«Միակ մարդը, ով գոհ չէ իմ վարելուց՝ Հայկոն է». Անահիտ Սիմոնյանը՝ ղեկին
Վաղուց արդեն կոտրված կարծրատիպ է, որ կանայք ղեկին զիջում են տղամարդկանց: Հայկական շոու-բիզնեսի հայտնի կին վարորդներն իրենց հերթին ամեն ինչ անում են դա ապացուցելու համար:
Tert.am Life-ի՝ «Ղեկին կանայք են» շարքում այս անգամ զրուցել ենք երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանի հետ: Անահիտը պատմեց, որ մեքենա վարել սկսել է 18 տարեկանից և արդեն 10 տարվա վարորդական կենսագրություն ունի:
«Ես, կարծես, ծնված օրվանից գիտեի, որ մեքենա եմ վարելու. փոքր տարիքում շատ էի սիրում հեծանիվ վարել ու հասկանում էի, որ հետագայում նաև մեքենա կունենամ, որովհետև միշտ դեմ եմ եղել այն կարծրատիպին, որ կինը պետք է ղեկին չնստի: Երբ սովորում էի Կոնսերվատորիայում, հենց այդ ժամանակ մեքենա վարելու կարիքը զգացի ու գնացի ավտոդպրոց: Սովորեցի երթևեկության կանոնները և սկսեցի վարել», -ասաց երգչուհին:
Անահիտի առաջին ավտոմեքենան եղել է Volkswagen (Ժուկ) մակնիշի, որը հայրիկն էր նվիրել երգչուհուն: Ներկայումս նա վարում է Mercedes CLA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել նոր վիճակում: Այն երգչուհու վարորդական կյանքում 4-րդն է. «Ներկայիս մեքենաս մեկ տարի առաջ նվիրել է ամուսինս: Այն, ինչպես և մյուս բոլոր մեքենաներս, սև է: Ես շատ եմ սիրում այդ գույնը: Սպիտակ մեքենաները համեմատում եմ սառնարանի հետ»:
Անահիտն իրեն բնորոշեց որպես կարգապահ վարորդ, որը լավ տիրապետում է երթևեկության կանոններին. «Երևանում այնպիսի երթևեկություն է, որ եթե այստեղ կարողանում ես վարել, ամբողջ աշխարհում կարող ես մեքենա վարել: Այստեղ դու պետք է մտածես ոչ միայն քո վարելու մասին, այլև ուշադիր լինես հետևից եկող ու կողքից սլացող մեքենաներին: Դրա համար հարկավոր է ունենալ ճիշտ կողմնորոշվելու կարողություն: Այսօր շատ աղջիկներ վարել սովորում են ոչ թե ավտոդպրոց հաճախելով, այլ անհատական պարապմունքներով, որևէ մեկի օգնությամբ, հետո միանգամից սկսում են վարել, բայց կարծում եմ՝ դա շատ սխալ է: Ընդհանրապես յուրաքանչյուր վարորդ, լինի կին, թե տղամարդ, պարտադիր պետք է ավտոդպրոց հաճախի, որպեսզի ոչ միայն իմանա ոտքը գազին սեղմելն ու արգելակելը, այլև երթևեկության կանոններին տիրապետի»:
Անահիտի խոսքով` սեփական օրինակով կարողանում է կոտրել կարծրատիպը, թե կանայք լավ վարորդներ չեն։ «Նույնիսկ մեքենայիս տղամարդ ուղևորներն ասում են, որ շատ հանգիստ են նստում իմ մեքենա, քանի որ ես լավ եմ վարում։ Իրականում այդպես էլ կա: Միակ մարդը, ով գոհ չէ իմ վարելուց, Հայկոն է: Նա է միշտ կողքից խոսում է ու ավելի շատ խանգարում»,– ասաց երգչուհին։
Նա հայտնեց, որ թեև ավտոպահեստամասերին, դրանց գործառույթներին ծանոթ է, բայց մեքենայի անսարքության դեպքում դիմում է մասնագետի օգնությանը: Երգչուհին փաստեց, որ իր մասնակցությամբ քիչ վթարներ են եղել: Վերջինը երեք տարի առաջ էր, բայց, Անահիտի խոսքով, մեկ այլ վարորդի անփութության պատճառով: Նման իրավիճակներում հայտնվելիս Անահիտն առաջինը զանգում է ամուսնուն՝ Հայկոյին:
Հարցին, թե հայտնի լինելը որքանո՞վ է օգնում պետավտոտեսուչների հետ շփման հարցում, ե՞րբ են վերջին անգամ կանգնեցրել իր մեքենան, երգչուհին պատասխանեց. «Երկու ամիս առաջ, ամրագոտի չգցելու համար: Հաշվի առնելով ակտերիս քանակը՝ ես միշտ տուգանվում եմ ավելի շատ սխալ կայանելու պատճառով: Իհարկե, եղել են դեպքեր, երբ ինձ ճանաչել են, ընդառաջել են ու բարի ճանապարհ մաղթել, բայց կան նաև դեպքեր, երբ չեն ճանաչել և մենք կրկին շատ ջերմ ու նորմալ կերպով ենք բաժանվել»:
Երգչուհին նշեց, որ երևանյան խցանումների ժամանակ նյարդերը տեղի չեն տալիս, հիմնականում աշխատում է չվարել այն փողոցներով, որոնք խցանված չեն, իսկ երբ հայտնվում է խցանման մեջ՝ դիմում է երաժշտության օգնությանը:
«Միացնում եմ իմ սիրած երգերն ու վայելում: Թե ինչ երգ կլսեմ, կախված է տրամադրությունից, բնականաբար, երբ ունենում եմ մելանխոլիկ տրամադրություն, լսում եմ դանդաղ երգեր, հակառակ դեպքում, ռիթմիկ: Ռուսական էստրադան եմ շատ սիրում, նաև ռեպ,- ասաց նա և ավելացրեց, որ ամուսնու երգացանկից էլ երգեր ունի իր փլեյլիստում,– երբ շատ եմ կարոտում Հայկոյին, մեքենայիս մեջ իր երգերն եմ լսում»:
Անահիտի խոսքով` իր մեքենայի հիմնական ուղևորներն ընտանիքի անդամներն ու ընկերներն են: Երգչուհին ասաց, որ չի սիրում վարորդի կարգավիճակով երկար ճանապարհ գնալ: «Ամենաերկար ճանապարհը, որ գնացել եմ, դեպի Եղեգնաձոր է եղել, կեսից քունս տանում էր, հասկացա, որ ես երկար ճանապարհ չեմ կարողանում գնալ»:
Մեքենայում երգչուհին, ինչպես և շատ կանայք, հասցնում է շպարը թարմացնել և այլ գործողություններ անել. «Մեքենայիս մեջ նաև սնվում եմ, քանի որ ժամանակս քիչ է լինում ինչ-որ տեղ դա անելու համար»:
Երգչուհին ասաց, որ մեքենային արտաքինից դիզայենրական լուծումներ չի տվել և խոստովանեց, որ նման բաներ արել է առաջին մեքենայի դեպքում։
«Մեքենայիս մեջ մշտապես օրհնված խաչն է կախված և քանի որ աղջկա մեքենա է, միշտ օծանելիք կա»,-եզրափակեց երգչուհին:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ