«Երաժշտական ասպարեզում մի քանի հոգի իրենց նավթալին, կեղտոտ մտքերով թունավորում են երիտասարդների»․ Արտո Թունջբոյաջյան
Մեկ անգամ չէ, որ ինքն իր մասին խոսելիս նա ասել է` Արտո Թունջբոյաջյանին ես չեմ դարձրել էդպիսին, «Արարատ» երգն է դարձրել։ Նրա՝ երաժշտությունը նոր հնչյուններով ներկայացնելու ունակությունը 2011 թվականին չի վրիպել «ԱՄՆ ձայնագրման արվեստի և գիտության ազգային ակադեմիա»-ի աչքից, ինչի շնորհիվ Armenian Navy Band–ի ղեկավարն ամերիկացի հայտնի սաքսոֆոնահար Փոլ Ուինթերի հետ թողարկած Miho: Journey to the Mountain ալբոմի համար արժանացավ «Գրեմմի»-ի:
Արտոն մի քիչ նեղսրտելով է նշում, որ Հայաստանում իրենց խմբի ամենահայտնի գործն այդպես էլ մնաց «Արարատը», չնայած, ըստ կատարողի, դրան նախորդել ու հաջորդել են շատ ավելի արժեքավոր գործեր։
Tert.am Life-ը Արտո Թունջբոյաջյանի հետ զրուցել է հայկական երաժշտական դաշտի ու նոր ստեղծագործողների մասին։
2013 թվականին Արտոն «Հայաստանի ձայնը» մարզիչներից էր, որում եզրափակիչ դուրս եկավ իր մասնակիցներից Գայա Արզումանյանի հետ։ Նախագծի շրջանակում աղմկահարույց եղավ Արտոյի նկատողությունը ֆավորիտ Մաշա Մնջոյանին, որն էլ դարձավ նախագծի հաղթողը։ Նրա մարզիչ Սոնան սուր արձագանքեց Արտոյի նկատողությանը։ Ավելի ուշ մամուլում տարածվեց Արտոյի պարզաբանումը, ըստ որի, նա ասել էր` չեմ ուզում, որ հետագայում Մաշան երգի ռեստորաններում։
Հաշվի առնելով, որ ներկայումս ռեստորանում երգելու ճանապարհը բռնել է Արտո Թունջբոյաջյանի մասնակիցը՝ Գայա Արզումանյանը, հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է նա հետևում վերջինիս կարիերային և ինչո՞ւ այդպես ստացվեց․ «Մաշա, Գայա կամ ով ուզում է լինել՝ իրենց համար չկա ուրիշ հնարավորություն։ Գայա Արզումանյանի ձայնը, կեցվածքն ինձ դուր եկավ, այդ ժամանակ մեկը պետք էր, որպեսզի կոտրեր կարծրատիպը։ Ձայնային մրցանակ ինձ համար չկա, առհասարակ, չեմ ընդունում նման հասկացողություն։ Ես այդ նախագիծ մտնելու պատճառներ ունեի, բայց ներկայումս երաժշտական ասպարեզում մի քանի հոգի կան, որոնք իրենց նավթալին, կեղտոտ մտքերով թունավորում են երիտասարդներին։ Երիտասարդի մարմինը գործածելով` իրենց ստրուկն են դարձնում ու այդ երիտասարդն իր տաղանդի արժեքը չի կարողանում գնահատել։ Բոլորն էլ սկսում են նույն ձևով երգել»։
Երաժշտի խոսքով` դեռ այն ժամանակ ինքը կարծիք է հայտնել՝ պետք չէ որևէ մեկին կրկնօրինակել, որովհետև օրիգինալը կմնա բեմին, նրան կրկնօրինակողը ռեստորանում կլինի միայն կրկնօրինակող։ «Բոլոր երգիչ-երգչուհիները տեսահոլովակներ ունեն, բայց վերջում կամ Լոս Անջելեսում են համերգ տալիս, կամ գնում են, հարսանիքի ժամանակ երգում։ Շատ տաղանդավոր երիտասարդներ կան, որոնք չեն կարողանում հարթակ գտնել իրենց մտքերն առաջարկելու համար։ Իրենց մտքերն այստեղ չեն առաջարկում, հետո գնում են ուրիշ երկիր։ Իրենց ստեղծագործելու վստահություն տալու համար մենք պետք է իրենց կողքը լինենք, որպեսզի չընկնեն։ Պետք է նորը փորձելու հնարավորություն լինի։ Անկեղծ ստեղծագործելը միշտ էլ գնահատվում է բոլոր մասնագիտությունների դեպքում»,- ասաց Արտո Թունջբոյաջյանը։
Երաժիշտը վստահ է՝ ինքը «Գրեմմի» է ստացել նորություն բերելու, նոր մի բան փորձելու ու ներկայացնելու համար։ Նույն սկզբունքով էլ երիտասարդներին է խորհուրդներ տալիս։
«Մեր երաժշտական շուկան պետք է կարգի բերվի, որպեսզի միայն հարսանիքի շուկա չդառնա։ Շուկա չլինելու պատճառը կոնկրետ միտք չունենալն է։ Հասարակ օրինակ բերեմ՝ սկավառակ վաճառելու մշակույթը գրեթե կորավ՝ ինչո՞ւ, որովհետև մարդիկ տեսան, որ սևերը ավտոմեքենաների հետևը նստած ավելի շատ փող են կարողանում աշխատել։ Իրենք էլ դա օգտագործելով կոնցեպտ մտածեցին ու ստեղծեցին նոր շուկա։ Մենք էլ պետք է տեղի շուկան կառուցենք, բայց դրա համար անհրաժեշտ է նախապես մտածված կոնցեպտ ունենանք։ Պետք է այդ հարցի շուրջ հավաքվեն շատ մարդիկ, որ հնարավոր լինի արդյունքի հասնել»,- ասաց երաժիշտը։
Խոսելով «ռաբիս» երաժշտության մասին` Արտո Թունջբոյաջյանը նշեց, որ ճաշակը ձևավորվում է ժամանակի ընթացքում։ Շրջապատից ու առաջարկված որակից է կախված, թե ինչպիսին կդառնաս տարիներ հետո։ «Մարդուն ասում ենք ռաբիս, բայց մարդիկ ռաբիս չեն ծնվում, չէ՞։ Դա ժամանակի ընթացքում է ձևավորվում։ Ինձ համար ամենավտանգավոր բաներից մեկն է, երբ 15 տարեկան երեխային ասում են` վիրտուոզ։ Եթե երեխային այդ տարիքից նման որակում ես տալիս, բա 20 տարեկանում ի՞նչ ես ասելու՝ աճելու տեղ մնա՞ց։ Որքան էլ շնորհք ունենան՝ նրանք դառնում են եսակենտրոն, ինչը վտանգավոր է, որովհետև չեն աճում, աճելու տեղ էլ չեն տալիս»,- ասաց Արտոն ու ավելացրեց, որ այդ երևույթն ինքը նկատել է ոչ միայն Հայաստանում, այլև հարևան երկրներում։
Երաժիշտը շեշտեց, որ տարիների ընթացքում այս տարածաշրջանի մարդկանց հետ շփվելիս մի բան է նկատել՝ գրեթե բոլորը հետ են նայում․ «Երբ այստեղի մարդկանց ուշադիր ես լսում, վաղվա համար երբեք չեն խոսում, միշտ անցյալ է․ մենք այսպիսին էինք, մենք այնպիսին էինք։ Ցավալի է, որ հիմնականում այստեղ չկա առաջ՝ հետ են տանում, ոչ թե մտածում վաղվա մասին»։
Արտոյի խոսքով` այդ երևույթն ամենից շատ ազդում է երիտասարդ սերնդի վրա՝ մեխանիկորեն հետ են տանում, առանց ապագայի մասին մտքերի։
Զառա Ղազարյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ