«Երևանում TOYOTA եմ վարում, Բարսելոնայում՝ BMW». Աստղիկ Սաֆարյանը՝ ղեկին
Տրամաբանություն, զգուշություն, դիմացինի վարքագիծը կանխատեսելու ունակություն և զգոնություն. հենց այս հատկանիշներն է կարևորում երգչուհի Աստղիկ Սաֆարյանը վարորդ դառնալու համար: Tert.am Life-ի «Ղեկին կանայք են» խորագրում այս անգամ ներկայացնում ենք Աստղիկին՝ վարորդի կարգավիճակում:
Նա պատմեց, որ մեքենա վարել սկսել է 2008 թվականից, երբ 22 տարեկան էր, չնայած վարորդական իրավունքը ձեռք է բերել ավելի վաղ՝ 2006 թվականին: Երգչուհու խոսքով՝ վարորդ դառնալն իր համար եղել է անհրաժեշտություն:
«Որոշեցի վարորդ դառնալ, քանի որ աշխատանքիս բնույթը տարածքային առումով բազմազան էր. Ժամանակս արդյունավետ բաշխելու համար զգացի, որ իմ մեքենայով տեղափոխվելու անհրաժեշտություն ունեմ,- ասաց երգչուհին, ապա ավելացրեց, որ մինչև օրս վարում է իր առաջին մեքենան,- Քանի որ բնույթով միասեր եմ, դեռ ոչ մի կերպ չեմ կարողանում հրաժարվել իմ առաջին մեքենայից, չնայած գիտակցում եմ, որ արդեն ժամանակն է։ Ես վարում եմ թե՛ Երևանում, թե՛ Բարսելոնայում։ Երևանում TOYOTA մակնիշի մեքենա, իսկ Բարսելոնայում՝ ավելի ամուր մեքենա՝ BMW մակնիշի»,-ասաց նա:
10 տարվա վարորդական փորձի ընթացքում Աստղիկը նկատել է, որ կանայք, որպես վարորդ, որոշակիորեն զիջում են տղամարդկանց. «Ինչ-որ տեղ համաձայն եմ, որ կանայք տղամարդկանցից լավ վարորդներ չեն, քանի որ ինչպես բոլոր հարցերում, այս դեպքում ևս կանանց և տղամարդկան մտածելակերպը տարբերվում են, ինչն անդրադառնում է վարելու վարքագծի վրա։ Տղամարդիկ ավելի համարձակ են վարում, մյուս կողմից՝ կանայք ավելի զգույշ են, ինչը լավ է»:
Երգչուհին իրեն բնորոշեց որպես շատ կարգապահ վարորդ և դժվարացավ մտաբերել, թե վերջին անգամ, երբ են Ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել իր մեքենան. «Վարում եմ առանց խախտումների և միայն կանոններով, գրեթե միշտ, զիջում եմ դիմացինիս»:
Երգչուհին նշեց, որ շատ վաղուց վթարային իրավիճակներում չի հայտնվել. «Վարելուս առաջին տարիներին եղել են վթարային թեթև իրավիճակներ, փառք Աստծո, ոչ լուրջ: Նման իրավիճակներում առաջին հերթին զանգահարում եմ եղբորս և մեքենայի մեջ սպասում եմ մինչև նա գա, այդ ընթացքում նա տեղեկացնում է ԱՊՊԱ-ին և ամեն բան օրինական կերպով լուծվում է»:
Չնայած տարիների փորձին` Աստղիկը նշեց, որ, միևնույն է, մեքենայի ցանկացած անսարքության դեպքում ինքնուրույն խնդիրը կարգավորել չի կարողանում և կրկին դիմում է եղբայրների օգնությանը: Ամենաերկար ճանապարհը, որ իր մեքենայով գնացել է երգչուհին Իսպանիայում է եղել։
«Երևի Բարսելոնայից Ջիրոնա ճանապարհն էր, բայց եվրոպական շատ քաղաքներ այնքան մեծ են, որ մի կետից մյուսը տեղափոխվելը իրենով արդեն դառնում է երկար ճանապարհորդություն, այդ առումով Երևանն ուղղակի հրաշալի է, երբ մի տեղից մյուս տեղը գնալու համար պահանջվում է մոտ 10 րոպե։ Ուղղակի հրաշալի է, քանի որ օրվա ընթացքում կարողանում ես հասցնել անել շատ աշխատանք, իսկ դրսում քաղաքների մեծության պատճառով օրվա ընթացքում հասցնում ես անել լավագույն դեպքում 2 կարևոր գործ և օրվա վերջում հոգնածությունդ ավելի մեծ է լինում»,– նկատեց նա։
Բարսելոնայում վարելուց հետո, երևանյան երթևեկությանն ու, հատկապես, խցանումներին Աստղիկը հերոսաբար դիմադրում է և, գրեթե, չի նյարդայնանում։ «Ես վարելուց հանգստանում եմ, և եթե շտապելու խնդիր չի լինում, եթե չեմ ուշանում, օրինակ, ուղիղ եթերից կամ այլ կարևոր նկարահանումից, հանդիպումներից, երբեք չեմ նյարդայնանում խցանումներին։ Միգուցե, ինձ նյարդայնացնի դիմացինիս սխալ ու ոչ գրագետ վարելաձևը։ Բացի այդ, խցանումների ժամանակ, երբ պարապ եմ մնում, երբեմն, սելֆիներ եմ անում, ինչը, իհարկե, ճիշտ չէ և երբեք խորհուրդ չեմ տալիս իմ երկրպագուներին, իմ հետևողներին:)»,– ժպիտով ասաց երգչուհին ու հավելեց, որ միայն այդ ժամանակ է իրեն թույլ տալիս սելֆիներ անել։
Աստղիկի խոսքով` իր մեքենայի հիմնական ուղևորը քույրն է, ով ևս վարում է մեքենան անհրաժեշտության դեպքում, և սիրելի ընկերները: Երգչուհին նշեց, որ վարելու ընթացքում սիրում է երաժշտություն լսել և բացահայտեց իր վատ սովորությունը՝ լսել բարձր հնչողությամբ:
Ինչպես հայտնի է, շատ կին վարորդներ մեքենայում հասցնում են անել կիսատ թողած գործերը՝ շպարը թարմացնել կամ աշխատանքային եռուզեռի արանքում ընդմիջել: Աստղիկն ասում է, որ այս տեսանկյունից ավելի զուսպ է. «Բարսելոնայում վարելիս միգուցե ճանապարհների երկար լինելու պատճառով, երբեմն, ստիպված զուգահեռ սնվում եմ, բայց Երևանում վարելիս, հավանաբար, միայն սուրճն է, որ ղեկին կարող եմ հանգիստ վայելել, դա ևս անում եմ ժամանակի սղության պատճառով»:
Աստղիկը թվարկեց նաև իրերը, որոնք մշտապես իր մեքենայի մեջ են։ «Սիրելի կատարողների դիսկո-դարան, օծանելիք, իմ ձայնասկավառակներից, և այն ամսագրերից, որոնց շապիկին եղել եմ ես, վերջինները հիմնականում նվիրելու նպատակով պահվում են մեքենայիս մեջ»,- եզրափակց երգչուհին:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից