«Ասում են, որ պապաներն աղջիկների հետ են կապված լինում, բայց ես տղայիս հետ եմ ավելի կապված»․ Մուրադ Նադիրյանը` կնոջ և երեխաների հետ հարաբերությունների ու աշխատանքի մասին
Մուրադ Նադիրյանն այս ընթացքում նկարահանվում է հեռուստատեսային երկու նախագծում, համատեղում է թատերական ներկայացումներում խաղալն ու փորձում է այնպես անել, որ հագեցած գրաֆիկը չազդի ընտանիքին հատկացվող ժամանակի վրա։
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը խոսել է սերիալն իբրև բիզնես դիտարկելու, կնոջ հետ նույն վայրում աշխատելու և երեխաների հետ հարաբերությունների մասին։
Սերիալի մասին` որպես բիզնես
Մուրադի խոսքով` իր համար հարազատ Տիկնիկային թատրոնը, որտեղ աշխատում է արդեն 18 տարի, բոլորովին այլ հարթության վրա է․ «Ինձ համար առաջնայինը թատրոնն է՝ պետք է այնտեղ հասցնեմ լինել, հետո անցնեմ մյուս գործերին։ Միայն թատրոնի աշխատավարձով ընտանիք պահել կամ ուղղակի գոյատևել հնարավոր չէ, դրա համար նկարահանվում եմ հեռուստասերիալներում, որոնք ինձ համար փող աշխատելու միջոց են։ Պետք է խանութ վերցնեմ աշխատեցնեմ, առևտուր անեմ կամ մեկ այլ բիզնեսով զվաղվեմ, որ կարողանամ ընտանիք պահել, փոխարենն իմ մասնագիտությամբ եմ կարողանում վաստակել՝ նկարահանվելով սերիալում։ Սերիալը բիզնես է, այնտեղ արվեստի մասին խոսք գնալ չի կարող։ Ամեն ինչ արվում է արագ, աշխատելու ժամանակն էլ խիստ սահմանափակ է»,- ասաց դերասանն ու հավելեց, որ այդ գործում հաջողակ լինելու համար պետք չէ նկարահանման ամեն առաջարկ ընդունել։
Ըստ Մուրադի` պետք է գնահատես քեզ որպես դերասան, հասկանաս` ինչ ես խաղալու և ինչ արդյունք ես ստանալու։ Առաջարկներն ընդունելու իր սկզբունքների մասին նա առանձնացրեց երեք կարևոր հանգամանք․ «Եթե ես սերիալը դիտարկում եմ որպես բիզնես, առաջինն ուշադրություն եմ դարձնում ֆինանսական կողմին, հետո զբաղվածությունն է, ապա կերպարը։ Վերջինի մասին պիտի ասեմ, որ դերասանը պետք է կարողանա կերտել ցանկացած կերպար, ինքս էլ աշխատում եմ այդպես անել»։
Դերասանի խոսքով` իրեն միայն հումորային ժանրում չի պատկերացնում։ Ավելին, եթե այդ ժանրում իրեն դեր առաջարկեն, վախից ելնելով, գուցե, մերժի՝ վստահ չէ, որ կկարողանա հավոր պատշաճի ներկայացնել։
Կինը՝ Մուրադի «ամենաչոր» քննադատը
Մուրադ Նադիրյանի կինը դերասանուհի Աննա Խաչատրյանն է, վերջինս նույնպես աշխատում է Տիկնիկային թատրոնում։ Կարծրատիպը, թե ամուսինների՝ նույն վայրում աշխատելը հարաբերություններում կարող է ձանձրույթ առաջացնել, դերասան ամուսիններին շրջանցել է։
«Մեր դեպքում ձանձրացնելու նշույլներ անգամ չկան։ Այդպիսի խնդրի չենք բախվել, ավելին, չնայած երկուսս էլ թատրոնում ենք աշխատում՝ կողքից նայողը երբեք չի ասի, որ ամուսնիններ ենք։ Անձնական ու ընտանեկան կյանքը երբեք չենք խառնում թատրոնի գործերին։ Ինքն իր տեղն ունի թատրոնում, ես` իմը, և մենք իրար գործերի չենք միջամտում։ Դա իսկապես շատ նուրբ պահ է՝ մարդիկ կան, որոնց չի հաջողվում այդ բալանսը պահել, մեզ մոտ, բարեբախտաբար, շատ լավ ստացվում է»,- ասաց դերասանն ու ավելացրեց, որ չնայած նույն վայրում աշխատելն իր առավելություններն ունի, ամեն դեպքում, իրեն հետաքրքիր է, թե ինչպիսին կլինեին ընտանեկան հարաբերությունները, եթե, օրինակ, կինն այլ ոլորտում աշխատեր։
Այս ամենով հանդերձ Մուրադնառանձնացրեց մի կարևոր հանգամանք․ «Կինս իմ ամենամեծ ու անկեղծ քննադատն է։ Եթե ասում է` սա լավ չէր, ես միանգամից ընդունում եմ, որովհետև շատ անկեղծ ու չոր քննադատ է ինձ համար։ Ինքը երբեք չի ասի «դե լավ, ոչինչ, նորմալ էր», կոնկրետ կասի, որ վատ էր։ Այդ կողմից հրաշալի է՝ կողքիդ ունես մարդ, որը տիրապետում է նույն մասնագիտությանը և կարող է անկեղծ խորհուրդ տալ»։
Մինչև գալիս եմ տուն, տղաս ու աղջիկս արդեն քնած են լինում, հաջորդ օրը նեղանում են
Դերասանի խոսքով` ինքն ամեն ինչ անում է ժամանակն այնպես բաժանելու համար, որ հասցնի նաև բալիկների հետ զբոսնել, բայց հայրիկը պետք է նաև գումար վաստակի։
«Մեր երկրում անհնար է և՛ հասցնել ընտանիք պահելու համար գումար վաստակել, և՛ կարողանալ երեխաներիդ կողքին լինել։ Անկեղծ, երեխաներիս հետ քիչ եմ ժամանակ անցկացնում, որովհետև մինչև նկարահանումից գալիս եմ, արդեն քնած են լինում, հաջորդ օրը նեղանում են։ Հատկապես տղաս է այդպիսին, կարող է երկու օր չգամ, աղջիկաս պետքն էլ չլինի (ծիծաղում է, հեղ.), բայց տղաս շատ է նեղվումու կարոտում։ Ասում են, որ պապաներն աղջիկների հետ են կապված, բայց ես տղայիս հետ եմ շատ կապված»,- ասաց դերասանն ու հավելեց, որ աշխատում է գոնե շաբաթ և կիրակի օրերը տրամադրել բալիկներին։
Զույգի որդին սովորում է երկրորդ, դուստրը` առաջին դասարանում։ Հայրիկը նկատեց, որ երեխաների հետաքրքրությունները շատ տարբեր են, դուստրը հիմա հաճախում է պարի, որդին` մարմնամարզության, սիրում է ավտոմեքենաներ ու ցանկանում է ավտոմրցարշավորդ դառնալ։
Դերասանը նշեց, որ երեխաների հետ սիրում են գնալ խաղասրահներ, զբոսնել ու հետաքրքիր ինչ-որ բաներ մտածել. «Փորձում եմ աղջկաս ինքս պարի տանել–բերել, դպրոց գնալիս էլ, փորձում եմ ուղեկցել երեխաներին, որ գոնե ճանապարհին կարողանանք շփվել։ Գիտակցում եմ, որ դա իսկապես պետք է»։
Դաստիարակության հարցում դերասան–ամուսնինները, երբեմն, տարաձայնություններ ունենում են, բայց, փորձում են ընտրել ոսկե միջինը։ Մուրադի խոսքով, երեխաների դաստիարակությամբ հիմնականում մայրիկն է զբաղվում։
Զառա Ղազարյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից