Ալինա Մարտիրոսյանի որդու և եղբոր անակնկալն իր և Կարեն Արայանի ամուսնության 2-ամյակի առթիվ
Հասուն տարիքում առավել գիտակցված ընտրություն ես անում. այս համոզմանն է դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը, որն արդեն երկու տարի է՝ ամուսնացած է նկարիչ Կարեն Արայանի հետ: Հոկտեմբերի 24-ին զույգն ամուսնության 2-ամյակի առթիվ խնջույք էր կազմակերպել, որի լուսանկարներն ու մանրամասները վստահել է Tert.am Life-ին։ Ալինան պատմել է տոնական օրվա անակնկալների, ամուսնական կյանքի, ներդաշնակ հարաբերություններ ունենալու և մասնագիտական գործունեության ներկայիս փուլի մասին:
Համատեղ կյանքի 2 տարին խնջույքով տոնելն Ալինայի ու Կարենի միասնական որոշումն է եղել: Դերասանուհու խոսքով` տոնական տորթի և ձևավորման հետ կապված բոլոր հարցերով ինքն է զբաղվել մտերիմ ընկերուհու օգնությամբ:
Ալինան ասաց, որ կյանքի երջանիկ օրվա առթիվ միմյանց նվերներ անելու ավանդույթ ունեն, սակայն չբացահայտեց, թե այս տարի ամուսինն ինչ է իրեն նվիրել: Միայն փաստեց, որ միշտ ցանկալի նվերներ է ստանում սիրելիից։ Ինքը դեռ չի հասցրել նվեր մատուցել ամուսնուն, բայց խոստանում է, անպայման, անակնկալ մատուցել:
Դերասանուհին պատմեց, որ խնջույքի ժամանակ Կարենն իրեն հաճելի անակնկալ է մատուցել՝ պարելով Մայքլ Ջեքսոնի երգի ներքո: Ալինայի համար դա շոկային էր, քանի որ երկու տարվա ընթացքում չէր տեսել նրա պարելը: Ըստ նրա՝ պետք է առնվազն պրոֆեսիոնալ պարող լինել այդպես պարել կարողանալու համար:
«Կարծում եմ` մեր խնջույքի ժամանակ Կարենին ամենագեղեցիկ անակնկալը մատուցեցին ԱՄՆ-ում գտնվող եղբայրս և տղաս: Նրանք շատ յուրահատուկ ծաղիկ էին ուղարկել, իսկ Կարենը պարզապես խելագարվում է բույսերի, ծաղիկների համար։ Մեր տան մի մեծ անկյունում էլ ծաղկանոց է հավաքել,- ասաց դերասանուհին և նկատեց, տոնական օրվա ընթացքում շատ կցանկանար, որ որդին և եղբայրն իրենց կողքին լինեին,- Շատ կցանկանայի, որ իմ կյանքի երկու ամենակարևոր մարդիկ՝ եղբայրս ու որդիս, մեզ հետ լինեին և նշեին այդ օրը: Իրենք ապրում և աշխատում են ԱՄՆ-ում»:
Համատեղ կյանքի երկու տարին, Ալինայի դիտարկմամբ, օգնել է միմյանց ճանաչել: Դերասանուհու համոզմամբ` կենցաղը մարդկանց ավելի է մտերմացնում. «Սովորաբար մարդիկ ծանոթանում են, միմյանց հետ մի քիչ շփվում, հետո գնում ամուսնության, մեզ մոտ հակառակն էր: Մենք ամուսնացել ենք ու սկսել միմյանց հետ ծանոթանալ բնավորության գծերի առումով: Ոչ Կարենը գիտեր, թե ես ինչպիսի մարդ եմ, ոչ էլ ես, թե ինքն ինչպիսին է: Բոլորը հենց դա էին ողջունում, որ մենք ամուսնացանք, հետո սկսեցինք ճանաչել մեկս մյուսի բնավորությունը, արդյունքում շատ գեղեցիկ միություն ստացվեց: Ինձ թվում է ՝ դա նախանշված էր, որովհետև ես միշտ ասում եմ՝ կյանքում լինում է այն, ինչ պետք է լինի: Քո ճակատագրից երբեք չես փախչի: Մեր պարագայում այդպես էլ եղավ»:
Ալինան նշեց, որ համատեղ կյանքի ընթացքում բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ է արել Կարենի տեսակի, նրա թաքնված տաղանդների առումով. «Ինձ համար ֆենոմեն է, թե Կարենն ինչպես է նկարում ու ստեղծագործում` լինելով ինքնուս: Կարենը ամեն օր զարմացնում է ինձ իր նոր տաղանդով: Ինձ համար նա Հայաստանի Լեոնարդո դա Վինչին է: Ես չգիտեի նաև, որ նրան ոչ մի կենդանի չի կծում. ձեռքը մտցնում է գայլի երախը, մոտենում է առյուծին կամ ցանկացած այլ գիշատիչ կենդանու և իրեն չեն կծում: Երբ լուսանկարները ցույց էր տալիս, չէի հավատում, մինչև ինքս ականատես եղա, թե ինչպես մոտեցավ հովազին»:
Ալինան պատմեց, որ բնավորության շատ գծերով ինքն ու Կարենը նման են։ «Մենք շատ ընդհանուր գծեր ունենք: Ես տեսակով հանդարտ մարդ եմ, ընդվզող չեմ, Կարենը՝ նույնպես: Շատերը մեզ ասում են անգամ արտաքինով` դիմագծերով եք նմանվել իրար»,– նկատեց դերասանուհին։
Կայուն հարաբերությունների ձևավորման հարցում, դերասանուհու համոզմամբ, մեծ դեր ունի հասունությունը: «Մենք ամուսնացել ենք հասուն տարիքում, 20 տարեկան չենք։ Ինչպես բոլոր ընտանիքներում, մեզ մոտ էլ լինում են տարաձայնություններ, վիճաբանություններ, դա նորմալ է, բայց երբ տղամարդը բարկացած է, որևէ բան այն չէ, ես միշտ լռում եմ, մինչև ինքը կհանգստանա: Ես երբեք չեմ վիճում ամենաթեժ պահերին, մինչև ինքը հանդարտվում է, ու մենք սկսում ենք առողջ բանավեճը: Դա է մեր ընտանիքի հաղթանակը: Մեր ընտանիքում զիջողը միշտ ես եմ, քանի որ տան գլուխը տղամարդն է, կինը պետք է զիջող լինի, մնա իր դիրքում` որպես խորհրդատու, ընկեր: Մենք ավելի շատ ընկերներ ենք, ես նաև իմ խորհուրդներով եմ օգնում Կարենին: Իր աշխատանքների առաջին խորհրդատուն ու քննադատը ես եմ»,– շեշտեց նա։
Ալինան փաստեց, որ միմյանց բառերով ամեն օր սեր խոստովանելու փոխարեն նախընտրում են դա գործնականում ապացուցել. «Մեզ մոտ նման բաներ չկան: Մենք շատ ավելի ռեալիստ և հասուն ենք»:
Անդրադառնալով ստեղծագործական կյանքին՝ դերասանուհին նշեց, որ այս շրջանում սերիալներում չնկարահանվելու պատճառն աշխատանքի ժամանակատար լինելն է. «Սերիալները շատ ժամանակ էին խլում ինձնից, և ես գրեթե չէի լինելու տանը, դրա համար դադարեցի նկարահանվել։ Եթե լինի սիթքոմ կամ գեղարվեստական ֆիլմ, կնկարահանվեմ: Հիմա ավելի հաճախ միջոցառումներ եմ վարում»,-ասաց նա:
Դերասանուհին նշեց, որ այս ընթացքում զբաղվում է նոր գործունեությամբ և բարեգործական նախագիծ է սկսել։ «Երկու շաբաթ առաջ սկսել եմ «Հայաստանն առանց որբերի» նախագիծը: Դա բարեգործական կազմակերպություն է, որն այժմ թղթաբանական գործընթացի մեջ է: Չէի պատկերացնում, որ դա այդքան մեծ արձագանք կստանա աշխարհի հայության կողմից: ԱՄՆ-ից, Գերմանիայից և շատ այլ երկրներից արդեն արձագանքել են, որ անվճար կվիրահատեն բոլոր այն երեխաներին, որոնք ունեն համապատասխան օգնության կարիք: Մենք օգնելու ենք անապահով ընտանիքներին, որոնք ճարահատյալ, միջոցներ չունենալու պատճառով երեխաներին հանձնել են մանկատուն, որպեսզի երեխաները վերադառնան ընտանիքներ: Կարծում եմ՝ ցանկացած երեխա ծնողների կողքին առավել երջանիկ է քան մանկատանը»,-եզրափակեց դերասանուհին:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 12:08 • 16/05 «Հայն իր տեսակով ըմբիշ է, ոչ թե փահլևան»․ Ռաֆայել Երանոսյանի «Փահլևան» մոնոներկայացման պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասան Ռաֆայել Երանոսյանի թվով 3–րդ մոնոներկայացումը՝ «Փահլևան»–ը։ Պրեմիերային ներկա էին մի շարք հայտնի հյուրերն ու դերասանի գործընկերներն ու հարազատները։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
19:57 • 14.05.24 «Իմ սեր»․ Project LA-ի նոր տեսահոլովակը
Ժամանց
-
02:25 • 12.05.24 Որ երկրների օգտին է քվեարկել Հայաստանի ժյուրին «Եվրատեսիլ 2024»-ում
-
09:43 • 09.05.24 «Եվրատեսիլին» չմասնակցող երկրներից քվեարկությունը մեկնարկել է
Photographer
-
17:08 • 05.05.24 Քրիստինե Պեպելյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել
-
15:48 • 01.05.24 «Իմ հոգին բաց վարդագույն է». Մալենայի նոր ֆոտոշարքը
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ