«Բազմիցս դիմել եմ պլաստիկայի, դիմում եմ և կդիմեմ»․ Կայա Խուրշուդյանը` արտաքին փոփոխությունների, դստեր արձագանքի ու նոր աշխատանքի մասին
Դերասանուհի, պարուհի Կայա Խուրշուդյանը երեք տարվա դադարից հետո կրկին եթերում կլինի։ Նա Tert.am Life-ին է վստահել ոչ միայն ստեղծագործական նորությունը, այլև խոսել պլաստիկ վիրահատությունների դիմելու, լայն քննարկման առարկա դարձած լուսանկարների, դստեր արձագանքի ու ընտանեկան կարգավիճակը Ֆեյսբուքում փոխելու մասին։
Կայան վստահեցնում է` չնայած հեռուստատեսային դադարին` առաջարկներ միշտ ունեցել է։ Ասում է` դրանք չի ընդունել, քանի որ իրեն չեն գոհացրել, բացի այդ, գերհոգնած էր։ «Շատ ծանրաբեռնված գրաֆիկով էի աշխատում, ինձ հանգիստ էր պետք։ Այդ երեք տարվա ընթացքում ձեռք բերեցի կենդանիներ, զբաղվում էի նրանցով։ Հիմա ունեմ երկու կապիկ և երկու շուն, որոնց շարունակում եմ խնամել, իրենք ապրում են մեզ հետ։ Այս տարին շատ բուռն եմ սկսել։ Ե՛վ ներկայացման մեջ հանդես գալու, և՛ սիթքոմում խաղալու լավ հրավերներ ստացա»,– ասաց Կայան, սակայն փակագծերը բացել դեռ վաղ համարեց։
Նրա խոսքով` քասթինգների առհասարակ չի մասնակցում, սիթքոմում էլ հրավերով է նկարահանվելու. «Քասթինգների չեմ մասնակցել նույնիսկ տարիներ առաջ։ Տեսակով այնպիսին եմ, որ ինքս ոչինչ չեմ ձեռնարկի և կսպասեմ առաջարկի, եթե եղավ, կմասնակցեմ, եթե ոչ` ոչ»։
Դեռ տարիներ առաջ Կայան հայտնի էր իր համարձակ կերպարներով։ Ասում է` բաց տեսարաններում նկարահանվելուն շատ նորմալ է վերաբերվու։ «Մասնագիտությամբ դերասանուհի եմ, իսկ այդ մասնագիտությունը սահմաններ չի ճանաչում։ Եթե նախկինում մի քիչ դժգոհում էի, որ համարձակ ու վատ մարդկանց եմ մարմնավորում, հիմա հասկանում եմ, որ դա շատ հետաքրքիր է։ Անում էի մի բան, որն իմ տեսակի հետ կապ չուներ, ինչն էլ հնարավորություն էր տալիս աճելու որպես դերասանուհի»,– ասաց նա և հավելեց, որ բաց տեսարաններում նկարահանվելը իր համար երբեք խնդիր չի եղել, չի եղել նաև այնպիսի բաց տեսարան նկարահանվելու այնպիսի առաջարկ, որից պետք է հրաժարվեր։
Այս ընթացքում Կայան նաև արտաքին փոփոխություններ է արել, ինչը լայն քննարկումների առարկա դարձավ։ Նա վստահեցնում է` եթերից իր բացակայությունը արտաքին փոփոխությունների հետ կապ չունի։ «Ես այսքան ժամանակ լռել եմ, բայց կարծում եմ` արդեն պետք է ասել, որ համացանցում տարածվել էին ֆոտոշոփ արված լուսանկարներ, որտեղ ես շատ մեծ շրթունքներով եմ։ Ես կարող էի ծայրահեղ քայլերի դիմել, բայց չցանկացա իջնել իրենց մակարդակին։ Ֆոտոշոփել ու տարածել էին, բայց այդ նկարները չէին համապատասխանում իմ իրական տեսքին, որևէ կապ էլ չունեին իմ արտաքինի հետ»,– վստահեցնում է Կայան։
Դերասանուհուն առաջարկեցինք տրամադրել լուսանկարների օրիգինալ տարբերակը, սակայն ասաց, որ դրանք չեն պահպանվել։ Լուսանկարները փորձեցինք գտնել Կայայի ֆեյսբուքյան էջից, սակայն այնտեղ ևս դրանք չկային։
Արտաքին փոփոխությունները հաճախ հիմք տալիս կարծելու, որ մարդն իր արտաքինից դժգոհելու պատճառ է ունեցել։ «Ես պլաստիկայի բազմիցս դիմել եմ, դիմում եմ և կդիմեմ։ Չեմ էլ փորձել դա թաքցնել։ Սիրում եմ ու միշտ պատրաստ եմ փոփոխությունների, դա նորմալ է, հատկապես, 30-ից հետո, երբ կինը շատ ավելի ուշադիր է լինում իր արտաքին տեսքի հանդեպ։ Տարիների ընթացքում ես էլի կդիմեմ պլաստիկ միջամտության»,– ասաց նա։
Դերասանուհու վերջին լուսանկարներում շրթունքների չափը բավականին փոքրացած է, սակայն Կայան նշեց, որ փոփոխության չի դիմել։ «Շրթունքներիս հետ կապված նոր փոփոխություն չեմ արել, չեմ փոքրացնել չափը։ Փոփոխություն արել եմ միայն այն ժամանակ, երբ ֆոտոշոփեցին ու տարածեցին լուսանկարներս։ Քթի պլաստիկ վիրահատության էլ եմ դիմել և ոչ միայն»,– հավատացրեց նա։
Դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե ինչպես է դուստրը վերաբերում մայրիկի հասցեին հնչող բացասական կարծիքներին. «Իմ աղջիկն է, ո՞նց կարող է ուրիշ կերպ մտածել։ Մեր ընտանիքում դրականն այնքան շատ է, որ այդ բացասականին չենք էլ անդրադառնում։ Դա մեր տանը քննարկման թեմա չի դառնում։ Աղջիկս ծնվել է դրական աուրայի մեջ, դաստիարակվել է նույն ոգով, եղած բացասականին ընդհանրապես չի անդրադառնում։ Ոնց կարելի է լուրջ վերաբերվել սոցցանցերին»։
Դերասանուհին օրերս Ֆեյսբուքում փոխել է ընտանեկան կարգավիճակը՝ «ամուսնացած»-ից անցնելով «ազատ հարաբերությունների»։ Կայայից փորձեցինք պարզել, թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, սակայն անձնականի մասին հարցը նա թողեց առկախված։ «Սոցցանցում հրապարակվող ամեն բան չէ, որ կարող է իրականությանը համապատասխանել»,- ասաց դերասանուհին` այդպես էլ չհստակեցնելով պատասխանը։
Արդեն չորս տարի է` Կայան զբաղվում է արաբական պարարվեստով և աշխատում գիշերային ակումբում։ Դերասանուհու խոսքով` այս տարիներն իրեն կյանքի մեծ փորձ են տվել, իսկ դժվարությունները հղկել են։ «Որպես կին` այս տարիների ընթացքում շատ ավելի հասունացա։ Շփումս հաճախորդների հետ շատ սահմանափակ է, բայց զգում եմ, որ ես սիրված եմ, ուրախանում են, երբ տեսնում են, որովհետև նաև ճանաչում են որպես դերասանուհի»,– եզրափակեց նա։
Զառա Ղազարյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից