«Մի քիչ սթրեսային վիճակում եմ, բայց դա էտապ է իմ կյանքում». Հասմիկ Կարապետյանը՝ ընտանեկան կյանքի ու դստեր դաստիարակության մասին
Երգչուհի Հասմիկ Կարապետյանն արդեն երկու տարի է` ստանձնել է հոգատար մայրիկի պարտականությունն ու ժամանակի մեծ մասը նվիրել ընտանիքին: Երգչուհին ասում է՝ դա գիտակցված ընտրություն էր, քանի որ կնոջ կյանքում ընտանիք կազմելը շատ կարևոր է:
Tert.am Life-ի հետ զրույցում Հասմիկը պատմել է ընտանեկան կյանքի, դստեր՝ Տաթևի դաստիարակության և ամուսնու հետ հարաբերությունների մասին:
Հասմիկը նկատեց, որ կարողանում է պատվով կատարել նվիրված կնոջ ու հոգատար մայրիկի պարտականությունները, թեև չթաքցրեց առանց ամուսնու ու հարազատների աջակցության շատ ավելի դժվար կլիներ։ «Կա գերհոգնածություն, որի մասին չեմ կարող չխոսել։ Պատկերացրեք ամեն օր պետք է հասցնես և՛ տունդ մաքուր պահել, բոլոր կենցաղային գործերն անել, և՛ երեխային խնամքով զբաղվել: Դա հեշտ չէ, ինձ համար ավելի դժվար է հոգեպես, որովհետև ես արվեստի կին եմ. չստեղծագործելն ինձ համար շատ դժվար է: Այդ իսկ պատճառով իմ վիճակը մի քիչ սթրեսային է»,– ասաց նա ու հավելեց, որ ժամանակ առ ժամանակ պոռթկումներ են լինում սեփական «ես»-ը մոռացության մատնելու և ժամանակի մեծ մասը երեխային նվիրելու առումով:
«Դժվար է հատկապես, որ ես մինչև ամուսնությունը շատ ակտիվ եմ եղել։ Սակայն ինքս եմ ընտրել սա, որովհետև կարևորում եմ ընտանիք ունենալը: Չեմ կարծում, որ Հայաստանում արժե զոհել ընտանիքը, անձնական կյանքը հանուն կարիերայի: Ցավոք, ես շատ մեծ պատասխան չեմ ստացել իմ կարիերայի ընթացքում, որովհետև պահել եմ իմ երաժշտական որակը, ձեռագիրը: Այդուհանդերձ, կարծում եմ՝ կարիերայի ու ընտանիքի համատեղումը շատ ճիշտ է: Հնարավոր է՝ սա ուղղակի ժամանակավոր փոքրիկ, էտապ է իմ կյանքում»,- ասաց երգչուհին
Հասմիկը նկատեց, որ ամուսինն իրեն քաջալերում է, նույնիսկ հորդորում է ավելի շատ ուշադրություն դարձնել ստեղծագործական կյանքին. «Շանթը շատ է գնահատում, որ ես հոգատար մայր եմ: Միշտ ինձ ասում՝ հիանում եմ, թե ինչպիսի մայր ես դու, սակայն ասում է՝ բավական է, Տաթևն արդեն մեծ է, դու պետք է ստեղծագործես, քեզ ավելի շատ ժամանակ տրամադրես: Ես համաձայն եմ իր հետ, բայց կարծում եմ՝ իմ փոքրիկ աղջնակը արժանի է 5 տարի լիակատար ուշադրության մինչև մեծ բալիկ լինի»։
Երգչուհին պատմեց, որ ընտանեկան ժամանցի իրենց ամենասիրելի տարբերակը զբոսանքն է հատկապես արևային եղանակին: Ունեն նաև գեղեցիկ ընտանեկան ավանդույթ. «Ամեն կիրակի սիրում ենք երեքով եկեղեցի գնալ, մոմ վառել, ինչ-որ առումով ամեն մեկս մեզ համար լուռ աղոթք ասել, շփվել Աստծո լույսի հետ, չէ՞ որ եկեղեցին Աստծո տունն է և ամեն անգամ, երբ գնում ես, թեթևություն ես զգում: Թե՛ իմ, թե՛ ամուսնուս մոտ այդպես է: Նա շատ է սիրում այդ ավանդույթը, որովհետև իր ընտանիքում էլ են այդպես արել»:
Հասմիկի խոսքով, իր և ամուսնու միջև, ինչպես ցանկացած զույգի դեպքում, վեճեր լինում են՝ կապված նաև երեխայի խնամքի ու դաստիարակության հետ: «Դա շատ նորմալ եմ համարում: Այդպես էլ պիտի լինի, մեր դեպքում ավելի բարդ է, որովհետև Շանթն այլ երկրում, այլ մշակույթի մեջ մեծացած մարդ է, ես՝ այլ: Մեզ մոտ ընդունված է, որ ամեն ինչ մայրերը պետք է անեն, երեխայի սննդակարգի, քնի կամ խաղերի հետ կապված բոլոր հարցերն իրենք որոշեն: Տարաձայնություններ, իհարկե, լինում են, բայց ես ուրախ եմ, որ Շանթը տեսնելով, թե ես ինչքան ուշադիր մայր եմ, դադարում է ինձ հետ վիճել կամ ապացուցել, որ ինքն է ճիշտ: Իհարկե, միշտ խորհուրդներ է տալիս, որովհետև գրագետ և զարգացած մարդ է: Եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես ու իր խորհուրդներով միշտ օգնում է ինձ»,- պատմեց երգչուհին։
Նրա խոսքով` Տաթևի դաստիարակության հարցում ոչ ինքը, ոչ էլ Շանթը առանձնապես խիստ չեն, քանի որ երեխան դեռ փոքր է և շատ բան չի հասկանում. «Չի կարելի այդ տարիքում ագրեսիվ տոնով խոսել երեխայի հետ, որովհետև դա լավ չէ իր նյարդերի համար: Ամեն դեպքում փորձում ենք մի քիչ խստություն մտցնել, բայց ոչ թե գոռալով կամ խիստ տոնայնությամբ, այլ հասկացնելով, որ այս կամ այն բանը լավ չէ, վնաս է»:
Արդեն երկու օր է` Տաթևը հաճախում է Զարգացման կենտրոն և օրվա 3 ժամն այնտեղ է անցկացնում: Մայրիկը նկատեց, որ նրան տնային պայմաններում զբաղեցնելն արդեն դժվար էր, քանի որ շարժուն է և շուտ է ձանձրանում:
«Ես զգացի, որ նրան ավելի շատ զբաղմունք է հարկավոր: Ես աստիճանաբար կավելացնեմ այնտեղ մնալու ժամերը, որպեսզի Տաթևիս պատրաստեմ հաջորդ էվոլյուցիոն փուլին, որը մանկապարտեզն է: Տաթևն անտարբեր չէ նկարչության հանդեպ, մատիտի ու թղթերի հանդեպ յուրահատուկ հետաքրքրություն եմ նկատել իր մոտ: Ի դեպ, քույրս մասնագիտությամբ նկարչուհի և դիմահարդար է: Կարծում եմ՝ այստեղ գեների դերն է: Երբ Տաթևը քրոջս նկարները տեսնում է, 15 րոպե ուշադիր նայում, ուսումնասիրում է: Այս տարիքում դա զարմանալի է: Զարգացման կենտրոնում նա ավելի լայն զբաղմունքներ կունենա»,- եզրափակեց երգչուհին:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով
Photographer
-
11:57 • 18.03.24 Մալենայի նոր ֆոտոշարքը և երգը
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի