«Ավելի ուժեղ եմ դարձել». Սրբուկը` բեմական նոր անվան, «Եվրատեսիլ 2019»–ին Հայաստանը ներկայացնելու և անցած բարդությունների մասին
«Եվրատեսիլ 2019»–ին Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը` Սրբուկը։ Սա Հանրային հեռուստաընկերության որոշումն է, որը լայն զանգվածների մոտ դրական արձագանք գտավ։ Կերպարային աղջիկ, որին հայկական X Factor–ում 1 քայլ բաժանեց հաղթանակից, ուկրաինական The Voice–ում նա 4–րդն էր, թեև յուրաքանչյուր ելույթով ստիպում էր հոտնկայս ծափահարել իրեն ու չխնայել գովեստի խոսքերը։
Հիմա Սրբուկը պատրաստվում է «Եվրատեսիլին», որը պատասխանատու, բայց և ոգևորիչ փորձություն է իր համար։ Երգչուհուն անդրադառնալու առիթներ Tert.am Life–ը քանիցս ունեցել է։ Մեր նախորդ զրույցում Սրբուկը պատմում էր, թե որքան բարդություններ է հաղթահարել իր ճանապարհին, այսօր երգչուհին վստահ քայլերով հարթում է իր ուղին։ Tert.am Life–ի նոր զրույցը Սրբուկի հետ «Եվրատեսիլի», իր ապրումների ու սպասումների մասին է։
-Սրբուկ, ինչպիսի՞ն էր առաջին արձագանքդ, երբ Հանրայինից առաջարկեցին ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ 2019»–ին։
-Ուրախ էի, անհանգիստ էի, հուզված էի, ժպտում էի։ Մի ակնթարթում բոլոր զգացողություններս խառնվեցին իրար։ Ու չէի հասկանում, թե այդ ինֆորմացիայի հետ ոնց պետք է ապրեմ մինչև այդ մասին հրապարակային հայտարարելը։ Պետք է խոստովանեմ` դժվար էր համբերելը (ծիծաղում է, հեղ.)։
–Նշել ես, որ նախորդ տարի մոտ էիր «Դեպի Եվրատեսիլին» մասնակցելուն, սակայն մի բան է քո նախաձեռնությամբ մասնակցել մրցույթին, այլ բան է առաջարկ ստանալ ներկայացնել երկիրդ։ Որքանո՞վ էր քեզ համար անսպասելի և ոգևորիչ առաջարկը։
–Կարծում եմ` բառերով հնարավոր չէ նկարագրել, թե որքան ոգևորիչ էր այդ ակնթարթը։ Դա մի պահ է, երբ միանգամից զգում ես, որ քո տարիների նվիրումը գնահատվել է, գիտակցում ես, թե ինչպիսի պատիվ է ամբողջ Եվրոպայում քո հայրենակցին ու հայրենիքը ներկայացնելը։
–Ինքդ քեզ պատկերացրե՞լ ես «Եվրատեսիլի» բեմում։
–Պետք է խոստովանեմ, որ շատ չեմ կենտրոնացել այդ փաստի վրա, բայց իհարկե մտքեր եղել են։
–Քո մասնակցության մասին հայտարարությունից օրեր առաջ ներկայացրեցիր նոր տեսահոլովակ։ Աշխատանքն այսպես, թե այնպես ծրագրվա՞ծ էր, թե՞ հատուկ այս առթիվ էիր պատրաստել։
–Ես ու իմ պրոդյուսերական թիմը` Factory production-ը, որի հետ արդեն մի քանի ամիս է` աշխատում էինք նոր երգի ու տեսահոլովակի վրա։ Ցանկանում էինք, որ ուկրաինական The Voice–ին մասնակցությունից հետո տարբերվող աշխատանք ներկայացնեմ իմ երկրպագուներին։ Իհարկե ժամանակային առումով որոշակի համընկնում եղավ, սակայն ուրախ եմ, որ այս աշխատանքս և «Եվրատեսիլ»-ին մասնակցելու լուրն այդքան դրական արձագանքների արժանացան։ «Եվրատեսիլ»-ից առաջ դրական էմոցիաները միշտ տեղին են (ծիծաղում է, հեղ.)։
–Երգի համար մրցույթ եք կազմակերպել։ Ինքդ ինչպիսի՞ երգով կուզեիր ներկայանալ։
–Ուզում եմ, որ երգը տարբերվող ու հիշվող լինի, համապատասխանի իմ կերպարային առանձնահատկություններին կամ նոր շունչ բերի։ Մի բան, որ միանգամից կլսեմ ու ներսումս շարժ կլինի։
–Նախկինում հետևե՞լ ես այս մրցույթին, ի՞նչ դիտարկումներ ունեիր, ինչպե՞ս ես պատկերացնում քո ելույթը։
–Դե ամեն բան երգից է կախված, երգի թելադրած տրամադրությունից։ Բայց կարևորը անսպասելիության որոշակի տարր պարունակելն է. սիրում եմ էքսպերիմենտներ։
–Որո՞նք են կարևորագույն սկզբունքները, որ պիտի պահես։
–Հավատարմությունն ու անկեղծությունն արված գործի նկատմամբ, իմ շատ սիրելի երկրպագուներին ու այն մարդկանց, ովքեր հույսեր են կապում ինձ հետ։
–Այս մրցույթում կարևոր է նաև շոուն։ Պատրա՞ստ ես փոփոխությունների հանուն շոուի, քննարկո՞ւմ եք ինչ–որ տարբերակներ։
–Ամեն բան ճիշտ հաշվարկված ու մտածված պետք է լինի։ Եթե այդ երկու բաղադրիչները լինեն, կարելի է և փոփոխությունների դիմել։
–«Եվրատեսիլը» մեր երկրում լայն քննարկվող մրցույթ է, որին մասնակցությունը կարևոր է արտիստի համար։ Մի առիթով խոսել ենք, թե որքան բարդություններ ես հաղթահարել` ճանապարհդ կերտելիս։ Եղե՞լ է փուլ, երբ մտածել ես երգով չզբաղվելու մասին։
–Երգն ինձ օգնել է հաղթահարել շատ ու շատ դժվարություններ։ Առանց երգ ես չկամ։
–Հիմա կարծես հստակ քայլերով առաջ ես գնում, ինքդ կյանքիդ այս փուլն ինչպե՞ս կբնորոշես։
–Գերռիթմիկ, գերակտիվ։ Երբեմն արված անելիքների քանակով օրը կարծես դար լինի, սակայն իմ դարը թռչում է վայրկյանի արագությամբ։
–Այս փուլում ի՞նչ բարդություններ ունես։
–Շատ բան հասցնելու, միաժամանակ մի քանի վայրում լինելու անհրաժեշտությամբ։
–Ունե՞ս նաև որոշակի մտավախություններ։ Որո՞նք են դրանք։
–Մտավախություններ իհարկե կան, սակայն ցանկանում եմ միայն դրականի վրա կենտրոնանալ։
–Այս փուլում ո՞վ է ամենամեծ խորհրդատուդ։
–Այս փուլում և միշտ` ընտանիքս ու թիմս։
–Սրբուկ, 2 անգամ մասնակցել ես մրցույթի` Հայաստանում` X Factor–ին, Ուկրաինայում` The Voice–ին և շատ մոտ էիր հաղթանակին, սակայն 2 անգամ էլ հաղթանակի չհասար։ Նման դեպքերում ընկճվո՞ւմ ես, ի վերջո, ինքդ էլ ես որոշակիորեն տրամադրվում հաղթական ճանապարհին։
–Յուրաքանչյուր փորձություն մարդու համար է, և ես շատ ուրախ եմ, որ վերոնշյալ մրցույթների արդյունքում ձևավորվել եմ որպես արտիստ, ինձ սկսել են ճանաչել, սիրել։ Դարձել եմ ավելի ուժեղ, ավելի հմուտ։ Իզուր չեն ասում, որ ոչ թե պետք է ընկճվել սխալներից, այլ օգուտ քաղել ստացած դասերից։
–Հայտնիությունից բացի ի՞նչ է քեզ տվել մրցույթներին մասնակցությունը։
–Համառություն։
–Դու լսարանի մոտ տպավորվեցիր Սրբուկ անվամբ, թեև հաճախ ներկայանում էիր որպես Սրբուհի Սարգսյան։ Լսարանի ազդեցությա՞մբ սկսեցիր ներկայանալ որպես Սրբուկ, թե՞ դա նաև քեզ հոգեեհարազատ տարբերակն է։
–Այո, շատ ճիշտ ես նկատել։ Ես դարձա Սրբուկ, որովհետև ինձ այդպես «ստիպեց» ներկայանալ հանրությունը։ Եվ այսօր դա իմ բեմական անունն է։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 15:57 • 01/05 Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար մարոկկական ոճով կազմակերպած խնջույքը (լուսանկարներ) Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները:
-
Մշակույթ 15:57 • 01/05 Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար մարոկկական ոճով կազմակերպած խնջույքը (լուսանկարներ) Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները:
-
Մշակույթ 15:57 • 01/05 Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար մարոկկական ոճով կազմակերպած խնջույքը (լուսանկարներ) Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները:
-
Սոցցանցեր 14:46 • 29/04 «Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է». Սիրուշոյի լուսանկարները՝ երեխաների հետ (տեսանյութ, լուսանկարներ) «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր եկեղեցիներ բացահայտելու, Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ուզում եմ սովորեն գնահատել ու միևնույն ժամանակ այստեղ իրենց հանգիստ զգալ, այստեղ է դեռ պահպանվում հայի բանալին, հայկական ակունքը, արժեքը»:
-
TV, կինո 18:00 • 30/04 «Սյուրպրիզ» սիթքոմի 4–րդ եթերաշրջանը, BACKSTAGE լուսանկարներն ու հարցազրույցները գլխավոր հերոսների հետ Եթերաշրջանի «սյուրպրիզներով» լի սիթքոմը՝ «Սյուրպրիզ»–ը 4–րդ եթերաշրջանով վերադառնում է Արմենիա հեռուստաընկերության եթեր։ Սիթքոմի անակնկալները շարունակվում են, իսկ սցենարիստները վստահեցնում՝ այս եթերաշրջանը տարբերվելու է նախորդներից։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
11:03 • 01.05.24 Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը (տեսանյութ)
Photographer
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)