«Երեխաս լիարժեք առողջացել է». DJ Վակցինան` կրտսեր որդու առողջական լուրջ խնդրի և կյանքի ամենաբարդ փուլը հաղթահարելու մասին
DJ Վակցինան` Արուսիկ Մկրտչյանը, մոտ 2 տարվա լռությունից հետո ամիսներ առաջ վերադարձավ հասարակական ակտիվ կյանք` նոր կերպարով ու գործունեության նոր ոլորտով։ Արուսիկի կյանքի այս փուլին նախորդել էր բավականին բարդ շրջան։ Բոլորի տեսադաշտից նրա կորելը պայմանավորած էր երկրորդ երեխայի` Միքայելի վաղաժամ ծննդով և փոքրիկի առողջական լուրջ խնդիրներով։ Տևական ժամանակ հիվանդանոցում անցկացնելուց և վերականգնողական բարդ փուլ անցնելուց հետո 3-ամյա Միքայելի առողջական խնդիրները լիարժեք հաղթահարված են, Արուսիկը` կրկին հանրային դաշտում։
Tert.am Life–ն անկեղծ զրույց է ունեցել Արուսիկի հետ որդու ծննդի, առողջական խնդիրների, կյանքի ամենաբարդ փուլի, դրան հաջորդած ամուսնալուծության և գործունեության այս փուլի մասին։
–Արուսիկ, որոշակի դադարից հետո վերադարձդ միանգամից ուշադրություն գրավեց։ Քո ակտիվությունը միշտ մեծ է, այդ իսկ պատճառով պասիվությունդ աննկատ չի մնում։ Երկրորդ երեխայիդ ծննդից և նրա առողջական վիճակի հետ կապված խնդրիրներից հետո քո կյանքում եղավ բավականին բարդ շրջան, որն ուղեկցվեց պասիվությամբ ու մեկուսանալով։ Նման փուլերում մեկուսանալն ինչքանո՞վ է օգնում քեզ։
–Տղաս ժամանակից շատ շուտ էր ծնվել, ինչը որոշակի խնդիրներ առաջացրեց։ Իմ կյանքի, երևի, ամենադժվար էտապն էր։ Ես անցա այդ շատ դժվար փուլը։ Այդ ժամանակ չէի ուզում, որ ինֆորմացիան տարածվեր, դրա շուրջ աժիոտաժ լիներ, մարդիկ գային–գնային։
Եթե նույնիսկ թիթեռնիկի օրինակը վերցնենք, այն անցնում է որոշակի էտապներ և ամեն էտապից հետո ավելի գեղեցիկ է դառնում։ Կոնկրետ այս դեպքում ինձ պետք է այդ էտապներն անցնել փակ միջավայրում, որպեսզի արտաքին որևէ կարծիք, միջամտություն չխանգարեր ինձ, կարողանայի իմ մեջ եփել ինչ–որ գաղափարներ, որոնք դեռ սերմերի տեսքով էին։
Թե՛ անձնական, թե՛ որոշակի գաղափարային իմաստով ինձ մոտ ճգնաժամային փուլ էր, որն ուզում էի միայնակ անցնել։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք այդ դժվար փուլում կողքիս էին։
Կան մարդիկ, որոնք, փաստորեն, կողքիս են միայն այն ժամանակ, երբ ես հայտնի եմ և ակտիվ, երբ դաշտից կորչում եմ, իրենք կորչում են այդ փայլի, «աստղային» վիճակներ հետ։ Դա ինձ թույլ տվեց նաև ֆիլտրել իմ շրջապատս, հասկանալ, թե ովքեր են իսկապես արժեք ներկայացնող ընկերները, գործընկերները, որոնք երկար ժամանակ փորձում էին ինձ վերադարձնել ակտիվ կյանքի։ Նրանցից յուրաքանչյուրն օգնել է ինձ հաղթահարել այդ շրջանն ու նորից վերադառնալ աշխատանքի։
–Փոքրիկիդ առողջական խնդիրները լիարժեք հաղթահարված են։ Դու բավականին երկար պայքարեցիր դրա համար։ Պայքարի փուլում ունեցե՞լ ես հուսահատության պահեր, թե՞ երեխային փրկելու ճիգը թույլ չէր տալիս հուսահատվել։
–Յուրաքանչյուր մայր հերոս է, որովհետև այն դժվարությունները, որոնց միջով մայրիկներն են անցնում, անգամ, եթե երեխան ոչ մի խնդիր չունի, արդեն իսկ մեծ հերոսություն է։ Երբ երեխայի կյանքին վտանգ է սպառնում, կա առողջական խնդիր, մայրիկները կրկնակի հերոս են դառնում, որովհետև երբեք չեն հուսահատվում ու պայքարում են մինչև վերջին կետը, որպեսզի երեխան ապաքինվի։ Ինտուիտիվ ձևով էլ փորձում ես ջերմություն հաղորդել երեխայիդ։ Վստահ եմ, փոքրիկին նաև այդ սերն ու ջերմությունն է օգնում, որպեսզի կրիտիկական վիճակից դուրս գա։
Փառք Աստծո, այդ բոլոր խնդիրները լուծվեցին շնորհիվ շատ պրոֆեսիոնալ բժշկական թիմի, որին հոգաչափ շնորհակալ եմ։ Ուզում եմ մարդիկ իմանան, որ մենք ունենք պրոֆեսիոնալ բժիշկներ, որոնք ամեն օր փրկում են թե՛ բալիկների, թե՛ մեծերի կյանքեր։
–Այն փուլում, երբ դու և երեխադ հիվանդանոցում էիք, առաջնեկդ Վիկը, դեռ փոքր էր` երկուսուկես տարեկան և նույնպես խնամքի կարիք ուներ։ Ինքդ սթրեսային վիճակում էիր։ Ինչպե՞ս էր դա անդրադառնում ավագ որդուդ վրա։
–Քանի որ իրավիճակն իսկապես կրիտիկական էր, հնարավոր չէր, որ ես բացակայեի հիվանդանոցից։ Ես մնացի երեխայի հետ, անգամ, երբ բժիշկներն ասում էին` գնա տուն, պետք չէ երեխայի կողքին լինես, երբ ծանր վիճակով վերակենդանացման բաժանմունքում է։ Դա տևեց երկու ամիս, այնուհետև մենք ունեցանք շատ երկար վերականգնողական շրջան։ Այդ ընթացքում առաջնեկս իմ ծնողների տանն էր։ Ես փորձում էի ամեն օր հեռախոսով խոսել նրա հետ, բացատրել, թե ինչ է կատարվում և ինչու մայրիկն իր կողքին չէ։ Մինչև հիմա էլ հաճախ ենք խոսում այդ մասին։ Նա եղել է երկուսուկես տարեկան, գուցե, շատերը մտածեն, որ չի հասկացել, բայց երեխաները շատ խոցելի են։ Չեմ ուզում իր մոտ հարցեր մնան, մինչև օրս բացատրում եմ, թե ինչ էր կատարվում։ Նա շատ գիտակից է և լավ պատկերացնում է, թե ինչու էր ստիպված այդ շրջանում լինել տատիկի, պապիկի և մորաքրոջ կողքին, իսկ ես իր կողքին չէի։
–Երեխաների միջև խանդը շատ նուրբ թեմա է։ Այս դեպքում տանը երկրորդ երեխայի հայտնվելն ուղեկցվեց նաև մայրիկի բացակայությամբ։ Ինչպե՞ս Վիկն ընդունեց Միքայելին, երբ տուն եկաք։
–Իրոք, սկզբնական փուլում կար մի քիչ ագրեսիվ, խանդոտ վերաբերմունք, բայց դա բնական էր, հատկապես, այդ դժվար տարիքում։ Բոլորը գիտեն, որ 3 տարեկանի ճգնաժամային շրջանը յուրաքանչյուր երեխայի համար բեկումնային է։ Մեր դեպքում այդ էտապում ավելացան երկրորդ երեխայի ծննդի և մայրիկի բացակայության գործոնները, ինչն ավելի էր սրացրել իրավիճակը։ Շատ դժվար էր, բայց հաղթահարեցինք։
Իհարկե, մինչև հիմա էլ կարող են լինել ինչ–որ հարցեր. երկու տղա են, ունեն խաղալիքներ, որոնք չեն կարողանում կիսել, մայրիկ, որին չեն կարողանում կիսել:) Միշտ կա այդ խնդիրը, բայց իրենց միջև առողջ մրցակցություն ու հարաբերություններ են։ Այդ տարիքի բոլոր երեխաների միջև էլ լինում են թեթև խանդի և մրցակցության պահեր։
–Կյանքի այս փուլից հետո ավելի ուժե՞ղ դարձար։
–Շատ ավելի ուժեղ, միաժամանակ, շատ ավելի էմոցիոնալ այն իմաստով, որ ես հիմա շատ ավելի խոցելի եմ։ Խոցելի ոչ թե որպես անհատ, այլ որպես մայրիկ։ Հասկանում եմ, թե ինչքան նուրբ է կյանքի թելը և որքան կարևոր է, որ մարդը կարողանա գնահատել ամեն վայրկյանը, որն ապրում է, կարողանա լավը տալ։ Որևէ մեկս չգիտենք, թե որքան ժամանակ ունենք այս աշխարհում ապրելու համար։ Այդ ժամանակը վատնելը մեղքերի մեղքն է։ Հատկապես, այդ էտապից հետո հասկացա, որ պետք է գնահատել այն, ինչ ունես, չնվնվալ, միշտ պայքարել լավի համար, ստեղծել ու մարդկանց տալ լավը։
–Տղաների մայրիկներին հաճախ են հարցնում` աղջիկ ունենալու ցանկություն չունե՞ս։ Երրորդ անգամ մայրիկ դառնալու մտադրություն կա՞։
–Այս պահին նման ծրագրեր հաստատ չունեմ։ Հիմա ինձ համար շատ կարևոր են իմ երկու բալիկները։ Փորձում եմ նրանց տալ առավելագույնը, որպեսզի դառնան լավ մարդ։ Հասցնեմ գոնե ինչ–որ նպատակների, որից հետո կկարողանան ինքնուրույն կայանալ։ Կրթություն տամ, սովորեցնեմ առողջ ապրելակերպ վարել, գնահատել լավն ու մարդկանց լավը տալ։ Ես կփորձեմ իրենց պիտանի մարդ դարձնել։ Երրորդ երեխայի մասին մտքեր դեռևս չունեմ։
–Խի՞ստ մայրիկ ես։
–Ինչ–որ չափով այո, բայց երբեք չեմ փորձում իմ կարծիքը փաթաթել նրանց վզին, կարծում եմ` յուրաքանչյուրը պետք է մեծանա, անհատականություն դառնա։ Չեմ փորձում ճնշել նրանց մեջ ինչ–որ հատկանիշներ` իմ կարծիքը փաթաթելով իրենց վրա։ Ես խիստ եմ միայն այն դեպքերում, երբ իրենք վնաս են տալիս իրենց կամ շրջապատող մարդկանց, օրինակ, կարող են ջղայնացնել։ Մյուս առումներով իրենք մաքսիմալ ազատ են։
–Միայնակ մայրիկ լինելն ի՞նչ բարդություններ է ստեղծում։
–Բարդություն, որպես այդպիսին, այն է, որ այս պահին ես երկու ծնողի ֆունկցիա եմ կրում։ Ես ամուսնացա և ամուսնալուծվեցի, այդ ընթացքը տևեց 4 տարի։ Որպես հայրիկ` նախկին ամուսինս իր ֆունկցիաները նորմալ կատարում է և վստահ եմ, որ մեր հարաբերությունների ավարտը չի ազդի իր և երեխաների հարաբերությունների վրա։ Արդեն որպես միայնակ կին` ինձ համար դժվարությունը միայն այն է, որ գուցե որոշակի կարծրատիպեր կան, որոնք պետք է կոտրվեն, օրինակ, որ միայնակ մայրիկը նույնպես կարող է լինել երջանիկ, մեծացնել իր բալիկներին, դարձնել շատ լավ մարդ և պարտադիր չէ կողքին տղամարդ ունենալու հանգամանքը։ Կարծում եմ` ժամանակները փոխվում են և մարդիկ իրենց պատկերացումները փոխում են նման իրավիճակների նկատմամբ։
–Ամուսնալուծության փուլը սթրեսայի՞ն էր քեզ համար։
–Բնականաբար։ Կարծում եմ` միայն անջատված մարդու համար սթրեսային չէր լինի։ Ինձ համար էլի շատ դժվար շրջան էր, սակայն յուրաքանչյուր շրջան ստեղծված է, որպեսզի կարողանաս հաղթահարել։
–Անձնական կյանքդ վերադասավորելու մասին մտածո՞ւմ ես։
–Յուրաքանչյուր կին երազում է ռեալիզացված լինել թե՛ որպես կին, թե՛ որպես մայրիկ, թե՛ որպես հասարակության անդամ` անհատականություն։ Ոչ մի առողջ կին չի կարող երազել լինել միայնակ։ Ես փնտրտուքների մեջ չեմ, ժամանակս էլ չի ներում, որպեսզի ուշադրություն դարձնեմ անձնական կյանքիս, բայց եթե լինի առողջ հարաբերություն, սեր, հարգանք, այդ ամենը լինի բալանսավորված, բնականաբար, ես չեմ ասելու` ոչ, թողեք միայնակ տանջվեմ։ Սակայն քանի դեռ չկա նմանատիպ իրավիճակ, ես երջանիկ եմ այն ամենով, ինչ ունեմ այս իրավիճակում։ Գուցե անցնեն տարիներ, իմ կյանքում առաջնահերթություններ փոխվեն, բայց այս պահին, որպես այդպիսին, նպատակ չունեմ գտնելու երկրորդ կեսիս։
–Արուսիկ, գործունեությանդ դաշտը, ըստ էության, փոխվել է` ընդգրկելով հասարակական ոլորտը։ Ինչո՞վ ես զբաղվում հիմա և ի՞նչ դեր ունի քո կյանքում երաժշտությունը։
–Դեռ 2009-ից առողջ ապրելակերպ էի քարոզում և պայքարում վնասակար սովորությունների դեմ։ Ժամանակի ընթացքում դա դարձավ շատ կարևոր միսիա, որն այն ժամանակ դիջեյությանը զուգահեռ էի անում, հիմա գործունեությանս ընդհանուր ոլորտը մի քիչ փոխվել է։ Ստեղծել ենք «Եղիր տեղեկացված» հկ–ն։
Փոփոխությունն այն է, որ աշխատում ենք թիմով, դա անում ենք ավելի պրոֆեսիոնալ։ Ունեմ շատ տաղանդավոր երիտասարդներից բաղկացած 5 հոգանոց թիմ, որոնց հետ իրականացնում ենք իրազեկման տարբեր ծրագրեր առողջ ապրելակերպի մասին։ Մի շարք ծրագրեր ենք իրականացնում դիաբետի, արգանդի վզիկի քաղցկեղի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի և այլ խնդիրների դեմ պայքարի համար։ Փորձում ենք գիտելիք տալ հասարակության տարբեր խմբերին, հատկապես, երիտասարդ սերնդին։
«Բարի մամա» հկ–ի խորհրդի անդամ եմ և հիմա զբաղված ենք «Բարի տնակի» կառուցմամբ։
Ունեմ իմ ծրագիրը POP FM–ում, որի ժամանակ լավագույն դիջեյները ներկայացնում են իրենց սեթերը, ես էլ իմ նախընտրած երաժշտությունն եմ ներկայացնում։ Փորձում եմ երաժշտական ոլորտը չկորցնել, որովհետև չեմ պատկերացնում կյանքս առանց երաժշտության։ Երբեմն դիջեյություն եմ անում, մասնակցում եմ ինչ–որ միջոցառումների, սակայն ոչ այնքան հաճախ, որքան նախկինում։ Այն ժամանակ ինձ համար կարևոր էր ռեալիզացվել որպես դիջեյ, հիմա այն երկրորս պլան է անցել, առաջնահերթ է դարձել հասարակական գործունեությունը։
–Հասարակական գործունեությունը որքան էլ հետաքրքիր ու պիտանի աշխատանք է, ենթադրում է ֆինանսական միջոցներ։ ՀԿ–ների մի մասը ֆինանսավորում է պետական ապարատից, մյուս մասը` «գրանտներ» է շահում։ Որտեղի՞ց է ֆինանսավորվում կազմակերպությունը։
–Կարծում եմ` հկ սեկտորի աշխատանքը հիմա շատ կարևոր է։ Դեռևս պետական որևէ ֆինանսավորում չունենք։ Ֆինանսավորվում է ոչ թե հկ–ն, այլ նախագծերը։ Մենք ինքներս ենք դիմում ծրագիր իրականացնելու համար։ Գտնում ենք այն ծրագիրը, որը կարևոր է մեր երկրի համար, օրինակ, որոշակի հիվանդություններ կանխարգելելը։ Նման ծրագրեր Հայաստանի համար կան, մենք կարողանում ենք պայմանավորվածություն ձեռք բերել միջազգային կազմակերպությունների, օրինակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և համատեղ իրականացնել ծրագրեր։ Շատերին թվում է` հկ սեկտորը միլիոններ է աշխատում։ «Եղիր տեղեկացված» հկ–ի անունից կարող եմ ասել, որ մենք իրականացնում ենք ծրագրեր շատ փոքր բյուջեներով, սակայն արդյունքը լինում է բավականին մեծ։ Օրինակ, այս տարված արդյունքները շատ գոհացնող են։ Եթե ժամանակին այս ոլորտում աշխատում էին հանրային առողջապահական ոլորտի գործիչներ, հիմա մեզ մոտ կան նաև մարքեթոլոգներ։ Մարքեթինգի գործիքներին տիրապետելու շնորհիվ կարողանում են ավելի մեծ արդյունք ունենալ։ Երևի, դա մեր առավելություններից մեկն է։
–Արուսիկ, մինչև կյանքիդ այս շրջանը քեզ համար առաջին տեղում երաժշտությունն էր, երկրորդ տեղում` հասարակական գործունեությունը։ Այս էտապից հետո դերերը վերաբաշխվեցին։ Դա ապրածդ բարդությունների հետևա՞նք էր, թե՞ տարիքի հետ եկող բնականոն փոփոխություն։
–Վստահաբար, այդ փուլն էլ ազդեց ինձ վրա, բայց չէր կարող առաջնահերթությունների փոփոխություն չլինել, որովհետև քայլ առ քայլ գալիս էի այս հոգեվիճակին ու աշխատանքին։ Հենց այդ կրիտիկական շրջանում ես ավարտեցի Բժշկական համալսարանը։ Մինչև այդ` հղիությանս ընթացքում, երբ դեռ սովորում էի Տնտեսագիտական համալսարանում, մագիստրոսական թեզս պաշտպանեցի ծխախոտի դեմ պայքարի թեմայով` որպես հակամարքեթինգ անող կողմ։ Գիտելիքի իմաստով ես գալիս էի դրան։ Կարևոր դեր խաղաց այն փաստը, որ այս տարիների ընթացքում գիտելիք հավաքեցի, ես ինձ թույլ չէի տա մտնել այն ոլորտ, որտեղ չեմ կողմնորոշվում, թե որն է ճիշտը։ Մինչև այդ, երբ առաջին տեղում երաժշտությունն էր, ես վստահ չէի, որ կարող եմ որպես պրոֆեսիոնալ հանդես գալ և անել, օրինակ, իրազեկման ծրագրեր։
–Դիջեյի աշխատանքը ենթադրում է ակումբային ակտիվ կյանք։ Գործունեության այս ոլորտը ևս ակտիվ է, բայց բացարձակ այլ բնույթ ունի։ Կարոտո՞ւմ ես նախկին կենսակերպդ։ Ակտիվ ժամանցն ի՞նչ տեղ ունի կյանքումդ։
–Բացարձակ չեմ կարոտում գիշերային կյանքը, ակումբային երեկույթները։ Ես շատ երկար տարիներ եղել եմ թե՛ որպես ակումբի տնօրեն, թե՛ որպես միջոցառումների կազմակերպիչ։ Երևանում, որպես այդպիսին, մեծ փոփոխություններ չեն եղել։ Հասցրել եմ նույնիսկ հոգնել այդ ամենից։ Գուցե ինչ–որ ժամանակ անց ինքս էլ փորձեմ համադրել առողջ մտքերի տարածումն ու էլեկտրոնային երաժշտությունը։ Օրինակ, կազմակերպեմ առողջ ապրելակերպին նվիրված փառատոն, հրավիրեմ դիջեյների, սակայն ապրելաոճի նկատմամբ կարոտ չունեմ։
–Ինչպե՞ս է հիմա սկսվում ու ավարտվում օրդ։
–Հիմա արթնանում եմ, երեխաների համար նախաճաշ եմ պատրաստում, ինքս եմ նախաճաշում, փորձում մի քիչ շփվել բալիկներիս հետ, այնուհետև դուրս եմ գալիս աշխատանքի։ Թիմով ենք տարբեր նախագծերի իրականացմամբ զբաղվում, առանձին ինչ–որ հանդիպումներ եմ ունենում։ Ռադիոյում ունեմ որոշակի պատասխանատվություն։ Ժամանակը շատ արագ է անցնում, իսկ ես զբաղվածությունս այնպես եմ կազմակերպել, որ ի վնաս երեխաների չլինի։ Ամսվա ընթացքում ունենում եմ նաև 3-4 միջոցառում, որոնց ժամանակ նվագում եմ։
Մնացած ժամանակը փորձում եմ անցկացնել երեխաներիս հետ, օրինակ, զբոսնելով, նրանց տարբեր միջոցառումների տանելով և այլ տարբերակներով։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով