19-ամյա Լիդուշիկի կերպարանափոխությունն ու Սարգիս Գրիգորյանի դստեր՝ Յանայի աշխարհը նոր տեսահոլովակում
Սարգիս և Մանո Գրիգորյանների դստեր՝ Յանայի և երգչուհի Լիդուշիկի զուգերգի մասին թերթ-ն առաջինն է պատմել իր ընթերցողներին։ Օրերս նրանք տեսահոլովակ են նկարահանել զուգերգի հիման վրա։
Tert.am Life–ը ներկա է եղել նկարահանումներին և ներկայացնում է տեսահոլովակի բեքսթեյջ լուսանկարներն ու մանրամասները։
«Բարի օր» կոչվող երգի երաժշտությունը գրել է Մանե Հակոբյանը, խոսքերը` Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն արել են Կարենը և Սևակը, տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Հարությունյանն է։ Այս աշխատանքով, ըստ էության, Լիդուշիկը Յանային է հանձնում փոքրերի աշխարհը, իսկ ինքը գնում է մեծերի աշխարհ։ Նորովի ներկայանալու համար երգչուհին նաև ոճային փոփոխություն է արել` հրաժարվելով երկար վարսերից։
Մանկական երգերով հայտնի Լիդուշիկը մտադիր է հստակ քայլեր անել մեծերի շոու բիզնեսում։ Թեև մանուկները դեռ չեն ուզում բաց թողնել 19–ամյա երգչուհուն, շուտով նա կներկայացնի նաև անհատական տեսահոլովակ, որում ևս նկատելի կլինի տարիքային անցումը։
«Վաղուց էինք մտածում ոճային փոփոխության մասին, բայց ոչ մի կերպ չէի համակերպվում երկար մազերիցս հրաժարվելու գաղափարի հետ։ Մի քանի անգամ գնացել եմ գեղեցկության սրահ` մազերս կտրելու մտքով, բայց վերջին պահին թույլ չեմ տվել կտրել, մտածում էի` այդքան խնամել եմ մազերս։ Առաջին անգամ վարսերիս չափը մի քիչ կարճացրի ընկերուհուս ծննդի խնջույքին գնալիս։ Երբ արդեն պետք է տեսահոլովակ նկարահանեինք, հասկացա, որ ոճային փոփոխություն պետք է և որոշեցի ի վերջո գնալ այդ քայլին»,– պատմեց Լիդուշիկը։ Տեսահոլովակում երգչուհին նաև առանց իր ակնոցների է ներկայանում, թեև սա մեծ փոփոխություն չի համարում, քանի որ նախկինում էլ նման փորձեր ունեցել է։
Տեսահոլովակի նկարահանումները փոքր–ինչ բարդ են ստացվել։ Նկարահանման մի քանի օր են ունեցել և բավականին երկար աշխատանք են տարել։ Մանոն շեշտում է` կարևորում են լավ տեսահոլովակով ներկայանալը։ «Ամեն ինչ փոքր–ինչ բարդ ստացվեց, քանի որ նկարահանումները ծավալուն էին։ Երեխաների հետ պարային մեծ կտոր պետք է նկարահանեինք, իսկ երեխաների հետ աշխատելը մի քիչ ավելի բարդ է։ Շատ երկար տևեց, ժամային գրաֆիկից շեղվեցինք, ինչը մի փոքր լարվածություն էր առաջացրել ինձ, մոտ, սակայն ամեն բան բարեհաջող անցավ»,– պատմեց Մանոն։
Տեսահոլովակի նկարահանումներից առաջ Մանոն բավականին հուզված էր։ Պարուհին հրաժարվել էր բեմադրել տեսահոլովակի պարը։ Ասում է, երբ շատ ես ուզում մի բան լավ անել, աշխատանքն ավելի է բարդանում. «Այս դեպքում ինձ համար ավելի հեշտ էր կողքից հետևել և կարծիք ասել։ Ես հիացած եմ Արմանով, որը բեմադրել է պարը։ Շատ ուրախ եմ, որ այսպիսի գործընկեր և ընկեր ձեռք բերեցի»։
Պարուհին ոգևորությամբ նկատեց, որ դուստրը հաճույքով է նկարահանվում։ Նկարահանման օր են ունեցել, երբ աշխատանքը սկսել են առավոտյան 6-ին և ավարտել գիշերը 1–ին։ Մանոն ընդգծեց, որ Յանան թեև հոգնել է, բայց չի հրաժարվել նկարահանվել։ Ըստ մայրիկի` ի տարբերություն ավագ քույրիկի` Էվայի, որը ևս փոքրիկ դերակատարում ունի տեսահոլովակում, Յանան շատ ավելի շուտ է հուզվում, սկսում լալ, սակայն նույնքան արագ էլ տրամադրությունը փոխում է դեպի լավը։ «Գալիս էր մի անկյունի վրա լացում, հետո արցունքները մաքրում ու վերադառնում, սկսում մեծի պես նկարահանվել։ 7 տարեկան երեխայի համար ծանրաբեռնվածությունը շատ էր, բայց Յանան հաղթահարեց այս ամենը»,– շեշտեց Մանոն։
Լիդուշիկն էլ նշեց, որ Յանայի հետ սիրով է աշխատել։ «Ես հիշում եմ, թե փոքր տարիքում ինձ ինչ սիրով էին վերաբերում մարդիկ, որոնց հետ աշխատում էի և ուզում եմ նույն կերպ ինքս վարվել։ Ես Յանայից մի քիչ մեծ էի` 12-13 տարեկան, երբ տեսահոլովակ էինք նկարահանում Նունե Եսայանի հետ զուգերգի հիման վրա։ Նա այնքան սիրով էր ինձ բացատրում ամեն ինչ, այնքան էր օգնում, ինձ, հիմա փորձում եմ նույնը ես անել։ Փոքրերի համար մի կողմից բարդ է նկարահանման այսպիսի այս տեմպը, մյուս կողմից, ի տարբերություն մեծերի, նկարահանվելը նրանց համար ժամանց է, չեն հասկանում առաջացած խնդիրները,– ասա երգչուհին ու հավելեց, որ պատրաստ է միշտ սատարել Յանային,– Միայն մաղթում եմ, որ նա լինի աշխատասեր, քանի որ Աստծո կողմից տրված շնորհքը միշտ պետք է զարգացնել»։
Հայտնի ծնողների երեխաներին միշտ ուղեկցում է կարծիքը, որ նրանց փորձում են առաջ տանել։ Մանոն վստահ է` նման խոսակցություններն անխուսափելի են, սակայն շեշտում է` իրենք 2 դուստր ունեն, երկուսին էլ հավասարաչափ սիրում են, բայց մեկին են օժանդակում։
«Երբեմն, ասում են` ծնողները լավ պրոյեկտ են սկսել։ Սա ինձ համար պրոյեկտ չի, որովհետև Լիդուշն ինձ համար շատ հարազատ մարդ է, որին պարի դաս եմ տվել։ Զուգերգը հատուկ մտածված չի եղել։ Սա Յանայի ռասկրուտկան չի, ուղղակի բոլորիս սրտից ծնված աշխատանք է։ Եթե մեր խնդիրը մեր երեխային հայտնի դարձնելը լիներ, Էվային էլ կներգրավեինք այս ամենում։ Մենք դա չենք անում, որովհետև Էվայի մեջ չկա այդ ջիղը։ Յանայի մեջ կա այդ շնորհքը։ Չեմ ասում` տաղանդավոր է, որովհետև դա շատ բարձր գնահատական է, սակայն ունի համապատասխան շնորհք և պատրաստականություն այս ամենի մեջ մտնելու։ Ես իրեն բացատրել էի պրոցեսի լրջությունը։ Մեծի պես կարողացավ լուծել այն խնդիրները, որոնք իր առջև դրվում էին։ Ամենակարևորը` դա անում էր ինքնաբուխ։ Նա ունի իր ձևավորված ճաշակը, ես իրեն ասում եմ` ինչ եմ պատկերացնում, ինքը դա ներկայացնում է իր ձևով, իր ցանկությունների սահմանում»,– նկատեց մայրիկը։
Լուսանկարները` Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից