«Այդ հատկանիշն ինձ ստիպեց ավելի ու ավելի սիրել իրեն». Մովսես Նիկողոսյանը` կնոջ, ընտանիքի համալրման ցանկության և ստեղծագործական նորությունների մասին
Դերասան Մովսես Նիկողոսյանը կալանավայրից դուրս գալուց հետո վերադարձավ հեռուստաէկրաններ, սակայն ոչ երկարատև նախագծերով։ Մովսեսն այս փուլում այլ ծրագրեր ունի։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանը պատմել է ոչ միայն այս փուլի զբաղվածության, այլև ընտանեկան կյանքի մասին։
«Ես մասնագիտությամբ ռեժիսոր եմ, ուստի` որոշել եմ այսուհետև զբաղվել նաև դրանով։ Այն հնարավորություն է տալիս պարզ արտահայտել բողոքներն ու նկարագրել այն թերությունները, որոնք առկա են պետության մեջ։ Դա կարող է լինել և՛ կատակերգության,և՛ այլ ժանրերի միջոցով։ Ես ասելիք ունեմ իմ ժողովրդին։ Կարծում եմ` ռեժիսորի համար կարևորը դա է»,– ասաց Մովսեսը։
Դատապարտված լինելու փուլում Մովսեսը գիրք է գրել, որի հիման վրա ֆիլմ նկարահանելու մտադրություն ունի, այժմ աշխատում է դրա մշակման վրա։ Այնուամենայնիվ, դերասանը դեռ վաղ է համարում այն հանձնել հանդիսատեսի դատին, քանի որ մեծ աշխատանք է ենթադրում։ Հիմա նա պատրաստվում է ֆիլմ նկարահանել հայ հեղինակի պիեսի հիման վրա։ Գործն այժմ մշակման փուլում է, որպեսզի դառնա կինոսցենար, դրանով զբաղվում է Արմեն Վարդանյանը։
Դերասանն առայժմ չի բացահայտում, թե ինչ գործ է ընտրել, ասում է` պրեմիերայի ժամանակ բոլորն այդ մասին կիմանան։ «Մենք ունենք հարուստ դրամատուրգիա, որն այսօր չի հիշատակվում, մոռացության է մատնվել, էկրանները լցված են էժանագին, հասարակ դատարկաբանություններով: Դա ինձ, իրոք, անհանգստացնում է։ Ուստի ընտրեցի այնպիսի գործ, որը մեր հայ գրականության մասնիկն է` հագեցած փոխհարաբերությունների ճշգրտությամբ, իրականության վառ նկարագրով, կերպարների առանձնահատկություններով և խնդիրների առկայությամբ, որոնք լուծումներ են պահանջում»,– շեշտեց նա ու հայտնեց, որ ֆիլմում հանդես կգան շատ սիրված դերասաններ թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդից։ Նա հպարտությամբ նկատեց, որ Ռաֆայել Քոթանջյանը համաձայնել է նկարահանվել ֆիլմի գլխավոր հերոսի դերում։
Մոտ 5 ամսվա նախապատրաստական աշխատանքներին հետևել է որոշակի դադար, սակայն Մովսեսը վստահեցնում է` շուտով կանցնեն նկարահանման փուլին. «Մանրակրկիտ աշխատանքը տեղին է և պարտադիր, քանի որ այն կլինի իմ առաջին ֆիլմը։ Կինո նկարահանելը ահռելի ու պատասխանատու աշխատանք է։Շտապողականությունն այս դեպքում կարող է վնասել»։
Մովսեսն այժմ չի նկարահանվում երկարատև հեռուստասերիալներում, ասում է` ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն այնքան լայնածավալ են, որ սերիալային զբաղվածության մասին մտածել չի կարող։ Դերասանը խոստովանում է` առաջարկների խնդիր էլ կա. «Բացի այդ, ես չէ, որ պետք է զբաղվեմ դրանով, պետք է լինի առաջարկ, որը կարող եմ ընդունել կամ մերժել։ Չնայած զբաղվածությանս` կարողացա համատեղել և նկարահանվել մի սերիալում, որը շուտով կցուցադրվի։ Փակագծերն առայժմ չեմ կարող բացել»։
Դատապարտված լինելու հանգամանքը հաճախ ուղեկցում է մարդկանց նաև կալանավայրից դուրս գալուց հետո։ Դերասանը կարծում է, որ իր կարիերայի վրա դա բացասական ազդեցություն չի ունեցել։
«Դատապարտված լինելուս հետևանքով ունեցա ժամանակի մեծ կորուստ և ոչ միայն։ Ազատությունն ամենաթանկն է մարդու համար ու որքան շուտ հասկանանք դա, այդքան լավ։ Գործունեության իմաստով այդ փաստը բացարձակ չի վնասել ինձ, հակառակը, նոր թափով ու մտահաղացումներով եմ փորձում ծավալել իմ գործունեությունն արվեստում։ Մնացած ամեն բան ժամանակը բուժում է, եթե, իհարկե, սպասումները բարի են»,– ընդգծեց նա։
Նախորդ տարի Մովսեսն ընտանիք կազմեց։ Ասում է` այս իրադարձությունից հետո տղամարդը մուտք է գործում այնպիսի աշխարհ, որում չի եղել երբեք։
Ընտանեկան կյանքն իր հետ որոշակի բարդություններ, պատասխանատվություն և ավելի մեծ հասունություն է բերում, սակայն դերասանին դա չի վախեցնում. ««Ընտանիք ստեղծել» հասկացությունն արդեն իսկ աստվածային բնույթ ունի ու այն դժվար կոչելը սխալ է։ Կան դժվարություններ, այո, բայց դրանք չպետք է բողոքների հիմք հանդիսանան։ Ինձ համար ընտանիքը սուրբ է, այն պահելն ու պահպանելը` իմ մեծ պարտականությունը»։
Որպես կանոն` զույգի հարաբերությունների փուլերն ամուսնությունից առաջ և հետո տարբեր են, ռոմանտիկայի ձևերն էլ փոխվում են։, Մովսեսի խոսքով` իրենց դեպքում փոփոխությունը միայն դեպի լավը. «Կարծում եմ` այն մարդկանց համար, ովքեր ունեն ճիշտ արժեքներ գնահատելու դաստիարակություն, ռոմանտիկան դեպի լավն է փոխվում»։
Դերասանը նշեց, որ կինը շատ է սիրում անակնկալներ մատուցել։ «Նա ավելի շատ սիրում է անել, քան ստանալ, դա այն հատկանիշներից մեկն է, որն ինձ ստիպեց ավելի ու ավելի սիրել իրեն։ Կարևոր չէ, ում է ուղղված անակնկալը, նա ուրախանում է իր արած քայլից»,– ասաց նա։ Մովսեսն ասում է, եթե ընտանիքում կա փոխադարձ սեր և ջերմություն, դա նման մթնոլորտը վայելելն արդեն լավ ժամանց է։ Ժամանցի այլ տարբերակներ` թատրոն, կինո, Հայաստանով շրջագայել նա կազմակերպում է կնոջ պատվերով։
Ընտանիքի համալրումը զույգի համար սպասված նորություն կլինի։ «Ես սպասում եմ այդ օրվան այնպես, ինչպես երբեք ոչնչի չեմ սպասել։ Այդ նորությունը կլինի այն ժամանակ, երբ Աստված ցանկանա։ Ցավոք, դեռ նման սպասում չունենք»,– եզրափակեց դերասանը։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով
Photographer
-
11:57 • 18.03.24 Մալենայի նոր ֆոտոշարքը և երգը
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի