«Իմ կողքին կլինի այն տղամարդը, որը կստիպի յուրահատուկ զգալ ինձ»․ Ժաննա Վելիցյանը` մոդելինգով զբաղվելու, ստեղծագործելու և իր անձնականի մասին
Հեռուստասերիալներից հայտնի դերասանուհիներին հեռուստադիտողները ճանաչում են ըստ իրենց մարմնավորած կերպարների ու սոցցանցերում արված հրապարակումների։ Թե ինչ հետաքրքրություններ, հոբբիներ ու այլ զբաղվածություն ունեն նրանք, հաճախ փակ է մնում։
Քչերը գիտեն, որ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից հայտնի Ժաննա Վելիցյանը մասնակցում է նաև նորաձևության ցուցադրությունների, ստեղծագործում է և շատ է սիրում ընթերցել։
Tert.am Life-ն այս անգամ բացահայտել է Ժաննային։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ դերասան լինելն իր համար մասնագիտություն է, մոդելինգը՝ հոբբի։
«Մոդելային կյանքի ու առօրյայի հանդեպ պակաս հետաքրքրություն չունեմ։ Եթե ժամանակս ներում է, ցուցադրությունների եմ մասնակցում, շատ ֆոտոշարքեր եմ ունենում և ակտիվ հետևում մոդելներին»,- ասաց նա։
Ժաննայի սոցցանցային էջերում հաճախ հանդիպում է ոչ միայն դեղին գույնը, այլև տարբեր գրքերի հետ արված լուսանկարներ։ Ասում է` սիրում է ընթերցել։
«Սիրում եմ կարդալ։ Շա՜տ։ Մինչև ինստիտուտ ընդունվելը կարդում էի հիմնականում հայ գրականություն։ Սովորելու տարիներին և հիմա կարդում եմ ամեն ինչ»,- նշեց Ժաննան՝ հավելելով, որ բացի կարդալը նաև ստեղծագործում է, ավելին, ուսանողական տարիներին դասախոսներից մեկը նրան առաջարկել է դերասանական բաժնից տեղափոխվել սցենարիստական։
«Ստեղծագործել սիրում եմ, բայց ինքս ինձ համար։ Առաջին կուրսում շարադրություն էի գրել «Բանալին» վերնագրով, դասախոսս այնքան էր հավանել, որ մինչև հիմա, երբ ինձ տեսնում է, ասում է` այդպես էլ բաժինդ չփոխեցիր սցենարիստական»,- ժպիտով ասաց Ժաննան։
Հեռուստատեսային կարիերա սկսել դերասանուհին չի շտապել։ Առաջին քայլերն արել է թատրոնում՝ հիմա ևս համատեղում է աշխատանքը հեռուստատեսությունում ու թատրոնում։ Առայժմ հաջողվում է։ Դերասանուհին կարծում է` ոլորտներից միայն մեկն ընտրելու կարիք չի ունենա։ «Դրանք չափազանց տարբեր էմոցիոնալ «հարթակներ» են։ Բեմի տված էմոցիոնալ դաշտը չի կարելի համեմատել կամ փոխել այլ բանով։ Բեմում ես ապրում եմ։ Բեմում ես ազատ եմ։ Տեսախցիկը չունի էմոցիոնալ դաշտ։ Դերասանն է իր խաղով ու էներգիայով լցնում այն»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը դիտում է իր մասնակցությամբ հեռուստասերիալն ու հետևում է իր խաղին։
Չնայած նկարահանումները դերասանուհուց խլում են շատ ժամանակ, հասցնում է համատեղել գրեթե ամեն ինչ։ Ըստ նրա` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ սիրով է անում գործը։ Ժաննան սիրում է օրը նախապես ծրագրել, այլապես, կարող է մի շարք բաներ մոռանալ, արդյունքում խառնաշփոթ ստեղծվի։
«Էլենի օրագիրը» հեռուստասերիալում Ժաննան մարմնավորել է հեռուստատեսային իր առաջին դերը։ Էկրանին հայտնվելը բերում է կյանքի մի որոշ հատված հանրային դարձնելու խնդիր, սակայն Ժաննան որևէ անջրպետ հաղթահարելու խնդիր դեռ չի ունեցել։ Վստահ է, եթե ցանկություն չունենա որևէ բան հանրային դարձնելու, ուղղակի դրա մասին չի խոսի․ «Ըստ իս` դժվարություն չկա։ Դեռ էդպես եմ կարծում, հետո գուցե շատ բան փոխվի»։
Ստեղծագործական կյանքից անցնելով անձնականին, որը հանրայնացնելու հանգամանքը շատ հայտնիների է անհանգաստանում` Ժաննան հանգիստ է խոսում, բայց ապառնի ժամանակով։ «Իմ կողքին կլինի այն տղամարդը, որը միշտ կստիպի յուրահատուկ զգալ ինձ,- ասաց դերասանուհին ու ժպիտով շարունակեց,- Իդեալական տղամա՞րդ։ Նման բան գոյություն ունի և ես տեղյակ չե՞մ։) Ինձ թվում է` այդ արտահայտությունը գոյություն ունի միայն որպես գեղեցիկ բառախաղ։ Ամեն ինչ կախված է մեկը մյուսին ընկալելուց»։
Եթե շատերն իրենց զգեստապահարանը բացում ու ընտրություն են անում ըստ տրամադրության, Ժաննան նշեց, որ իր զգեստապահարանը գունեղ է, հագուստն ընտրում է հաշվի առնելով եղանակային պայմանները։ «Եթե եղանակը լավն է, արևոտ, լուքերը հետաքրքիր են ստացվում, եթե վատ եղանակ է, հագնվում եմ, որովհետև այլ տարբերակ չունեմ:)»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ կարծում է՝ ավելի լավ է լինել հետաքրքիր, քան նորաձև։
Զառա Ղազարյան
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի