«Սկզբում իրար չենք սիրել». Տիրուհի Հակոբյանը՝ Եվա Զոհրաբյանի հետ առաջին հանդիպման ու մտերիմ ընկերուհիներ դառնալու մասին
Երիտասարդ դերասանուհիներ Տիրուհի Հակոբյանի և Եվա Զոհրաբյանի միջև ընկերությունը սկսվել է դեռ ուսանողական շրջանում ու ինչպես իրենք են փաստում, տարիների ընթացքում ավելի են մտերմացել:
Tert.am Life-ի հետ զրույցում Տիրուհին պատմելէ Եվայի հետ առաջին հանդիպման, իրենց նմանության ու տարբերությունների, սիրելի զբաղմունքների մասին:
Տիրուհին պատմեց, որ Եվայի հետ առաջին հանդիպումը եղել է Թատերական ինստիտուտում, երբ երկուսն էլ սովորում էին զրո կուրսում: Նրա խոսքով, առաջին հայացքից միմյանց չեն համակրել, ավելի ուշ՝ իրար խոստովանել են այդ մասին:
«Ի սկզբանե իրար չենք սիրել: Հետագայում ենք մտերմացել ու ընկերներ դարձել: Երբ նոր էինք մտերմացել, ես իրեն ասացի, որ նա ինձ դուր չի եկել, նույնն էլ Եվան ինձ ասաց: Ինձ թվում է՝ դա նրանից էր, որ երկուսս էլ ուշադրության կենտրոնում էինք, ակտիվ ու այդ պատճառով միմյանց չէինք հավանում: Հետո, երբ մեր կուրսը մասնատվեց, ես ու Եվան կրկին միևնույն կուրսում հայտնվեցինք Ռուբեն Բաբայանի մոտ: Ժամանակի ընթացքում հասկացանք, որ իրար շատ նման ենք ու սկսեցինք մտերմանալ»,-ասաց նա:
Դերասանուհին նկատեց՝ իր ու Եվայի նմանությունը դրսևորվում է ճաշակի, աշխարհայացքի ու ընկալումների մեջ, թեև նրա խոսքով, տարբերություններ էլ շատ կան. «Եվան կտրուկ է, ես՝ ոչ: Ես ցանկացած քայլ անելուց առաջ պիտի մտածեմ, իսկ նա միանգամից ասում է՝ այսպես ենք անում ու վերջ: Կարելի է ասել՝ որքան նման ենք, նույնքան էլ տարբեր: Թեև երկուսս էլ տեսակով ակտիվ ենք, բայց երբ օրինակ՝ ես ակտիվ եմ լինում, Եվան պասիվանում է և ճիշտ հակառակը: Մեկս մյուսին անընդհատ լրացնում ենք»:
Տիրուհու ու Եվայի ընկերությունն արդեն 7 տարեկան է: Տիրուհու կարծիքով, ամուր ընկերության հիմքը, ինչպես ցանկացած հարաբերություններում, վստահությունն ու անկեղծությունն է: «Մենք իրար մոտ կարողանում ենք բարձր մտածել, ամենախորը գաղտնիքն էլ վստահում ենք իրար: Քննարկում ենք նաև մեր անձնական հարցերն ու ինչ-որ չափով օգնում միմյանց»,-ասաց դերասանուհին:
Նա նշեց, որ իրենց նախընտրելի ժամանցի վայրը կինոթատրոն գնալն ու մեծ թենիս խաղալն է: Թեև ընկերուհիները միևնույն մասնագիտությունն ունեն, բայց Տիրուհու խոսքով, մասնագիտական թեմաներից աշխատում են ավելի քիչ խոսել:
«Մեր շփումն ավելի շատ գործնական թեմաներից դուրս է, բայց իհարկե, երբեմն իրար խորհուրդներ ենք տալիս ու դիտողություն անում: Ես գիտեմ, որ Եվան ինձ անկեղծ կասի՝ լա՞վ է ստացվում թե վատ, նույնն էլ ես՝ իրեն»:
Աղջիկների միջև լուրջ վեճեր չեն եղել: Տիրուհին փաստեց՝ ամենաերկար ժամանակը, որ միմյանցից նեղացած են մնացել, երեք օրն է եղել: «Երբ իրարից նեղանում ենք, փորձում ենք զրուցել ու հասկանալ դրա պատճառը, միմյանց ասում ենք այն, ինչ մեզ դուր չի գալիս, ընդունում ենք մեր սխալն ու անցնում առաջ»:
Տիրուհին երկու ավագ քույր ունի, սակայն նկատեց՝ Եվան էլ իր համար ընկերուհուց առավել է ու քրոջ նման. «Քույրիկներս միշտ ասում են՝ Եվան մեր չորրորդ քույրիկն է: Եվան քույրիկ չունի, բայց միշտ երազել է քույրիկ ունենալ, ես իրեն ասում եմ՝ համարիր, որ ունես:),-ասաց նա և ավելացրեց, իրենց ընտրյալներն էլ միմյանց հետ ընկերացել են,-Սկզբում մեր ընտրյալները միմյանց չէին ճանաչում, բայց մենք այնպես արեցինք, որ ծանոթացան, մտերմացան, որպեսզի չորսով հաճախ տեսնենք իրար ու այդ կերպ մեր ընկերությունն էլ ամրապնդենք»:
Դերասանուհին նշեց, որ իր ու Եվայի մեծ ցանկությունն է միասին հանդես գալ որևէ նախագծում և հույս հայտնեց, որ մի օր որևէ ռեժիսորից նման առաջարկ կստանան:
Անդրադառնալով ներկայիս զբաղվածություանը՝ Տիրուհին ասաց, որ առայժ որևէ հեռուստատեսային նախագծում չի նկարահանվում, փոխարենը՝ զբաղված է Տիկնիկային թատրոնի նոր ներկայացումների փորձերով:
«Այժմ պատրաստվում ենք Ռուբեն Բաբայանի բեմադրությամբ «Կամակոր ճուտիկը» ներկայացման պրեմիերային, որն հավանաբար կլինի այս ամսվա ընթացքում,-ասաց Տիրուհին և ավելացրեց՝ փոքրիկ հանդիսատեսի համար խաղալն առավել պարտավորեցնող է ու հետաքրքիր,-Փոքրիկների հետ աշխաատելը և՛ հետաքրքիր է, և՛ բարդ, որովհետև իրենք ամենաանկեղծն են ու իրենց դժվար է խաբել: Իրենց արձագանքը միշտ անկանխատեսելի է»,-եզրափակեց դերասանուհին:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով