«Ես խոսում եմ «Եվրատեսիլում» հաղթելու մասին, «Դեպի Եվրատեսիլում» հաղթանակի համար կասկած չունեմ». Մհեր
EXCLUSIVE
Փետրվարի 19-ին, 22-ին և 25-ին կկայանա «Դեպի եվրատեսիլ» մրցույթը, որի ժամանակ հանդիսատեսն ու պրոֆեսիոնալ ժյուրին կընտրեն «Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանի պատվիրակին։ Երգիչ Մհերի անունը մրցույթի շրջանակում ամենաքննարկվողներից մեկն է։ Նախ` քննարկվում էր, որ նրան օժանդակում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, այնուհետև, որ նրա երգը պլագիատ է։ Այս թեմաների շուրջ մինչև այս մեկնաբանություն էր տալիս միայն Մհերի պրոդյուսերը` Գեորգի Հարությունյանը։ Tert.am Life–ը զրուցել է անձամբ Մհերի հետ։
«Ակնկալիքս այն է, որ Հայաստանը հաղթանակով վերադառնա «Եվրատեսիլից» և մրցույթը բերի Հայաստան։ Կարծում եմ` իմ երգը հաղթական է։ Ես խոսում եմ Լիսաբոնում հաղթանակի համար։ Այստեղի հաղթանակի համար կասկած չունեմ։ Չեմ կարող ասել` ինչն է ինձ այդպիսի վստահություն տվել, դա ներքին զգացողություն է»,– ասաց նա։
Վերջին շրջանում շատ են խոսակցությունները, որ Մհերը կարող է հաղթել Առաջին տիկնոջ աջակցությամբ։ Անդրադառնալով հարցին` գուցե նրա հետ մտերմությո՞ւնն է իրեն այդպիսի վստահություն տվել, երգիչը պատասխանեց. «Ռիտա Ալեքսանդրովնան բացարձակ կապ չունի «Եվրատեսիլ» մրցույթի հետ։ Մրցույթով զբաղվում է Հանրայինը։ Հանրապետության Առաջին տիկինը չի զբաղվում «Եվրատեսիլ» մրցույթով, զբաղվում է տարբեր գործունեությամբ` բարեգործությամբ, օգնում եմ շատ մարդկանց։ Կարծում եմ` ազդեցություն լինել չի կարող։ Մենք ընդհանրապես չենք խոսել իմ մասնակցության մասին»,– ասաց երգիչը։
Խոսելով մրցակիցների մասին` Մհերն ասաց, որ չի ցանկանում որևէ կարծիք հայտնել, ամեն մեկն անում է իր գործն այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում։ «Դա երաժշտի, արտիստի տեսակն է։ Ամեն մեկն ունի իր տեսակը, ներկայացման ձևը, երգի ոճը։ Դա նորմալ ստեղծագործական պրոցես է։ Հաղթելու է արդարությունը, լավ երգելը։ Չկան երգեր, որոնց ինձ համար լուրջ մրցակից եմ համարում։ Կան լավ երգեր, բայց ես չեմ համարում, որ դրանք մրցակից են»,– ասաց նա, իսկ հարցին` արդյոք իրեն մրցակցությունից դուրս է համարում, պատասխանեց. «Հարցն այդ չէ, ուղղակի ամեն երգիչ վստահ է իր երգի, ստեղծագործության վրա։ Ես ունեմ իմ կարծիքն ու երաժշտական հայացքները»։
Անդրադառնալով պրոդյուսերի` ավելի վաղ արված հայտարարությանը, թե մրցույթի մյուս մասնակիցները չեն կարող մրցել Մհերի հետ, երգիչն ասաց. «Ես կարող եմ ասել, որ այդ մրցույթի յուրաքանչյուր մասնակցի համար շատ լավ հնարավորություն է` ցույց տալ իր հնարավորությունները, քանի որ մասնակիցներից շատերը նոր քայլեր են անում երգարվեստում։ Սա հարթակ է, որպեսզի իրենք լավ ներկայանան, որոշակի ճանաչում ձեռք բերեն»։
Մհերը չի համարում, որ իր երգը կրկնօրինակում է Queen խմբի Who wants to live forever հանրահայտ երգը։ «Ասողների միջից որևէ մեկը չկա, որ երգել է այդ խմբի հետ, իսկ ես եղել եմ այն մարդը, որը 2004–ին կանգնել է նրանց հետ նույն բեմահարթակում, աշխատել է նրանց հետ։ Բացարձակ ոչ մի նմանություն չկա իմ և իրենց երգերի միջև։ Միգուցե, I want to live forever և Who wants to live forever վերնագիրն է մարդկանց շեղում։ Իմ ստեղծագործական պրոցեսի արդյունքն է, որ ես այդպիսի երգ երգեի։ Ինչի մասին երգեի` ջրի՞, քամո՞ւ, չգիտեմ... սիրո՞։ Շատ կլիներ, հետաքրքիր չեն այս թեմաները արդեն»– ասաց նա։ Հարցին` նկատի ունի, որ Սևակ Խանաղյանի «Քամի» երգը հետաքրքիր չէ՞, նա արձագանքեց. «Ես դա չասացի, ես ուղղակի օրինակ բերեցի թերթիկների, ծաղիկների, բնության մասին։ Պետք է երգես այնպիսի երգ, որը հաստատ կկպնի եվրոպացի հանդիսատեսին»։
Ինչ վերաբերում է «Դեպի եվրատեսիլի» բեմում սպասվող շոուին, Մհերն ասաց, որ բացահայտումներ անել չի ուզում։ «Շոուն պետք է շարունակվի»,– նկատեց նա։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 15:57 • 01/05 Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար մարոկկական ոճով կազմակերպած խնջույքը (լուսանկարներ) Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները:
-
Մշակույթ 15:57 • 01/05 Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար մարոկկական ոճով կազմակերպած խնջույքը (լուսանկարներ) Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները:
-
Մշակույթ 15:57 • 01/05 Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար մարոկկական ոճով կազմակերպած խնջույքը (լուսանկարներ) Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները:
-
Սոցցանցեր 14:46 • 29/04 «Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է». Սիրուշոյի լուսանկարները՝ երեխաների հետ (տեսանյութ, լուսանկարներ) «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր եկեղեցիներ բացահայտելու, Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ուզում եմ սովորեն գնահատել ու միևնույն ժամանակ այստեղ իրենց հանգիստ զգալ, այստեղ է դեռ պահպանվում հայի բանալին, հայկական ակունքը, արժեքը»:
-
TV, կինո 18:00 • 30/04 «Սյուրպրիզ» սիթքոմի 4–րդ եթերաշրջանը, BACKSTAGE լուսանկարներն ու հարցազրույցները գլխավոր հերոսների հետ Եթերաշրջանի «սյուրպրիզներով» լի սիթքոմը՝ «Սյուրպրիզ»–ը 4–րդ եթերաշրջանով վերադառնում է Արմենիա հեռուստաընկերության եթեր։ Սիթքոմի անակնկալները շարունակվում են, իսկ սցենարիստները վստահեցնում՝ այս եթերաշրջանը տարբերվելու է նախորդներից։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
11:03 • 01.05.24 Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը (տեսանյութ)
Photographer
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)