«Ծնողներս միշտ իրականացրել են իմ երազանքները, ես կփորձեմ իրականացնել մայրիկիս երազանքը». Էմմին՝ Հայաստան այցի պատճառի և ընտանեկան կյանքի մասին

15:58 • 27.10.18



 

Կյանքում ինչ էլ պատահի, պետք է լինես բարի և հավատաս. երգչուհի Էմմին ծնողներից ստացած այս խորհուրդն ամենից կարևորն է համարում ու փոխանցում նաև իր որդիներին: Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ Հայաստան ժամանած երգչուհին արդեն վերադարձել է ԱՄՆ, սակայն հասցրել է հարցազրույց տալ Tert.am Life-ին։ Մեզ հետ զրույցում Էմմին պատմել է Հայաստանում գտնվելու ընթացքում իր կատարած աշխատանքների, երգչուհու կարիերան կրկին ակտիվացնելու, ընտանեկան կյանքի ու երեխաների դաստիարակության մասին:

 

Նախորդ տարի Էմմին մեծ մենահամերգով հանդես գալու ցանկություն էր հայտնել: Դա նաև Նադեժդա Սարգսյանի նպատակներից մեկն էր, սակայն այսօր դրա իրագործման վերաբերյալ երգչուհին դժվարացավ հստակ որևէ բան նշել:

 

«Այդ համերգի հետ կապված աշխատանքներն ու իրագործմանն առնչվող ամեն բան մայրիկիս մտահղացումն էր, իր նախագիծն էր: Իհարկե, դա երազանքի պես բան մնաց ինձ համար: Ամեն դեպքում, այդ ամենի համար ավելի երկար ժամանակահատված է պետք: Այդ իսկ պատճառով այսօր մենահամերգի հետ կապված հստակ պատասխան տալ չեմ կարող»,-ասաց նա:

 

 

Էմմիի խոսքով, երգչուհու կարիերան ակտիվացնելու, նոր շնչառությամբ վերադառնալու ուղղությամբ աշխատանքներ տարվում էին, մի քանի նոր նախագիծ էին մտածել, որոնք, սակայն, ինչ-ինչ պատճառներով հետաձգվեցին։

 

«Դա հետաձգվեց, ինձ համար այսօրվա դրությամբ ավելի կարևոր բան առաջ եկավ ու արդեն մի քանի ամիս է`այդ  աշխատանքներով ենք զբաղված: Խոսքը «Դո Ռե Մի» դպրոցի մասին է, որն արդեն 20 տարվա պատմություն ունի: Այսօր այն աշխատում է նոր հասցեում, ավելի մեծ է, նոր մեթոդներով է աշխատում, որովհետև դպրոցում նոր թիմ է աշխատում: Երեխաներն այնտեղ կմեծանան ոչ միայն որպես երգիչներ, որոնք կցանկանան հայտնի դառնալ, այլև կրթված ու դաստիարակված երաժիշտներ։ Նրանց ապագան մեր ձեռքերում է, որպեսզի հետագայում նրանց էլ ավելի բարձր բեմեր բարձրացնենք, ուղարկենք տարբեր միջազգային մրցույթների»,– ասաց երգչուհին։

 

Դպրոցում դասավանդելու նպատակով արտերկրից Հայաստան է ժամանել նաև երգիչ Քեանը։ Էմմին նկատեց, որ Նադեժդա Սարգսյանի դպրոց ստուդիայի սաներին որակյալ կրթությամբ ապահովելով և դասախոսական կազմում լավ մասնագետների ներգրավելով՝ իրականացնում է մոր երազանքներից ևս մեկը: «Ծնողներս միշտ իրականացրել են իմ երազանքները, հիմա ես կփորձեմ իրականացնել մայրիկիս երազանքներից ևս մեկը: Նրա երազանքն էր, որ իր վոկալ դպրոցում դասավանդի սևական վոկալիստ, որի պրոֆեսիոնալ վոկալը երկար տարիներ երազել ենք տեսնել Հայաստանում: Քեանի հետ արդեն երկար տարիներ է` ծանոթ ենք: Նրա հետ համագործակցել ենք նաև իմ մենահամերգի շրձջանակում: Նա իր մեծ թիմով Հայաստան էր ժամանել դեռ 9 տարի առաջ: Նա կդասավանդի վոկալ՝ անգլերենով և երեխաները միաժամանակ անվճար անգլերեն սովորելու հնարավորություն կստանան: Ապացուցված է, որ պրակտիկայից լավ դասընթաց չի կարող լինել»,- ընդգծեց երգչուհին:

 

 

Անդրադառնալով ընտանեկան կյանքին՝ Էմմին նկատեց, որ թեև կյանքի բերումով տևական ժամանակ է` ԱՄՆ-ում է ապրում, մտքով մշտապես Հայաստանի հետ է. «Աշխարհի որ երկրում էլ ապրեմ, միևնույն է, հոգով–սրտով միշտ Հայաստանում եմ`կոնկրետ Երևանում, որովհետև Երևանն ինձ համար իմ ընտանիքն է, իմ ծնողներն են, ես եմ և իմ այսքան տարիների աշխատանքը: Երևանն իմ սիրտն է, բայց կյանքի բերումով այսօր հայտնվել եմ ԱՄՆ-ում, որտեղ իմ ընտանիքն է»:   

 

Երգչուհու խոսքով, թե՛ ինքը, թե՛ ամուսինը, օտարության մեջ ամեն կերպ նպաստում են երեխաների հայեցի դաստիարակությանը։

 

«Կոնկրետ այս պահին այդ հարցի շուրջ խոսելն ինձ համար շատ ավելի հեշտ է, որովհետև Լոս Անջելեսում եմ ապրում, իսկ այստեղ հայկական համայնքն էլ ավելի մեծ է, երեխաներին հայեցի մեծացնելու հնարավորություններն ավելի շատ են: Ունենք շատ լավ հայկական դպրոցներ, եկեղեցիներ, հայկական միջոցառումներ շատ են լինում: Երեխաներս հաճախում են հայկական մանկապարտեզ, տանը խոսում ենք հայերեն: Բնականաբար, մեր շրջապատում կան նաև օտարազգի ընկերներ, բայց երեխաները մեծանում են հայեցի: Իհարկե, տարիների ընթացքում երեխաների կրթությունը կսկսի ավելի շատ անգլերենով լինել, որովհետև ԱՄՆ-ում ենք ապրում և պետք է ապրենք այնպես, ինչպես նրանք, բայց այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ մեր երեխաները լիարժեք հայեցի են մեծանում»,- ասաց Էմմին:

 

 

Երկու տղաների մայրիկ լինելը, Էմմիի կարծիքով, հաճելի պատասխանատվություն է, նրանց մասին հոգ տանելն ու դաստիարակելը  և որևէ դժվարություն չի ենթադրում. «Մոր համար տարբերություն չկա՝ աղջի՞կ երեխա է, թե՞ տղա: Մայրը մնում է մայր։ Մայրական բնազդն ինքն իրենով ամեն ինչ անում է  երեխաներին մեծացնելու հարցում: Ես չեմ կարծում, որ որևէ դժվարություն կա, որովհետև ես ու ամուսինս ջանքեր չենք խնայում մեր երեխաներին լավ մեծացնելու առումով: Երեխային ի՞նչ է պետք՝ երջանիկ, ուրախ մանկություն, լավ կրթություն, բարի միջավայր, լավ ընկերներ, առողջ սնունդ, սպորտ և այդ ամենը, փառք Աստծո, հնարավոր է տալ: Եթե կարողանում ես այդ ամենն ապահովել, բնականաբար, մնացածը ինքնըստինքյան լավ կընթանա: Ասեմ անկեղծ, ինքս երբեք չեմ ալարել ինչ-որ բան անել ինձ համար,  ինչ վերաբերում է երեխաներիս, առավել ևս ոչինչ չեմ խնայում և ամեն ինչ անում եմ, որ նրանց համար կյանքը գեղեցիկ լինի»:

 

Էմմին նշեց, որ որդիները՝ Դանին և Մարտինը, միմյանց հետ շատ կապված են: Երգչուհու խոսքով, ավագ որդին հոգ է տանում փոքրի մասին ու պաշտպանում եղբորը: Ինչպես բոլոր փոքրիկները, այնպես էլ նրանք, մանկական չարաճճիություններ անում են, սակայն Էմմին, որպես մայրիկ, դա ամենևին բարկանալու առիթ չի տալիս:

 

 

«Տղաներս միմյանց շատ են սիրում և իրար հետ շատ ժամանակ են անցկացնում: Դանին, լինելով փոքր-ինչ մեծ, բավականին ուշադիր է իր փոքր եղբոր նկատմամբ: Փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Մարտինը հանկարծ ինքն իրեն չվնասի, խնամում է նրան: Երբ իրեն կոնֆետ եմ տալիս, անպայման ասում է՝ մեկը տանեմ Մարտինին: Երեխաները, բնականաբար ակտիվ են, ինչը նորմալ է ինձ համար: Չափի մեջ չարաճճի լինելը ևս նորմալ է, այնուամենայնիվ, նրանք շատ խելացի և լսող երեխաներ են,-ասաց նա և ավելացրեց, որ որդիների հետ հաճախ են ճամփորդում,-Այս տարվա ընթացքում մի քանի անգամ արդեն  ճամփորդել եմ նրանց հետ: Մենք փորձում ենք նրանց անընդհատ զբաղված պահել: Ուր գնում ենք, մեզ հետ տանում ենք, որպեսզի երեխաները փոքր տարիքից մտնեն շրջապատ, պատկերացում ունենան՝ ինչպիսին են տարբեր վայրերը, մարդիկ»: 

 

Որդիների դաստիարակության հարցում Էմմին չի մոռանում նաև իր ծնողներից ստացած կարևոր խորհուրդները։ «Ամենակարևորը՝ ինչ էլ լինի այս կյանքում՝ դժվարություններ, տարբեր խոչընդոտներ, հարթ կամ բարդ ճանապարհ, տխուր և ուրախ պահեր, կարևոր է որպեսզի մարդը մնա բարի, որովհետև բարի մարդու կյանքն ավելի գեղեցիկ է: Ինչու չլինենք բարի, եթե դա այնքան հեշտ է: Ես իմ ծնողներից լսել եմ, որ ինչ էլ լինի, պետք է լինես բարի և հավատաս, որովհետև հավատքն ամենակարևոր բանն է մարդու կյանքում: Երբ հավատում ես, ամենահեշտ ձևն է բարի մնալու»,-եզրափակեց նա:

 

Անահիտ Հակոբյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:20 • 12/11

«Պանարմենիան մեդիա դպրոցի» սաների ավարտական միջոցառման մանրամասները

16:10 • 12/11

Առաջին ալիքը` «Եվրատեսիլում» ՀՀ մասնակցի և Նատալյա Օրեյրոյի համատեղ ելույթի լուրերի մասին

15:23 • 12/11

«Ամեն ինչ վայրկյանների ընթացքում եղավ». որդին` Լևոն Մուրադյանի մահվան և հոգեհանգստի մասին

14:41 • 12/11

Կարեն Ասլանյանի ու Մաշ Իսրայելյանի տեսահոլովակի նկարահանումը չեղարկվել է. պրոդյուսերը մեկնաբանում է

12:51 • 12/11

Հռիփսիմեի սիրո խոստովանությունը Մարտինին և որդու հետ զուգերգը. երգչուհու մենահամերգի հետաքրքիր պահերն ու հայտնի հյուրերը

17:46 • 10/11

Դիանա Գրիգորյանը՝ երգերի խոսքեր գրելու և Տիգրան Մանսուրյանից ստացած գնահատականի մասին

15:48 • 10/11

«Վստահ էի, որ այլևս չեմ ունենա իմ ընտանիքը». Մարջան Ավետիսյանն առաջին անգամ խոսում է 36 տարեկանում ամուսնանալու և սիրելիի մասին

13:59 • 10/11

Մահացել է դերասան Լևոն Մուրադյանը

13:45 • 10/11

Նազենիի, Խորենի, Հայկոյի և այլոց բացահայտումները` Հրաչ Քեշիշյանի մասին

20:10 • 09/11

Հենրիխ Մխիթարյանի նշանադրության լուրը մեծ թափ է հավաքել

17:41 • 09/11

«Որքան էլ երջանիկ լինես, մասնագիտական բացը ոչնչով չես լրացնի». Լիլի Միքայելյանը՝ 3 տարվա դադարից հետո եթեր վերադառանալու և «Ես տեսնում եմ» սերիալի մասին

15:52 • 09/11

Անժելա Բարխուդարյանի դուստրերն ու հայտնի դերասանները՝ երգչուհու նոր տեսահոլովակում

13:39 • 09/11

Նատալյա Օրեյրոն համերգ կտա Երևանում

13:06 • 09/11

Չորս ընկերոջ արկածները` հեռավոր գյուղում. «Անմոռանալի օր» կատակերգության պրեմիերան ու հայտնի հյուրերը

12:05 • 09/11

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

16:35 • 08/11

Համարձակ աղջիկները հումորային իրավիճակներում. առաջին լուսանկարները Lady Comedy նախագծի նկարահանումներից

15:15 • 08/11

«Հայ մայրեր»-ի բարեգործական Գալա ընթրիքն ու հայտնի հյուրերը

15:13 • 08/11

Բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը վթարի է ենթարկվել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

14:21 • 08/11

Yerevan Jazz Fest–ի բացումն ու Արթուրո Սանդովալի երևանյան ելույթը

18:45 • 07/11

Հասմիկ Դանիելյանն ու Վահե Զիորյանը կներկայացնեն համատեղ տեսահոլովակ՝ հայտնի երգերի cover տարբերակով

15:41 • 07/11

«Միսս հայուհի» Արենա Զեյնալյանի առանձնահատուկ 25-ամյակն ու նվերները

14:11 • 07/11

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` «Ա.Կ.Ա.» ֆիլմի փակ երեկույթին

13:03 • 07/11

Գրեմմիակիր Արթուրո Սանդովալը Երևանում նշել է տարեդարձը

17:15 • 06/11

«Քո կողքին ես ինձ պաշտպանված եմ զգում». Դիանա Գրիգորյանի հուզիչ գրառումը` որդու տարեդարձի առթիվ

16:35 • 06/11

Էմմա Մանուկյանի նոր ֆոտոշարքը` համարձակ կնոջ կերպարում

14:39 • 06/11

«Զարմանում եմ, թե ինչու այդքան երկար տևեց ինձ Երևան հրավիրելը». Արթուրո Սանդովալի ոգևորությունը և Yerevan Jazz Fest 2018-ի անակնկալները

12:55 • 06/11

«Ինչ էի անելու առանց քեզ». Քիմ Քարդաշյանի հուզիչ շնորհավորանքը մայրիկի տարեդարձի առթիվ

19:19 • 05/11

Վիկտորիա Իսակովան, Դմիտրի Նագիևը, Մաքսիմ Վիտորգան և Ալյոնա Դոլեցկայան IQOS 3-ի պրեզենտացիային. Ֆոտոշարք

18:03 • 05/11

«Մեր ընտանիքում ամեն բան նորմալ է». Լուիզա Ներսիսյանը հերքում է Հրանտ Թոխատյանից բաժանվելու լուրը

17:41 • 05/11

Սպորտային պարերի աշխարհի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր ֆուտբոլիստ և աճպարար. նոր լուսանկարներ «Մեծ փոքրիկները» նախագծի նկարահանումից

17:00 • 05/11

ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Դիանա Գրիգորյանը ներկայացել է ոստիկանության բաժին

14:39 • 05/11

«Վահեն ինձ շատ է փոխել». բացառիկ լուսանկարներ և մանրամասներ Շուշաննա Թովմասյանի հարսանիքից

12:49 • 05/11

«Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթը` Երևանում. հաղթեց Ռուսաստանից Դարյա Բարանովան, Եվա Բաղդասարյանը 4–րդ «Վիցե Միսսն» է

18:18 • 03/11

«Այս երգից սպասելիքները մեծ են». Կարեն Ասլանյանն ու Մաշ Իսրայելյանը հանդես կգան զուգերգով

15:50 • 03/11

Արևիկ Ալավերդյանի 32-ամյակի խնջույքն ու ամուսնու անակնկալը

15:41 • 03/11

«Միան ավելի ամրապնդեց մեր ընտանիքը». Վաչեն ու Գայանեն տոնում են իրենց ամուսնության 5–ամյակը

13:55 • 03/11

Լիդուշիկի մենահամերգի հետաքրքիր պահերն ու Յանայի առաջին բեմելը

18:40 • 02/11

«Ժամանակին փոքր-ինչ գեր էի, բայց ինձ նաև այդպիսին էի սիրում». Մարիա Չանդիրյանը՝ առողջ և գեղեցիկ մարմին ունենալու գաղտնինքների մասին

17:05 • 02/11

«Աղջիկս կյանքս շատ է փոխել». Ավետ Բարսեղյան

15:43 • 02/11

«Սա ինձ համար մեծ շանս է». իրականում ինչպիսին է «Ոսկե դպրոցի» Արամիկը

12:14 • 02/11

Տիգրան Համասյանի Երևանյան համերգի հետաքրքիր դրվագները

19:03 • 01/11

«Տարիներ առաջ Գոհարն ինձ մոտ էր եկել որպես հաճախորդ». Վարսահարդար-ոճաբան Անի Ավդալյանը՝ Գոհար Ավետիսյանի հետ աշխատանքային և ընկերական հարաբերությունների մասին

17:50 • 01/11

«Արամեն չէր հավատում, որ առաջին անգամ եմ պատրաստում». Աննա Թովմասյանը՝ խոհարարական հմտությունների և ամուսնուն զարմացնելու մասին

17:06 • 01/11

Քիմ Քարդաշյանն ու քույրերը Հելոուինի կապակցությամբ VS «հրեշտակների» են վերածվել

12:12 • 01/11

Ինչպես են Երևանում տոնել Հելոուինը

18:19 • 31/10

Ամուսնու և որդու անակնկալը՝ Նազիկ Ավդալյանի 32-ամյակին

16:41 • 31/10

«Պետք է ոչ մեկին չհիասթափեցնեմ». «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչ L.E.V.O.N-ը` մրցույթին նախապատրաստվելու և սպասվող բեմական շոուի մասին

15:17 • 31/10

Ալեքսանդր Պլատոյի երևանյան առաջին մենահամերգն ու հայտնի հյուրերը

14:42 • 31/10

Վարդան Հովսեփյանի որդու՝ 2 ամսական Մաքսի առաջին ֆոտոշարքը

13:59 • 31/10

«Կալանքի առաջին Նոր տարին էր, երգելու տրամադրություն բացարձակ չունեի». Վարդան Պետրոսյանի հուշերը բանտից և Ազնավուրի ազդեցությունը

12:41 • 31/10

Վարդան Պետրոսյանի վերադարձը, ֆրանսիացի երգիչ Ժերեմի Դելվեղի երևանյան բեմելն ու Ազնավուրին նվիրված համերգի մյուս հետաքրքիր դրվագները

17:17 • 30/10

«488՝ իմ թագուհու համար». Քայլի Ջեներն իր մայրիկին թանկարժեք ավտոմեքենա է նվիրել

16:00 • 30/10

«Երբ ժամանակը գա, ես չեմ թաքցնի». Էլեն Ասատրյանը՝ 22-ամյակին ստացած անակնկալի, անձնական և գործնական ձեռքբերումների մասին

13:38 • 30/10

«Lիովին չեմ կարողանում խաչ քաշել անցյալում եղած ինչ-որ բաների վրա». Հասմիկ Կարապետյանն անկեղծանում է

19:03 • 29/10

Անդո և Ռաֆո դուետը նոր երգ ու տեսահոլովակ է պատրաստում

18:33 • 29/10

Վահե Ղազարյանի դուստրը հաղթել է «Ֆրանկոֆոնիա 2018» երգի մրցույթ–փառատոնում

15:13 • 29/10

«Ժամեր շարունակ նռան հատիկների մեջ պառկելը հեշտ չէր, բայց հաճույք եմ ստացել աշխատանքից». Ռոզա Ֆիլբերգի նոր տեսահոլովակի բեքսթեյջը

15:11 • 29/10

Հակոբի պահանջները և Արմենի գնահատականը. տղաների նոր տեսահոլովակի հետաքրքիր դրվագները

15:58 • 27/10

«Ծնողներս միշտ իրականացրել են իմ երազանքները, ես կփորձեմ իրականացնել մայրիկիս երազանքը». Էմմին՝ Հայաստան այցի պատճառի և ընտանեկան կյանքի մասին

15:39 • 27/10

Քրիստինա Կարապետյանի և Կարո Նաղդալյանի նորածին որդու առաջին լուսանկարը

14:40 • 27/10

Քիմ Քարդաշյանն իր կիսամերկ ֆոտոշարքում նկարել է նաև կրտսեր դստերը

13:06 • 27/10

Գոռ Վարդանյանի նոր 18+ ֆիլմը կոռուպցիայի մասին է

19:41 • 26/10

«Ամեն ինչ խառնվեց ու ստիպված եղանք սցենարը փոխել». Նարեկն ու Սերգեյը՝ «Իմ մեծ, չաղ, հայկական Stand-up» ներկայացման մասին

17:26 • 26/10

Ալինա Մարտիրոսյանի որդու և եղբոր անակնկալն իր և Կարեն Արայանի ամուսնության 2-ամյակի առթիվ

13:55 • 26/10

Կանանց ու տղամարդկանց բարդ ընկալումները` Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակում

13:26 • 26/10

Սուրեն Առուստամյանը՝ 36-ամյակը Աթենքում նշելու և լավագույն նվերի մասին

11:01 • 26/10

Հայտնիները՝ «Ժամանակն է» ֆիլմի պրեմիերային

17:43 • 25/10

Կարեն Արայանն ու Ալինա Մարտիրոսյանը նշել են իրենց ամուսնության 2-ամյակը

14:01 • 25/10

Երևան եկած Արմուշի անակնկալը Գարիկ Պապոյանին

13:11 • 25/10

«Մի տեսարանի համար ինձ իրականում ծեծեցին». Ռաֆայել Երանոսյանը կներկայանա մանկական հեքիաթ ֆիլմի չար հերոսի կերպարում

18:21 • 24/10

«Երեխային խնամելը միայն մայրիկի պարտականությունը չէ». Վարդան Հովսեփյանը` որդու ծննդից հետո ընտանեկան կյանքի մասին

16:27 • 24/10

Ոճային լինելու 10 կանոն, որ պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ

14:40 • 24/10

«Առանց Դավթի ոչ մի որոշում չեմ կայացնում». Աննա Դովլաթյանը՝ ամուսնու հետ ֆիլմում նկարահանվելու և նրա օգնության մասին

12:35 • 24/10

«Պրոֆեսիոնալ մարդ, որի կողքին իսկապես զգում ես, որ կին ես». Նազենիի հուզիչ գրառումն Ավետի մասին

17:27 • 23/10

«Սիրելիս ինձնից փոքր է, ինձ մոտ այդպես է ստացվում». նախորդ տարի ամուսնալուծված Լիանան նոր ընտրյալ ունի

16:38 • 23/10

«Պստո, արի խաղանք». ինտելեկտուալ 3 նոր խաղ փոքրիկների ու ընտանեկան ժամանցի համար՝ «Դե խաղա»-ի ստեղծողներից

14:59 • 23/10

2018-ի գլխավոր թրենդները. ի՞նչ հագնել այս սեզոնին

14:30 • 23/10

Աշոտ Ղազարյանի երևանյան ներկայացումը տևական դադարից հետո, կնոջ օգնությունն ու կարոտը հանդիսատեսի հանդեպ

13:01 • 23/10

Ժաննա Բուտուլյանը, Անատի Սաքանյանը, Դինա Ակոպովնան և այլք՝ Կամո Ունանյանի կազմակերպած փարթիին

18:59 • 22/10

Երգչուհի Նարե Գևորգյանն ու իր պրոդյուսերը ընկերություն են անում

16:48 • 22/10

Այսօր Երվանդ Ենգիբարյանի մահվան 5-րդ տարելիցն է, դերասանը երեկ կդառնար 35 տարեկան

16:15 • 22/10

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն իրենց մեղրամիսն են վայելում Բալիում

14:04 • 22/10

Ինչպես է Երևանը տոնել իր 2800-ամյակը. մայրաքաղաքի տոնական գույներն ու տրամադրությունը

13:44 • 22/10

Անահիտ Սիմոնյանի նոր հավաքածուի ցուցադրությունը. ի՞նչ զգեստներ է մոդելավորել երգչուհին

13:21 • 22/10

Օլգա Բուզովայի գնահատականը Անահիտ Սիմոնյանի հավաքածուին, Յուլյա Ավագյանի 33-–ամյակն ու երևանյան խնջույքի մյուս հետաքրքիր դրվագները

11:37 • 22/10

Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի դստեր առաջին լուսանկարը

14:11 • 20/10

Աննա Մանուչարյանը՝ Մավրիկի կղզում հանգստի և ստեղծագործական նորության մասին

12:41 • 20/10

«Հանկարծակիի եկա ժյուրիի որոշումից». «Ոսկե դպրոցից» Իլոնան` Costa Blanca fashion week 2018-ում մրցութային տեղ չզբաղեցնելու և պլաստիկ վիրահատության դիմելու մասին

16:15 • 19/10

«Մեքենա նվեր ստանալուց հետո անհամբեր սպասում էի՝ երբ եմ վարելու». Լիլի Սարգսյանը՝ ղեկին

14:29 • 19/10

Քիմ Քարդաշյանի կիսամերկ ֆոտոշարքը՝ իր նոր ապրանքանիշի գովազդում

13:18 • 19/10

«Լիոնի հանդիսատեսի այդչափ ջերմ ընդունելությունը փոխանցվել էր մեզ». Սիրուշոյի պարը՝ Լիոնում

12:09 • 19/10

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Մկոյի մասնակցությամբ «Գործակալ 044» ֆիլմի պրեմիերային

17:51 • 18/10

Լիլի Մորտոյի՝ հիմարիկ, սեքսուալ շիկահերի կերպարը, Զառայի նոր դերն ու տղամարդիկ՝ կանանց միջավայրում. ինչպես են անցնում «Women's Club»–ի նկարահանումները

16:24 • 18/10

Լուսինե Բադալյանի որդին սկսել է նկարահանվել հեռուստասերիալում

14:02 • 18/10

«Էս հեռավորությունից խեղդվում եմ արդեն ու կիսատ եմ». Տաթևիկ Ադումյանի գրառումը եղբոր մասին

13:17 • 18/10

Անդրանիկ Հարությունյանն ու Մերի Հովհաննիսյանը սպասում են իրենց երկրորդ երեխային

11:55 • 18/10

Մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը. ստամբուլահայությունն ու թուրք մտավորականությունը սգում են Գյուլերի մահը

17:47 • 17/10

«Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ». Յանա Դանիելյանն անկեղծանում է

16:17 • 17/10

Լեդի Գագան ամուսնանում է իր մենեջերի հետ

15:07 • 17/10

«Պետք լինի, մատուցողուհի էլ կաշխատեմ». Նաիրա Մովսիսյանը սկսել է նոր գործով զբաղվել