«Ավելի երիտասարդ եմ երևում, որովհետև ինքս ինձ մեծ չեմ զգում»․ Տաթև Մելքոնյանը` ամուսնու, 6-ամյա որդու և ստեղծագործական կյանքի մասին
Տիկնիկային թատրոնի դերասանուհի Տաթև Մելքոնյանը, ով օրերս արժանացավ «Արտավազդ» մրցանակի, որպես տարվա լավագույն դերասանուհի, հանրության լայն շրջանակին հայտնի է դարձել հեռուստասերիալներում խաղալով։
Մարմնավորած սառը, երբեմն, իշխող կնոջ կերպարի փոխարեն հետնաբեմում հանդիպեցինք շփվող, ակտիվ, ժպտերես մի մարդու։ Tert.am Life-ը զրուցել է դերասանուհու հետ ոլորտում առաջին քայլերի, իր կերպարի, ամուսնու ու 6-ամյա որդու մասին։ Տաթևը մեզ տրամադրել է նաև ամուսնու և որդու լուսանկարները։
Ռուբեն Բաբայանի կուրսում սովորելն ամենալավ բանն էր, որը կարող էր ինձ հետ լինել
Տաթևը թատերական կրթությունը սկսել է Ռուսաստանում, երկրորդ կուրսում տեղափոխվել Հայաստան։ «Կրթությունս շարունակեցի Թատերական ինստիտուտում Ռուբեն Բաբայանի կուրսում։ Չնայած այն ժամանակ պատահմամբ հայտնվեցի այնտեղ, հետո հասկացա՝ դա ամենալավ բանն էր, որը կարող էր լինել ինձ հետ։ Իմ վարպետի շնորհիվ շատ բաների հասա։ Երրորդ կուրսից աշխատել եմ տարբեր թատրոններում՝ այդ թվում Համազգային, Սյունդուկյան, Մետրո, առավել երկար համագործակցել եմ Ստանիսլավսկու անվան թատրոնի հետ»,- ասաց դերասանուհին ու ավելացրեց, որ ներկայումս Տիկնիկային թատրոնում է, որտեղ իրեն լիարժեք բավարարված է զգում։
Ինքս ինձ բուժեցի և շարունակեցի աշխատել
Դերասանուհին կյանքում պատահած դժվարությունները բնական է համարում, իր խոսքով, հաղթահարում է դրանք ու շարժվում առաջ։
«Միշտ լինում են դժվարություններ, դրանք ինձ միայն ուժ են տալիս, որ շարունակեմ աշխատել և հաճույք ստանալ իմ աշխատանքից։ Ամենամեծ բարդությունը, որն ունեցել եմ, այն ընթացքում էր, երբ ես մտածում էի, թե սխալ մասնագիտություն եմ ընտրել, չեմ կարող կայանալ այս ոլորտում։ Ուղղակի ինձ չէի պատկերացնում մասնագիտությանս մեջ և չէի հասկանում, թե ինչ եմ ուզում։ Մտածում էի՝ մի դեր ավել խաղացի, հետո մեկն էլ, դա ինձ ի՞նչ է տալիս բացի քանակից,- ասաց Տաթևն ու ժպիտով ավելացրեց,- երբ ավելի խորացա, հասկացա, որ դա իմ օդն է՝ ես ուղղակի չեմ կարող չխաղալ, դրանից ինձ ավելի վատ եմ զգում։ Ինքս ինձ բուժեցի և շարունակեցի ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ աշխատել»։
Տաթևը որպես ռեժիսոր հանդես գալու փորձ ունեցել է, սակայն որոշել է չշարունակել այդ մասնագիտությամբ. «Բեմադրել եմ «Ես այստեղ եմ» ներկայացումը: Հետո շարունակություն չեղավ, որովհետև ինձ ռեժիսոր չեմ համարում։ Թանկրեդ Դորսթի «Ես Ֆոյերբախն եմ» պիեսը բեմադրեցի, որովհետև միակ գործն էր, որը կարդացի և հասկացա, որ չեմ կարող չբեմադրել։ Ոչ մի գործ ինձ չի խոցել այնպես, ինչպես այդ ստեղծագործությունը»։
Տհաճությամբ չեմ նկարահանվել ոչ մի հեռուստասերիալում
Տաթևին հեռուստադիտողներն առաջինը տեսան «Աննա» հեռուստասերիալում։ Դերասանուհին նշեց, որ մինչև այդ էլ առաջւարկներ ուներ, սակայն երկար ժամանակ հրաժարվում էր նկարահանվել, իրեն դուր չէր գալիս այն, ինչ կատարվում էր։ «Հետո հասկացա, որ դա իմ մասնագիտության մի մասն է, եթե կա լավ թիմ, որի հետ կարելի է համագործակցել, ինչու ոչ։ Ինչքան էլ նկարահանվել եմ հեռուստասերիալներում, ինձ համար փորձել եմ գտնել հաճելի պահեր։ Ես տհաճությամբ չեմ նկարահանվել ոչ մի հեռուստասերիալում»,- ասաց Տաթևը։
Մեր հարցադրմանը, թե թատրոնի ցածր եկամտին ֆոնին որքանո՞վ է նրա այս որոշման վրա ազդել հեռուստասերիալների ապահոված ֆինանսական կողմը՝ դերասանուհին պատասխանեց․ «Եթե ես լինեի պրոդյուսեր, գուցե, սերիալին նայեի իբրև բիզնեսի, բայց ես դերասան եմ և միանշանակ չեմ կարող ասել, որ դա բիզնես է, ես այնտեղ ստեղծագործում եմ։ Թե մյուսներն ինչ են անում հեռուստասերիալում, իմ գործը չէ, ես սեղծագործում եմ։ Փաստ է, որ թատրոնում զբաղվածությունը մեծ է, եկամուտը՝ փոքր։ Ես կարծում եմ, որ ստեղծագործող մարդուն դա երբեք չի կարող խանգարել և եկամտով չէ, որ պետք է ստեղծագործել։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ նաև եկամուտ լիներ»։
Էկրանին իմ տարիքային անցումը որպես վիրավորանք չեմ ընկալել
Եթե դեռ տարիներ առաջ Տաթևն էկրանին էր երիտասարդ աղջիկների կերպարներով, վերջին մի քանի սերիալում հեռուստադիտողները նրան տեսել են հասուն կնոջ դերերով։ Տարիքային անցումը 39-ամյա դերասանուհին բնական երևույթ է համարում։ Ասում է` ինչպես կյանքում, այնպես էլ էկրանին․ «Տարիքային անցումը հոգեբանական տեսակետից շատ նորմալ ընդունեցի, որովհետև ես 32 տարեկանում խաղացել եմ 17 տարեկան աղջկա և հակառակը՝ 30 տարեկանում խաղացել եմ 50-ամյա կնոջ։ Դա իմ մասնագիտության կողմերից մեկն է և բնական երևույթ։ Ինձ համար բացարձակ դժվար չի եղել, և ես էկրանին իմ տարիքային անցումը որպես վիրավորանք չեմ ընկալել»։
Դերասանուհին վստահեցնում է` հատուկ որևէ բան չի անում տարիքից երիտասարդ երևալու համար, հագուստի ոճն ընտրում է համարավետությամբ, իսկ շփման մեջ տալիս ու ստանում է էներգիա։ «Ես իմ տարիքից երիտասարդ եմ երևում, որովհետև ինքս ինձ մեծ չեմ զգում՝ մնացել եմ 25 տարեկանում։ Շուրջս շատ երիտասարդներ կան, որոնց հետ հաճույքով շփվում եմ՝ իրենցից էներգիա և ուժ եմ ստանում, նույնն էլ ես եմ փորձում իրենց տալ»,– ասաց նա։
Եթե կա մեծ սեր, հնարավոր է ամեն ինչ
Տաթևին սովորաբար հեռուստասերիալներում բաժին են հասնում սառը կնոջ կերպարներ, որը, ըստ դերասանուհու, այնքան էլ կապ չունի իր մարդ տեսակի հետ․ «Իմ մեջ կա սառնություն, բայց միայն դա չէ, և ես չեմ կարող ասել, որ սառը մարդ եմ։ Ուղղակի կերպարին տալիս եմ այն, ինչ պետք է։ Էկրանից այն կողմ շատ բաց մարդ եմ, երբեմն, այնքան բաց, որ ի վնաս ինձ է լինում»։
Հանրային մարդ լինելով հանդերձ դերասանուհին կարողացել է փակ պահել ընտանիքի ու անձնականի մասին տվյալները։ Այս անգամ, սակայն, Տաթևը բացառություն արեց և խոսեց որդու մասին։ Նա նկատեց, որ մասնագիտությանն ամբողջությամն տրվելը, երբեմն, ընտանիքում դժվարություններ են առաջ բերում։
«Ընտանիքում դժվարություններ լինում են մասնագիտությանս հետ կապված, բայց չեմ կարծում, որ միայն դերասանի մասնագիտության մեջ են այդ դժվարությունները։ Ցանկացած մասնագիտություն էլ քեզանից շատ ուժ և էներգիա է խլում։ Ընտանիքին, որքան էլ ուզես, չես կարողանում ամբողջությամբ նվիրվել։ Ճիշտ է, ընտանիքն առաջին տեղում է, բայց երբ լիարժեք տրվում ես մասնագիտությանդ, պետք է կարողանաս ինչ-որ զիջումների գնալ և սպասում ես, որ ընտանիքի անդամներն էլ կգնան որոշակի զիջումների։ Կդժվարանամ ասել, թե դա ինչի հաշվին է լինում։ Իհարկե, յուրաքանչյուր հարաբերության հիմքում սերն է և եթե կա մեծ սեր, հնարավոր է ամեն ինչ,- ասաց դերասանուհին և հավելեց, որ ամուսինն իր մասնագիտության մասին հենց սկզբից է իմացել, գիտեկցել է, թե ինչ գրաֆիկով է աշխատում։ –Այս ամենն իր համար անակնկալ չի եղել։ Նա ինձ ընդունել է այնպես, ինչպես կամ։ Կարծում եմ` որքան էլ ամուսնուս համար դժվար լինի, ինքն իր մեջ հաղթահարում է և ցանկացած դեպքում կանգնած է կողքիս»։
Տաթևի որդին` Ալեքսանդրը, 6 տարեկան է։ Նա մայրիկի ամենաակտիվ հանդիսատեսն է։ «Բնականաբար, որդիս ասում է, որ կարոտում է, բայց շատ է ուրախանում, երբ ինձ տեսնում է բեմում։ Երբ «Արտավազդ» ստացա, նա ասաց՝ այո՛, դու հաղթել ես, մամ։ Ե՛վ հպարտանում է, և՛ կարոտում է։ Նրա վերաբերմունքն էլ էայնպիսին, ինչպիսին կդրսևորեինք մեծերս»,– եզրափակեց դերասանուհին։
Զառա Ղազարյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ