-16 և -14 կգ` Էրիկը հաղթեց Մամիկոնին. հաղորդավարները բացահայտել են նիհարելու գաղտնիքները
Ճարպային պատերազմը հաղորդավարներ Մամիկոն Սիմոնյանի և Էրիկ Անթառանյանի միջև մեկնարկեց երկու ամիս առաջ։ Առաջին ալիքի առավոտյան ծրագրի՝ «Առավոտ լուսո»-ի շրջանակում, նրանք նիհարելու և առողջ ապրելակերպի հանրային մարտահրավեր նետեցին իրար։ Հեռուստադիտողի աչքի առաջ «հալումաշ» եղած հաղորդավարներն իրենց սննդային «զրկանքների» մասին պատմել են Tert.am Life-ին։
Մարտահրավերի 60 օրն արդեն անցյալում է՝ Մամիկոնը կորցրել է 14 կգ, իսկ Էրիկը`16։ Tert.am Life-ը հաղորդավարների հետ ամփոփել է անցած օրերը, զրուցել նրանց էմոցիաներից ու որոշ գաղտնիքներ պարզել նիհարելու մասին։
Եթե մրցույթ, ապա հաղթող և պարտվող կողմեր։ Հաղթող կողմը՝ Էրիկ Անթառանյանը, վստահ է՝ նախագիծն իրեն միայն հաղթանակ չէ, որ տվել է․ «Դա ի սկզբանե մրցույթ էր, որն ուներ նպատակ և մեզանից մեկը պետք է գրանցեր մի փոքր ավելի լավ արդյունք։ Այս ամենն ինձ տվեց սահմանված հստակ կարգապահություն, բոլորովին այլ ապրելակերպ, առողջ կենսակերպի մղում։ Մոտենալով արդեն 40 տարեկանի սահմանագծին, մի պահ թվում է, թե մարզվելիս շատ բան չես կարող անել, բայց այս նախագծի շնորհիվ ինքս իմ մեջ բավականին շատ բացահայտումներ արեցի։ Սա ինձ համար որևէ բանի ավարտ չէր, սկիզբ էր։ Քաշի կորուստ, կարծում եմ, կշարունակեմ գրանցել, բայց ոչ թե հանրայն մրցույթի կամ մարտահրավերի, այլ ինքս ինձ հետ մրցույթի շրջանակում»։
Հաղթել-պարտվելու մասին հարցին Մամիկոնն ունի առավել փիլիսոփայական մոտեցում, իր գրանցած արդյունքը, ըստ հաղորդավարի, բավականին լուրջ է․ «Հաղթողն Էրիկն է, շնորհավորում եմ նրան, քանի որ մրցույթ է՝ պետք է հաղթող լիներ։ Եթե մի փոքր այլ տեսանկյունից նայենք, ապա յուրաքանչյուրս մեզ ենք հաղթել։ Օրինակ ես հաղթել եմ ինքս ինձ, ինչն ինձ համար առաջնային է, պարտությանը նույն տեսանկյունից եմ նայում՝ ես պարտվեցի ոչ թե Էրիկին, այլ առաջին հերիթին ինքս ինձ, իմ ներսում ապրող նոր տղային, որին դեռ չէի ճանաչում»։
Հաղորդավարները նիհարելու այս ամիսների ընթացքում ձեռք են բերել հիմնավոր գիտելիքներ, փորձ և կարգապահություն։ Նրանք այս ընթացքում շատ փորձությունների միջով են անցել, բայց երկուսն էլ կարևորեցին, որ ընդամենը որոշ ժամանակ էր պետք, որպեսզի կարողանային ինչ–որ բանից հրաժարվել ոչ թե ստիպողաբար, այլ գիտակցված։ Փորձն ու գիտելիքները կիսելու հարցումն նրանք առատաձեռն են։
Էրիկն առանձնացրեց կետերը, որոնք իրեն օգնել են քաշի ճիշտ կորստի հարցում․ «Շատ կարևոր է հնարավորինս կարգ ու կանոնով կազմակերպել առօրյան։ Ճիշտ ժամին քնելն ու արթնանալը ամենակարևոր կետերից է, որովհետև դա օգնում է ոչ միայն նիհարելուն, այլև մտածողությանը։ Հաջորդիվ ջրի ճիշտ քանաությունն է, որովհետև այս հարցում օրգանիզմն ունի կոնկրետ պահանջ, օրինակ 2 լիտր ջուրն է։ Հետո սննդակարգի պահպանումն է։ Սննդի հարցին էլ պետք չէ ֆանատիկորեն մոտենալ։ Իհարկե, կան առողջ սննդատեսակներ, բայց շատ կարևոր է, որ այս հարցում էլ կարողանաս լսել օրգանիզմիդ և ներդաշնակ լինես նրա հետ։ Եթե կա առողջ սննդատեսակ, որը քո օրգանիզմի վրա լավ չի ազդում, պետք է հրաժարվես։ Կարող ես ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ քեզ թույլ տաս ուտել այն, ինչի պահանջն ունի օրգանիզմդ և դու էլ դա օրինակ շատ ես սիրում»,- ասաց հաղորդավարն ու հավելեց, որ որոշ ժամանակ անց օրգանիզմն ինքն է սկսում բավարարվել և պահանջել այն, ինչն առողջարար է և քիչ չափաբաժնով։
Անդրադառնալով մարզումներին՝ Էրիկը նշեց, որ դա նույնպես օրգանիզմին սովորեցնելու հետ է կապված։ «Շատ կարևոր կետ է նաև մարզումները կազմակերպելը, որովհետև ինչ տարիքում, ինչ հնարավորությունների տեր էլ լինես, մարդն ունի բացահայտելու հնարավորություններ։ Դա կարելի է անել և՛ ինքնուրույն, և մարզչի օգնությամբ։ Իմ դեպքում Ռաֆայել Խաչատրյանն էր՝ մեր մարզիչը։ Ինքդ քեզ հավատալը և բացահայտելը բավականին դժվար էր, բայց Ռաֆայելը երկուսն էլ արեց և այսօր արդեն ես հավատում եմ, որ ոչ միայն հաղթանակիս, այլև դրա տասնապատիկ ավել արդյունքը ստանալուս»,- ասաց հաղորդավարը։
Մամիկոնն էլ նշեց, որ միշտ է հետաքրքրված եղել առողջ ապրելակերպով, բայց այս ընթացքում, խորապես ուսումնասիրելով այդ ամենը, սեփական փորձով կարող է խոսել։ Հաղորդվարի կյանքի այս 60 օրերը ոչ միայն ազդել են քաշի կորստի, այլև անգամ մտածողության վրա։ «Փոխվել է ամեն ինչ։ Ֆիզիկական ակտիվությունն իրականում ազդում է բոլոր բնագավառների վրա, և ես հիմա կարձանագրեմ, որ ինձ մոտ փոխվեց ամեն ինչ, իսկ այդ ամեն ինչի մեջ մտնում է՝ տրամադրությունը, ոգեվիճակը, թեթևությունը, էներգիան, ուղեղի աշխատանքը, ինքնավստահությունը և, իհարկե, տեսքը։ Ինքս ինձ համար պարզեցի, որ ֆիզիկական ակտիվությունն իսկապես առողջ ապրելակերպի հիմքն է։ Շատ կարևոր է, որ մենք առողջ լինենք մտքով՝ այսինքն ոչ թե ցանկանանք մեզ ստիպենք չուտել, այլ ուղղակի գիտակցաբար ցանկություն չունենանք դա ուտելու»,- ասաց Մամիկոնը։
Ֆիզիկական ակտիվությունը կարևորեց նաև Էրիկը։ Հաղորդավարը վստահ է՝ միշտ հնարավոր է ժամանակ գտնել մարզասրահ գնալու համար, ավելին` Էրիկը շարունակելու է մարզումները։ «Առաջիկա մեկ տարին ես դրա համար եմ օգտագործելու, ունեմ մարզասրահի մեկ տարվա աբոնիմենտ, շարունակելու եմ մարզվել։ Հետաքրքիր մի բան կա, երբ մի ընթացք ակտիվ մարզումների մեջ ես լինում, արդեն չես կարողանում առանց դրանց։ «Ժամանակ չունեմ՞ չկա, որովհետև ժամանակ միշտ կարող ես գտնել, ավելին, եթե լինես առողջ ու մարզված, շատ գործեր անհամեմատ ավելի արագկարող ես անել»։
Կորցրած քաշերով զիջած կողմը՝ Մամիկոնը, ևս շարունակելու է մարզվել։ Նա ունի իր առաջ դրված հստակ խնդիր՝ մարտահրավերի ընթացքում արված սահմանափակումները վերածել կենսակերպի։
«Փիլիսոփայությունը ոչ թե սահմանափակումն է, այլ գիտակցումն ու ըստ դրա` ցանկության բացակայությունը։ Իրականում կարծում եմ, որ կյանքի հետաքրքրությունը հենց կայանում է թերի լինելու մեջ, այսինքն, եթե բոլորն անթերի լինեին, ինչ-որ խնդիր հաղթահարելու անհրաժեշտություն չէինք ունենա և ամեն փոքրիկ հաղթանակից հետո երջանիկ չէինք զգա մեզ։ Եթե ես ամբողջ կյանքում մարզված լինեի, խնդիր չէի ունենա նիհարելու և իմ գրանցած այս հաջողությունից էլ ինձ այսքան երջանիկ չէի զգա»,- ասաց հաղորդավարն ու հավելեց, որ ինքն ունեցել է բավականին ուժեղ մոտիվացիա, առաջինը` հենց հանրային լինելու հանգամանքը։
Եթե մարտահրավեր, ապա նաև պարտավորություն՝ կիլոգրամներով զիջած կողմին։ Մամիկոնը խոստովանեց դեռ սկզբում էին պայմանավորվել, որ պարտված կողմը խորոված կպատրաստի հաղթողի և իր թիմի համար։ «Հիմա ես պետք է իմ ձեռքով խորոված անեմ Էրիկի դաչայում և հյուրասիրեմ մեր թիմերի երկրպագուներին։ Դա դեռ առջևում է, եղանակները վերջնական բացվեն ուկանենք»,– եզևրափակեց Մամիկոնը։
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Նկարահանուներն իրականացվել են Gold's Gym-ում
Զառա Ղազարյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)