«Իմ բաց կերպարները կմնան սոցցանցերի իմ էջերում». Սյուզաննա Սեդրակյանը` նոր նախագծի, Արտավազդ Ամիրյանի հաղորդմանը նմանության և հայտնիների հետ հարաբերությունների մասին
Հայտնիներն իրենց մեկ օրվա անելիքները հեռուստադիտողներին կներկայացնեն «Հինգերորդ ալիք»-ի նոր «Day off Սյուզաննա Սեդրակյանի հետ» հաղորդաշարի շրջանակում։ Հաղորդավարուհին Tert.am Life-ին պատմել է նոր նախագծի մանրամասներն և խոսել Արտավազդ Ամիրյանի` «1 օրը 30 րոպեում» հաղորդմանը նմանության մասին։
«Հեռուստադիտողներին հասանելի չէ իրենց սիրելի հայտնիների առօրյան՝ ինչպես են սկսում նրանք իրենց օրը, ինչպես անցկացնում երեկոները: Մենք ներկայացնելու ենք այդ ամենը՝ կփորձենք հասանելի դարձնել այն, ինչն անհասանելի է։ Հեռուստադիտողը հնարավորություն կունենա ավելի խորը ճանաչելու իր սիրելի արտիստին, բացահայտելու նրան թե՛ լավ, թե՛ վատ կողմից»,- նշեց հաղորդավարուհին ու ավելացրեց, որ ամեն հաջորդ հյուրին ընտրում է տվյալ օրվա հերոսը։
Գայա Արզումանյանն առաջինն է վերցրել Day off՝ հեռուստադիտողին ներկայացնելով օրվա իր անելիքները։ «Գայան շատ պոզիտիվ մարդ է, ժամանակը նրա հետ հետաքրքիր է անցնում, վստահ եմ, հեռուստադիտողը նույնպես կվարակվի իր դրական էներգիայով: Կարևոր էր, որպեսզի առաջին հյուրը լիներ առանց կոմպլեքսների և աշխույժ մարդ։ Գայան հենց այն մարդն է, որն ունի հագեցած ու դրական Day off»,- ասաց Սյուզաննան:
Հաղորդավարուհու համար ամենազվարճալի դրվագը եղել է նախագծի շապիկի նկարահանումների ժամանակ, երբ բարձրացել էին կտուր. «Ես բարձրակրունկներով պետք է նկարահանվեի։ Կտուրի ծածկը չփչացնելու համար քայլում էի թիմի տղաների օգնությամբ: Նրանք ստիպված էին ստվարաթուղթ դնել ոտքերիս տակ, որպեսզի կարողանամ քայել: Նախագծի պրոդյուսերը կատակում էր, որ իմ ոտքերի տակ մարդիկ կարմիր գորգ են փռում, իրենք՝ ստվարաթուղթ»։
Բաց կերպարներով հայտնի Սյուզաննայի խոսքով` հեռուստադիտողն իրեն այս անգամ զուսպ կերպարով է տեսնելու։ «Իմ ընդգծված կերպարները կմնան իմ սոցցանցերի էջերում: Ներկայանալու եմ լիովին այլ կողմից, Day off-ը նման չէ իմ նախկին նախագծերին: Այստեղ ինքս հաշվի եմ առնելու ամեն դետալ, սա իմ սոցիալական էջերից մեկը չէ, հաղորդումը դիտելու են թե՛ մեծահասակները, թե՛ փոքրերը,– ասաց նա, իսկ դիտարկմանը, մտավախություն չունի՞, որ նոր կերպարը կարող է չընդունվել, պատասխանեց,– ոչ, քանի որ համարձակ կերպարը չի մնում պատմության մեջ, այն միշտ լինելու է ճիշտ տեղում, ճիշտ մատուցված: Յուրքանչյուր բան, ինչպես մատուցես, այնպես էլ կընդունվի և կսիրվի»։
Day off–ի կոնցեպտը հիշեցնում է տարիներ առաջ «ԱրմենԱկոբ» հեռուստաալիքով հեռարձակվող Արտավազդ Ամիրյանի «Մեկ օրը երեսուն րոպեում» հաղորդաշարը։ «Մենք հեռուստադիտողի դատին կհանձնենք «Day off Սյուզաննա Սեդրակյանի հետ» նախագիծը նոր ասելիքով: Ես նախագծի շրջանակում օրն անցկացնելու եմ աստղի հետ և մաքսիմալ մասնակից եմ դառնալու նրա օրվա անելիքներին, ոչ թե պարզապես հարցազրույց եմ վերցնելու նրանից, սակայն նախագծում կա նաև այդ հատվածը»,- մեկնաբանեց Սյուզաննան։
Հաշվի առնելով, որ «Մեկ օրը երեսուն րոպեում» հաղորդաշարը, ըստ էության, նույն բանն էր անում՝ հաղորդավարուհուց հետաքրքրվեցինք, թե ո՞րն է իրենց նոր ասելիքը և կոնկրետ ինչո՞վ է տարբերվելու․ «Նոր ասելիքը՝ գաղտնիք է ոչ միայն հեռուստադիտողի, այլև մեր հյուրերի համար: Մենք միշտ հայտնվելու ենք տարբեր վայրերում, չենք կանգնելու մի կետում, մեր հյուրերն են հայտվելու այնպիսի իրավիճակներում, որոնք իրենց Day off-ի պլաններից դուրս են: Միայն լայվ ֆորմատով չենք ներկայացնելու մեր հերոսներին: Կա առանձին հարցազրույցի հատված, որտեղ բացահայտում ենք հյուրի ներքին աշխարհը: Day off-ը հետաքրքիր է լինելու, այն սովորական ժամանցային հաղորդման կոնցեպտներից դուրս է»:
Թե որքանով է հետաքրքիր հայ հայտնիների առօրյան, հեռուստադիտողն արդեն հնարավորություն ունի բացահայտելու։ Ամեն ինչ իրական է լինելու՝ վստահեցրեց հաղորդավարուհին ու ավելացրեց, որ իրենց նախագծում բեմադրված ոչինչ չկա․ «Հայտնիների առօրյան միշտ է հետաքրքիր, ավելին, երբ հայտնիների առօրյայում կան այլ հայտնի մարդիկ՝ ավելի դիտարժան է»:
Նման հաղորդումների ձևաչափում կարևոր է նաև հյուրերի հետ ջերմ հարաբերություններ ունենալը: Սյուզաննայի խոսքով` գրեթե բոլորին անձամբ ճանաչում է, թե ում հետ է մտերիմ՝ չի բացահայտում։ «Ավելի մտերմիկ և անմիջական եթերներ են ստացվելու, ինչը հաստատ շատ ավելի հաճելի կլինի հեռուստադիտողի համար, երբ չլինի լարված շփում իմ և հյուրի միջև: Անուններ նշելիս միշտ մտածում եմ՝ հիմա մեկի անունը կնշեմ, մյուսինը` ոչ, ու էլի կասեն Սյուզին ինձ մոռացավ: Ես բոլորի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ ու այս պահին, չեմ հիշում թեկուզ մեկ մարդու անուն ում հետ մոտ չեմ: Կարծում եմ` հաղորդումները դիտելիս արդեն իսկ պարզ կլինի ում հետ էի ես ավելի մոտ, ում հետ` ոչ այդքան»,- ասաց հաղորդավարուհին։
Զառա Ղազարյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 20:12 • 06/05 Էվելինա Շահիրյանը և Հովհաննես Ղազարյանը սպասում են առաջնեկին (տեսանյութ) Դերասանուհի Էվելինա Շահիրյանը և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն այս շրջանում հանգտի են մեկնել Վրաստան, որտեղից զույգը հրապարակել է տեսանյութ՝ հայտնելով, որ նրանք սպասում են առաջնեկին։ «Մեր նշանադրության 1 տարին արդեն 3–ով։ Մենք անհամբեր սպասում ենք քեզ»,– կից գրել է զույգը։
-
Շոուբիզնես 20:12 • 06/05 Էվելինա Շահիրյանը և Հովհաննես Ղազարյանը սպասում են առաջնեկին (տեսանյութ) Դերասանուհի Էվելինա Շահիրյանը և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն այս շրջանում հանգտի են մեկնել Վրաստան, որտեղից զույգը հրապարակել է տեսանյութ՝ հայտնելով, որ նրանք սպասում են առաջնեկին։ «Մեր նշանադրության 1 տարին արդեն 3–ով։ Մենք անհամբեր սպասում ենք քեզ»,– կից գրել է զույգը։
-
Հարցազրույց 17:15 • 03/05 «Ի զարմանս ինձ, Ալիկի կերպարի մասին վատ մեկնաբանույթյուններ չկային». Հայկ Դարբինյանը՝ «Սիրելի Սահմի»-ի, նոր նախագծերի և «Հատուկ դասարան»-ի անձնակազմի մասին Հայկը նշում է, որ նոր գաղափարներ կան, բայց դեռ չի ուզում խոսել դրանց մասին, բայց նշում է որ եթե նոր կերպարի առաջարկի լինի, կուզի, որ կերպարը լինի Ալիկի հակապատկերը:
-
Շոուբիզնես 20:12 • 06/05 Էվելինա Շահիրյանը և Հովհաննես Ղազարյանը սպասում են առաջնեկին (տեսանյութ) Դերասանուհի Էվելինա Շահիրյանը և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն այս շրջանում հանգտի են մեկնել Վրաստան, որտեղից զույգը հրապարակել է տեսանյութ՝ հայտնելով, որ նրանք սպասում են առաջնեկին։ «Մեր նշանադրության 1 տարին արդեն 3–ով։ Մենք անհամբեր սպասում ենք քեզ»,– կից գրել է զույգը։
-
Մշակույթ 15:57 • 01/05 Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար մարոկկական ոճով կազմակերպած խնջույքը (լուսանկարներ) Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները:
-
TV, կինո 18:00 • 30/04 «Սյուրպրիզ» սիթքոմի 4–րդ եթերաշրջանը, BACKSTAGE լուսանկարներն ու հարցազրույցները գլխավոր հերոսների հետ Եթերաշրջանի «սյուրպրիզներով» լի սիթքոմը՝ «Սյուրպրիզ»–ը 4–րդ եթերաշրջանով վերադառնում է Արմենիա հեռուստաընկերության եթեր։ Սիթքոմի անակնկալները շարունակվում են, իսկ սցենարիստները վստահեցնում՝ այս եթերաշրջանը տարբերվելու է նախորդներից։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
15:48 • 06.05.24 Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա Եսայան-«Էյֆորիա»
-
12:37 • 02.05.24 Ռոմելա Սարգսյանի նոր լուսանկարը Գևորգ Գրիգորյանի հետ
Ժամանց
-
13:21 • 01.05.24 Դերասանուհի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին
-
11:03 • 01.05.24 Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը (տեսանյութ)
Photographer
-
15:48 • 01.05.24 «Իմ հոգին բաց վարդագույն է». Մալենայի նոր ֆոտոշարքը
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ