«Ֆինանսապես անկախ մարդ եմ»․ 18-ամյա Անելյա Գուբրյանի նոր ֆոտոշարքն ու խոստովանությունները` ֆինանսի, անձնական կյանքի ու մոդելային արտաքնի մասին
Եթե ավելի հաճախ մարդիկ ֆոտոխցիկի առաջ են ջանք գործադրում ժպտալու համար, մոդել Անելյա Գուբրյանի դեպքում ճիշտ հակառակն է։ Մինչ ֆոտոշարքը սկսելը 18-ամյա Անելյան լայն ժպիտով անկեղծացավ, որ այս անգամ փորձելու է չժպտալ, գրեթե, բոլոր լուսանկարներում ժպտում է։ Tert.am Life-ի ֆոտոխցիկի օբյեկտիվում մոդել, դերասանուհի ու ապագա լրագրող Անելյա Գուբրյանն է` իր առօրյա ոճով։ Ֆոտոշարքին զուգահեռ Անելյայի հետ նաև զրուցել ենք ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքի մասին։
Մեծացել եմ գեղեցկուհիներով շրջապատված
Մանկության մասին խոսելիս Անելյան առաջինը նշեց, որ մայրիկն ու նրա ընկերուհիները մոդելներ են եղել, որոնցից ոգեշնչված էլ ինքը կայացել է։
«Ես իսկապես մեծացել եմ գեղեցկուհիներով շրջապատված։ Նրանք իրենց օրինակով են ինձ սովորեցրել լինել ինքնատիպ, ինքնավստահ և գնահատել, ընդգծել իմ բոլոր դրական կողմերը,- նշեց Անելյան ու ավելացրեց, որ նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի, որպես աղջի,կ իր տեսակը ձևավորելու մեջ։ –Նրանից յուրաքանչյուրի մեջ գտել եմ բնավորության այնպիսի գծեր և հատկանիշներ, որոնք ինձ օգնել են լինել այնպիսին, ինչպիսին ես կամ հիմա»։
Դեռ մանկության տարիներին Անելյան մասնակցել է տարբեր նկարահանումների, իրենց ընտանիքում մասնագիտության ընտրության հետ կապված որևէ խնդիր կամ տարակուսանք չի եղել․ «Մոդելինգով զբաղվելու իմ որոշումը նույնիսկ խրախուսվել է։ Ծնողներս ամեն կերպ փորձել են ինձ օգնել, աջակցել իմ ընտրության ու որոշման հարցում»։
Անելյային հաճախ կարելի է տեսնել գովազդային տարբեր ֆոտոշարքերում, նորաձևության ցուցադրությունների մասնակցելիս։ Որպես մոդել` նա իր առաջին լուրջ քայլերն արել է 15 տարեկանում՝ «Ատեքս» մոդելային գործակալությունում։ Երիտասարդ աղջկա դերասանական կարիերան պակաս ակտիվ չէ։ ՆՆկարահավել «Ավազե դղյակը» 25 մասանոց նախագծում, հիմա էլ ներգրավված է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում։
Չնայած աշխատանքային գործունեության ոլորտին` բարձրագույն կրթություն Անելյան ստանում է Երևանի պետական համալսարանի Լրագրության բաժնում։ «Կարծում եմ` լրագրողի մասնագիտությունը թույլ է տալիս լինել ավելի բաց և բացահայտել մարդկանց,- ասաց Անելյան, իսկ մասնագիտությամբ աշխատելու մասին նա առայժմ խոսում է անհաստատ,– մի օր գուցե դրա ժամանակն էլ գա։ Կարծում եմ` այն, ինչը լրացնում է մեզ, մեր տեսակը, վաղ, թե ուշ, արտահայտվելու է»։
Չեմ ուզում չարաշահել դասախոսներիս վերաբերմունքը
Լրագրության բաժնի առաջին կուրսի ուսանողուհուն աշխատանքային հագեցած գրաֆիկը հաճախ է խոչընդոտում դասերին ներկա լինել, բայց ասում է` կուրսընկերների ու դասախոսների հարցում բախտը բերել է։
«Բոլոր դասախոսներս ըմբռնումով են մոտենում իմ բացակայություններին։ Ես էլ բոլոր քննություններին փորձում եմ պատրաստված ներկայանալ, ստանում եմ բարձր գնահատականներ և, անկեղծ, փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի չչարաշահեմ նրանց դրական վերաբերմունքը»,- ասաց Անելյան ու ավելացրեց, որ համակուրսեցիներն ուսանողական կյանքն ավելի հետաքրքիր են դարձնում։
Ըստ նրա` ընկերասեր է, նույն վերաբերմունքն էլ ստանում է համակուրսընկերներից․ «Նրանք ինձ միշտ օգնում են պատրաստվել դասերին, ինչի համար անչափ շնորհակալ եմ»։
Հայտնիությունն իր հետ բերում է հանրության ուշադրություն։ Անելյան ասում է` առողջ է վերաբերվում այդ ուշադրությանը. «Առօրյաս լեցուն է` շատ հաճախ եմ հանդիպում ընկերներիս, սիրում ենք զրուցել, քննարկումներ ունենալ, խոսել ապագայի նախագծերի ու ծրագրերի մասին»։
Վաղ տարիքից նկարահանումների մասնակցելը նշանակում է նաև վաղ տարիքից գումար վաստակել։ Այս հանգամանքի շնորհիվ մոդելն իրեն համարում է ինքնուրույն ու անկախ մարդ։ «Ծնողներս ինձ միշտ ինքնուրույն են համարել, այդպես էլ դաստիարակել են։ Ես աշխատում եմ 15 տարեկանից և հիմա ինձ համարում եմ ֆինանսապես անկախ մարդ»,- ասաց Անելյան։
Սիրահարվել եմ
Մեկ տարի առաջ Tert.am Life-ի հետ զրույցում Անելյան, անդրադառնալով անձնական կյանքին, նշել էր․ «Դեռ ինձ փոքր եմ համարում ինչ-որ սիրային հարաբերությունների համար։ Հենց այդ պատճառով էլ երբևէ ընկեր չեմ ունեցել: Պետք է հասնել այնպիսի տարիքի, որպեսզի սիրտն ու ուղեղն իրար հավասար աշխատեն ու ճիշտ որոշում կայացնես»։
Մեկ տարին մոդելի կյանքում շատ բան է փոխել՝ չափահաս դառնալուց հետո, փաստորեն, եկել է նաև ժամանակը, երբ նրա սիրտն ու ուղեղը հավասար են աշխատում։ Անձնականին վերաբերող հարցին մեդելն արդեն այլ պատասխակն ունի։ «Սիրահարվել եմ»,- ժպտալով ասաց Անելյան, սակայն ավելին ասել չցանկացավ։
Ինքնավստահ եմ
Հետագայի ծրագրերը, երազանքները, նպատակներն ու ցանկությունները Անելյան բարձրաձայնել չի սիրում։ Նրա կարգախոսն է` աշխատել, իրականացնել ու հետո պատմել։ «Չեմ սիրում խոսել այն ամենի մասին, ինչը դեռ սրտումս ու մտքումս է։ Կարծում եմ` ժամանակը կգա և դրանով կկարողանամ կիսվել»,- ասաց մոդելն ու ավելացրեց՝ իրեն ինքնավստահ է համարում, բայց խոսել այն ամենի մասին, ինչն առայժմ նպատակի դաշտում է՝ չի ուզում։
Բարձրահասակ ու մոդելային արտաքինով Անելյան ասում է, որ ինքնավստահությունն իրեն երբեք թույլ չի տվել այնգամ մտածել բարձրահասակ լինելու բացասական կողմերի մասին։
«Այն, ինչը բացառիկ է, կարծում եմ, նաև գեղեցիկ է։ Մանկուց գնահատել եմ իմ բարձրահասակ լինելը, այն բացասական կողմեր չունի։ Ինքնավստահ եմ և դա թույլ չի տա, որ կաշկանդվեմ իմ բարձրահասակ լինելուց։ Երբեք եմ բարդութավորվել իմ հասակից»,- ասաց 180 սմ հասակ ունեցող Անելյան։
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Զառա Ղազարյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից