«Մեծ ռիսկ կար, որ այլևս չեմ քայլի». Գարիկն առաջին անգամ խոսում է վիրահատությունից հետո առաջացած բարդության, այլևս չքայլելու մտքին հարմարվելու, հուսալքության ու կյանքը վերաարժևորելու մասին

15:47 • 24.05.18



EXCLUSIVE

 

Դերասան, հաղորդավար երաժիշտ Գարիկ Պապոյանի համար տարեսկիզբը բավականին բարդ էր։ Նա դիմեց վիրահատության` ժամանակին ունեցած սպորտային վնասվածքի հետևանքները շտկելու, սակայն հետվիրահատական ընթացքն այնքան հարթ չանցավ, որքան նախատեսվում էր։ Գարիկին սպառնում էր ամբողջ կյանքում այլևս չքայլելու վտանգ։ Այս մասին բացառիկ հարցազրույցը դերասանը վստահել է Tert.am Lifeին։ Նա առաջին անգամ խոսել է հետվիրահատական բարդությունների պատճառի, այդ ընթացքում իր հոգեվիճակի, հուսալքության, այլևս չքայլելու մտքի հետ հարմարվելու, բայց, ի վերջո, կրկին ոտքի կանգնելու մասին։

 

Վիրահատություն և անսպասելի բարդություններ

 

Գարիկը պատմեց, որ առաջին վիրահատությունից հետո ակնկալում էր 2-3 շաբաթ անց վերադառնալ աշխատանքի, ուստի, որոշեց հանրայնացնել հիվանդանոցում լինելու փաստը։ «Այդ փուլի լավ տրամադրությունս ինձ թույլ տվեց ամենով կիսվել մարդկանց հետ, որպեսզի նրանք էլ ինձ ոգևորեն, ուժ տան, սակայն առաջ եկան խնդիրներ, որոնք ինձ ստիպեցին ավելի քան 2 ամիս չքայլել։ Այլևս չէի ուզում կիսվել ինֆորմացիայով, որովհետև, ըստ կանխատեսումների, վերջն այդքան էլ լավ չէր լինելու։ Այդ ամենի  մասին խոսելու տրամադրություն չունեի, մինչև ամեն ինչ նորից վերականգվեց,  հասավ հուսալի մակարդակի, վերադարձա աշխատանքի, տրամադրությունս էլ բացվեց»,– ասաց Գարիկը։

 

Հանդիսատեսն ամբողջ ընթացքում ոգևորել է դերասանին։ Ասում է` այս ամիսներին մարդկանց` բարեմաղթանքներով, աղոթքներով նամակների հոսքը չի դադարել։

 

 

Անդրադառնալով քննարկումներին, թե առաջին վիրահատությունն անհաջող է անցել բժշկական սխալի հետևանքով, Գարիկը պարզաբանեց, որ նման դեպքերում միշտ ռիսկ կա։ Դերասանը շտապեց շեշտել, որ շրջապատված է եղել պրոֆեսիոնալ, ջերմ ու հոգատար բժիշկներով։

 

«Ինձ հետ աշխատող բժիշկները հրաշալի մասնագետներ և մարդիկ էին, սակայն ամեն վիրահատության մեջ կա նաև բախտի գործոն։ Ինչ–որ բան այնպես չլինելու ռիսկը վիրահատությունների ժամանակ փոքր տոկոս է կազմում, սակայն  կա։ Ինձ մոտ այդ բախտի գործոնը չաշխատեց այնպես, ինչպես պետք էր։ Հաջորդ 3 վիրահատությամբ  փորձում էինք վերականգնել այն, ինչ ռիսկի տակ էր հայտնվել` քայլելու հնարավորությունն ու վերջնական  վերականգնումը։ Մինչև վերջին վիրահատությունը մեծ ռիսկ կար, որ այլևս չեմ կարողանա քայլել,– ասաց հաղորդավարը, ապա հավելեց,–  4 վիրահատությունն էլ արել ենք նույն կլինիկայում։ Վերջին վիրահատության ժամանակ Շվեյցարիայից Հայաստան ժամանեց մի բժիշկ, որն ասաց` ուղղակի կփորձենք, Աստված տա, ստացվի։ Փորձեցինք, Աստծո կամոք, ստացվեց»։

 

3 ամսվա ընթացքում Գարիկը 4 վիրահատության է ենթարկվել, որոնցից ամենակարճը տևել է 3 ժամ։ Ասում է`2–ից ավելի վիրահատության ենթարկվելն արդեն իսկ բարդ է, սակայն 4-ն էլ պատվով է հաղթահարել,  կյանքին սպառնացող հետքեր չեն մնացել։

 

 

Անորոշության ու հուսալքության պահեր

 

Անցնող ամիսները Գարիկի համար եղել են վայրիվերումներով։ Հումորիստը փորձում է իր մեջ պահել վատ հուշերն ու էմոցիաները, սակայն խոստովանում է` կյանքի այս փուլը շատ բարդ էր։ «Ահավոր սթրեսային փուլ էր, սակայն հասկանում եմ, որ իմ տեղում լինելն ավելի լավ էր, քան ծնողներիս, ընտանիքիս անդամների փոխարեն։ Իրենց համար շատ ավելի սթրեսային էր,– ասաց դերասանը, հետո նկատեց,– չեմ կարող ասել` հուսալքություն եղե՞լ է, թե՞ ոչ, որովհետև ամպլիտուդա կար` մի օր հույս կար, հաջորդ օրը վիճակը շատ էր վատանում, հետո էլի լավանում էր... Փորձում էինք հնարավոր ամեն ինչ` լիներ ցավոտ  պրոցեդուրա, թե ուղղակի փորձարկում։ Արդյունքում 3-4 օր հույս էր լինում, հետո մեկ էլ հուսախաբվում էինք։ Անորոշության մի պահ կար, որը բթացրել էր զգացողություններս։ Թվում է` այս 3 ամիսը պետք է կյանքումս ամենաերկարը թվային, սակայն ակնթարթային անցան, որովհետև շոկային էլեմենտ ունեին։ Իմ պահվածքի մանրամասները, երբեմն, չեմ էլ հիշում, ընտանիքիս անդամներն են պատմում»։

 

Հոգեբանական բարդ փուլում Գարիկը հատել է նաև ագրեսիայի սահմանը, սակայն շատ արագ է վերագտել հույսն ու ինքն իրեն համոզել` ամեն ինչ լավ է լինելու։ «Ինքս ինձ բռնացրեցի այդ ծայրահեղության վրա, երբ սկսեցի համացանցում ուսումնասիրել իմ վիճակում գտնվող մարդկանց  մեկնաբանությունները։ Երբ տեսա, որ մարդիկ գրում են` 7 տարի է, 10 տարի է` ինձ մոտ ոչինչ չի փոխվում, ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ կարող է պոռթկումներ ունենամ։ Երևի, վայրկյանների պահ էր, հետո գիտակցեցի, որ սխալ հողի վրա եմ, սկսեցի հակառակը ներշնչել ինձ։ Ինձ համոզեցի, որ ես այդ մեկնաբանությունները գրող մարդկանց թվին չեմ պատկանում, որ կան մարդիկ, ում մոտ լավ ելք է եղել, ուղղակի չեն գրել այդ մասին»,– հիշեց դերասանը։

 

Գարիկը պատկանում է այն մարդկանց թվին, ում նման իրավիճակում խանգարում էին հաճախակի տեսակցությունները։ Այնուամենայնիվ, ընկերներն ու հարազատները Գարիկին մենակ չեն թողել։

 

 

«Երբ մարդիկ ամեն օր զանգում էին, հետաքրքրվում, իսկ ես չէի կարողանում պատասխանել, որովհետև ոչինչ չէր փոխվում, անկարողությունից սկսում էի նյարդայնանալ։ Ծնողներիս, ընկերներիս խնդրել էի այնքան  ժամանակ ինձ չհարցնել ինչպես եմ, մինչև մի օր կարթնանամ, կասեմ` լավ եմ։ Տեսակցություններն էլ խնդրել էի սահմանափակել։ Շատ անգամ ինձ չէին լսում, գալիս էին, բայց լինում են պահեր, երբ չես ուզում քեզ այդպես տեսնեն։ Եթե լավ բան  չունես ասելու, նախընտրում ես լռել, խոսելդ չի գալիս։ Առավել նյարդայնացնում է այն, որ նման դեպքերում բոլորը նույն հարցերն են տալիս, հետո սկսում են այնպիսի խորհուրդներ տալ, որոնք արդեն դիտարկել ես, փորձել։ Հիմա էլ իմ հարազատներին խնդրել եմ ինձ շաբաթը մեկ հարցնել` ինչպես եմ, որովհետև փոփոխությունն այդքան արագ չի լինում»։

 

Վերագտած կյանք

 

Անկողնային վիճակում անցկացրած օրերին Գարիկը կյանքը վերաարժևորելու, ունեցածը վերագնահատելու հնարավորություն է ունեցել։ «Ամեն ինչին ուրիշ տեսանկյունից ես նայում. հաճախ մենք ընդունում ենք, որ շատ բան մեր կյանքում այդպես էլ պետք է լիներ։ Նման իրավիճակում հասկանում ես, որ այն, ինչ ունես, կարող էր և չլինել։ Ոչ մի վայրկյան չի կարելի մտածել, թե ինչ–որ բանից ապահովագրված ես. ինձ հետ էլ անկանխատեսելի մի պահի այնպիսի բան եղավ, որի հետ պետք էր հաշվի նստել։ Եթե ստացվեր  վատագույն սցենարը, դրա հետ էլ հաշվի կնստեի, ինչպես շատ մարդիկ են հաշվի նստել այդ փաստի հետ, ուժեղ են ու ապրում են»,– ասաց դերասանը։

 

Հումորիստն իրեն հոգեպես նախապատրաստել էր վատագույն սցենարին. «Երբ չես կարողանում ինչ–որ բան փոխել, անկախ քեզանից հենց վատագույն սցենարի վրա ես կենտրոնանում։ Մտածում ես` դե լավ, ուրեմն  այսպես կապրենք։ Ընտրություն չունենալու դեպքում տրամադրվելը վայրկյաններ է տևում։ Օրեր չես նախապատրաստվում, ուղղակի ընդունում ես, որ այդպես է ստացվել։ Ես հիմա էլ չեմ կարողանում վերջնական քայլել, բայց մենք մեր աշխատանքը այնպես ենք դասավորում, որ դա չզգացվի։ Հնարավոր է` հանդիսատեսը ինչ–որ բան նկատի, սակայն դրա պատճառով թուլացած հաղորդում չենք ունենա։ Մենք միանգամից հարմարվեցինք այս վիճակին, նույնիսկ, եթե ավելի վատ լիներ, հարմարվելու էինք այդ վիճակին»։

 

 

3 ամիս` առանց ստեղծագործելու

 

Հիվանդանոցում և տանը անցկացրած 3 ամսվա ընթացքում Գարիկը չի ստեղծագործել։  Խնդիրն այն չէ, որ ստեղծագործական դեպրեսիայի մեջ էր, պարզապես, ի վիճակի չէր նույնիսկ նստել։ «Չեմ ուզում շատ մանրամասնել, թե ինչ ամիսներ ու օրեր եմ ունեցել, սակայն այն կարգավիճակը, որում այս ամիսների ընթացքում էի, ոչ մի կերպ թույլ չէր տալիս ինչ–որ բանով զբաղվել։ Այս ամիսներն աշխատանքային իմաստով  կորցրած եմ համարում։ Եղան պահեր, երբ զգացի, որ մուսսան գալիս է, պետք է երգ գրել, սակայն ոչ մի կերպ չկարողացա, նստել չէի  կարողանում, իսկ նվագելու, ձայնագրելու համար պետք էր նստել։ Այդ պահին հիասթափվում էի, նյարդայնանում, որ չէի կարողանում գրել, անցնում, գնում էր,– ասաց նա, ապա հավելեց, որ նոր խանդավառությամբ է վերադարձել աշխատանքի։ –Եթե առաջ ինչ–որ մի պահ հոգնածություն էի զգում, ամենը կորցնելու դառնությունը փորձելուց հետո, ամեն ինչ շատ ավելի քաղցր է դարձել։ Անկախ ինձնից մի քանի անգամ ավելի լավ եմ աշխատում, ավելի շատ ժամանակ եմ տրամադրում այս ամենին»։

 

Գարիկի համար առավել բարդ էր մտովի հրաժարվել երաժշտական ելույթների էներգետիկայից։ Զրույցի ընթացքում դերասանը ոչ մի անգամ չօգտագործեց անվասայլակ բառը, սակայն մտովի պատկերացրել էր` ինչպիսին է լինելու երաժշտական ուղին, եթե նորից չքայլի։ «Ինձ համար ամենացավալին հանկարծ երաժշտական ու համերգային մասը կորցնելն էր, որովհետև հաղորդավարությամբ կարող էի զբաղվել նստած, սակայն  երաժշտությունը, նվագելը էմոցիա են պահանջում, որը նստած բարդ է տալ։ Մտածում էի, որ դա կարող է  զոհաբերելու կարիք լինի»,– ասաց երաժիշտը, որը մայիսի 27–ին դադարից հետո առաջին անգամ կենդանի ելույթ կունենա։ Ասում է` հնարավոր է առաջիկա համերգներին չկարողանա բեմում իրեն դրսևորել այնպես, ինչպես առաջ, սակայն հիմա արդեն վստահ է` աստիճանաբար կվերադառնա երաժշտական ակտիվությանը։ 2–3 ժամ բեմում լինելու համար Գարիկն ու ընկերները տեխնոլոգիա են մշակում կիթառով նվագելու, բայց ծանրությունն իր վրա չվերցնելու համար։ «Հիմա չունեմ կիթառի ծանրությունը պահելու ուժ, կիթառն օդում պահելու հարմարանք ենք մտածում։ Այդ դեպքում,  կարծում եմ, պատվով դուրս կգամ առաջիկա համերգների տակից»,– վառվող աչքերով ասաց դերասանը։

 

 

Վերադարձ աշխատանքի

 

Գարիկի հետ մեր հանդիպումը կայացավ հարազատ «Լավ երեկոյի» նկարահանման ժամանակ։ Դերասանը ոգևորությամբ էր մասնակցում աշխատանքային ընթացքին։ Թեև, երբեմն, նկատելի էր, որ հենման կետ է փնտրում, ժամեր տևող նկարահանմանը մնաց առանց տրտնջալու։ Ասում է` հիմա ավելի է գնահատում սիրելի աշխատանքը։

 

«Ավելի լավ է անառողջ աշխատել, քան առողջ  չաշխատել։ Շատ բարդ է, երբ կտրվում ես այն տեմպից, որին սովոր ես։ Ես որոշեցի վերջնական առողջացման փուլն անցնել աշխատանքին զուգահեռ։ Եթե չես զբաղվում սիրելի աշխատանքով, չես անում այն, ինչ ուզում ես, առողջանալու իմաստ չկա»,– նկատեց հաղորդավարը, ում առօրյան այժմ հագեցած է ոչ միայն ստեղծագործական աշխատանքով, նկարահանումներով, այլև վերականգնողական վարժություններով։ Դերասանն օրը 3-4 ժամ հատկացնում է վարժություններին, հետևողական է բժիշկների ցուցումներին, քանի որ գիտի` ինչ վտանգի առաջ կարող է կանգնել. «Փառք Աստծո, հիմա ինձ բավականին  լավ եմ զգում։ Բժիշկներն ասում են, որ վերջնական վերականգնումը կտևի մոտ 1 տարի, սակայն ես բոլոր ցուցումներն անում եմ, որպեսզի 1 տարին հնարավորինս կրճատեմ։ Այս բարդությունն իմ աշխատանքի մեջ բավականին խանգարում է, բայց բժիշկները մեծ հույս են տվել, որ վերջնական  վերականգնում կլինի»։

Ամալյա Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:02 • 18/10

«Էս հեռավորությունից խեղդվում եմ արդեն ու կիսատ եմ». Տաթևիկ Ադումյանի գրառումը եղբոր մասին

13:17 • 18/10

Անդրանիկ Հարությունյանն ու Մերի Հովհաննիսյանը սպասում են իրենց երկրորդ երեխային

11:55 • 18/10

Մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը. ստամբուլահայությունն ու թուրք մտավորականությունը սգում են Գյուլերի մահը

17:47 • 17/10

«Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ». Յանա Դանիելյանն անկեղծանում է

16:17 • 17/10

Լեդի Գագան ամուսնանում է իր մենեջերի հետ

15:07 • 17/10

«Պետք լինի, մատուցողուհի էլ կաշխատեմ». Նաիրա Մովսիսյանը սկսել է նոր գործով զբաղվել

13:24 • 17/10

Երգիչ Էրիկն ու ընկերուհին՝ Սվետլանան, բաժանվել են

12:40 • 17/10

«Զանգեցի, որ շնորհավորեմ, էլի ծխում էիր... էլի նեռվայնացա, էլի բան չի փոխվել». Երևան վերադարձած Էմմիի շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի 64–ամյակին

18:40 • 16/10

Չհրապարակված լուսանկարներ Մարինկա Խաչատրյանի նշանդրեքից

18:09 • 16/10

Նոր լուսանկարներ Շուշաննա Թովմասյանի և Վահե Սայանի հարսանիքից

16:36 • 16/10

19-ամյա Լիդուշիկի կերպարանափոխությունն ու Սարգիս Գրիգորյանի դստեր՝ Յանայի աշխարհը նոր տեսահոլովակում

14:46 • 16/10

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն այսօր ամուսնանում են

18:53 • 15/10

«Անկախ լսարանի արձագանքից երգելու եմ». Էլեն Ասատրյանը կներկայանա որպես երգչուհի և տեսահոլովակ կունենա

16:34 • 15/10

Լիլիթ Բաբասյանի 27-ամյակի անակնկալ խնջույքն ու հուզիչ օրը

15:39 • 15/10

Երգչուհի Անուշիկ Ավագյանն 1-ին տեղն է զբաղեցրել Costa Blanca fashion week 2018 նորաձևության միջազգային մրցույթում. ֆոտոշարք

14:12 • 15/10

Արամեի և Միհրան Հարությունյանի զվարճալի լուսանկարները

13:33 • 15/10

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը սպասում են իրենց առաջնեկին

15:50 • 13/10

Ինչպես են անցել «Վիտամին» ակումբի նոր նախագծի` Women's Club–ի առաջին նկարահանումները

15:37 • 13/10

Նորոյի առաջին մենահամերգն ԱՄՆ–ում. միջոցառման հետաքրքիր դրվագները` ֆոտոշարքով

15:09 • 13/10

«Հայ փոքրիկները և 60-ից բարձր տարիքի մարդիկ կզարմացնեն հեռուստադիտողներին». պրոդյուսերը` «Մեծ փոքրիկների» նոր եթերաշրջանում սպասվող անակնկալների մասին

14:46 • 13/10

Իրինա Թովմասյանի և դստեր հանգիստը Եգիպտոսում

17:42 • 12/10

Հրապարակվել է «Орёл и решка»–ի հայաստանյան թողարկման անոնսը

17:00 • 12/10

Առաջին լուսանկարները Սարգիս Գրիգորյանի, Խորեն Լևոնյանի, Աննա Գրիգորյանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ նոր ֆիլմից

15:06 • 12/10

Շուշան Երիցյանի 26-ամյակի խնջույքը, թանկարժեք նվերն ու ամենամեծ երազանքը

12:53 • 12/10

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գալա համերգի հետաքրքիր դրվագները և Ազնավուրի մահով Մակրոնի երաժշտական անակնկալի խափանումը

18:21 • 11/10

«Շատ երկար եմ սպասել երեխայիս ծննդին». Արամ Չախոյանը՝ 45 տարեկանում հայր դառնալու և կնոջ հետ ավելի ամուր հարաբերությունների մասին

16:01 • 11/10

Սոֆի Դևոյան կրտսերի դիզայներական առաջին աշխատանքների ցուցահանդեսը

14:10 • 11/10

Զազի փորձը Հանրապետության հրապարակում. ի՞նչ է սպասվում այսօրվա համերգին և որքան է տևելու նրա ելույթը

17:47 • 10/10

«Գյումրեցիների հյուրասիրությունը սիրահարվելու հատկություն է». Ռոզի Ավետիսովայի նոր ֆոտոշարքն ու տպավորությունները Գյումրիից

16:41 • 10/10

Անի Լուպեն վնասվածք է ստացել և վիրահատվել. «Ազիզյանների» նոր եթերաշրջանում նա կլինի ձեռնափայտերով

15:51 • 10/10

Նույն քաղաքում տարբեր խնջույքներ. ինչո՞ւ են Արամեն ու Աննան առանձին խնջույքներով տոնում երգչի 36–ամյակը

14:47 • 10/10

«Հանրությունը կբացահայտի նոր Լիլի Մորտո». Women's Club նախագծի մանրամասներն ու առաջին թողարկման քաղաքական շեշտադրումը

11:31 • 10/10

Ծնվել է երգիչ Մհերի առաջնեկը

17:23 • 09/10

«Հաճույքով եմ դուրս գալու բեմ». «Ոսկե դպրոցից» Իլոնան մեկնել է Իսպանիա` մասնակցելու Costa Blanca fashion week մրցույթին

15:43 • 09/10

Մոսո Կարապետյանի նորածին որդու առաջին լուսանկարները

15:16 • 09/10

«Ամուսնուս լավագույն նվերը բնակարան ձեռք բերելն էր». Նառա Դիլանյանի ամուսնության 5–ամյակն ու նոր ֆոտոշարքը

14:04 • 09/10

«Անսպասելի զարգացումներ կլինեն». «Էլենի օրագրի» սցենարիստը` Բեն Ավետիսյանի անսպասելի մուտքի և դերերի վերադասավորման մասին

13:35 • 09/10

Իվետա Մուկուչյանի անձնական պատմությունը` «Մարգո» եռագրությունում

18:08 • 08/10

Մենչը բացահայտում է, թե ինչ պայմաններում է ապրում Մոսո Կարապետյանն ԱՄՆ–ում

15:02 • 08/10

Սարգիս և Մանո Գրիգորյանների դստեր` Յանայի, 7–ամյակի խնջույքն ու ծնողների նվերը

14:33 • 08/10

Օլգա Բուզովայի հայ անձնակազմը, Պավել Վոլյայի հայկական մոնոլոգն և այլ հետաքրքիր դրվագներ` Comedy club–ի երևանյան վերջին եթերից

13:43 • 08/10

5 տարվա դադարից հետո Վարդան Պետրոսյանն առաջին անգամ Երևանում բեմ կբարձրանա` ի հիշատակ Ազնավուրի

14:19 • 06/10

Փարիզի հայկական եկեղեցում Ազնավուրի հոգեհանգստի կարգը տրվել է նեղ շրջանակում՝ մտերիմների ներկայությամբ

13:57 • 06/10

«Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից` շվեդուհուց, շատ բան է սովորել». Արտակ Հերիքյանի հուշերն Ազնավուրի հետ հարցազրույցից

13:27 • 06/10

«Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի». Շառլ Ազնավուրի մտքերը՝ կյանքի դժվարին ուղու, սիրո և իր երգարվեստի մասին

11:22 • 06/10

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

17:50 • 05/10

«Չեմ սիրում խաբել հանդիսատեսին». Աղաս Մանուկյանի նոր սթենդ-ափ ներկայացումն ու անակնկալ հյուրը

15:00 • 05/10

Աճպարարական հետաքրքիր հնարքներով շոու` «Արմենիա TV»–ի եթերում

14:13 • 05/10

«Հայրիկիս վատառողջ լինելու պատճառով դադարեցրել էի աշխատանքները». Արևիկ Ալավերդյանի նոր ֆոտոշարքն ու սպասվող նորությունը

11:58 • 05/10

Ֆրանսիայում մեկնարկում է Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը (ուղիղ միացում)

18:39 • 04/10

Հայկ Մարությանի մասնակցությամբ նոր կատակերգությունն այսօրվանից բոլոր կինոթատրոններում է

17:28 • 04/10

«Ազիզյանների» նոր դերակատարը Գարիկ Պապոյանն է. առաջին կադրերը նկարահանումներից

14:47 • 04/10

«Այսպիսի կերպարով դեռ չեմ ներկայացել». Բեն Ավետիսյանը` «Երևիից» դուրս գալու պատճառի և «Էլենի օրագիրը 2»–ում նոր դերի մասին

12:29 • 04/10

Վարուժան Մարգարյան. «Հիասթափություններս օգտագործել եմ ավելիին հասնելու համար».

18:47 • 03/10

25 մասանոց նոր հեռուստասերիալ` Լիլի Միքայելյանի, Ռիփփիի և այլոց մասնակցությամբ

18:17 • 03/10

«Հայաստան է ժամանելու ոչ թե Սելին Դիոնը, այլ Անժելիկ Կիժոն, որը համարվում է Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոնը». Ժակը հերքում է իր հայտնած տեղեկությունը

15:20 • 03/10

Marbey–ի 30-ամյակի երեկույթն ու ամենամեծ անակնկալը

13:03 • 03/10

«Ստացա իմ երազանքների մեքենան». ընկերոջ 20 հազար դոլար արժողությամբ նվերը` մոդել Ռոմելլա Թամարյանին

15:50 • 02/10

Մերժված սրտերի լավագույն սփոփողը. Daily Mail-ի ուշագրավ անդրադարձն Ազնավուրի կյանքին

15:27 • 02/10

«Ամեն ինչ դեռ առջևում է». Մենչի 43-ամյակը՝ ԱՄՆ-ում

12:57 • 02/10

«Դու դատարկ թողեցիր քո տեղը, բայց քո թողած սերը երբեք դատարկ չի մնալու». Սելին Դիոնի ու այլ աստղերի գրառումները Շառլ Ազնավուրի մասին

11:50 • 02/10

Շառլ Ազնավուրի հրապարակած վերջին լուսանկարն ու գրառումը մահից մեկ օր առաջ

21:13 • 01/10

Բարի ճանապարհ, քեզ, իմ պաշտելի կուռք... փոքրիկ հսկա... մեծ հայ... Վարդան Պետրոսյանի հուզիչ գրառումը

18:14 • 01/10

Հայտնիների գրառումները Շառլ Ազնավուրի մասին

16:09 • 01/10

Մահացել է Շառլ Ազնավուրը

14:39 • 01/10

«Սա ամենահետաքրքիր եթերաշրջանն է լինելու». առաջին լուսանկարները «Ոսկե դպրոցի» նոր եթերաշրջանի նկարահանումներից

12:29 • 01/10

Նազենին, Ավետը, Գարիկը և այլք` Սոնա Ռուբենյանի քրոջ և Սամվել Ալեքսանյանի զարմիկի հարսանիքին

14:00 • 30/09

Հարսն ու փեսան՝ Yerevan Color Run 2018-ում. գունազարդ վազքի հետաքրքիր դրվագները

17:49 • 29/09

Ստանսիլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման աժիոտաժը. Ելենա Վարդանյանը, Լիլիա Մուկուչյանը և այլք կբոյկոտեն, եթե չանցնի իրենց միասնական թեկնածուն` Կարեն Ներսիսյանը

17:39 • 29/09

«Լուիզա Ղամբարյանի ուղևորն անակնկալ մատուցեց նրան». Taxi Battle նախագծի հետաքրքիր դրվագներն ու եթերաշրջանի ավարտին սպասվող անակնկալը

17:14 • 29/09

Կարեն Ասլանյանի հարսանեկան տեսահոլովակը

13:03 • 29/09

«ՀԱՅ ՖԵՍՏ» 16-րդ միջազգային թատերական փառատոնի բացումն ու հետաքրքիր դրվագները

11:31 • 29/09

Թաթան, Լիլի Մորտոն և Իվետա Մուկուչյանը՝ Պավել Վոլյայի և Գարիկ Մարտիրոսյանի թիրախում. Comedy Club-ի նոր թողարկումը Երևանից

18:36 • 28/09

Օլգա Բուզովայի «փեսացուն» հրաժարվել է նրանից 2 մլն ռուբլու դիմաց

18:27 • 28/09

«Դժվար է շնչել առանց քեզ, իմ Արման». Սուսաննա Պետրոսյանի գրառումը` եղբոր մահվանից հետո

17:55 • 28/09

Արմուշի որդու` Դանիի դերասանական առաջին քայլերն ԱՄՆ–ում

15:27 • 28/09

Հայկական գաթան` Գինեսի ռեկորդների գրքում. Կարապի լճում կայացած համտեսն ու միջոցառման մանրամասները

13:15 • 28/09

Խորեն Լևոնյանի, Արաքսյա Մելիքյանի և այլոց մասնակցությամբ «Սասնա ծռեր» ներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը

17:55 • 27/09

Հայտնի մայրիկները` «Մայրիկի օրագիրը» գրքի շնորհանդեսին

16:32 • 27/09

Yell Extreme Park, Սևան, Պոնչիկանոց. Орёл и решка–ի հայաստանյան նկարահանումների լուսանկարներն ու մանրամասները

15:12 • 27/09

Անատի Սաքանյանը` Մարիամ Մելիքյանին իր Ինստագրամից ջնջելու պատճառի և նրա հետ վիճելու լուրերի մասին

14:53 • 27/09

Եվա Բաղդասարյանի համարձակ ֆոտոշարքն ու դրա արձագանքները

13:27 • 27/09

Խորեն Լևոնյանը, Սարգիս Գրիգորյանը, Աննա Գրիգորյանը և այլք` գեղարվեստական նոր ֆիլմում

18:49 • 26/09

«Ազիզյանները» կունենա նոր եթերաշրջան. սիթքոմում կլինի հայտնի այլ դերասան

18:13 • 26/09

ԱՄՆ–ում լույս աշխարհ է եկել Մոսո Կարապետյանի առաջնեկը

18:07 • 26/09

Նաստյա Իվլեեվան այցելել է Հայաստան և Երևանում նկարահանել «Орёл и решка»-ի հերթական թողարկումը

17:28 • 26/09

Հայտնիների լուսանկարները Սոչիից, որտեղ պատրաստվում են հայկական մրցանակաբաշխությանը

16:30 • 26/09

Չհրապարակված լուսանկարներ «Ֆուլ հաուս 2»-ի նկարահանման հրապարակից

15:29 • 26/09

Ծնվել է Քրիստինայի և Կարոյի առաջնեկը. ծնողները հայտնել են փոքրիկի անունը

18:12 • 25/09

«Այս տարեդարձս ուզում եմ մենակության մեջ անցկացնել». Իննա Խոջամիրյանը՝ 23-ամյակին խնջույք չկազմակերպելու պատճառի և ստացած անակնկալի մասին

15:55 • 25/09

Ռազմիկ Ամյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ավրաամ Ռուսոն և այլ հայտնի արտիստներ՝ Սոչիում կայանալիք «Արմենիա TV»-ի «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը

13:06 • 25/09

Մանկական հեքիաթ ֆիլմ՝ Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի, Շուշաննա Թովմասյանի և այլոց մասնակցությամբ

18:37 • 24/09

System of a Down խմբի անդամ Շավո Օդաջյանն ու Սիրուշոն հանդես կգան համատեղ աշխատանքով

15:56 • 24/09

Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դստեր տարեդարձի խնջույքն ու անակնկալ նվերները

13:39 • 24/09

Մարջան Ավետիսյանը անձնական կյանքում նորություն ունի. դերասանուհին սիրելիի հետ լուսանկար է հրապարակել

13:00 • 24/09

Դելոյի որդու՝ Նարեկ-Քրիստոյի 2-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը

20:40 • 22/09

«Մանկական Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը կներկայանացնի L.E.V.O.N-ը

17:50 • 22/09

Սոնա Ռուբենյանի հանգիստը Վենեցիայում

17:37 • 22/09

«Մինչև լուսաբաց նշեցինք ծնունդս». Միհրան Ծառուկյանի 31-ամյակի անակնկալը

15:03 • 22/09

Comedy Club-ի ելույթը Երևանում. առաջին եթերն արդեն հասանելի է