«Lիովին չեմ կարողանում խաչ քաշել անցյալում եղած ինչ-որ բաների վրա». Հասմիկ Կարապետյանն անկեղծանում է
Հայտնի մարդիկ բնավորության ո՞ր գծերն են խնամքով թաքցնում հանրությունից, արդյոք ունեն անհայտ կողմեր, որոնք դժվար է կռահել` հետևելով նրանց բեմական գործունեությանը: Tert.am Life-ի բացահայտումները հայտնի մարդկանց մասին շարունակվում են: Այս անգամ «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում զրուցել ենք երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ:
Հասմիկին շատերն ընկալում են որպես դրական էներգետիկայով ու իր անկեղծությամբ աչքի ընկնող մարդու: Երգչուհին նշում է՝ իրեն միշտ նյարդայնացրել է, երբ մարդիկ իր անկեղծությունը սխալ են ընկալել ու մեկնաբանել: Նա նաև նկատում է, որ կյանքի այս ժամանակահատվածում փոքր-ինչ դժգոհող ու անհամբեր է դարձել, իսկ շատ երևույթների սկսել է առավել հանգիստ վերաբերվել, քան նախկինում:
-Ո՞րն է Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։
- Ես կասեի անհամբեր լինելը, եթե մեկ բառով բնութագրեմ: Նախկինում ավելի համբերատար եմ եղել, բայց վերջերս զգում եմ՝ մի քիչ անհամբեր եմ դարձել: Գուցե և դա տարիքից է գալիս, չգիտեմ, չնայած պետք է որ հակառակը լիներ, բայց երևի որ մայրիկ եմ դարձել, հոգսը ավելի շատացել է, պատասխանատվությունը շատ ավելի մեծ է: Երևի այդ պատճառով ուզում եմ՝ ամեն ինչ արագ լինի:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։
-Կցանկանայի կարողանալ ավելի քիչ դժգոհել: Ես դա ասում եմ՝ նկատի ունենալով կյանքիս կոնկրետ այս ժամանակահատվածը: Դժգոհելը ես համարում եմ թերություն, որովհետև դա ինքնին շատ բացասական բան է: Որքան դրական ես մտածում, այդքան կյանքդ դրական է ընթանում, բայց երևի դա ինձ մոտ անհամբերության հետևանքով է առաջ գալիս: Երբ իմ սպասած ժամկետներում ինչ-որ բան բան չի լինում, ես դառնում եմ դժգոհող: Դրանք կապակցված են:
-Կա՞ մի բան, ինչից վախենում եք, անհաղթահարելի համարո՞ւմ եք այդ վախը։
-Իմ կարծիքով անհաղթահարելի ոչ մի վախ չկա չկա: Յուրաքանչյուր վախ հնարավոր է հաղթահարել: Եթե գիտակցությունդ կարողանում է հաղթահարաել քո զգացմունքային աշխարհը, նշանակում է՝ դու ամենակարող ես: Ես կարծում եմ, որ ուղեղով կարելի է ամեն ինչ հաթղահարել: Չեմ ասի, որ շատ վախկոտ մարդ եմ: Ես խիզախ կին եմ՝ այդպես կարող եմ ինձ բնութագրել, բայց գուցե և ինչ-որ փոքրիկ վախեր կան: Կոնկրետ, եթե թվարկեմ դա վախ է ավելի գլոբալ բաների համար՝ չհասցնելու կամ չստեղծագործելու այնքան, ինչքան դու ուզում ես կամ վախ, որպեսզի երեխադ շատ առողջ լինի, ամեն ինչ կարողանաս, եթե ոչ իդեալական, ապա գոնե դրան մոտ անել բալիկիդ համար:
-Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։
-Կուզեի օժտված լինել շատ մեծ համբերությամբ, որովհետև ես հիանում եմ համբերատար մարդկանցով: Կարծում եմ, եթե համբերատար ես լինում շատ դրական հատկություններ են ի հայտ գալիս:
-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։
-Ես կցանականայի ոչ թե մարդկանց հետ շփվելով, այլ միանգամից հասկանալ, թե ովքեր են նրանք: Ի սկզբանե իմանալ՝ արժե՞ քո ժամանակը, էներգիան և զգացմուքնները տրամադրել տվյալ մարդուն թե ոչ: Այսինքն, կուզեի կարդալ մարդկանց, մի քիչ պայծառատեսությամբ օժտված լինել, որովհետև մարդկանց միշտ հետաքրքիր է չէ՞ իրենց ապագան և օգնել նրանց իմ այդ հատկությամբ:
-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հասարակության, մարդկանց մեջ։
-Անտարաբերությունը, որը վերջերս շատ եմ նկատում: Առհասարակ, մարդիկ շատ անտարբեր են դարձել, գուցե կյանքից է: Կուզեի, որ այդ անտարեբորւթյունը վերանար:
-Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածում, երբ ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։
-Առաջ այդ հնարավորությունը ավելի շատ էր իմ կյանքում, բայց եթե կա ընտանիք, երեխա, դա արդեն գրեթե անհնար է: Միայն գիշերները, երբ բալիկս քնում է, ես ունեմ ժամանակ ինքս ինձ համար խորհելու, մտածելու, ինչ-որ ֆիլմեր դիտելու, ակրելի է ասել՝ ապրելու ինքս ինձ համար: Լինում են պահեր, երբ անցյալի մասին մտորումներ եմ ունենում, ինքս ինձ հարց եմ տալիս, թե որ քայլերն էր ճիշտ, որը՝ սխալ: Այսպիսի մի խոսք կա, ասում են՝ այն մարդը, որը մոռանում է իր անցյալը կամ հրաժարվում ու հերքում է դա, չունի ո՛չ ներկա, ո՛չ էլ ապագա: Քանի որ ես շատ զգացմունքային մարդ եմ, լիովին չեմ կարողանում խաչ քաշել անցյալում եղած ինչ-որ բաների վրա, որովհետև դա իմ կյանքում եղել է, իմ հոգուց մասնիկներ, էմոցիաներ են դրվել կյանքի այդ ժամանակահատվածում: Գուցե, ինչ-որ բաներին ափսոսանքով եմ նայում, երբ հետ եմ նայում անցյալիս, բայց հիմա արդեն գերիշխում են ապագայի մասին մտքերը, որովհետև պլանավորում ես ինչ-որ բաներ և արդեն ընտանիքով փորձում եք էլ ավելի բարելավել թե՛ կյանքը, թե՛ զգացողությունները կյանքի հետ կապված:
-Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել հունից դուրս գալ, նյարդայնանալ։
-Շատ ու շատ բաներ, օրինակ, որ ստեղծագործական կյանքում չեմ կարողանում այնքան ակտիվ լինել, որքան իմ պոտենցիալն է, որքան դեռ կարող եմ ստեղծագործել և ինքնարտահայտվել: Դա ինձ շատ է նյարդայնացնում, բայց գալիս է նաև պատասխանը, որ հիմա արդեն կարգավիճակ է փոխվել և այլևս այն ազատ ժամանակը չկա: Կար ժամանակ, երբ ես շատ բուռն ստեղծագործական կյանքի մեջ էի, բայց ամեն օր երազում էի ընտանիք և բալիկ ունենալու մասին, այսինքն ամեն մի հարց ունի իր պատասխանը: Յուրաքանչյուր զգացմունքային մարդուն բոնորոշ է նյարդայնանալը: Կարող եմ ասել, որ բռնկվող եմ, բայց ոչ շատ հեշտ, որովհետև տարիքի հետ շատ երևույթների այս կյանքում ավելի հանգիստ, ավելի իմաստուն ես նայում: Աշխատում ես հենց այդ պահին միանգամից չբռնկվել, անցնում է որոշ ժամանակ, ավելի սթափ գիտակցությամբ մոտենալով՝ հասկանում ես, որ ընդհանարպես չարժեր բռնկվել: Կարելի է ասել՝ սովորել եմ ավելի հանգիստ ընդունել կյանքի թե՛ վատ, թե լավ բաները:
-Ի՞նչը կարող է խաղաղություն պարգևել Ձեզ նյարդայնացած ժամանակ, հակասթրեսը ո՞րն է:
-Ես ընկերասեր մարդ եմ և ամենաուժեղ հակասթրեսը ինձ համար շփումն է ընկերներիս հետ, ում ես իսկապես սիրում եմ, ովքեր ինձ են սիրում ու ընդունում: Սթրեսային վիճակում միայնակ մնալն ինձ համար այդքան էլ լավ չէ, որովհետև մի տեսակ ես ինքս ինձ դժվար եմ այդ վիճակից հանում: Ինձ կարող է հանգստացնել, օրինակ` մեկնումը որևէ ծովափնյա երկիր, որվհետև ջուրը ինքնին ինձ շատ խաղաղություն է պարգևում: Սթրեսային վիճակից ինձ կարող է փրկել և շատ ուրախացնել ստեղծագործելը, որովհետև երբ ես նոր երգ է ծնվում, նոր ստեղծագործական աշխատանք եմ կատարում դա ինձ մեծ բավարարվածություն է տալիս և ամեն ինչ մռացվում է:
-Ինչի՞ց կարող եք հիասթափվել։ Հասցրե՞լ եք ունենալ խորը հիասթափություն։
-Հիասթափության պատճառ կարող են դառնալ մարդիկ, կեղծիքը: Շատ մարդկանց մտածելակերպը կարող է ուղղակի քեզ հունից հանել, բամբասանքները քո մասին, որ իրականությանը ընդհանրապես չեն համապատասխանում կամ անհեթեթ ինֆորմացիաները, որոնք քեզ հասնում են, երբ պարզում ես, որ ինչ-որ մարդիկ չարախոսում են քո մասին՝ դեմքիդ ժպտալով: Ես շատ անկեղծ մարդ եմ, բաց էներգետիկ դաշտով և ինձ միշտ նյարդայնացրել է, որ դա սխալ է ընկալվել, իմ անկեղծությունը սխալ են մեկնաբանել կամ քմծիծաղով վերաբերվել դրան: Ես կարծում եմ, որ անկեղծությունը պարգև է: Իհարկե, շատ հիասթափություններ եմ ունեցել, որովհետև, ըստ իս, իմ տեսակի մարդիկ, որոնք իրենց արշինով են չափում շրջապատին, մի տեսակ խոցելի են դառնում: Բնականաբար, հիասթափություններ շատ եմ ունեցել և ունենում, սակայն եթե նախկինում հիասթափություններն ինձ շատ մեծ սթրեսի էին հասցնում և նույնիսկ ծայրահեղ դեպրեսիոն վիճակի, հիմա այպես չի լինում: Այն օրվանից, երբ ընդունում ես, որ կյանքը ինքնին պայքար է իր վատ և լավ անկյուններով, հոգուդ մեջ ալեկոծված ծովը հանդարտվում է և դու յուրաքանչյուր իրավիճակ ըդնւոնումե ս շատ ավելի հանգիստ:
-Ափսոսանքի զգացողություն հաճա՞խ եք ունենում, ինչի՞ համար եք ամենից շատ ափսոսում:
-Չկա որևէ մարդ, ով ափսոսանքի զգացողություն չունենա, որովհետև, ցավոք, մարդիկ կյանքի ընթացքում ավելի շատ սխալներ են գործում զգացմուքնների, էմոցիաների ազդեցության տակ, քան ճիշտ են վարվում: Երիտասարդ տարիներին շատ քայլեր ես անում, որոնց համար որոշ ժամանակ հետո ափսոսում ես, բայց երբ մեծանում ես, հասկանում ես, որ այն ինչ եղել է քո կյանքում , պատահական չէ, որովհետև յուրաքանչյուր իրավիճակ քո կյանք է գալիս դաս տալու համար: Իհարկե, ընտրությունը քոնն է ըստ քո տեսակի, մտածելակերպի կարողության: Ես կարող եմ վստահաբար ասել, որ իմ կյանքում ինչ էլ որ եղել է ինձ սովորեցրել է շատ կարևոր բան, այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ ափսոսել պետք չէ և այն ինչ պետք է լինի, լինում է:
-Ո՞վ կամ ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր լինել Ձեզ համար։
-Ինձ համար ոգեշնչման աղբյուր կարող են լինել կյանքի ինչ-որ հետաքրքիր իրավիճակներ, սիրո պատմություններ, որոնց ես ականտես եմ լինում, անձրևային եղանակը, ներքուստ գեղեցիկ մարդիկ, որովհետև գեղեցիկ հոգով մարդիկ, ցավոք, այսօր հաճախ չեն հանդիպում: Ռոմանտիկ ֆիլմեր դիտելով՝ կարող է նոր երգեր ծնվեմ, սկայան պետք է նշեմ, որ իմ ամենագեղեցիկ երգերը ծնվել են իմ կյանքի դեպրեսիոն կամ ոչ դրական ապրումներից հետո:
-Եթե քաղաքական գործիչ լինեիք, ինչպիսի՞ն կլիներ Ձեր կարգախոսը։
-Ես չէի լինի քաղաքական գործիչ:
-Իսկ կյանքում ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։
-Մտքումս շատ դրական կարգախոսներ կան, որոնք ինձ միշտ օգնւմ են այս կյանքում առաջ գնալու համար, բայց ամենակարևորը երևի այն է, որ ինչ էլ լինի, չհուսահատվել և չկոտրվել:
-Ունե՞ք իր, որը միշտ Ձեզ հետ է:
-Հեռախոսս է այս դեպքում, որ կապ պահեմ բոլորի եհտ, որովհետև արի ու տես կյանքը հիմա բավականին զգալի չափով տեղափոխվել է օնլայն հարթակ և շատ ու շատ հարցեր հիմա լուծվում է հեռախոսի միջոցով, չնայած ես դրա մեջ շատ բացասական բաներ էլ եմ տեսնում: Իսկ որպես թալիսման կնունքիս խաչն է, որը կարելի է ասել միշտ կրում եմ:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 15:57 • 01/05 Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար մարոկկական ոճով կազմակերպած խնջույքը (լուսանկարներ) Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները:
-
Սոցցանցեր 14:46 • 29/04 «Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է». Սիրուշոյի լուսանկարները՝ երեխաների հետ (տեսանյութ, լուսանկարներ) «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր եկեղեցիներ բացահայտելու, Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ուզում եմ սովորեն գնահատել ու միևնույն ժամանակ այստեղ իրենց հանգիստ զգալ, այստեղ է դեռ պահպանվում հայի բանալին, հայկական ակունքը, արժեքը»:
-
TV, կինո 18:00 • 30/04 «Սյուրպրիզ» սիթքոմի 4–րդ եթերաշրջանը, BACKSTAGE լուսանկարներն ու հարցազրույցները գլխավոր հերոսների հետ Եթերաշրջանի «սյուրպրիզներով» լի սիթքոմը՝ «Սյուրպրիզ»–ը 4–րդ եթերաշրջանով վերադառնում է Արմենիա հեռուստաընկերության եթեր։ Սիթքոմի անակնկալները շարունակվում են, իսկ սցենարիստները վստահեցնում՝ այս եթերաշրջանը տարբերվելու է նախորդներից։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
12:37 • 02.05.24 Ռոմելա Սարգսյանի նոր լուսանկարը Գևորգ Գրիգորյանի հետ
Ժամանց
-
11:03 • 01.05.24 Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը (տեսանյութ)
Photographer
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)