«Չեք պատկերացնի` ինչ անակնկալ էր ինձ համար». Սյուզան Մարգարյանը` Սիրուշոյի անակնկալի և իր երգերին թոռնիկների արձագանքի մասին

14:47 • 04.12.17



EXCLUSIVE

Երգչուհի Սյուզան Մարգարյանը մի քանի օրից նոր տեսահոլովակ կներկայացնի «Ամանոր» երգի հիման վրա, որի ռեժիսորը դուստրն է` Սիրուշոն։ Երգչուհին նկարահանման հրապարակում արված լուսանկարները բացառիկ կարգով տրամադրել է Tert.am Life-ին և պատմել նոր աշխատանքի մանրամասները։

 

Երգը 2010 թվականին թողարկված «Նոր տարի» ձայնասկավառակից է, որի բոլոր երգերի երաժշտությունն ու խոսքերը հեղինակել է Սիրուշոն։ Ձայնասկավառակը ներառում է 8 երգ։

 

«Երբ թողարկեցի «Նոր տարի» ալբոմը, որոշել էինք ամեն Նոր տարվան մի տեսահոլովակ ներկայացնել, սակայն 2 տեսահոլովակ նկարահանելուց հետո դադար առանք։ Ավագ թոռնիկս ծնվեց, հետո կրտսերը... Ես շատ էի ուզում, որ Նոր տարվա շեմին  ուրախ երաժշտություն հնչի երեխաների համար։ Ցանկությունս մեծ էր, բայց չէի նախաձեռնում տեսահոլովակի նկարահանում։ Իրագործողը  Սիրուշոն էր, այս տարի նա ինձ անակնկալ մատուցեց»,– ասաց երգչուհին։

 

 

Տկն Սյուզանը իմացել է տեսահոլովակի նկարահանման մասին, երբ դուստրն արդեն ամեն ինչ նախապատրաստել էր։ Այս տեսահոլովակում Սիրուշոն հանդես է գալիս որպես ռեժիսոր. նա գիտի, թե ինչպես է պատկերացնում է դեռևս 22 տարեկանում հեղինակած երգի տեսահոլովակը։ Այնպես որ, երկրպագուները կտեսնեն Սիրուշոյի ամանորյա հեքիաթը։

 

«Նկարահանումներից 2 օր առաջ Սիրուշոն ասաց, որ պատրաստ լինեմ այդ օրվա համար։ Չեք պատկերացնի` ինչ անակնկալ էր ինձ համար։ Սիրուշոն ամեն ինչ գերազանց էր կազմակերպել։ Առավոտյան ժամը 8–ին գնացի դիմահարդարման, վարսահարդարման։ Ժամը 10–ին նկարահանող անձնակազմն արդեն ինձ էր սպասում։ Հագուստներն ու ամեն ինչ պատրաստված էին»,– պատմեց տկն Սյուզանը ու հավելեց, որ դիմահարդարումը վստահել են Ագա Քանքանյանին և Մերի Համբարձումյանին, վարսահարդարումը` Նանա Հունանյանին։

 

Տեսահոլովակի համար տաղավարը զարդարել է ստեղծագործական թիմը` ստեղծելով իրենց պատկերացրած հեքիաթային միջավայրը։ «Շատ գեղեցիկ զարդարված  տաղավար էր։ Ներս մտնելուն պես հեքիաթային մի տեղ ընկա։ Քանի որ ձայնասկավառակը հիմնականում երեխաների համար է, տեսահոլովակում  էլ շատ երեխաներ կան։ Նախատոնական հեքիաթային տեսահոլովակ է, մայրիկը  խաղում է երեխաների հետ, համեղ ուտեստներ պատրաստում նրանց համար։ Կարծում եմ` շատ բարի տեսահոլովակ է լինելու»,– ասաց նա։

 

 

Սիրուշոն իր փոքրիկներին, երբեմն, ցույց է տալիս երկրպագուներին, սակայն հեռվից։ Նկարահանման օրը Tert.am Life–ը նրա մենեջեր Նունե Խուրշուդյանից հետաքրքրվել էր` արդյոք տատիկի տեսահոլովակում ինչժոր կերպ տեղ կգտնեն նաև Սիրուշոյի որդիները, Նունեն ասել էր, որ ամեն ինչ պարզ կլինի տեսահոլովակի թողարկվելուց հետո։

 

Տկն Սյուզանը հարցին ավելի հստակ պատասխան տվեց` Սիրուշոյի երեխաները տեսահոլովակում ներգրավված չեն։ Ամանորյա հեքիաթում մասնակցություն ունի երգչուհի Լանա Խաչատրյանի դուստրը` Նունեն։ Մյուս երեխաները հայտնի ընտանիքներից չեն։

 

«Նույնիսկ չգիտեմ` ինչպես են ընտրել փոքրիկներին, քանի որ նախապատրաստական փուլին չեմ մասնակցել։ Շատ համով բալիկներ էին, նկարահանումները  շատ ուրախ մթնոլորտում անցան։ Թիմը հսկայական աշխատանք էր արել Սիրուշոյի  գլխավորությամբ։ Սիրուշոն միշտ աշխատում է օպերատոր Արտյոմ Աբովյանի հետ։ Այս անգամ էլ էին միասին աշխատել. սցենարով և ռեժիսորական աշխատանքով Սիրուշոն է զբաղվել, օպերատորն Արտյոմն էր։ Շատ շնորհակալ եմ տղաներին`լավ աշխատանքի համար։ Իրենք աշխատում էին որպես մի թիմ։ Ես ուղղակի նայում էի, հիանում ու հպարտանում»,– պատմեց երգչուհին, ապա հավելեց, որ փորձում են հնարավորինս արագ ավարտել մոտնաժային աշխատանքներն ու տեսահոլովակը ներկայացնել հանդիսատեսի դատին։

 

 

Սյուզան Մարգարյանը վերջին տարիներին ակտիվ գործունեություն չի ծավալում որպես երգչուհի։ Նա նշեց, որ դա պայմանավորված էր ի հայտ եկած առողջական խնդիրներով, որոնք հաղթահարել է։ «Հուսով եմ, արդեն կշարունակեմ գործել։  Ստեղծագործական բացն ինձ համար լրանում էր թոռնիկներովս»,– ասաց նա։

 

Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե ինչպես են թոռնիկները` Ռոբերտն ու Միքայելը, արձագանքում տատիկի կատարմամբ մայրիկի հեղինակային երգերին։ Պարզվեց` նրանք էլ են երգերի երկրպագուները։

 

«Լսում են, ուրախանում։ Շատ են սիրում թե՛ իրենց մամայի, թե՛ իմ երգերը։ Մեծը, նույնիսկ, երգում է բառերը, իսկ փոքրը շատ ոգևորվում է։  Երաժշտություն լսելու առումով երկուսն էլ ակտիվ են, կատարողական առումով դեռ չեմ կարող ասել»,– ասաց տատիկը։

 

Լուսանկարները` Սարգիս Մկոյանի

Ամալյա Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:53 • 15/10

«Անկախ լսարանի արձագանքից երգելու եմ». Էլեն Ասատրյանը կներկայանա որպես երգչուհի և տեսահոլովակ կունենա

16:34 • 15/10

Լիլիթ Բաբասյանի 27-ամյակի անակնկալ խնջույքն ու հուզիչ օրը

15:39 • 15/10

Երգչուհի Անուշիկ Ավագյանն 1-ին տեղն է զբաղեցրել Costa Blanca fashion week 2018 նորաձևության միջազգային մրցույթում. ֆոտոշարք

14:12 • 15/10

Արամեի և Միհրան Հարությունյանի զվարճալի լուսանկարները

13:33 • 15/10

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը սպասում են իրենց առաջնեկին

15:50 • 13/10

Ինչպես են անցել «Վիտամին» ակումբի նոր նախագծի` Women's Club–ի առաջին նկարահանումները

15:37 • 13/10

Նորոյի առաջին մենահամերգն ԱՄՆ–ում. միջոցառման հետաքրքիր դրվագները` ֆոտոշարքով

15:09 • 13/10

«Հայ փոքրիկները և 60-ից բարձր տարիքի մարդիկ կզարմացնեն հեռուստադիտողներին». պրոդյուսերը` «Մեծ փոքրիկների» նոր եթերաշրջանում սպասվող անակնկալների մասին

14:46 • 13/10

Իրինա Թովմասյանի և դստեր հանգիստը Եգիպտոսում

17:42 • 12/10

Հրապարակվել է «Орёл и решка»–ի հայաստանյան թողարկման անոնսը

17:00 • 12/10

Առաջին լուսանկարները Սարգիս Գրիգորյանի, Խորեն Լևոնյանի, Աննա Գրիգորյանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ նոր ֆիլմից

15:06 • 12/10

Շուշան Երիցյանի 26-ամյակի խնջույքը, թանկարժեք նվերն ու ամենամեծ երազանքը

12:53 • 12/10

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գալա համերգի հետաքրքիր դրվագները և Ազնավուրի մահով Մակրոնի երաժշտական անակնկալի խափանումը

18:21 • 11/10

«Շատ երկար եմ սպասել երեխայիս ծննդին». Արամ Չախոյանը՝ 45 տարեկանում հայր դառնալու և կնոջ հետ ավելի ամուր հարաբերությունների մասին

16:01 • 11/10

Սոֆի Դևոյան կրտսերի դիզայներական առաջին աշխատանքների ցուցահանդեսը

14:10 • 11/10

Զազի փորձը Հանրապետության հրապարակում. ի՞նչ է սպասվում այսօրվա համերգին և որքան է տևելու նրա ելույթը

17:47 • 10/10

«Գյումրեցիների հյուրասիրությունը սիրահարվելու հատկություն է». Ռոզի Ավետիսովայի նոր ֆոտոշարքն ու տպավորությունները Գյումրիից

16:41 • 10/10

Անի Լուպեն վնասվածք է ստացել և վիրահատվել. «Ազիզյանների» նոր եթերաշրջանում նա կլինի ձեռնափայտերով

15:51 • 10/10

Նույն քաղաքում տարբեր խնջույքներ. ինչո՞ւ են Արամեն ու Աննան առանձին խնջույքներով տոնում երգչի 36–ամյակը

14:47 • 10/10

«Հանրությունը կբացահայտի նոր Լիլի Մորտո». Women's Club նախագծի մանրամասներն ու առաջին թողարկման քաղաքական շեշտադրումը

11:31 • 10/10

Ծնվել է երգիչ Մհերի առաջնեկը

17:23 • 09/10

«Հաճույքով եմ դուրս գալու բեմ». «Ոսկե դպրոցից» Իլոնան մեկնել է Իսպանիա` մասնակցելու Costa Blanca fashion week մրցույթին

15:43 • 09/10

Մոսո Կարապետյանի նորածին որդու առաջին լուսանկարները

15:16 • 09/10

«Ամուսնուս լավագույն նվերը բնակարան ձեռք բերելն էր». Նառա Դիլանյանի ամուսնության 5–ամյակն ու նոր ֆոտոշարքը

14:04 • 09/10

«Անսպասելի զարգացումներ կլինեն». «Էլենի օրագրի» սցենարիստը` Բեն Ավետիսյանի անսպասելի մուտքի և դերերի վերադասավորման մասին

13:35 • 09/10

Իվետա Մուկուչյանի անձնական պատմությունը` «Մարգո» եռագրությունում

18:08 • 08/10

Մենչը բացահայտում է, թե ինչ պայմաններում է ապրում Մոսո Կարապետյանն ԱՄՆ–ում

15:02 • 08/10

Սարգիս և Մանո Գրիգորյանների դստեր` Յանայի, 7–ամյակի խնջույքն ու ծնողների նվերը

14:33 • 08/10

Օլգա Բուզովայի հայ անձնակազմը, Պավել Վոլյայի հայկական մոնոլոգն և այլ հետաքրքիր դրվագներ` Comedy club–ի երևանյան վերջին եթերից

13:43 • 08/10

5 տարվա դադարից հետո Վարդան Պետրոսյանն առաջին անգամ Երևանում բեմ կբարձրանա` ի հիշատակ Ազնավուրի

14:19 • 06/10

Փարիզի հայկական եկեղեցում Ազնավուրի հոգեհանգստի կարգը տրվել է նեղ շրջանակում՝ մտերիմների ներկայությամբ

13:57 • 06/10

«Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից` շվեդուհուց, շատ բան է սովորել». Արտակ Հերիքյանի հուշերն Ազնավուրի հետ հարցազրույցից

13:27 • 06/10

«Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի». Շառլ Ազնավուրի մտքերը՝ կյանքի դժվարին ուղու, սիրո և իր երգարվեստի մասին

11:22 • 06/10

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

17:50 • 05/10

«Չեմ սիրում խաբել հանդիսատեսին». Աղաս Մանուկյանի նոր սթենդ-ափ ներկայացումն ու անակնկալ հյուրը

15:00 • 05/10

Աճպարարական հետաքրքիր հնարքներով շոու` «Արմենիա TV»–ի եթերում

14:13 • 05/10

«Հայրիկիս վատառողջ լինելու պատճառով դադարեցրել էի աշխատանքները». Արևիկ Ալավերդյանի նոր ֆոտոշարքն ու սպասվող նորությունը

11:58 • 05/10

Ֆրանսիայում մեկնարկում է Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը (ուղիղ միացում)

18:39 • 04/10

Հայկ Մարությանի մասնակցությամբ նոր կատակերգությունն այսօրվանից բոլոր կինոթատրոններում է

17:28 • 04/10

«Ազիզյանների» նոր դերակատարը Գարիկ Պապոյանն է. առաջին կադրերը նկարահանումներից

14:47 • 04/10

«Այսպիսի կերպարով դեռ չեմ ներկայացել». Բեն Ավետիսյանը` «Երևիից» դուրս գալու պատճառի և «Էլենի օրագիրը 2»–ում նոր դերի մասին

12:29 • 04/10

Վարուժան Մարգարյան. «Հիասթափություններս օգտագործել եմ ավելիին հասնելու համար».

18:47 • 03/10

25 մասանոց նոր հեռուստասերիալ` Լիլի Միքայելյանի, Ռիփփիի և այլոց մասնակցությամբ

18:17 • 03/10

«Հայաստան է ժամանելու ոչ թե Սելին Դիոնը, այլ Անժելիկ Կիժոն, որը համարվում է Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոնը». Ժակը հերքում է իր հայտնած տեղեկությունը

15:20 • 03/10

Marbey–ի 30-ամյակի երեկույթն ու ամենամեծ անակնկալը

13:03 • 03/10

«Ստացա իմ երազանքների մեքենան». ընկերոջ 20 հազար դոլար արժողությամբ նվերը` մոդել Ռոմելլա Թամարյանին

15:50 • 02/10

Մերժված սրտերի լավագույն սփոփողը. Daily Mail-ի ուշագրավ անդրադարձն Ազնավուրի կյանքին

15:27 • 02/10

«Ամեն ինչ դեռ առջևում է». Մենչի 43-ամյակը՝ ԱՄՆ-ում

12:57 • 02/10

«Դու դատարկ թողեցիր քո տեղը, բայց քո թողած սերը երբեք դատարկ չի մնալու». Սելին Դիոնի ու այլ աստղերի գրառումները Շառլ Ազնավուրի մասին

11:50 • 02/10

Շառլ Ազնավուրի հրապարակած վերջին լուսանկարն ու գրառումը մահից մեկ օր առաջ

21:13 • 01/10

Բարի ճանապարհ, քեզ, իմ պաշտելի կուռք... փոքրիկ հսկա... մեծ հայ... Վարդան Պետրոսյանի հուզիչ գրառումը

18:14 • 01/10

Հայտնիների գրառումները Շառլ Ազնավուրի մասին

16:09 • 01/10

Մահացել է Շառլ Ազնավուրը

14:39 • 01/10

«Սա ամենահետաքրքիր եթերաշրջանն է լինելու». առաջին լուսանկարները «Ոսկե դպրոցի» նոր եթերաշրջանի նկարահանումներից

12:29 • 01/10

Նազենին, Ավետը, Գարիկը և այլք` Սոնա Ռուբենյանի քրոջ և Սամվել Ալեքսանյանի զարմիկի հարսանիքին

14:00 • 30/09

Հարսն ու փեսան՝ Yerevan Color Run 2018-ում. գունազարդ վազքի հետաքրքիր դրվագները

17:49 • 29/09

Ստանսիլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման աժիոտաժը. Ելենա Վարդանյանը, Լիլիա Մուկուչյանը և այլք կբոյկոտեն, եթե չանցնի իրենց միասնական թեկնածուն` Կարեն Ներսիսյանը

17:39 • 29/09

«Լուիզա Ղամբարյանի ուղևորն անակնկալ մատուցեց նրան». Taxi Battle նախագծի հետաքրքիր դրվագներն ու եթերաշրջանի ավարտին սպասվող անակնկալը

17:14 • 29/09

Կարեն Ասլանյանի հարսանեկան տեսահոլովակը

13:03 • 29/09

«ՀԱՅ ՖԵՍՏ» 16-րդ միջազգային թատերական փառատոնի բացումն ու հետաքրքիր դրվագները

11:31 • 29/09

Թաթան, Լիլի Մորտոն և Իվետա Մուկուչյանը՝ Պավել Վոլյայի և Գարիկ Մարտիրոսյանի թիրախում. Comedy Club-ի նոր թողարկումը Երևանից

18:36 • 28/09

Օլգա Բուզովայի «փեսացուն» հրաժարվել է նրանից 2 մլն ռուբլու դիմաց

18:27 • 28/09

«Դժվար է շնչել առանց քեզ, իմ Արման». Սուսաննա Պետրոսյանի գրառումը` եղբոր մահվանից հետո

17:55 • 28/09

Արմուշի որդու` Դանիի դերասանական առաջին քայլերն ԱՄՆ–ում

15:27 • 28/09

Հայկական գաթան` Գինեսի ռեկորդների գրքում. Կարապի լճում կայացած համտեսն ու միջոցառման մանրամասները

13:15 • 28/09

Խորեն Լևոնյանի, Արաքսյա Մելիքյանի և այլոց մասնակցությամբ «Սասնա ծռեր» ներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը

17:55 • 27/09

Հայտնի մայրիկները` «Մայրիկի օրագիրը» գրքի շնորհանդեսին

16:32 • 27/09

Yell Extreme Park, Սևան, Պոնչիկանոց. Орёл и решка–ի հայաստանյան նկարահանումների լուսանկարներն ու մանրամասները

15:12 • 27/09

Անատի Սաքանյանը` Մարիամ Մելիքյանին իր Ինստագրամից ջնջելու պատճառի և նրա հետ վիճելու լուրերի մասին

14:53 • 27/09

Եվա Բաղդասարյանի համարձակ ֆոտոշարքն ու դրա արձագանքները

13:27 • 27/09

Խորեն Լևոնյանը, Սարգիս Գրիգորյանը, Աննա Գրիգորյանը և այլք` գեղարվեստական նոր ֆիլմում

18:49 • 26/09

«Ազիզյանները» կունենա նոր եթերաշրջան. սիթքոմում կլինի հայտնի այլ դերասան

18:13 • 26/09

ԱՄՆ–ում լույս աշխարհ է եկել Մոսո Կարապետյանի առաջնեկը

18:07 • 26/09

Նաստյա Իվլեեվան այցելել է Հայաստան և Երևանում նկարահանել «Орёл и решка»-ի հերթական թողարկումը

17:28 • 26/09

Հայտնիների լուսանկարները Սոչիից, որտեղ պատրաստվում են հայկական մրցանակաբաշխությանը

16:30 • 26/09

Չհրապարակված լուսանկարներ «Ֆուլ հաուս 2»-ի նկարահանման հրապարակից

15:29 • 26/09

Ծնվել է Քրիստինայի և Կարոյի առաջնեկը. ծնողները հայտնել են փոքրիկի անունը

18:12 • 25/09

«Այս տարեդարձս ուզում եմ մենակության մեջ անցկացնել». Իննա Խոջամիրյանը՝ 23-ամյակին խնջույք չկազմակերպելու պատճառի և ստացած անակնկալի մասին

15:55 • 25/09

Ռազմիկ Ամյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ավրաամ Ռուսոն և այլ հայտնի արտիստներ՝ Սոչիում կայանալիք «Արմենիա TV»-ի «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը

13:06 • 25/09

Մանկական հեքիաթ ֆիլմ՝ Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի, Շուշաննա Թովմասյանի և այլոց մասնակցությամբ

18:37 • 24/09

System of a Down խմբի անդամ Շավո Օդաջյանն ու Սիրուշոն հանդես կգան համատեղ աշխատանքով

15:56 • 24/09

Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դստեր տարեդարձի խնջույքն ու անակնկալ նվերները

13:39 • 24/09

Մարջան Ավետիսյանը անձնական կյանքում նորություն ունի. դերասանուհին սիրելիի հետ լուսանկար է հրապարակել

13:00 • 24/09

Դելոյի որդու՝ Նարեկ-Քրիստոյի 2-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը

20:40 • 22/09

«Մանկական Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը կներկայանացնի L.E.V.O.N-ը

17:50 • 22/09

Սոնա Ռուբենյանի հանգիստը Վենեցիայում

17:37 • 22/09

«Մինչև լուսաբաց նշեցինք ծնունդս». Միհրան Ծառուկյանի 31-ամյակի անակնկալը

15:03 • 22/09

Comedy Club-ի ելույթը Երևանում. առաջին եթերն արդեն հասանելի է

12:08 • 22/09

Սոնան, Արամեն, Սոֆին, Էրիկը և այլ հայտնիներ՝ ՀՀ անկախության 27-ամյակի տոնական համերգին

18:48 • 21/09

Տոնական տրամադրություն Երևանում. ՀՀ անկախության 27-ամյակի միջոցառումները` ֆոտոշարքով

17:46 • 21/09

PROJECT LA–ը ներկայացրել է It is the hour ստեղծագործությունը՝ Ռոբին Ֆեյթի կատարմամբ

16:06 • 21/09

«Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց քեզ». Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը նշում են իրենց ամուսնության 10–ամյակը

14:53 • 21/09

Էդգար Իգիթյանի և կնոջ մեղրամսի լուսանկարները

14:07 • 21/09

«Երբեմն գրում են՝ Ինստագրամում ինձ սիրուն աղջկա տեղ եմ դրել, բայց կինոյում գեր եմ ու տգեղ». «Էլենի օրագիրը 2»-ի թմբլիկ հերոսուհին՝ իրականում կոմպլեքսներից ազատվելու մասին

17:38 • 20/09

Սիդնի Գրիգորյանը՝ 28-ամյակի առթիվ ամուսնու անակնկալի և խնջույք չկազմակերպելու պատճառի մասին

17:07 • 20/09

Տեներիֆեում ապրող և ստեղծագործող հայ տենոր Դավիթ Հովհաննիսյանը մենահամերգով հանդես կգա Երևանում

16:53 • 20/09

««Խոստումը» ֆիլմը շատ կարևոր էր աշխարհին ևս մեկ անգամ Եղեռնի մասին պատմելու համար». Էրիկ Իսրայելյանի և Ջին Բլոքի այցը Երևան և հանդիպումն ուսանողների հետ

14:46 • 20/09

«Սպիտակ» Ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

13:11 • 20/09

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ տրագիկոմեդիայի պրեմիերային

13:11 • 19/09

Ջեսիկա Սիմփսոնը երրորդ անգամ մայր կդառնա