Ժյուրիի ավագ անդամը միայն կլսի, փոքրիկ անդամը` միայն կտեսնի երգչին. առաջին մանրամասները I like it երաժշտական նոր ձևաչափի մասին
I like it. երաժշտական նախագծի նոր ձևաչափ, որը բազմաթիվ փոքրիկների ստիպել է մտածել հայտնի երգիչ դառնալու իրենց ճանապարհի մասին ու գալ «Արմենիա TV»` նախնական լսումների փուլը հաղթահարելու ու հեռուստատեսային պայքարի մեջ մտնելու նպատակով։
Ապրիլի 13–ից եթերում կլինի երաժշտական մրցույթի նոր ձևաչափ, որը նախաձեռնել է «Հայաստանի ձայնը» նախագիծն իրականացրած թիմը։ Այս անգամ ձևաչափը միջազգային չէ. ստեղծագործական թիմն ուսումնասիրել է միջազգային մրցույթները, հաշվի առել փորձն ու երկարատև քննարկումների արդյունքում ստեղծել նոր ձևաչափ։
Tert.am Life–ը զրուցել է երաժշտական նախագծի պրոդյուսեր Իրինա Վարդանյանի հետ և ներկայացնում է առաջին մանրամասները։
«Մենք ստեղծել ենք նոր ձևաչափ և ընդգրկել տեղական կոլորիտը, երգերն ու նախասիրությունները։ Հաշվի ենք առել բոլոր այն հետաքրքիր հանգամանքները, որոնք ունեն ստացված ձևաչափերը և ցույց ենք տվել նոր, տարբերվող մոտեցում: Սա ձևաչափ է, որը տարբերվելու է դաշտում երբևէ եղած նախագծերից: I like it-ը կոտրելու է երաժշտական մրցույթի ու ձևաչափերի մասին ունեցած բոլոր պատկերացումները: Նախագիծ, որտեղ մտածված է ամեն ինչ, հեռուստատեսային դիտարժան ու հետաքրքիր մրցույթ ունենալու համար» – ասաց նա:
Այսպիսով` նոր նախագծն ունենալու է 5 փուլ։ Այս օրերին իրականացվում են նախնական լսումների փուլը, որը հաղթահարած մասնակիցները կմասնակցեն առաջին փուլը հաղթահարելու հեռուստատեսային պայքարին։
Ժյուրիի կազմը բաղկացած է 3 թիմից, յուրաքանչյուր թիմում ընդգրկված է 1 մեծ, 1 փոքր երգիչ։ Առաջին փուլում ժյուրիի փոքրիկ անդամները միայն տեսնելու են մասնակցին և ընտրելու են արտաքին տեսքով, ավագ անդամները միայն լսելու են և ընտրելու ձայնային տվյալներով։ Առաջին փուլում ընտրությունն իրարից անկախ է լինելու, հետո` համատեղ։ Եթե երկուսի ընտրությունը համընկնի, երեխան կանցնի հաջորդ փուլ։ Ամեն թիմում ընդգրկվելու է 8-ական մասնակից։
Իրինա Վարդանյանը խոստանում է` ամեն փուլում նոր անակնկալներ են սպասվելու։ Մինչև 4–րդ փուլ երեխաներին ընտրելու հնարավորությունը ժյուրիինն է։ Ամեն ժյուրի իր թիմից ընտրելու կամ դուրս է թողնելու մասնակցին։ 4-րդ` կիսաեզրափակիչ փուլը կլինի ուղիղ եթերում։ Կիսաեզրափակչում և եզրափակչում ընտրությանը կմիանա հանդիսատեսը և որոշիչ ձայն կունենա հաղթողի ընտրության հարցում։
«Ժյուրին ևս կունենա որոշիչ որոշակի միավորներ և խոսք։ Ինչ խոսք, ավելի մեծ դերակատարումը ժյուրիի տարիքով մեծ և փորձառու անդամինն է, բայց որոշեցինք փոքրերին էլ ներգրավել ընտրության մեջ, քանի որ նրանք արդեն անցել են ճանապարհ, գիտեն, թե ինչ է բեմը, հուզմունքը։ Ձևաչափը մտածված է այնպես, որպեսզի ոչ մի լավ երեխա դուրս չմնա»,– ասաց պրոդյուսերը։
Ժյուրիի կազմի անուններն առայժմ գաղտնի են պահում, որպեսզի մասնակիցները որևէ հնարավորություն չունենան նրանց հետ կապ հաստատելու։ Նախնական լսումների փուլում մասնակիցներին ընտրում են նախագծի վոկալիստ Լիլիթ Բադալանը, երաժշտական պատասխանատու Սերգեյ Գրիգորյանը և ռեժիսոր Լևոն Բարտիկյանը։
Անդրադառնալով նախագծի մասնակիցների տարիքային շեմին` 8-13 տարեկան, Իրինան նկատեց, որ այն ուղղակի չի ընտրվել։ «Բազմաթիվ զանգեր ենք ստացել այն մասին, որ երեխան շատ լավ է երգում, բայց 14, 15 տարեկան է։ Վոկալի մասնագետներն ավելի պրոֆեսիոնալ կբացատրեն, որ գոյություն ունի ձայնի մուտացիա, որը հիմնականում սկսվում է 13 տարեկանից։ Բացի այդ, կարծում եմ անարդար կլիներ, եթե 8-9 տարեկան երեխաների հետ մրցեն ճանապարհ անցած պատանիներ»,– ասաց նա ու հավելեց, որ մանկական երաժշտական նախագծի հանդեպ հանդիսատեսի հետաքրքրությունը շատ մեծ է։
«Հայտերը եղել են մեր անկնկալածից անհամեմատ շատ։ Կարող ենք փաստել, որ երգող ազգ ենք։ Շատ հետաքրքիր երեխաներ ունենք։ Մենք ուշադրություն ենք դարձնում, որ երեխան բազմապրոֆիլ լինի, որովհետև կան փայլուն երեխաներ, որոնք շատ լավ դասական են երգում, երեխաներ, որոնք ժողովրդական երգերի մեջ են շատ ուժեղ, բայց սա մրցույթ է, որտեղ լինելու են տարբեր առաջադրանքներ, ուշադիր ենք բազմապրոֆիլ կատարողներին։ Կարևոր է, որ ճիշտ ընտրություն անենք և ընտրենք առաջ գնալու պոտենցիալ ունեցող երեխաների»,– պատմեց պրոդյուսերը։
Իրինան նկատեց, որ երեխաների հետ աշխատելն իր բարդությունն ու հոգեբանական կողմն ունի, սակայն ծնողների հետ աշխատանքն ավելի բարդ է։) Յուրաքանչյուրը վստահ է, որ իր երեխան է լավագույնը։ Պրոդյուսերը հայտնեց, որ I like it-ի մասնակիցները առաջնորդվելու են հստակ կանոնակարգով, որը շուտով հասանելի կլինի։
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ