Համազգային թատրոնի դերասաններն անժամկետ գործադուլ են սկսելու. նրանք պահանջում են Վիգեն Չալդրանյանի հրաժարականը

16:37 • 29.11.18



 

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում լարված մթնոլորտ է: Դերասանական կազմը պահանջում է գործող տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը զբաղեցրած պաշտոնից՝ պատճառաբանելով, որ վերջինս չի տիրապետում թատրոնի ղեկավարման հմտություններին և իր գործունեությամբ նպաստում է  դրա կազմաքանդմանը: Դերասաններն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու իրենց բոլոր մտահոգություններն ու առաջիկա անելիքները:

 

Tert.am Life-ը ներկա է եղել ասուլիսին, լսել նրանց դիտարկումները, ինչպես նաև զրուցել թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի և նորանաշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդայնի հետ:

 

Վիգեն Չալդրանայանը դեռ երկու տարի առաջ նախկին նախարար Արմեն Ամիրյանի որոշմամբ նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ ավելի ուշ՝ տնօրեն: Դերասան, ռեժիսոր Դավիթ Հակոբյանը նկատեց, որ այդ նշանակումն արվել է առանց թատրոնի ստեղծագործական կազմի հետ քննարկման և շոկային է եղել իրենց համար: Հակոբյանի խոսքով, դեռ այն ժամանակ իրենք առարկություն են ներկայացրել Չալդրանյանի պաշտոնավարման հետ կապված:

 

 

«Վիգեն Չալդրանյանի ծրագրային ելույթը լսելուց հետո մենք իրեն բացահայտ ասացինք՝ չենք ուզում,  որ դու մեզ կառավարես: Մարդը մեզ տղամարդավարի խոստացավ, որ ինքը պետք է գնա Ամերիկա, իր գործերն ավարտի, և եթե մենք մեկ ամիս անց, սառը ուղեղով զանգենք իրեն և նորից պնդենք, որ չենք ուզում, ինքը չի վերադառնա: Մենք իրոք որոշեցինք մեկ ամիս սառել, դատողություններ անել, քննարկել իրար հետ ու եկանք միահամուռ որոշման. զնագեցինք, ասացինք՝ Վիգեն ջան մի՛ արի, մենք չենք ուզում և հանկարծ ինքը այնտեղից ասաց՝ դուք ո՞վ եք, որ ուզեք կամ չուզեք, ինձ նախարարն է նշանակել, ինքն էլ պետք է հետ կանչի»,-ասաց Դավիթ Հակոբյանը:

 

Դերասանական կազմը նույն պահանջով դիմել է ինչպես նախորդ, այնպես էլ  Մշակույթի ներկայիս նախարար Լիլիթ Մակունցին, հանդիպում ունեցել է նրա հետ, որին մասնակցել է նաև Վիգեն Չալդրանյանը: Նրանց խոսքով, սակայն իրենց առաջարկվել է փոխզիջումային տարբերակի գնալ: Դերասանները նշեցին, որ ՊՈԱԿ-ի մասին օրենքը թույլ չի տալիս, որպեսզի միևնույն անձը միաժամանակ լինի և՛ թատրոնի գեղարվեստական ղեկավար, և՛ տնօրեն: Մշակույթի նախարարությունում հղում են արել այդ դրույթին և Չալդրանյանին առաջարկվել է հրաժարական տալ պաշտոններից մեկից: Վերջինս էլ, նոյեմբերի 27-ին հրաժարական է տվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, իսկ նոր գեղարվեստական ղեկավար նշանակվել է Սուրեն Շահվերդյանը: Դերասանները ասացին, որ այդ մասին իրենց ևս պատշաճ ծանուցում չի արվել և առավոտյան են իմացել՝ անակնկալի գալով:

 

 

Դերասանները հայտարարեցին, որ օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից դեկտեմբերի 1-ից սկսում են անժամկետ նախազգուշական գործադուլ, որպեսզի իրենց պահանջները լիովին կատարվեն և գնալու են մինչև վերջ: Նրանց խոսքով, Վիգեն Չալդրանյանի պաշտոնավարմանը դեմ լինելու պատճառները բազմաթիվ են, քանի որ նա չի ապահովում թատրոնի բնականոն գործունեությունը. «Թատրոն մտնելու առաջին օրվանից իր ծրագրային ելույթում պարոն Չալդրանյանը հայտարարեց, որ ես եկել եմ նոր թատրոն ստեղծելու, նոր թատրոն ստեղծելու կարիք չկա պարոն Չալդրանյան, մենք ունենք մեր թատրոնը, իր էսթետիկայով, իր գեարվեստական մտածողությամբ, որը կարող  է մեկին դուր գալ, մյուսին դուր չգալ»,-ասաց Դավիթ Հակոբյանը:

 

Թատրոնի մեկ այլ դերասան Արման Նավասարդյանն էլ նկատեց, որ իր պաշտոնավարման ընթացքում Չալդրանյանը որևէ քայլ չի ձեռնարկել թատրոնը հյուրախաղերին մասնակից դարձնելու, փառատոններին ներկայացնելու համար. «Ինքը մի օր ինձ ասաց՝ դուք չհամաձայնեցիք իմ բարությանը, ես ձեզ տալիս էի խավիար, ձեռքիս վրա էի մատուցում, դուք ասացիք չէ, ես հաց ու պանիր եմ ուզում, ես ձեզ հագցրի գեղեցիկ շորեր, ասացիք չէ, մենք տրեխներով ենք ուզում ապրենք՝ սա նկատի ունի Սոս Սարգսյանին և այսօր նա խոսում է Սոս Սարգսյանի հիշատակից՝ որակելով դրանք տրեխներ: Այո՛, ես դեմ չեմ գուցե նա շատ լավ ռեժիսոր է, ես մեծ սիրով եմ  աշխատել նրա հետ որպես դերասան, բայց դա չի նշանակում, որ կարող է թատրոնը ղեկավարել: Ինքը թատրոնը չի ճանաչում»,-ասաց նա:

 

«Կարծում եմ նրա հրաժարակաի պահանջի համար գլոբալ պատճառներից ամենակարևորն այն է, որ Համազգային թատրոնի դահլիճը, որն ուներ իր ձևավորված հանդիսատեսը,  21-րդ դարում կիսադատարկ է դարձել: Այստեղ կանգնում են աշխատակցիներ ցուցակով հրավիրատոմս բաժանում, որպեսզի գոնե կիսադատարկ լինի, որովհետև մաքսիում 50 տոմս է վաճառվում»,-նշեց դերասանուհի Տաթևիկ Ղազարյանը:

 

 

Դերասան Ստեփան Ղամբարյանն էլ նկատեց, որ մեկ տարվա ընթացքում Չալդրանյանն ընդամենը մեկ ներկայացում է բեմադրել և թատրոնը պառակտել է:  «Ինքը երկու տարվա մեջ թատրոնը բաժանեց երկու մասի՝ Վիգեն Չալդրանյանի թտարոնը իր գեղագիտությամբ, իր ներկայացումով՝ «Սանտա կրուս»,  և Սոս Սարգսյանի թտարոն՝ առանձին մնացած ներկայացումներով, ընդհուպ իր ներկայացման համար զգեստները առանձին է պահում:  Բեմադրական մասի վարիչին ասում ենք արի մանկական ներկայացման մեջ դեկորը քնադվում է, ուղղի, ասում է՝ Չալդրանյանը ասել է դու որևէ ներկայացման հետ գործ չունես: Թատրոնը գնալով մեռնում է: Ինքը 63 տարեկան, հին սերնդի մարդ է: Մենք ուզում ենք երիտասարդ, թատրոնից լավ հասկացող մեկը լինի այս պաշտոնում, որ նպաստի թատրոնի առաջընթացին»,-ասաց նա:

 

 Ի դեպ, դերասաններն ունեն իրենց սեփական թեկնածուներին: Գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նրանք առաջարկում են նույն թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավաոր արտիստ Նարինե Գրիգորյանի թեկնածությունը, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղում տեսնում են դերասան Արման Նավասարդյանին:

 

Դերասանների ասուլիսին հուզմունքով հետևում էր Սոս Սարգսյանի կինը՝ Նելլի Սարգսյանը: Նա նշեց, որ ցավ է ապրում թատրոնում ստեղծված այսօրվա վիճակի համար. «Իսկապես հուզիչ է, որովհետև տեսնում եմ, որ խարխլվել է թատրոնը, կորցրել է հիմքը: Ես լսում էի ու զարմանում, իսկապես շատ բաներից տեղայկ չեմ եղել, չնայած նրան, որ աշխատել եմ բոլոր ներկայացումներին լինել, կապս չխզել թատրոնի հետ, որովհետև հասկանում եմ, որ սա Սոս Սարգսյանի ստեղծած երկրորդ տունն է և պետք է շարունակի աշխատել»,-ասաց տիկին Նելլին:

 

 

Նա նաև նշեց, որ անձամբ է դիմել Վիգեն Չալդրանյանին, որպեսզի վերջինս հրաժարական տա. «Վիգեն, դու պետք է զիջես, գնաս, չի կարող մարդը ատելության մեջ ստեղծագործել, ով կլինի նրա փոխարեն, դա արդեն ուրիշ խնդիր է: Չպետք է թատրոնը հասներ այս վիճակին»:

 

Վիգեն Չալդրանյանի համոզմամբ դերասանների մեղադրանքներն իր հասցեին անհիմն են, իսկ հրաժարականի պահանջը՝ օրենքով չհիմնավորված. «Օրենքը ցույց տալուց հետո, բնական է, ես ենթարկվել եմ դրան և նոյեմբերի 27-ին  հրաժարական ներկայացրել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից՝ ենթարկվելով ոչ թե շանտաժի գործոնին, այլ օրենքին: Ստեղծագործական խմբի 19-ը հոգուց 16-ը, 3-ը նրանց կողմից չեն, հրաժարվում են աշխատել ինձ հետ որպես գեղարվեստական ղեկավաար, տապալեցին «Համլետ»-ի փորձերը, որի իրավունքը, հավանաբար, չունեին: Հրաժարականը  այդպես չեն պահանջում: Ես ՊՈԱԿ-ի մրցույթով անցած և նշանակված տնօրեն եմ: Ես նախապատվությունը տվեցի գեղարվետսական ղեկավարի պաշտոնից հրաժարվելուն, որ եթե չեն ցանկանում, չեմ շփվի իրենց հետ և նշանակեցի նոր գեղարվեստական ղեկավար՝ Մշակույթի նախարարության հավանությամբ: Ամեն կերպ կաջակցեմ որպես տնօրեն նոր գեղարվետսկան ղեկավարին, որպեսզի թատրոնը շարունակի իր գործունեությունը: Եթե պիտի սվիններով իր դեմ էլ դուրս գան, ուրեմն այստեղից հետևություն անենք, որ սա պետական թատրոն չէ, այլ մասնավոր մի խումբ է, ինչ ուզում անում են»:  

 

Անդրադառնալով դերասանների՝ անժամկետ գործադուլ սկսելու որոշմանը՝ Չալդրանյանը նկատեց, որ դա իրավաչափ գործողություն չէ: Նա նաև նշեց, որ չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից, քանի որ դա որոշվում է բացառապես օրենքի շրջանակում: «Մենք պիտի պարզենք հետևյալը՝ արդյոք իրավացի են այդ խմբի պահանջերը, որովհետև ամեն անգամ հարցնում եմ՝ երեխեք ջան, ձեզ սիրել եմ, պաշտել եմ, դրել եմ գլխիս, հիմա ինձ բացատրեք ո՞րն է իմ մեղքը: Իրենք ահաբեկիչի նման մտնում են իմ կաբինետ ու ասում հենց հիմա պիտի հրաժարվես, եթե ես ունեմ վերադաս, վերադասը պիտի որոշի, իրենք չեն կարող դա որոշել», -ասաց նա :

 

 

Tert.am Life-ի հետ զրույցում թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը նկատեց, որ նմանատիպ դեպքեր տեղի են ունենում նաև համաշխարհային թատրոնի պատմության մեջ, երբ թատրոնը ճգնաժամի առաջ է հայտնվում. «Երբ որ թատրոնում անառողջ մթնոլորտ է և թատրոնի խումբը որոշում է, որ չի ուզում այլևս այդպես աշխատել, բոլոր ծագած խնդիրների հետևում կա օրենք: Մենք գործելու ենք բացառապես օրենքի շրջանակում: Ես փորձելու եմ հանդիպել դերասանական խմբի հետ, զրուցել , ներկայացնել իմ ծրագիրը, թե ինչպես եմ տեսնում թատրոնի ապագան և սիրով կաշխատեմ նրանց հետ, ովեքեր ցանկանում են աշխատել, բայց եթե կլինեն մարդիկ, որոնք կհրաժարվեն, գիտեք, որքան տաղանդավոր դերասաններ կան ՀՀ-ում, որոնք անընդհատ թատրոնի դռներն են թակում, ասում են ընդունեք մեզ աշխատանքի: Թատրոնի ղեկավարությունը պատասխանում է՝ մենք հաստիք չունենք, իսկ կան դերասաններ, որոնք աշխատում են մի քանի թատրոնում միաժամանակ»,-ասաց նա:

 

Դիտարկմանը, արդյոք մտադիր է գործող դերասանների փոխարինմանը դիմել, եթե հրաժարվեն իր հետ աշխատել, Սուրենը չբացառեց. «Եթե հրաժարվեն, այո՛: Ես եկել եմ թատրոն կառուցելու, ոչ ոք թատրոնը չի քանդելու: Մենք ակռուցելու ենք և աշխատելու ենք թատրոնը տանել առաջ»,-եզրափակեց նա:

 

Անահիտ Հակոբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

19:31 • 08/12

«Միսս աշխարհ 2018»-ում Հայաստանը ներկայացնող Արենա Զեյնալյանը չի անցել եզրափակիչ փուլ. հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը

14:39 • 08/12

«Ավելի ուժեղ եմ դարձել». Սրբուկը` բեմական նոր անվան, «Եվրատեսիլ 2019»–ին Հայաստանը ներկայացնելու և անցած բարդությունների մասին

17:38 • 07/12

«Ընտրյալս իմ առաջ արգելքներ չի դնում, քանի որ վստահում է». Լիդիա Օռլովան՝ սիրելիի, գործընկերոջ հետ սիրավեպի լուրերի և իր դերերի մասին

14:05 • 07/12

Լիլիթ Հովհաննիսյանը նշում է 31–ամյակը

12:49 • 07/12

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Ռաֆոյի՝ «tRaffik» մոնոներկայացման պրեմիերային

12:05 • 07/12

Էմիլ Գալստյանի և Նելլի Խաչատրյանի որդու առաջին լուսանկարները

18:26 • 06/12

«Քննադատությունների շնորհիվ շտկում եմ թերություններս». Լյուսի Հայրապետյանը՝ հեռուստաեթեր վերադարձի և մոդելային գործունեության մասին

17:07 • 06/12

«Շնորհավոր ծնունդդ, իմ իմաստուն ամուսին, իմ սեր». Գոհար Գասպարյանի շնրհավորանքն ամուսնուն

16:21 • 06/12

«Իմ ու ընկերոջս հարաբերություններում խստության կարիք չկա». Էրմինա Զախարովան՝ ոճի և ընտրյալի խորհուրդների մասին

17:37 • 05/12

Մարտա Կիրակոսյանի հարսանիքի անակնկալն ու չհրապարակված լուսանկարները

17:16 • 05/12

«Երազանքս է տեսնել թոռներիս». Շաքե Թուխմանյանը` 67–ամյակի և ամուսնու օրիգինալ շնորհավորանքի մասին

16:00 • 05/12

Գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը վտանգի տակ է. ահազանգում է Արամ Իսաբեկյանն ու հրավիրում քաղաքապետի ուշադրությունը

17:26 • 04/12

«Ավելի շատ կարևորում են երկրի գործոնը, քան գեղեցկությունը». «Միսս աշխարհ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արենա Զեյնալյանը՝ իր տպավորությունների և շանսերի մասին

13:17 • 04/12

Սոսը, Խորենը և Մկոն մի նախագծում. Շիրվանզադեի «Քաոս»-ը կներկայացվի հեռուստաֆիլմով

12:18 • 04/12

«Եթե դերասանները մերժեն իմ առաջարկը և հիմնավորեն իրենց դիրքորոշումը, ապա ես կհետևեմ Համազգայինի գործունեությանը որպես հանդիսատես». Սուրեն Շահվերդյանի նոր հայտարարությունը

18:44 • 03/12

«Երբ գալիս եմ աշխատանքի, բոլոր խնդիրները անհետանում են». հաղորդավարուհի Արփի Մայիլյանը՝ իր նոր ֆոտոշարքի ու հեռուստատեսային աշխատանքի մասին

13:12 • 03/12

Հումորով հագեցած երաժշտական երեկո՝ Արամ MP3-ի, Գարիկի, Սոնայի, Սոֆիի և այլ հայտնիների մասնակցությամբ

12:36 • 03/12

«Քանյեն ինձ տիկնիկի պես է հագցրել». Քիմ Քարդաշյանը՝ Versace-ի նորաձևության ցուցադրությանը

11:31 • 03/12

Երգչուհի Մարտա Կիրակոսյանն ամուսնացել է

13:21 • 01/12

«Մեծ Հայքի» Նարեկի նոր ալբոմի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

13:14 • 01/12

«Նոր մեքենաս է, ծանոթացեք». Նազենի Հովհաննիսյանի զվարճալի տեսանյութը

23:03 • 30/11

«Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներակայացնի Սրբուհի Սարգսյանը

16:42 • 30/11

Հայտնի են դարձել Twitter-ի ամենաազդեցիկ դեմքերը

14:44 • 30/11

Ինչպես է սկսվում հայտնի կանանց առավոտը

12:57 • 30/11

«Որտեղ էլ ապրես, սիրտդ միշտ քեզ այստեղ է բերում». Մարիամ Մերաբովայի էներգետիկ համերգը Երևանում

16:37 • 29/11

Համազգային թատրոնի դերասաններն անժամկետ գործադուլ են սկսելու. նրանք պահանջում են Վիգեն Չալդրանյանի հրաժարականը

13:37 • 29/11

«Փորձել ենք ևս մեկ անգամ նոր շունչ տալ երգին». Աստղիկ Սաֆարյանը «Օ քամի, քամի» երգի իր տարբերակը կներկայացնի տեսահոլովակով

12:46 • 29/11

Եվա Բաղդասարյանի 24-ամյակի խնջույքն ու անակնկալ շնորհավորանքը

10:48 • 29/11

Այսօրվանից «Արմնյուզ»-ի եթերում կմեկնարկի «Ընտրադարան» հաղորդումը

20:13 • 28/11

«Եվրատեսիլ 2019»-ի Հայաստանի ներկայացուցիչը կհայտարարվի «Լավ երեկոյի» եթերում. շրջանառվում է նաև Սրբուհի Սարգսյանի անունը

17:04 • 28/11

«Կարծում եմ՝ արդեն ժամանակն էր հանդես գալ նաև այս ձևաչափում». Շուշաննա Թովմասյանի առաջին գեղարվեստական ֆիլմն ու հեքիաթային կերպարը

14:29 • 28/11

Մեկ տարում՝ 166,5 մլն դոլար. Forbes-ը հրապարակել է մինչև 30 տարեկան ամենահարուստ հայտնիների ցանկը, որը գլխավորել է Քայլի Ջեները

13:41 • 28/11

«Միսս երկիր» գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած Սոնա Դանիելյանը որևէ մրցութային տեղ չի զբաղեցրել. պարզաբանում է մրցույթի ազգային տնօրենը

18:25 • 27/11

Քիմ Քարդաշյանը մասնավոր թռիչքի համար ահռելի Boeing 747 օդանավ է վարձել ու քննադատվել նման ճոխության համար

17:10 • 27/11

«Հուսով եմ՝ մի քանի ամսից լիարժեք կքայլեմ ու կվերադառնամ թատրոն». Անի Լուպեն նոր ֆոտոշարք է ներկայացրել

13:28 • 27/11

Իրինա Թովմասյանի դստեր՝ Մեգիի 16-ամյակի խնջույքն ու անակնկալները

12:08 • 27/11

Ջիվան Գասպարյանի 90-ամյակի հոբելյանական համերգն ու անակնկալ պարգևատրումը

17:54 • 26/11

«Այս դերի միջոցով կատարեցի մայրիկիս երազանքը». Հասմիկ Դանիելյանը՝ «Ծղրիդի երգը» նոր հեռուստանովելում ներկայանալու մասին

14:44 • 26/11

«Ախթամար» սառցե շոուի համաշխարհային պրեմիերայի հետաքրքիր դրվագներն ու Եվգենի Պլյյուշչենկոյի ելույթը

12:31 • 26/11

Ավետ Բարսեղյանի նամակը դստերը, թե ինչու չմասնակցեց հեղափոխությանը, հեղինակային երեկոյի հետաքրքիր պահերն ու հայտնի հյուրերը

21:32 • 25/11

«Մանկական Եվրատեսիլ 2018»–ում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը 9-րդն է

20:31 • 25/11

Հայաստանի ներկայացուցիչ L.E.V.O.N.-ի ելույթը «Մանկական Եվրատեսիլ 2018» մրցույթում

18:24 • 25/11

Մինսկում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթը. Հայաստանի մասնակից L.E.V.O.N.-ը ելույթ կունենա 17-րդը

13:59 • 24/11

«Առաջվա պես մտերմություն չկա, բայց կոնֆլիկտ չունենք». Տաթև Սարգսյանը` Շուշան Երիցյանի հետ վիճելու մասին

13:42 • 24/11

Ինչպես են անցել L.E.V.O.N.–ի փորձերը «Մանկական Եվրատեսիլում»

18:03 • 23/11

«SOS. փրկեք մեր հոգիները» 18+ հեռուստասերիալը կցուցադրվի Արմենիա TV–ի եթերում

17:10 • 23/11

«Մտածում եմ` ո՞նց էի ապրում առանց ձագուկիս». Մադոննան` մայրանալու, ծննդաբերությունից հետո կազմվածքը վերականգնելու և նոր ֆոտոշարքի մասին

14:35 • 23/11

Գոռ Հակոբյանի կինը` երրորդ երեխայի սպասելու լուրերի մասին

12:44 • 23/11

«Իրականում կյանքն ինձ հետ շատ դաժան վարվեց». Էմմիի հուզիչ գրառումը

19:29 • 22/11

«Որդիս հրաժարվեց երաժշտական կրթություն ստանալ». Նունե Եսայանը` ընտանիքի, իր նորաստեղծ բլոգի և Սիրուշոյին հյուրընկալելու մասին

18:12 • 22/11

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին որոշել են վերջ տալ 6 երեխաների խնամակալության համար պայքարին

16:12 • 22/11

«Քննադատությունները հաշվի եմ առնում». Վահե Զիրոյանը` «Կարմիր բլուրում» աշխատանքն ավարտելու և Womens club–ի մասին

18:41 • 21/11

«Նռան հատիկի» բարեգործական նկարահանումները 4-ամյա Եվայի համար

16:05 • 21/11

Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Դուբայից

14:08 • 21/11

Ինչո՞ւ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչն այս տարի տեսահոլովակ չունեցավ

12:17 • 21/11

Անի Երանյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել

17:27 • 20/11

Ծնվել է Էմիլ Գալստյանի և Նելլի Խաչատրյանի առաջնեկը. ծնողներն աստվածաշնչյան անուն են ընտրել փոքրիկի համար

16:42 • 20/11

«Կհաղթի միայն ուժեղագույնը». Լուկաշենկոն հանդիպել է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցներին

14:15 • 20/11

Չայնա Մոսեսի երևանյան համերգի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

12:51 • 20/11

Մահացել է Արթուր Ապրեսովը

11:32 • 20/11

Վթարի ենթարկված 23-ամյա Վահագն Մարգարյանը մահացել է

17:31 • 19/11

Քիմ Քարդաշյանը հանդիպել է իր օգնությամբ ազատ արձակված նախկին ցմահ ազատազրկվածին

17:15 • 19/11

Երիտասարդ երգիչ Գևորգ Մարտիրոսյանը կատարում է Էրիկի «Սիրահարված» երգը

14:01 • 19/11

«Արմքոմեդիի» «Մեծ, չաղ, հայկական սթենդ–ափն» ու պատասխանատու ելույթը

12:18 • 19/11

Արփի Գաբրիելյանի 29-ամյակը, նոր բիզնեսի շնորհանդեսն ու հուզմունքը

19:47 • 17/11

Ծնվել է Անի Խաչիկյանի և Հայկ Բարսեղյանի առաջնեկը

19:21 • 17/11

«Շնորհակալ եմ ընտանիքիս ու ինքս ինձ համար». Մովսես Երեմյանի կինը` Աննան, տոնում է ծննդյան տարեդարձը

21:58 • 16/11

«Աշխարհը չէի փոխի քո հետ». Սիրուշոյի հուզիչ շնորհավորանքը Լևոն Քոչարյանի 33-ամյակին

18:37 • 16/11

Նազենի Հովհաննիսյանը հատված է հրապարակել իր օրագրից

16:53 • 16/11

«Միջազգային ժյուրիի կողմից բազմաթիվ արձագանքներ ենք ստացել Լևոնի կերպարի մասին». «Մանկական Եվրատեսիլ 2018»–ում Հայաստանի մասնակցության մանրամասները

11:18 • 16/11

Ավետ Բարսեղյանին տեղափոխել են հիվանդանոց. վիճակը կայուն է

18:26 • 15/11

Սարգիս Գրիգորյանն ու Լուիզա Մելքոնյանը` նոր նախագծում

16:36 • 15/11

Կրիշտիանու Ռոնալդուն նշանվել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ. Mirror

15:13 • 15/11

Մենչը` ընտանիքի հետ ԱՄՆ տեղափոխվելու լուրերի և այնտեղ բիզնես հիմնելու մասին

18:39 • 14/11

«Այնքան եմ քեզնով հպարտանում». Սերենա Ուիլյամսն ամուսնու նոր բիզնես նախագծի՝ հայկական կոնյակի բրենդ ստեղծելու վերաբերյալ

15:48 • 14/11

«Իմ օգնական, իմ բարի մարդուկ, սիրում եմ քեզ». Էմմիի շնորհավորանքը որդու 3-ամյակի առթիվ

15:05 • 14/11

«Աստված Սիրուշոյի հանդեպ շատ շռայլ է գտնվել». Ջիվան Գասպարյանի և Հարութ Փամբուկչյանի կարծիքը երգչուհու մասին

14:11 • 14/11

«Ինձ համար սկզբունք է, որ ես պահեմ ընտանիքս, մայրս ու հայրս չաշխատեն». Անատի Սաքանյան

18:47 • 13/11

Կադրեր «Ազիզյանները» սիթքոմի նկարահանման հրապարակից

17:51 • 13/11

Գոհար Հարությունյանն ընդգրկվել է «Միսիս գլոբ 2018»–ի ժյուրիի կազմում

16:48 • 13/11

Սերենա Ուիլյամսը GQ ամսագրի վարկածով տարվա կին է ճանաչվել

14:10 • 13/11

Հայկ Պետրոսյանի քաղաքական ներկայացումը, նմանակումը Հայկ Մարությանին և մյուս հետաքրքիր մանրամասները

18:20 • 12/11

«Պանարմենիան մեդիա դպրոցի» սաների ավարտական միջոցառման մանրամասները

16:10 • 12/11

Առաջին ալիքը` «Եվրատեսիլում» ՀՀ մասնակցի և Նատալյա Օրեյրոյի համատեղ ելույթի լուրերի մասին

15:23 • 12/11

«Ամեն ինչ վայրկյանների ընթացքում եղավ». որդին` Լևոն Մուրադյանի մահվան և հոգեհանգստի մասին

14:41 • 12/11

Կարեն Ասլանյանի ու Մաշ Իսրայելյանի տեսահոլովակի նկարահանումը չեղարկվել է. պրոդյուսերը մեկնաբանում է

12:51 • 12/11

Հռիփսիմեի սիրո խոստովանությունը Մարտինին և որդու հետ զուգերգը. երգչուհու մենահամերգի հետաքրքիր պահերն ու հայտնի հյուրերը

17:46 • 10/11

Դիանա Գրիգորյանը՝ երգերի խոսքեր գրելու և Տիգրան Մանսուրյանից ստացած գնահատականի մասին

15:48 • 10/11

«Վստահ էի, որ այլևս չեմ ունենա իմ ընտանիքը». Մարջան Ավետիսյանն առաջին անգամ խոսում է 36 տարեկանում ամուսնանալու և սիրելիի մասին

13:59 • 10/11

Մահացել է դերասան Լևոն Մուրադյանը

13:45 • 10/11

Նազենիի, Խորենի, Հայկոյի և այլոց բացահայտումները` Հրաչ Քեշիշյանի մասին

20:10 • 09/11

Հենրիխ Մխիթարյանի նշանադրության լուրը մեծ թափ է հավաքել

17:41 • 09/11

«Որքան էլ երջանիկ լինես, մասնագիտական բացը ոչնչով չես լրացնի». Լիլի Միքայելյանը՝ 3 տարվա դադարից հետո եթեր վերադառանալու և «Ես տեսնում եմ» սերիալի մասին

15:52 • 09/11

Անժելա Բարխուդարյանի դուստրերն ու հայտնի դերասանները՝ երգչուհու նոր տեսահոլովակում

13:39 • 09/11

Նատալյա Օրեյրոն համերգ կտա Երևանում

13:06 • 09/11

Չորս ընկերոջ արկածները` հեռավոր գյուղում. «Անմոռանալի օր» կատակերգության պրեմիերան ու հայտնի հյուրերը

12:05 • 09/11

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

16:35 • 08/11

Համարձակ աղջիկները հումորային իրավիճակներում. առաջին լուսանկարները Lady Comedy նախագծի նկարահանումներից

15:15 • 08/11

«Հայ մայրեր»-ի բարեգործական Գալա ընթրիքն ու հայտնի հյուրերը

15:13 • 08/11

Բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը վթարի է ենթարկվել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է