«Պստո, արի խաղանք». ինտելեկտուալ 3 նոր խաղ փոքրիկների ու ընտանեկան ժամանցի համար՝ «Դե խաղա»-ի ստեղծողներից
Ուսուցում՝ խաղերի միջոցով, զվարճանք, ճանաչողական էքսկուրս ու վիրտուալ տիրույթից դուրս մարդկային շփման խրախուսում. այս նպատակով մոտ երկու տարի առաջ որպես հոբբի ձևավորվեց «Դե» նախաձեռնությունը, որը զբաղվում է սեղանի ուսուցողական և ժամանցային խաղերի արտադրությամբ: Նախաձեռնության հեղինակը Stand up նախագծի անդամ Հայկ Մկրտչյանն է, որը Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց նոր խաղերի մասին:
Հոկտեմբերի 27-ին «Զանգակ» գրատանը «Դե»-ն կներկայացնի ևս երեք նոր խաղ այս անգամ փոքրիկների ու ընտանեկան ժամանցի համար: Մուտքն ազատ կլինի 15:00-ից սկսած: «Պստո, արի խաղանք» խորագրով շնորհանդեսի նպատակը, Հայկի խոսքով, ոչ ֆորմալ միջավայրում տարբեր ոլորտի մարդկանց, երեխաներին ու նրանց ծնողներին մեկ հարկի տակ համախմբելն ու խաղային կրթության նոր մշակույթին հաղորդակից դարձնելն է: Շնորհանդեսի ժամանակ նոր խաղերը տեղում կփորձարկվեն, կներկայացվի դրանց կառուցվածքն ու խաղալու եղանակները:
«Արդեն մեկ տարի է՝ մեր խաղային ուղղվածությունը փորձում ենք թիրախավորել հենց երեխաների համար, զարգացնել խաղային մշակույթը, ինֆորմացիան փոքրիկներին փոխանցել զվարճանքի միջոցով: Երբ ուսումնասիրում ես, թե ինչպես է այս ոլորտն աշխատում, աշխարհում ինչ ուղղվածություններ կան, հասկանում ես, որ եթե նախկինում ինֆորմացիան կազմում էր խաղերի 80 տոկոսը, ապա հիմա ինֆորմացիան փոխանցելու համար մեկ նախապայմանը պետք է լինի զվարճանքը: Երեխայի մոտ երբեք չպետք է լինի այն գիտակցումը, որ իրեն ստիպում են նստել ու ինչ-որ բան սովորել: Այդ փաստերը հաշվի առնելով՝ արդեն 5 ամիս է մեր թիմը մշակում է մանկական խաղեր»,-ասաց Հայկը:
Նա հայտնեց, որ խաղերի հումորային ու զվարճանքի բաղադրիչն ինքն է ապահովում և նկատեց, որ մտահղացումը գործնական հիմքերի վրա դրվում է համապատասխան մասնագետների օգնությամբ, որոնք կամավոր սկզբունքներով աջակցում են խաղերի ստեղծմանը: Խաղերի վրա աշխատել են հոգեբաններ, մանկական լոգոպեդ, տարրական դասարանների ուսուցիչներ, ուսանողներ, դիզայներներ: Ի դեպ, խաղերի դիզայնի հարցում հաշվի է առնվել նաև փոքրիկների նախապատվությունը: Հայկն ընդգծեց, որ խաղերը շուկա դուրս բերելուց առաջ, փորձարկում են երեխաների և նրանց ծնողների շրջանում:
Առաջին նոր խաղը կոչվում է «Փոքրատառ»: Այն նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների համար: Խաղի միջոցով երեխաները սովորում են հայոց այբուբենը, զանազանում պատկերները և դրանց անվանումները։ Խաղը ներառում է 18 խորանարդ, 150 խաղաքարտ, ավազի ժամացույց ու կանոնների գրքույկ։ Այն միաժամանակ 5 տարբեր խաղեր է առաջարկում, քանի որ կիրառության այլ եղանկաներ ևս ունի:
«Հոգեբանների կողմից գնահատական է տրված, որ այս խաղը զարգացնում է երեխաների հիշողությունն ու երևակայությունը: Ճիշտն ասած, այս խաղը ստեղծելիս փոքր-ինչ ոգևորվել ենք 3/OFF նախագծի խաղերից մեկից, երբ բառն ասում են ու փորձում մեծ խորանարդերով այն կազմել, այս դեպքում ուղղակի շրջում են խաղաքարտերը, փորձում են խորանարդերի օգնությամբ հավաքել այնտեղ թաքնված բառի տառերը»,– ասաց նա։
Հաջորդը երիտասարդներին արդեն ծանոթ «Դե խաղա»-ի մանկական տարբերակն է, որը կոչվում է «Դե խաղա, պստո»: Այս խաղը նախատեսված է ընտանեկան ժամանցի համար, միտված է ուրախ ու անմիջական մթնոլորտ ապահովելուն և հեղինակի խոսքով, հանդիսանում է առաջին հայալեզու ընտանեկան խաղը:
«Մի հետաքրքիր փաստ կա. «Դե խաղա»-ի շնորհիվ երկու զույգ ծանոթացել և ամուսնացել են: Խաղն ամբողջությամբ հումորային ֆորմատի է եղել, և մենք որոշեցինք նրա ընտանեկան տարբերակը ստեղծել: Խաղում այնպիսի հարցեր ու առաջադրանքներ են ներառված, որոնք կօգնեն ընտանիքի անդամներն իրար լավ ճանաչել ու բացահայտել: Հարցերից են օրինակ՝ ի՞նչն է ընտանեկան զբաղմունքի իմ ամենասիրած տարբերակը, ի՞նչ կփոխեի իմ առօրյայում, ի՞նչն եմ ստիպված անում, իսկ առաջադրանքներից շատերը հումորային բնույթի են, օրինակ՝ գրիր ճակատիդ «հորքուրի գանձ» ու այդպես մնա մինչև խաղի ավարտը»,-ասաց հեղինակը:
Երրորդ նոր խաղը «3 ույու 4» -ն է, որը մաթեմատիկական խաղ է և ունի բարդության 4 մակարդակ, խաղալու 5 տարբերակ։ Այն նախատեսված է 8 տարեկանից բարձր տարիքի երեխաների, նաև ուսանողների համար: Խաղը թվերի, հաշվարկների մասին է և ուղղված է միտքը մարզելուն:
Հայկը նշեց, որ ցանկացած նոր խաղ ստեղծելիս ուսումնասիրում են շուկան, գործունեության համար ազատ դաշտը գտնում են, իսկ գաղափարն իրացնելու համար անհրաժեշտ ֆինանսական բաղադրիչն ապահովում են օգտվելով սոցիալական ուղղվածության գրանտային ծրագրերից, անհատ մարդկանց աջակցությամբ, երբեմն էլ, պարտքային միջոցների հաշվինЖ)
«Կարծես դոմինոյի շղթա լինի, ինչ-որ խաղից ստացված ֆինանսը գալիս է ու ներդրվում է մեկ այլ խաղի ստեղծման մեջ,- ասաց նա և ավելացրեց, որ հետագայում նպատակ ունեն խաղերը ներդնել դպրոցներումб որպես այլընտրանքային ուսուցման մեթոդ,- Ներկայումս Կրթության ազգային ինստիտուտի կողմից խաղերը փորձաշրջան են անցնում, հասկանալու համար թե որքանով կարող են այլընտրանքային ուսուցման միջոց դառնալ: Մենք նպատակ ունենք խաղերը նաև դպրոցներում կիրառել, որպեսզի հետագայում դրանք դասապրոցեսի մի մաս դառնան»:
Հայկը նկատեց, որ խաղերը խաղալու կարևոր նախապայմաններից մեկը բարձր տրամադրությունն է: 3 խաղն էլ շնորհանդեսից հետո հասանելի կլինի Հայաստանի գրեթե բոլոր գրախանութներում:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 15:57 • 01/05 Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար մարոկկական ոճով կազմակերպած խնջույքը (լուսանկարներ) Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները:
-
Մշակույթ 15:57 • 01/05 Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար մարոկկական ոճով կազմակերպած խնջույքը (լուսանկարներ) Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները:
-
Մշակույթ 15:57 • 01/05 Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար մարոկկական ոճով կազմակերպած խնջույքը (լուսանկարներ) Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները:
-
Սոցցանցեր 14:46 • 29/04 «Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է». Սիրուշոյի լուսանկարները՝ երեխաների հետ (տեսանյութ, լուսանկարներ) «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր եկեղեցիներ բացահայտելու, Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ուզում եմ սովորեն գնահատել ու միևնույն ժամանակ այստեղ իրենց հանգիստ զգալ, այստեղ է դեռ պահպանվում հայի բանալին, հայկական ակունքը, արժեքը»:
-
TV, կինո 18:00 • 30/04 «Սյուրպրիզ» սիթքոմի 4–րդ եթերաշրջանը, BACKSTAGE լուսանկարներն ու հարցազրույցները գլխավոր հերոսների հետ Եթերաշրջանի «սյուրպրիզներով» լի սիթքոմը՝ «Սյուրպրիզ»–ը 4–րդ եթերաշրջանով վերադառնում է Արմենիա հեռուստաընկերության եթեր։ Սիթքոմի անակնկալները շարունակվում են, իսկ սցենարիստները վստահեցնում՝ այս եթերաշրջանը տարբերվելու է նախորդներից։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
11:03 • 01.05.24 Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը (տեսանյութ)
Photographer
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)