«Երազանքս է տեսնել թոռներիս». Շաքե Թուխմանյանը` 67–ամյակի և ամուսնու օրիգինալ շնորհավորանքի մասին
Դերասանուհի Շաքե Թուխմանյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Դերասանուհին բոլորում է 67 տարի, ինչի առթիվ Tert.am Life-ը զրուցել է նրա հետ։ Տիկին Շաքեին առաջինն ամուսինը` դերասան Ժան Նշանյանն է շնորհավորել։ Ամուսինները հետաքրքիր առավոտ են ունեցել։
«Քանի որ ես ու ամուսինս ենք տանը, առաջինը նա շնորհավորեց։ Շատ հետաքրքիր շնորհավորանք էր։ Երկուսս էլ փոքր–ինչ վատառողջ ենք, վիտամին C ենք խմում։ Առավոտյան չխկացրեցինք վիտամինով բաժակները, Ժանն ասաց` Happy birthday ու խմեցինք։ Առողջական մաղթանք–շնորհավորանք էր։ Շատ օրիգինալ առավոտ էր»,– ասաց նա։
Իր տարիքից դերասանուհին չի վախենում, թվերին մեծ նշանակություն չի տալիս. «Ես չեմ թաքցնում, որ դառնում եմ 67 տարեկան։ Ամերիկացիներն ասում են` ընդամենը թիվ է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե դու քեզ քանի տարեկան ես զգում։ Ես ինձ երիտասարդ եմ զգում` 40 տարեկան։ Տարիքն այն է, թե դու ինչպես ես քեզ զգում, որքան ուժ ունես, քանի աստիճան կարող ես բարձրանալ, ինչպես ես հետևում քեզ, որքանով ես առողջ ապրելակերպ վարում։ ԱՄՆ–ում 6-ից հետո չեմ ուտում, 15 տարեկանից այդպես եմ արել, բայց Հայաստանում բոլոր հավաքները երեկոյան են, լրիվ այլ ապրելակերպ է, գուցե ճիշտը դա է։ Ես այլևս չեմ ծանրացնում նման բաները։ Կյանքի հետ բալանսի մեջ գնում եմ։ Ինձ համար ճիշտ այն է, որ ընդունեմ այն, ինչ շուրջս կատարվում է»։
Տիկին Շաքեն այսօր խնջույք չի նախատեսում, պարզապես ընտանեկան ընթրիք կունենան։ Նրա խոսքով` ծննդյան օրը շատ չի կարևորում։ «Այո, քեզ կյանք է տրվել, Աստված քեզ հնարավորություն է տվել մարդկանց ծառայելու։ Ես շնորհակալ եմ, որ գիտեմ իմ առաքելությունը կյանքում, դա ժողովրդին ծառայելու համար առավելագույն անելն է։ Սակայն տարեդարձս հատուկ նշել չեմ սիրում»,– ասաց նա։
Իր ամենատպավորիչ տարեդարձերը տիկին Շաքեն համարում է 20-ամյակի և 65–ամյակի օրերը։ Առաջինը հատուկ չի նշել, երկրորդի առթիվ խնջույք է կազմակերպել։ «20-ամյակիս օրը մանկապարտեզի ընկերուհուս հետ մեր տանն էինք, դրեցինք խմիչքը, «զակուսկին» ու նշեցինք։ Ունեցել եմ ուրիշ տարեդարձեր, որոնք նշել եմ, բայց դա է տպավորվել։ Հիշվող էր նաև 65-ամյակս, որի առթիվ ԱՄՆ–ում խնջույք կազմակերեցինք։ Սակայն դրանից հետո որոշեցի, որ այլևս ծնունդս չեմ նշելու հատուկ միջոցառմամբ` լինի հոբելյանական տարիք, թե ոչ։ Ինձ համար հոբելյանական տարիքը նշել կլինի մի լավ դերով ներկայանալը։ Դա կլինի իմ նվերը հանդիսատեսին, իրենց նվերն էլ ինձ կլինի, եթե հավանեն ու ծափահարեն»,– ասաց դերասանուհին։
Իր ամենամեծ ձեռքբերումը տիկին Շաքեն համարում է որդու`Արման Նշանյանի ճիշտ դաստիարությունը. «Ես ուրախ ու հպարտ եմ, որ տղաս արվեստի մեջ է։ Հիմա Կոմիտասի մասին ֆիլմ է նկարահանում, շատ բծախնդիր է և, կարծում եմ, բարձր արվեստով է զբաղվում։ Ընտանիքս, զավակս, հարսս են իմ ձեռքբերումը, հրաշալի հարս ունեմ։ Ամենամեծ երազանքս է տեսնել թոռներիս, իհարկե, երբ տղաս ու հարսս ցանկանան և Աստված տա։ Հուսով եմ` մոտ ապագայում թոռ կունենամ և նրա դաստիակության մեջ էլ լումա կունենամ, ճիշտ հիմք կդնեմ։ Մեր լինել–չլինելը Աստծո ձեռքում է։ Եթե դա էլ անեմ, կհամարեմ, որ իմ առաքելությունն արել եմ»։
Անդրադառնալով աշխատանքին` դերասանուհին ասաց, որ արվեստում հասել է որոշակի բարձունքի։ Նրան ոգևորում է նաև այն փաստը, որ ընտանիքի բոլորն անդամները ստեղծագործական պրոցեսի մեջ են, իմաստավորված են ապրում։. «Դա ինձ համար ամենամեծ նվերն է։ Այսօր էլ աշխատում եմ, նկարահանվում եմ Շիրվանզադեի «Քաոսի» հիման վրա պատրաստվող հեռուստաֆիլմում»,– ասաց նա։
Ըստ դերասանուհու` բացթողում, որպես այդպիսին, չունի. «Կյանքում ամեն ինչ պլանավորված է։ Ոչինչ մեր ձեռքում չէ, եթե մի բանի հետևից ես ընկնում ու չի ստացվում, նշանակում է դա քոնը չէ, պետք է ճանապարհդ փոխես, ոչ թե բացթողում համարես»։
Թոռնիկ ունենալուց բացի տիկին Շաքեն ևս մի երազանք ունի` որդու հետ բեմ բարձրանալ։ Այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռբարկում. «Մի պիես կա, որը պետք է խաղամ Արմանի հետ։ Իմ փափագն է, որ տղայիս հետ բեմ բարձրանամ։ Առաջիկայում Ժանի հետ էլ մի նախագիծ ունենք, որի շրջանակում միասին բեմ կբաձրանանք»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ