Լիլիթ Հովհաննիսյանն իր միջոցներով է իրականացնում միջազգային ստանդարտներին համապատասխան համերգը. բացառիկ մանրամասներ երգչուհու մենահամերգից
EXCLUSIVE
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այս օրերին ակտիվ աշխատում է և պատրաստվում մարտի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայանալիք մենահամերգին, որով կտրվի երգչուհու Dream World Tour-ի մեկնարկը։ Երևանյան համերգի տոմսերի արժեքը 4000-35000 դրամ է։
Երգչուհու աշխատանքային թիմը Լիլիթի մենահամերգի առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին ու ներկայացրել, թե ինչ սպասումներով է Լիլիթը պատրաստվում այդ օրվան , ինչպես են ամուսնու հետ համատեղում նաև համերգի ռեժիսորական աշխատանքը, ի վերջո, ինչ է սպասվում մենահամերգին։
«Լիլիթ Հովհաննիսյան» ընկերության ներկայացուցիչ Սյուզաննա Խանզադյանը նկատեց, որ թեև այս շրջագայությունը և՛ Լիլիթի, և՛ իրենց բոլորի երազանքներից մեկն է, այնուամենայնիվ, շրջագայության անունն է «Երազ», ոչ թե երազանք կամ երազանքների շրջագայություն:
-Լիլիթի անունը հանդիսատեսին հայտնի դարձավ 13 տարի առաջ` 2006–ին։ Վերջին տարիներին նա համարվում է Հայաստանի ամենապահանջված երգչուհիներից մեկը։ Այս ընթացքում արտերկրում մենահամերգներ ունեցել է, սակայն Երևանում նրա առաջին մենահամերգն է։ Ինչո՞ւ միայն հիմա որոշեց ներկայանալ Երևանի իր հանդիսատեսին։
-Միջազգային չափանիշներին համապատասխան համերգ իրականացնելու համար շատ մեծ հնարավորություններ են անհրաժեշտ, ինչը չկար տարիներ առաջ: Փառք Աստծո, այսօր արդեն հնարավորություն կա իրականացնել միջազգային ստանդարտներին համապատասխան համերգ Լիլիթ Հովհաննիսյանի միջոցներով, առանց որևէ այլ կազմակերպության կամ անհատի ֆինանսական միջամտության: Եվ ահա, աշխատում ենք այդ ուղղությամբ:
Բացի այդ, պետք է ասեմ, որ Լիլիթ Հովհաննիսյանի երկրպագուներն այնքան շատ նամակներ էին ուղղում մեզ՝ պահանջելով կազմակերպել Երևանում արտիստի մենահամերգը, որ այլևս հնարավոր չէր ուշացնել համերգը: Մարտի 9-ի համերգը թեև փոքր-ինչ ուշացած, այնուամենայնիվ, շատ սպասված իրադարձություն է բոլորի՝ թե՛ Լիլիթ Հովհաննիսյանի, թե՛ նրա երկրպագուների համար:
-Ի՞նչ է սպասվում Լիլիթի երևանյան առաջին մենահամերգին։ Ինչո՞վ է առանձնանալու Լիլիթի «Երազ» մենահամերգը նրա` մինչև այս ունեցած մենահամերգներից։
-Լիլիթ Հովհաննիսյանը Dream խորագիրը կրող համաշխարհային շրջագայությամբ հանդես կգա աշխարհի ավելի քան 70 քաղաքում: Հայկական շոու բիզնեսի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվող և նախադեպը չունեցող համաշխարհային շրջագայության մեկնարկը կտրվի Երևանից: Այն առանձնանալու է այն առումով, որ ներառելու է բազում խոշոր երկրների քաղաքներ և հանրությանը ներկայացնելու է բացառիկ ու ինքնատիպ շոու ծրագիր:
Լիլիթ Հովհաննիսյանի Dream World Tour-ի շրջանակում համերգներ են նախատեսված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Իսրայելի, Լատվիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների քաղաքներում:
–Հայաստանի մարզերում մենահամերգներ ունենալու նպատակ կա՞։
-Չի բացառվում, որ հետագայում համերգներ լինեն նաև մարզերում, բայց այս պահին հստակ ծրագրեր չկան:
-Որպես կանոն` նման համերգները շատ պատասխանատու են երգիչների համար։ Ի՞նչ սպասումներով է երգչուհին պատրաստվում համերգին, արդյոք կա նաև հուզմունք ու լարվածություն։
-Լիլիթը շատ հուզված և ոգևորված է: Սա երգչուհու կարիերայի մինչև այս եղած իրադարձություններից ամենահավակնոտն ու բաղձալին է: Եվ արտիստը ջանք չի խնայել՝ հավուր պատշաճի պատրաստվելու համար:
-Լիլիթն ու Վահրամը բավականին պահանջկոտ են աշխատանքային ռայդերի առումով։ Համերգի կազմակերպումն այս առումով որքանո՞վ է բարդ։
-Յուրաքանչյուր համերգի կազմակերպումը բավականին բարդ և պատասխանատու գործընթաց է, քանի որ այն ենթադրում է մաքսիմալ պատրաստվածություն: Լիլիթը և Վահրամը ոլորտի պրոֆեսիոնալներն են և նրանք էլ իրենց շրջապատել են պրոֆեսիոնալներով: Ցանկությունն այն է, որ ամեն ինչ իդեալական լինի: Հայ հանդիսատեսն ականատես լինի այնպիսի շոուի, որի նախադեպը մեր երկրում դեռ չի եղել:
-Համերգի ռեժիսորները Լիլիթն ու Վահրամն են։ Կազմակերպչական ու ստեղծագործական մի շարք հարցերին ավելանում է բավականին ծավալուն աշխատանք։ Ինչպե՞ս են կարողանում համատեղել։
-Բնականաբար, մեծ դժվարությամբ, բայց նրանք ցանկանում են ամեն ինչ հավուր պատշաճի անել:
-Արդյոք ամեն ինչ անձամբ անելու ձգտումը հակառակ ազդեցություն ունենալու վտանգի առաջ չի կանգնեցնում։
-Դատեք ինքներդ՝ նայելով Լիլիթի և Վահրամի ուժերով իրականացրած նախագծերը, համերգները, տեսահոլովակները: Լիլիթ Հովհաննիսյանի նախորդ համերգը, որը տեղի էր ունեցել Լոս Անջելեսում, բավականին մեծ ժողովրդականություն է վայելում, այն մինչև օրս ցուցադրում են լավագույն հեռուստաընկերություններով՝լավագույն ժամերին: Այդ համերգը նույնպես չի ունեցել ռեժիսոր, իրականացվել է Լիլիթի կողմից:
Հանդիսատեսն ինքը պետք է դատի՝ Լիլիթի կողմից իրականացվող ռեժիսորի, սցենարիստի, դիզայների աշխատանքներից երգչուհու նախագծերի որակը տուժե՞լ է, թե՞ հակառակը:
Ինչ վերաբերում է համերգի և տեսահոլովակների ռեժիսուրային` վերջերս հանդիպեցի կարծիքների, թե ինչքան վատ է, որ Լիլիթ Հովհաննիսյանը ոչ մի տեղ չի նշում իր տեսահոլովակների ռեժիսորի անունը, չի ցանկանում, որ իմանան, թե ով է արել այդ պրոֆեսիոնալ աշխատանքը: Հետաքրքիրն այն է, որ վերջին տարիների բոլոր աշխատանքների ռեժիսորը հենց Լիլիթն է: Տեսահոլովակների գաղափարները, հագուստը, սցենարը, դերասանների քասթինգը և բոլոր կազմակերպչական աշխատանքներն անում է հենց Լիլիթը:
-Լիլիթի մենահամերգի մասին հայտնի դարձավ դեկտեմբերի վերջին, սակայն մինչև այդ արդեն իսկ մի շարք աշխատանքներ էին տարվել։ Որքա՞ն ժամանակ է, ինչ երգչուհին պատրաստվում է մարտի 9-ին։
-Մարտի 9-ին և առհասարակ շրջագայությանը Լիլիթ Հովհաննիսյանը պատրաստվում է երկու տարուց ավելի: Շրջագայությանն ընդառաջ ծավալուն աշխատանք է տարվել ու հաշվի է առնվել յուրաքանչյուր մանրուք:
-Հագուստի ոճով Լիլի՞թն է զբաղվելու, թե՞ աշխատելու է նաև ոճաբանների հետ։
-Դե, իհարկե, Լիլիթը, ինչպես միշտ, ներկայացնելու է իր հեղինակած զգեստները: Տարիներ շարունակ համերգների, տեսահոլովակների և մնացած բոլոր նախագծերի ժամանակ հենց Լիլիթն է զբաղվում և՛ իր, և՛ իր պարողների, և՛ այլ գործող անձանց լուքերով և հագուստների դիզայնով՝ սկզբից մինչև վերջ: Լիլիթը ոչ միայն այդ բոլոր զգեստների դիզայներն է, այլև հենց նրա ձեռքերն են մասնակցում այդ զգեստների ստեղծման ամբողջ գործընթացին: Այլ ոճաբանների, դիզայներների հետ Լիլիթը չի համագործակցում:
–Լիլիթը, որպես կանոն, ներկայանում է շոուով։ Ովքե՞ր են երգչուհու հետ լինելու բեմում։ Բեմադրությունները նույնպե՞ս Լիլիթն ու Վահրամն են արել։
-Լիլիթի հետ բեմում գտնվող երաժիշտների, պարողների և առհասարակ մարդկանց թիվն աննախադեպ է լինելու: Այդ մասին առավել մանրամասն կխոսենք ավելի ուշ:
-Լիլիթի թողարկած պրոմո հոլովակը բավականին լայն քննարկվեց։ Ոմանք դրան հումորով վերաբերեցին, ոմանք նկատեցին, որ իրեն չսիրող կնոջ կերպարը բավականին վատ էր ներկայացված և ընդգծված էր, որ անկախ նրանից, թե ինչ են խոսում, իրեն լսում են։ Այս մտքի հետ ոչ բոլորն են համաձայն։ Ի՞նչ կարծիք ունեն երգչուհին ու իր ամուսինը ծավալված քննարկումների և իրեն չսիրողներին բացասական ֆոնով ներկայացնելու մեղադրանքի մասին։
-Դա պարզապես փոքրիկ հումորային գովազդային տեսահոլովակ է: Այն ուղղված չէ Լիլիթին չսիրողներին, ընդհակառակը: Դրանում ինչ-որ ենթատեքստեր փնտրել պետք չէ: Առհասարակ, Լիլիթ Հովհաննիսյանի աշխատանքներն արվում են միայն իրեն համակրողների համար, որոնց թիվը շատ մեծ է: Մեր մտքով անգամ չի անցնում հեղափոխել Լիլիթին չսիրողներին և նրանց ստիպել սիրել արտիստին: Լիլիթը պարզապես անում է այն, ինչ, իսկապես, շատ է սիրում:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից