5 տարվա դադարից հետո Վարդան Պետրոսյանն առաջին անգամ Երևանում բեմ կբարձրանա` ի հիշատակ Ազնավուրի

13:43 • 08.10.18



 

«Քեզ համար,Ազնավուր» համերգաշարը 2017–ին Երևանում մեկնարկեց հենց Ազնավուրի ներկայությամբ։ Հայ երգիչները մեծ հուզմունքով էին այդ օրը բեմ բարձրացել, չէ՞ որ Ազնավուրը դահլիճում էր, լսում ու գնահատում էր իրենց։ Նույն հուզմունքով այս տարի էին պատրաստվում համերգին, որը մայիսից տեղափոխել էին հոկտեմբեր, որպեսզի Ֆրանկոֆոնիայի օրերին Հայաստան ժամանող մաեստրոն կրկին ներկա լիներ միջոցառմանը, սակայն համերգը վերածվեց հիշատակի երեկոյի։ Համերգի խորագիրն ընտրվել է երգչի «Քեզ համար, Հայաստան» երգի համատեքստում։

 

Հոկտեմբերի 29–ին և 30–ին Երևանում կկայանա «Քեզ համար, Ազնավուր» համերգը, որի նախաձեռնոցներից է Վարդան Պետրոսյանի որդին` Հայկ Պետրոսյանը։ Ազնավուրին նվիրված համերգների շարքը տարիներ առաջ նա սկսեց ակումբներից, հետո Տիկնիկային բեմում ներկայացավ անհատական համերգով, իսկ ավելի ուշ իր շուրջ համախմբեց գործնընկերներին և բոլորով սկսեցին աշխատել մի գաղափարի համար։ Կազմակերպչական հարցում նրան մեծ աջակցություն է ցուցաբերել նաև Մշակույթի նախարարությունը։ Tert.am Life-ը ներկայացնում է միջոցառման մանրամասները։

 

 

Սպասվող ժամանակ ելույթ կունենան Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Գոռ Սուջյանը, Իվետա Մուկուչյանը, Էրիկը և այլք։ Կլինեն նաև հյուրեր արտերկրից, սակայն կազմակերպիչները նրանց անունները կհստակեցնեն ավելի ուշ։ Համերգի հատուկ հյուրը Վարդան Պետրոսյան է։ Վերջինս 5 տարի Երևանում բեմ չի բարձրացել։ Տեղի հանդիսատեսին ներկայանալ պատրաստվում էր հաջորդ տարի, սակայն Ազնավուրի հիշատակի համերգը բաց թողնել չէր կարող։

 

«Հորս մասնակցությունն ինձ համար առանձնահատուկ կարևոր է։ Խնդրեցի ներկա լինել այս համերգին, ասացի, որ դա շատ կարևոր կլինի և՛ իր, և՛ մեզ, և՛ հանդիսատեսի, և՛ երևի, Ազնավուրի համար, նա էլ համաձայնեց։  Վստահ եմ` իր հանդիսատեսը շատ–շատ էր սպասում իրեն»,– նկատեց Հայկը։

 

Մշակույթի նախարարությունը համերգին ցուցաբերել է և՛ ֆինանսական, և՛ կազմակերպչական աջակցություն։ «Հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի միջոցառումն անցնի հավուր պատշաճի»,– ասաց նախարար Լիլիթ Մակունցը և կարևորեց միջոցառման կազմակերպումը։

 

Ազնավուրին նվիրված համերգը կլինի երաժշտական նոր ձևավորմամբ։ Նախորդ անգամ այն կայացել էր Էդուարդ Թոփչյանի գլխավորած Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, այս անգամ նվագախումբ է հավաքվել հատուկ համերգի համար։ Համերգի գեղարվեստական ղեկավարը դաշնակահար Կարեն Անանյանն է։ Նա հայտնեց, որ նոր նվագախմբում ընդգրկված են մոտ 20 երաժիշտ` Հայաստանի տարբեր նվագախմբերից։

 

 

«Տարբեր կազմերով անդրադարձել ենք  Ազնավուրի երգերին, հիմա շատ ավելի ենք կարևորում համերգը։ Մի փոքր այլ ձևաչափով, բայց շատ հետաքրքիր համերգ է լինելու։ Նույն երգերն մի փոքր այլ երանգ են ստանալու»,–ասաց նա։

 

Հայկն էլ նկատեց, որ հանդիսատեսն առիթ չի ունենա մտածելու, թե ինչ են արել սիրված երգերի հետ։ «Ազնավուրի երգերը յուրահատուկ մոտեցում են պահանջում։ Պետք է պարապել, որպեսզի հանդիսատեսի ականջին օտար չլինի։ Հանդիսատեսը հաստատ չի մտածի` մեր սիրած երգն էս ինչ են դարձրել։ Յուրաքանչյուր երգիչ կներկայանա իրեն համապատասխան երգով,– ասաց նա ու հավելեց, որ սիրված երգերն իրենց տեղն են գտել երգացանկում,– Ազնավուրը մոտ 1300 երգ ունի, սակայն  կան երգեր, որոնք պարտադիր  պետք է հնչեն։ Երբ Ազնավուրը սկսեց տալ իր 85–ամյակի համերգները, առաջին 5-6 համերգի ընթացքում չէր կատարում  Je m'voyais déjà երգը։ Հանդիսատեսի պահանջով ավելացրեց այն։ Առանց այդ սիրված երգերի չէինք կարող ծրագիր կազմել»։

 

Հայկը կարևորեց նաև, որ համերգի ժամանակ կհնչեն Ազնավուրի երգերը հայերենով. «Ազնավուրի յուրահատկություններից մեկն այն է, որ նրա երկրպագուների ճնշող մեծամասնությունը չի հասկանում խոսքերը, բայց խենթանում է իր երգերի համար, օրինակ, մայրս։ Մենք մի քանի երգ կներկայացնենք նաև հայերեն։ Իր երգերի շատ թարգմանություններ կան, սակայն մի քանիսը նաև երգեցիկ են։ Այնպես, որ հանդիսատեսին սպասվում է Ազնավուրը հայերեն։ Վստահ եմ, չենք հիասթափեցնի»։

 

 

Համերգի ժամանակ ոչ միայն կկատարեն Ազնավուրի երգերը, այլև կներկայացնեն հետաքրքիր դրվագներ նրա կյանքից։ «Ինձ համար շատ կարևոր է ներկայացնել Ազնավուրին որպես մարդ, որովհետև նա օրինակ էր՝ այս կյանքում պայքարելու, ապրելու, նպատակներիդ ու երազանքներիդ հասնելու։ Չնայած այն շատ տխրությանը, որ կա իմ ու բոլորիս մեջ, այդ օրը մենք պետք է իրեն հիշենք երախտագիտությամբ և ժպիտով։ Վստահ եմ, հանդիսատեսին շատ հուզական, բայց և ուրախ համերգ է սպասվում, ինչպիսին Ազնավուրն էր»,– ընդգծեց երգիչ–դերասանը։

 

Կազմակերպիչներից Ալեքսանդր Մհերյանն էլ  նկատեց, որ մանրակրկիտ աշխատել են ամեն մանրուքի վրա։ Նա նաև ասաց, որ հասանելի գնային քաղաքականություն են մշակում, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան ներկա լինել միջոցառմանը։

Ամալյա Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

22:01 • 13/12

Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակում ներկայանում է ոճային փոփոխությամբ

17:56 • 13/12

Վաչե Թովմասյանը՝ «Ոսկե դպրոց» սիթքոմի ավարտի և սպասվող նախագծի մասին

16:24 • 13/12

Հայտնի ու նոր դերասանների մասնակցությամբ Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալն ու նկարահանումները Եգիպտոսում

14:39 • 13/12

«Մայրս դեմ էր, որ դերասանուհի դառնամ». Ժաննա Վելիցյանը՝«Էլենի օրագրում» իր կերպարի ու խաղընկերների հետ հարաբերությունների մասին

18:52 • 12/12

«Հիասթափվել եմ ինձ մտերիմ շատ մարդկանցից». Լիլիթ Կարապետյանն անկեղծանում է

18:37 • 12/12

«Աբսուրդ կլիներ, եթե մի ամբողջ կոլեկտիվ հրաժարական տար». Արման Նավասարդյանը՝ Չալդրանյանի հրաժարականի ու տնօրենի պաշտոնում իր թեկնածության մասին

17:20 • 12/12

Դերասանների գործադուլից հետո Վիգեն Չալդրանյանը հրաժարական է ներկայացրել Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնից

15:14 • 12/12

Զարուհի Բաբայանն ու ամուսինը նշել են ամուսնության 18–ամյակը

13:07 • 12/12

«Ընթացքում զգում են` ում են առաջ տանում». Գոհար Հարությունյանը` Արենայի` «Միսս աշխարհի» մրցութային փուլ չանցնելու և «Միսս Տիեզերքում» Էլիզայից սպասելիքների մասին

17:24 • 11/12

«Ո՞նց կարելի է քեզ հետևողներին հիմարի տեղ դնել, խաբել, որ արտաքին փոփոխություն չես արել». Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքն ու մտքերը՝ կանացի գրավչության, սիրված լինելու մասին

16:09 • 11/12

«Նեմրայի» լավագույն համերգներից մեկը, խմբի հաջողությունները 2018–ին ու ակնկալիքները 2019–ից

13:46 • 11/12

Նաիրա Մովսիսյանի դստեր 3–ամյակն ու դերասանուհու փոխված կյանքը

11:42 • 11/12

«Իմ ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը». Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տվել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

17:59 • 10/12

Նոր՝ երրորդ սերնդի IQOS 3-ի վաճառքը պաշտոնապես մեկնարկեց Հայաստանում

16:53 • 10/12

«Իմ սերը մաքրության, պլատոնական զգացումների և կրքի միավորումն է». Իննա Խոջամիրյանի տարբերվող ֆոտոշարքն ու անկեղծ հարցազրույցը

13:22 • 10/12

Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդու առաջին ֆոտոշարքը

19:31 • 08/12

«Միսս աշխարհ 2018»-ում Հայաստանը ներկայացնող Արենա Զեյնալյանը չի անցել եզրափակիչ փուլ. հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը

14:39 • 08/12

«Ավելի ուժեղ եմ դարձել». Սրբուկը` բեմական նոր անվան, «Եվրատեսիլ 2019»–ին Հայաստանը ներկայացնելու և անցած բարդությունների մասին

17:38 • 07/12

«Ընտրյալս իմ առաջ արգելքներ չի դնում, քանի որ վստահում է». Լիդիա Օռլովան՝ սիրելիի, գործընկերոջ հետ սիրավեպի լուրերի և իր դերերի մասին

14:05 • 07/12

Լիլիթ Հովհաննիսյանը նշում է 31–ամյակը

12:49 • 07/12

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Ռաֆոյի՝ «tRaffik» մոնոներկայացման պրեմիերային

12:05 • 07/12

Էմիլ Գալստյանի և Նելլի Խաչատրյանի որդու առաջին լուսանկարները

18:26 • 06/12

«Քննադատությունների շնորհիվ շտկում եմ թերություններս». Լյուսի Հայրապետյանը՝ հեռուստաեթեր վերադարձի և մոդելային գործունեության մասին

17:07 • 06/12

«Շնորհավոր ծնունդդ, իմ իմաստուն ամուսին, իմ սեր». Գոհար Գասպարյանի շնրհավորանքն ամուսնուն

16:21 • 06/12

«Իմ ու ընկերոջս հարաբերություններում խստության կարիք չկա». Էրմինա Զախարովան՝ ոճի և ընտրյալի խորհուրդների մասին

17:37 • 05/12

Մարտա Կիրակոսյանի հարսանիքի անակնկալն ու չհրապարակված լուսանկարները

17:16 • 05/12

«Երազանքս է տեսնել թոռներիս». Շաքե Թուխմանյանը` 67–ամյակի և ամուսնու օրիգինալ շնորհավորանքի մասին

16:00 • 05/12

Գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը վտանգի տակ է. ահազանգում է Արամ Իսաբեկյանն ու հրավիրում քաղաքապետի ուշադրությունը

17:26 • 04/12

«Ավելի շատ կարևորում են երկրի գործոնը, քան գեղեցկությունը». «Միսս աշխարհ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արենա Զեյնալյանը՝ իր տպավորությունների և շանսերի մասին

13:17 • 04/12

Սոսը, Խորենը և Մկոն մի նախագծում. Շիրվանզադեի «Քաոս»-ը կներկայացվի հեռուստաֆիլմով

12:18 • 04/12

«Եթե դերասանները մերժեն իմ առաջարկը և հիմնավորեն իրենց դիրքորոշումը, ապա ես կհետևեմ Համազգայինի գործունեությանը որպես հանդիսատես». Սուրեն Շահվերդյանի նոր հայտարարությունը

18:44 • 03/12

«Երբ գալիս եմ աշխատանքի, բոլոր խնդիրները անհետանում են». հաղորդավարուհի Արփի Մայիլյանը՝ իր նոր ֆոտոշարքի ու հեռուստատեսային աշխատանքի մասին

13:12 • 03/12

Հումորով հագեցած երաժշտական երեկո՝ Արամ MP3-ի, Գարիկի, Սոնայի, Սոֆիի և այլ հայտնիների մասնակցությամբ

12:36 • 03/12

«Քանյեն ինձ տիկնիկի պես է հագցրել». Քիմ Քարդաշյանը՝ Versace-ի նորաձևության ցուցադրությանը

11:31 • 03/12

Երգչուհի Մարտա Կիրակոսյանն ամուսնացել է

13:21 • 01/12

«Մեծ Հայքի» Նարեկի նոր ալբոմի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

13:14 • 01/12

«Նոր մեքենաս է, ծանոթացեք». Նազենի Հովհաննիսյանի զվարճալի տեսանյութը

23:03 • 30/11

«Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներակայացնի Սրբուհի Սարգսյանը

16:42 • 30/11

Հայտնի են դարձել Twitter-ի ամենաազդեցիկ դեմքերը

14:44 • 30/11

Ինչպես է սկսվում հայտնի կանանց առավոտը

12:57 • 30/11

«Որտեղ էլ ապրես, սիրտդ միշտ քեզ այստեղ է բերում». Մարիամ Մերաբովայի էներգետիկ համերգը Երևանում

16:37 • 29/11

Համազգային թատրոնի դերասաններն անժամկետ գործադուլ են սկսելու. նրանք պահանջում են Վիգեն Չալդրանյանի հրաժարականը

13:37 • 29/11

«Փորձել ենք ևս մեկ անգամ նոր շունչ տալ երգին». Աստղիկ Սաֆարյանը «Օ քամի, քամի» երգի իր տարբերակը կներկայացնի տեսահոլովակով

12:46 • 29/11

Եվա Բաղդասարյանի 24-ամյակի խնջույքն ու անակնկալ շնորհավորանքը

10:48 • 29/11

Այսօրվանից «Արմնյուզ»-ի եթերում կմեկնարկի «Ընտրադարան» հաղորդումը

20:13 • 28/11

«Եվրատեսիլ 2019»-ի Հայաստանի ներկայացուցիչը կհայտարարվի «Լավ երեկոյի» եթերում. շրջանառվում է նաև Սրբուհի Սարգսյանի անունը

17:04 • 28/11

«Կարծում եմ՝ արդեն ժամանակն էր հանդես գալ նաև այս ձևաչափում». Շուշաննա Թովմասյանի առաջին գեղարվեստական ֆիլմն ու հեքիաթային կերպարը

14:29 • 28/11

Մեկ տարում՝ 166,5 մլն դոլար. Forbes-ը հրապարակել է մինչև 30 տարեկան ամենահարուստ հայտնիների ցանկը, որը գլխավորել է Քայլի Ջեները

13:41 • 28/11

«Միսս երկիր» գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած Սոնա Դանիելյանը որևէ մրցութային տեղ չի զբաղեցրել. պարզաբանում է մրցույթի ազգային տնօրենը

18:25 • 27/11

Քիմ Քարդաշյանը մասնավոր թռիչքի համար ահռելի Boeing 747 օդանավ է վարձել ու քննադատվել նման ճոխության համար

17:10 • 27/11

«Հուսով եմ՝ մի քանի ամսից լիարժեք կքայլեմ ու կվերադառնամ թատրոն». Անի Լուպեն նոր ֆոտոշարք է ներկայացրել

13:28 • 27/11

Իրինա Թովմասյանի դստեր՝ Մեգիի 16-ամյակի խնջույքն ու անակնկալները

12:08 • 27/11

Ջիվան Գասպարյանի 90-ամյակի հոբելյանական համերգն ու անակնկալ պարգևատրումը

17:54 • 26/11

«Այս դերի միջոցով կատարեցի մայրիկիս երազանքը». Հասմիկ Դանիելյանը՝ «Ծղրիդի երգը» նոր հեռուստանովելում ներկայանալու մասին

14:44 • 26/11

«Ախթամար» սառցե շոուի համաշխարհային պրեմիերայի հետաքրքիր դրվագներն ու Եվգենի Պլյյուշչենկոյի ելույթը

12:31 • 26/11

Ավետ Բարսեղյանի նամակը դստերը, թե ինչու չմասնակցեց հեղափոխությանը, հեղինակային երեկոյի հետաքրքիր պահերն ու հայտնի հյուրերը

21:32 • 25/11

«Մանկական Եվրատեսիլ 2018»–ում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը 9-րդն է

20:31 • 25/11

Հայաստանի ներկայացուցիչ L.E.V.O.N.-ի ելույթը «Մանկական Եվրատեսիլ 2018» մրցույթում

18:24 • 25/11

Մինսկում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթը. Հայաստանի մասնակից L.E.V.O.N.-ը ելույթ կունենա 17-րդը

13:59 • 24/11

«Առաջվա պես մտերմություն չկա, բայց կոնֆլիկտ չունենք». Տաթև Սարգսյանը` Շուշան Երիցյանի հետ վիճելու մասին

13:42 • 24/11

Ինչպես են անցել L.E.V.O.N.–ի փորձերը «Մանկական Եվրատեսիլում»

18:03 • 23/11

«SOS. փրկեք մեր հոգիները» 18+ հեռուստասերիալը կցուցադրվի Արմենիա TV–ի եթերում

17:10 • 23/11

«Մտածում եմ` ո՞նց էի ապրում առանց ձագուկիս». Մադոննան` մայրանալու, ծննդաբերությունից հետո կազմվածքը վերականգնելու և նոր ֆոտոշարքի մասին

14:35 • 23/11

Գոռ Հակոբյանի կինը` երրորդ երեխայի սպասելու լուրերի մասին

12:44 • 23/11

«Իրականում կյանքն ինձ հետ շատ դաժան վարվեց». Էմմիի հուզիչ գրառումը

19:29 • 22/11

«Որդիս հրաժարվեց երաժշտական կրթություն ստանալ». Նունե Եսայանը` ընտանիքի, իր նորաստեղծ բլոգի և Սիրուշոյին հյուրընկալելու մասին

18:12 • 22/11

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին որոշել են վերջ տալ 6 երեխաների խնամակալության համար պայքարին

16:12 • 22/11

«Քննադատությունները հաշվի եմ առնում». Վահե Զիրոյանը` «Կարմիր բլուրում» աշխատանքն ավարտելու և Womens club–ի մասին

18:41 • 21/11

«Նռան հատիկի» բարեգործական նկարահանումները 4-ամյա Եվայի համար

16:05 • 21/11

Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Դուբայից

14:08 • 21/11

Ինչո՞ւ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչն այս տարի տեսահոլովակ չունեցավ

12:17 • 21/11

Անի Երանյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել

17:27 • 20/11

Ծնվել է Էմիլ Գալստյանի և Նելլի Խաչատրյանի առաջնեկը. ծնողներն աստվածաշնչյան անուն են ընտրել փոքրիկի համար

16:42 • 20/11

«Կհաղթի միայն ուժեղագույնը». Լուկաշենկոն հանդիպել է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցներին

14:15 • 20/11

Չայնա Մոսեսի երևանյան համերգի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

12:51 • 20/11

Մահացել է Արթուր Ապրեսովը

11:32 • 20/11

Վթարի ենթարկված 23-ամյա Վահագն Մարգարյանը մահացել է

17:31 • 19/11

Քիմ Քարդաշյանը հանդիպել է իր օգնությամբ ազատ արձակված նախկին ցմահ ազատազրկվածին

17:15 • 19/11

Երիտասարդ երգիչ Գևորգ Մարտիրոսյանը կատարում է Էրիկի «Սիրահարված» երգը

14:01 • 19/11

«Արմքոմեդիի» «Մեծ, չաղ, հայկական սթենդ–ափն» ու պատասխանատու ելույթը

12:18 • 19/11

Արփի Գաբրիելյանի 29-ամյակը, նոր բիզնեսի շնորհանդեսն ու հուզմունքը

19:47 • 17/11

Ծնվել է Անի Խաչիկյանի և Հայկ Բարսեղյանի առաջնեկը

19:21 • 17/11

«Շնորհակալ եմ ընտանիքիս ու ինքս ինձ համար». Մովսես Երեմյանի կինը` Աննան, տոնում է ծննդյան տարեդարձը

21:58 • 16/11

«Աշխարհը չէի փոխի քո հետ». Սիրուշոյի հուզիչ շնորհավորանքը Լևոն Քոչարյանի 33-ամյակին

18:37 • 16/11

Նազենի Հովհաննիսյանը հատված է հրապարակել իր օրագրից

16:53 • 16/11

«Միջազգային ժյուրիի կողմից բազմաթիվ արձագանքներ ենք ստացել Լևոնի կերպարի մասին». «Մանկական Եվրատեսիլ 2018»–ում Հայաստանի մասնակցության մանրամասները

11:18 • 16/11

Ավետ Բարսեղյանին տեղափոխել են հիվանդանոց. վիճակը կայուն է

18:26 • 15/11

Սարգիս Գրիգորյանն ու Լուիզա Մելքոնյանը` նոր նախագծում

16:36 • 15/11

Կրիշտիանու Ռոնալդուն նշանվել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ. Mirror

15:13 • 15/11

Մենչը` ընտանիքի հետ ԱՄՆ տեղափոխվելու լուրերի և այնտեղ բիզնես հիմնելու մասին

18:39 • 14/11

«Այնքան եմ քեզնով հպարտանում». Սերենա Ուիլյամսն ամուսնու նոր բիզնես նախագծի՝ հայկական կոնյակի բրենդ ստեղծելու վերաբերյալ

15:48 • 14/11

«Իմ օգնական, իմ բարի մարդուկ, սիրում եմ քեզ». Էմմիի շնորհավորանքը որդու 3-ամյակի առթիվ

15:05 • 14/11

«Աստված Սիրուշոյի հանդեպ շատ շռայլ է գտնվել». Ջիվան Գասպարյանի և Հարութ Փամբուկչյանի կարծիքը երգչուհու մասին

14:11 • 14/11

«Ինձ համար սկզբունք է, որ ես պահեմ ընտանիքս, մայրս ու հայրս չաշխատեն». Անատի Սաքանյան

18:47 • 13/11

Կադրեր «Ազիզյանները» սիթքոմի նկարահանման հրապարակից

17:51 • 13/11

Գոհար Հարությունյանն ընդգրկվել է «Միսիս գլոբ 2018»–ի ժյուրիի կազմում

16:48 • 13/11

Սերենա Ուիլյամսը GQ ամսագրի վարկածով տարվա կին է ճանաչվել

14:10 • 13/11

Հայկ Պետրոսյանի քաղաքական ներկայացումը, նմանակումը Հայկ Մարությանին և մյուս հետաքրքիր մանրամասները

18:20 • 12/11

«Պանարմենիան մեդիա դպրոցի» սաների ավարտական միջոցառման մանրամասները

16:10 • 12/11

Առաջին ալիքը` «Եվրատեսիլում» ՀՀ մասնակցի և Նատալյա Օրեյրոյի համատեղ ելույթի լուրերի մասին