«Երկրորդ կուրսից տարբեր աշխատանքներ եմ արել, այդ թվում` սպասարկման ոլորտում». Արուսիկ Գրիգորյանը՝ անցած ուղու և հեռուստատեսությունում հայտնվելու մասին
Երիտասարդ դերասանուհի Արուսիկ Գրիգորյանը, որն այս շրջանում հեռուստադիտողին ներկայանում է «Սև հանքեր» 25 մասանոց հեռուստասերիալում, դերասանի մասնագիտությունը համարում է իր թաքուն երազանքը, որն իրականացավ: Արուսիկը նշում է՝ թեև ընտանիքում որևէ մեկն այս ոլորտից չէ, մասնագիտական ընտրության հարցում իրեն շատ են ոգևորել:
23-ամյա դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է մասնագիտական ճանապարհի, իր հետաքրքրությունների և անձնական կյանքի մասին:
Արուսիկը սովորում է Թատերական ինստիտուտում, Դերասանական արվեստ բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող է, զուգահեռ շարունակում է աշխատանքը Մալյան թատրոնում, զբաղված է նաև Սունդուկյանի թատրոնում Սերժ Մելիք-Հովսեփյանի նոր ներկայացման մեջ: Այժմ աշխատում է մագիստրոսական թեզի վրա:
«Քանի որ ես դերասան եմ, հետազոտությանս համար այնպիսի թեմա եմ ընտրել, որում ինչ-որ չափով նաև իմ պրակտիկան արդարանա: Միշտ թաքուն երազանք եմ ունեցել դառնալու դերասանուհի: Մեր ընտանիքում չկա այս մասնագիտությամբ մարդ, սակայն մայրիկս շատ է սիրում թատրոն, հայրիկս՝ ֆիլմեր: Եթե անկեղծ լինեմ, Թատերական ինստիտուտ ինձ բերել է ֆիլմերի հանդեպ մեծ սերը, բայց ուսումնառության ընթացքում սկսեցի թատրոնն էլ շատ սիրել։ Հիմա, կարելի է ասել, սիրահարված եմ իմ մասնագիտությանը»,– ասաց նա:
Արուսիկը նկատեց, որ թատրոնն ու կինոն բավականին տարբեր աշխարհներ են, սակայն երկուսն էլ հավասարապես հոգեհազարատ են իրեն: «Նույնիսկ բավականությունն է տարբեր, որ ստանում ես թատրոնում կամ տեսախցիկի առաջ խաղալիս: Ինձ առայժմ բախտ չի վիճակվել խաղալ գեղարվեստական ֆիլմում, սակայն բոլոր այն սերիալներում, որտեղ նկարահանվել եմ, բավականին պրոֆեսիոնալ թիմ է աշխատել: Այդ առումով բախտս բերել է»,-ընդգծեց նա:
Դերասանուհին պատմեց, որ մինչև սիրելի մասնագիտությամբ աշխատելը, ուսանողական տարիներին տարբեր ոլորտներում է աշխատել. «Ուսանողական տարիներին չէի կարող խաղալ թատրոնում կամ նկարահանվել, ուստի տարբեր միջոցներով էի փորձում գումար աշխատել: Երկրորդ կուրսից աշխատել եմ` սկսած սպասարկման ոլորտից մինչև այլ տեղեր: Ուղղակի ես սիրում եմ իմ գումարն ինքս աշխատել: Ես հիմա էլ ամաչում եմ իմ ծնողներից գումար վերցնել, որովհետև գտնում եմ՝ այն տարիքում եմ, որ ինքս ունակ եմ աշխատելու»,- ասաց նա:
Հեռուստատեսությունում դերասանուհին առաջին քայլերն արել է փոքր դերակատարմամբ՝ «Սահմանին» ֆիլմում, այնուհետև հանդես է եկել Հանրային հեռուստաընկերության «Բացիր աչքերդ» և «Ճակատագրի պատասխանը» սերիալներում: Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Սև հանքեր» հեռուստասերիալում Արուսիկն ընդգրկվել է քասթինգի միջոցով: Դերասանուհին մարմնավորում է գլխավոր հերոսուհուն՝ գյուղապետի դստերը:
«Լիլիթ կերպարի համար շատ թեկնածուներ են եղել, սակայն ինձ բախտ վիճակվեց ընտրվել այդ դերում: Ինձ համար հետաքրքիր է այնքանով, որ հերոսուհիս բավականին հասուն է, խիստ, իսկ ես ավելի թեթև բնավորություն ունեմ: Մեր միջև նաև տարիքային տարբերություն կա: Նույնիսկ, երբ ինձ փողոցում տեսնում են, զարմանում են, որ այդ աղջիկն եմ: Ոճային առումով էլ ենք տարբեր: Եթե ինձ տեսնեն առօրյա կյանքում բերետներով ու շորիկներով, հաստատ չեն ճանաչի:)»:
Արուսիկի խոսքով, թեև հիմնական խաղընկերների հետ սա իր առաջին աշխատանքն է եղել, դա չի խանգարել, որ նկարահանումներն անցնեն անմիջական ու թեթև մթնոլորտում:
«Սերիալում իմ սիրած տղային մարմնավորող Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ ծանոթացել ենք հենց նկարահանումների ժամանակ: Բավականին պրոֆեսիոնալ մարդ է թե՛ նա, թե՛ մյուս խաղընկերներս, որոնցից ամեն պահի կարող էի ինչ-որ նոր բան սովորել: Միգուցե սկզբում մի քիչ կաշկանդված էի, բայց ընթացքում ավելի անմիջական դարձանք: Նկարահանման հրապարակում եմ ծանոթացել նաև Ռոզի Ավետիսովայի, Էվա Խաչատրյանի հետ ու շատ սիրել եմ իրենց: Դավիթ Հակոբյանի հետ էլ ծանոթ եմ արդեն շուրջ 6 տարի: Թատերական ինստիտուտում նա իմ առաջին ուսուցիչներից է եղել»,- պատմեց դերասանուհին:
Արուսիկը նկատեց, որ հեռուստասերիալում նկարահանվելն իրեն որոշակի հայտնիություն է տվել, սակայն վստահեցրեց, որ դա որևէ բան չի փոխել իր կենսակերպում. «Հաճելի է, երբ քեզ ճանաչում են: Երբեմն փողոցում ջղայնացած քայլում եմ և անծանոթ մեկը կարող է ժպտալ, բարևել ինձ ու անցնել: Դրանից ուրախանում եմ: Հաճախ երեխաներն են մոտենում դրսում: Դա էլ է ինձ ուրախացնում, թեև ես ամեն հնարավորության դեպքում իրենց հորդորում եմ սերիալներ չդիտել, ավելի շատ մուլտֆիլմեր նայել»:
Կադրից դուրս Արուսիկն իրեն ակտիվ, շփվող ու անմիջական մարդ է համարում, որը բացի ֆիլմեր դիտելու հանդեպ հետաքրքրությունը, նաև մասնակցում է մայրաքաղաքում տեղի ունեցող մշակութային ամենատարբեր միջոցառումներին: Դերասանուհու սիրելի զբաղմունքներից է լողը: «Դեռ փոքր տարիքից հաճախել եմ լողի, սակայն զբաղվածությունս թույլ չտվեց շարունակել: Հույս ունեմ, որ մոտ ապագայում նորից կհաճախեմ լողի, որովհետև շատ եմ սիրում, առանց դրա ինչ-որ բան կարծես կիսատ լինի»,– շեշտեց նա։
Անդրադառնալով անձնական կյանքին՝ դերասանուհին նշեց, որ այդ ճակատում առայժմ փոփոխություններ չկան։ «Կողակցի հարցում իդեալներ չունեմ, ուղղակի ինձ համար կարևոր է, որ կողքիս լինի այն մարդը, որն իմն է: Չեմ կարծում, որ կողքիս կլինի այնպիսի մեկը, որը դեմ կլինի իմ մասնագիտությանը։ Թեև տեսակով կարիերիստ չեմ, կարևորում եմ ընտանիքը, բայց մասնագիտությունս իմ մի մասնիկն է, առանց որի կիսատ կլինեմ»,- եզրափակեց նա:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով