ինձ Երևան հրավիրելը». Արթուրո Սանդովալի ոգևորությունը և Yerevan Jazz Fest 2018-ի անակնկալները

12:55 • 06/11

«Ինչ էի անելու առանց քեզ». Քիմ Քարդաշյանի հուզիչ շնորհավորանքը մայրիկի տարեդարձի առթիվ

19:19 • 05/11

Վիկտորիա Իսակովան, Դմիտրի Նագիևը, Մաքսիմ Վիտորգան և Ալյոնա Դոլեցկայան IQOS 3-ի պրեզենտացիային. Ֆոտոշարք

18:03 • 05/11

«Մեր ընտանիքում ամեն բան նորմալ է». Լուիզա Ներսիսյանը հերքում է Հրանտ Թոխատյանից բաժանվելու լուրը

17:41 • 05/11

Սպորտային պարերի աշխարհի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր ֆուտբոլիստ և աճպարար. նոր լուսանկարներ «Մեծ փոքրիկները» նախագծի նկարահանումից

17:00 • 05/11

ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Դիանա Գրիգորյանը ներկայացել է ոստիկանության բաժին

14:39 • 05/11

«Վահեն ինձ շատ է փոխել». բացառիկ լուսանկարներ և մանրամասներ Շուշաննա Թովմասյանի հարսանիքից

12:49 • 05/11

«Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթը` Երևանում. հաղթեց Ռուսաստանից Դարյա Բարանովան, Եվա Բաղդասարյանը 4–րդ «Վիցե Միսսն» է

18:18 • 03/11

«Այս երգից սպասելիքները մեծ են». Կարեն Ասլանյանն ու Մաշ Իսրայելյանը հանդես կգան զուգերգով

15:50 • 03/11

Արևիկ Ալավերդյանի 32-ամյակի խնջույքն ու ամուսնու անակնկալը

15:41 • 03/11

«Միան ավելի ամրապնդեց մեր ընտանիքը». Վաչեն ու Գայանեն տոնում են իրենց ամուսնության 5–ամյակը

13:55 • 03/11

Լիդուշիկի մենահամերգի հետաքրքիր պահերն ու Յանայի առաջին բեմելը

18:40 • 02/11

«Ժամանակին փոքր-ինչ գեր էի, բայց ինձ նաև այդպիսին էի սիրում». Մարիա Չանդիրյանը՝ առողջ և գեղեցիկ մարմին ունենալու գաղտնինքների մասին

17:05 • 02/11

«Աղջիկս կյանքս շատ է փոխել». Ավետ Բարսեղյան

15:43 • 02/11

«Սա ինձ համար մեծ շանս է». իրականում ինչպիսին է «Ոսկե դպրոցի» Արամիկը

12:14 • 02/11

Տիգրան Համասյանի Երևանյան համերգի հետաքրքիր դրվագները

19:03 • 01/11

«Տարիներ առաջ Գոհարն ինձ մոտ էր եկել որպես հաճախորդ». Վարսահարդար-ոճաբան Անի Ավդալյանը՝ Գոհար Ավետիսյանի հետ աշխատանքային և ընկերական հարաբերությունների մասին

17:50 • 01/11

«Արամեն չէր հավատում, որ առաջին անգամ եմ պատրաստում». Աննա Թովմասյանը՝ խոհարարական հմտությունների և ամուսնուն զարմացնելու մասին

17:06 • 01/11

Քիմ Քարդաշյանն ու քույրերը Հելոուինի կապակցությամբ VS «հրեշտակների» են վերածվել

12:12 • 01/11

Ինչպես են Երևանում տոնել Հելոուինը

18:19 • 31/10

Ամուսնու և որդու անակնկալը՝ Նազիկ Ավդալյանի 32-ամյակին

16:41 • 31/10

«Պետք է ոչ մեկին չհիասթափեցնեմ». «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչ L.E.V.O.N-ը` մրցույթին նախապատրաստվելու և սպասվող բեմական շոուի մասին

15:17 • 31/10

Ալեքսանդր Պլատոյի երևանյան առաջին մենահամերգն ու հայտնի հյուրերը

14:42 • 31/10

Վարդան Հովսեփյանի որդու՝ 2 ամսական Մաքսի առաջին ֆոտոշարքը

13:59 • 31/10

«Կալանքի առաջին Նոր տարին էր, երգելու տրամադրություն բացարձակ չունեի». Վարդան Պետրոսյանի հուշերը բանտից և Ազնավուրի ազդեցությունը

12:41 • 31/10

Վարդան Պետրոսյանի վերադարձը, ֆրանսիացի երգիչ Ժերեմի Դելվեղի երևանյան բեմելն ու Ազնավուրին նվիրված համերգի մյուս հետաքրքիր դրվագները

17:17 • 30/10

«488՝ իմ թագուհու համար». Քայլի Ջեներն իր մայրիկին թանկարժեք ավտոմեքենա է նվիրել

16:00 • 30/10

«Երբ ժամանակը գա, ես չեմ թաքցնի». Էլեն Ասատրյանը՝ 22-ամյակին ստացած անակնկալի, անձնական և գործնական ձեռքբերումների մասին

13:38 • 30/10

«Lիովին չեմ կարողանում խաչ քաշել անցյալում եղած ինչ-որ բաների վրա». Հասմիկ Կարապետյանն անկեղծանում է

19:03 • 29/10

Անդո և Ռաֆո դուետը նոր երգ ու տեսահոլովակ է պատրաստում

18:33 • 29/10

Վահե Ղազարյանի դուստրը հաղթել է «Ֆրանկոֆոնիա 2018» երգի մրցույթ–փառատոնում

15:13 • 29/10

«Ժամեր շարունակ նռան հատիկների մեջ պառկելը հեշտ չէր, բայց հաճույք եմ ստացել աշխատանքից». Ռոզա Ֆիլբերգի նոր տեսահոլովակի բեքսթեյջը

15:11 • 29/10

Հակոբի պահանջները և Արմենի գնահատականը. տղաների նոր տեսահոլովակի հետաքրքիր դրվագները

15:58 • 27/10

«Ծնողներս միշտ իրականացրել են իմ երազանքները, ես կփորձեմ իրականացնել մայրիկիս երազանքը». Էմմին՝ Հայաստան այցի պատճառի և ընտանեկան կյանքի մասին

15:39 • 27/10

Քրիստինա Կարապետյանի և Կարո Նաղդալյանի նորածին որդու առաջին լուսանկարը

14:40 • 27/10

Քիմ Քարդաշյանն իր կիսամերկ ֆոտոշարքում նկարել է նաև կրտսեր դստերը

13:06 • 27/10

Գոռ Վարդանյանի նոր 18+ ֆիլմը կոռուպցիայի մասին է

19:41 • 26/10

«Ամեն ինչ խառնվեց ու ստիպված եղանք սցենարը փոխել». Նարեկն ու Սերգեյը՝ «Իմ մեծ, չաղ, հայկական Stand-up» ներկայացման մասին

17:26 • 26/10

Ալինա Մարտիրոսյանի որդու և եղբոր անակնկալն իր և Կարեն Արայանի ամուսնության 2-ամյակի առթիվ

13:55 • 26/10

Կանանց ու տղամարդկանց բարդ ընկալումները` Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակում

13:26 • 26/10

Սուրեն Առուստամյանը՝ 36-ամյակը Աթենքում նշելու և լավագույն նվերի մասին

11:01 • 26/10

Հայտնիները՝ «Ժամանակն է» ֆիլմի պրեմիերային

17:43 • 25/10

Կարեն Արայանն ու Ալինա Մարտիրոսյանը նշել են իրենց ամուսնության 2-ամյակը

14:01 • 25/10

Երևան եկած Արմուշի անակնկալը Գարիկ Պապոյանին

13:11 • 25/10

«Մի տեսարանի համար ինձ իրականում ծեծեցին». Ռաֆայել Երանոսյանը կներկայանա մանկական հեքիաթ ֆիլմի չար հերոսի կերպարում

18:21 • 24/10

«Երեխային խնամելը միայն մայրիկի պարտականությունը չէ». Վարդան Հովսեփյանը` որդու ծննդից հետո ընտանեկան կյանքի մասին

16:27 • 24/10

Ոճային լինելու 10 կանոն, որ պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ

14:40 • 24/10

«Առանց Դավթի ոչ մի որոշում չեմ կայացնում». Աննա Դովլաթյանը՝ ամուսնու հետ ֆիլմում նկարահանվելու և նրա օգնության մասին

12:35 • 24/10

«Պրոֆեսիոնալ մարդ, որի կողքին իսկապես զգում ես, որ կին ես». Նազենիի հուզիչ գրառումն Ավետի մասին

17:27 • 23/10

«Սիրելիս ինձնից փոքր է, ինձ մոտ այդպես է ստացվում». նախորդ տարի ամուսնալուծված Լիանան նոր ընտրյալ ունի

16:38 • 23/10

«Պստո, արի խաղանք». ինտելեկտուալ 3 նոր խաղ փոքրիկների ու ընտանեկան ժամանցի համար՝ «Դե խաղա»-ի ստեղծողներից

14:59 • 23/10

2018-ի գլխավոր թրենդները. ի՞նչ հագնել այս սեզոնին

14:30 • 23/10

Աշոտ Ղազարյանի երևանյան ներկայացումը տևական դադարից հետո, կնոջ օգնությունն ու կարոտը հանդիսատեսի հանդեպ

13:01 • 23/10

Ժաննա Բուտուլյանը, Անատի Սաքանյանը, Դինա Ակոպովնան և այլք՝ Կամո Ունանյանի կազմակերպած փարթիին

18:59 • 22/10

Երգչուհի Նարե Գևորգյանն ու իր պրոդյուսերը ընկերություն են անում

16:48 • 22/10

Այսօր Երվանդ Ենգիբարյանի մահվան 5-րդ տարելիցն է, դերասանը երեկ կդառնար 35 տարեկան

16:15 • 22/10

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն իրենց մեղրամիսն են վայելում Բալիում

14:04 • 22/10

Ինչպես է Երևանը տոնել իր 2800-ամյակը. մայրաքաղաքի տոնական գույներն ու տրամադրությունը

13:44 • 22/10

Անահիտ Սիմոնյանի նոր հավաքածուի ցուցադրությունը. ի՞նչ զգեստներ է մոդելավորել երգչուհին

13:21 • 22/10

Օլգա Բուզովայի գնահատականը Անահիտ Սիմոնյանի հավաքածուին, Յուլյա Ավագյանի 33-–ամյակն ու երևանյան խնջույքի մյուս հետաքրքիր դրվագները

11:37 • 22/10

Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի դստեր առաջին լուսանկարը

14:11 • 20/10

Աննա Մանուչարյանը՝ Մավրիկի կղզում հանգստի և ստեղծագործական նորության մասին

12:41 • 20/10

«Հանկարծակիի եկա ժյուրիի որոշումից». «Ոսկե դպրոցից» Իլոնան` Costa Blanca fashion week 2018-ում մրցութային տեղ չզբաղեցնելու և պլաստիկ վիրահատության դիմելու մասին

16:15 • 19/10

«Մեքենա նվեր ստանալուց հետո անհամբեր սպասում էի՝ երբ եմ վարելու». Լիլի Սարգսյանը՝ ղեկին

14:29 • 19/10

Քիմ Քարդաշյանի կիսամերկ ֆոտոշարքը՝ իր նոր ապրանքանիշի գովազդում

13:18 • 19/10

«Լիոնի հանդիսատեսի այդչափ ջերմ ընդունելությունը փոխանցվել էր մեզ». Սիրուշոյի պարը՝ Լիոնում

12:09 • 19/10

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Մկոյի մասնակցությամբ «Գործակալ 044» ֆիլմի պրեմիերային

17:51 • 18/10

Լիլի Մորտոյի՝ հիմարիկ, սեքսուալ շիկահերի կերպարը, Զառայի նոր դերն ու տղամարդիկ՝ կանանց միջավայրում. ինչպես են անցնում «Women's Club»–ի նկարահանումները

16:24 • 18/10

Լուսինե Բադալյանի որդին սկսել է նկարահանվել հեռուստասերիալում

14:02 • 18/10

«Էս հեռավորությունից խեղդվում եմ արդեն ու կիսատ եմ». Տաթևիկ Ադումյանի գրառումը եղբոր մասին

13:17 • 18/10

Անդրանիկ Հարությունյանն ու Մերի Հովհաննիսյանը սպասում են իրենց երկրորդ երեխային

11:55 • 18/10

Մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը. ստամբուլահայությունն ու թուրք մտավորականությունը սգում են Գյուլերի մահը

17:47 • 17/10

«Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ». Յանա Դանիելյանն անկեղծանում է

16:17 • 17/10

Լեդի Գագան ամուսնանում է իր մենեջերի հետ

15:07 • 17/10

«Պետք լինի, մատուցողուհի էլ կաշխատեմ». Նաիրա Մովսիսյանը սկսել է նոր գործով զբաղվել