Ստանսիլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման աժիոտաժը. Ելենա Վարդանյանը, Լիլիա Մուկուչյանը և այլք կբոյկոտեն, եթե չանցնի իրենց միասնական թեկնածուն` Կարեն Ներսիսյանը
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում գեղարվեստական ղեկավարի պաշտոնը շարունակում է թափուր մնալ: Հունիսի 21-ին նշանակված ընտրությունը չկայացավ, առաջադրված երկու թեկնածուի՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանի և նույն թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանի կողքին այժմ շրջանառվում են այլ թեկնածուների անուններ: Նրանցից մեկը ռուսաստանաբնակ ռեժիսոր Կարեն Ներսիսյանն է։ Թատրոնի դերասանուհի Լիլիա Մուկուչյանի խոսքով` նրա թեկնածությունն առաջադրել և սատարում են թատրոնի ստեղծագործական կազմի 21 անդամ, որոնցից 19-ը՝ գործող դերասաններն են:
Tert.am Life-ի հետ զրույցում դերասաններից մի քանիսը` Լիլիա Մուկուչյանը, Անուշ Սարգսյանը, Վերոնիկա Սարոյանը և Ելենա Վարդանյանը, խոսել են թատրոնի գեղարվեստական ղեկավարի ձգձգվող ընտրության մասին:
Դերասանների փոխանցմամբ` Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հունիսի 21–ին հանդիպում է ունեցել ստեղծագործական կազմի հետ և ասել, որ իրենք պետք է քվերակության միջոցով ընտրեն գեղարվեստական ղեկավարի, իրենք ընտրել են Կարեն Ներսիսյանին, նամակ են գրել նախարարությանը, որի տակ ստորագրել է ստեղծագործական կազմի 21 անդամ, սակայն, դերասանուհի Անուշ Սարգսյանի խոսքով, նախարար Մակունցը հերքել է իր նախորդ ասածն ու իր հետ զրույցում ասել, որ ընտրությունն անելու է նախարարությունը։
«Ես պատահական հանդիպում ունեցա Լիլիթ Մակունցի հետ և փորձեցի պատասխան ստանալ մեր նամակի վերաբերյալ, նա նշեց, որ սխալմունք է եղել և օրենքով նախատեսվում է, որ գեղարվեստական ղեկավարի նշանակումը պետք է լինի նախարարության կողմից: Ստացվում է, որ նա մեզ մոտ բարձարցրեց այդ ոգին, որ կարող ենք ինքներս ընտրել գեղարվեստական ղեկավարին, իսկ հիմա ասում է ՝ կներեք ես սխալվել եմ: Հիմա մեզ համար շատ դժվար է: Առանց այդ էլ թատրոնի գործերն օրեցօր ավելի են դժվարանում»,-ասաց դերասանուհին:
Սեպտեմբերի 17-ին Մշակույթի նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է հայտարարություն Ստանսիլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման վերաբերյալ, համաձայն որի հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ից նախարարությունում տեղի են ունենալու առանձին լսումներ բոլոր հայտատուների մասնակցությամբ: Լսումների արդյունքն ամփոփվելու է մեկ շաբաթվա ընթացքում, որից հետո հայտարարվելու է թատրոնի գեղարվեստական ղեկավարի անունը։
Դերասաններն ասում են, որ հանդիպման օրը հետաձգվել է, ինչը նրանց անհանգստանալու առիթ է տվել։ «Ուրբաթ օրը, նախարարությունից զանգահարել են Կարեն Ներսիսյանին և ասել, որ նա կարող է չգալ երկուշաբթի օրը նախատեսված հանդիպմանը, քանի որ այն չի կայանալու: Մենք փորձեցինք պարզել, թե ինչ է կատարվում, սակայն որևէ ստույգ պատասխան նախարարությունից չհաջողվեց ստանալ»,-ասաց Լիլիա Մուկուչյանը:
Դերասանուհու խոսքով` ավելի ուշ իրենք պարզել են, որ ձևավորվելու է հանձնաժողով, որը պետք ուսումնասիրի բոլոր թեկնածուների գործերն ու որոշում կայացնի, սակայն, թե ովքեր են այդ հանձնաժողովում ընդգրկված, որքանով են իրավասու կայացնել այդ որոշումը, չեն կարողանում պարզել:
«Մեզ ասացին քվերակություն, ասացինք` համաձայն ենք, ասացին նշանակում՝ դրան էլ համաձայնեցինք, մեր թեկնածուին առաջադրեցինք, բայց այսօրվա դրությամբ, երբ երկու օր է մնացել հանդիպմանը, և մեր թեկնածուն գործերը հետաձգել, դեպի Հայաստան տոմսեր է գնել, հանկարծ ասում են` հանդիպում չի լինելու: Ի վերջո, պե՞տք է հաշվի առնեն, որ թատրոնի 40 հոգուց բաղկացած ստեղծագործական կազմի մեծամասնությունը՝ 21 հոգին ունի միասնական կարծիք և այս պաշտոնում տեսնում է Կարեն Ներսիսյանին»,-ասաց դերասանուհի Ելենա Վարդանյանը:
Դերասանների խոսքով, ստեղծագործական կազմի մյուս 19-ը անդամը չունեն միասնական թեկնածու և տարբեր թեկնածուների են պաշտպանում, մի մասն էլ չեզոք կեցվածք ունի։
«Շատ արվեստագետներ ասում են, թե դերասանների կարծիքը կարևոր չէ գեղարվեստական ղեկավարի ընտրության հարցում: Ինչո՞ւ կարևոր չէ, եթե մենք ենք ի վերջո աշխատելու այդ մարդու հետ: Այս 21 հոգու մեջ հիմնականում աշխատող դերասաններն են, որոնց ուսերին է թատրոնի խաղացանկը: Թատրոնի գեղարվեստական խորհրդի 13 անդամներից 8-ը և 33 դերասանից 19-ը մեր կազմում են: Ի վերջո, գեղարվեստական ղեկավարը մեզ հետ է աշխատելու: Չի կարելի մեզ հետ նման խաղեր խաղալ»,-ասաց դերասանուհի Վերոնիկա Սարոյանը:
Լիլիա Մուկուչյանն էլ հավելեց, որ իրենց առաջարկած թեկնածուն համապատասխանում է գեղարվեստական ղեկավարի պաշտոնում լինելու բոլոր չափոփորոշիչներին. «Մենք առաջարկեցինք Կարեն Ներսիսյանին, որովհետև ուզում ենք աշխատել մի մարդու հետ, ումից սովորելու բան կունենանք: Նա երկար տարիների աշխատանքային փորձ ունի, բազմաթիվ բեմադրություններ է արել տարբեր երկրներում: Հատկապես, որ հիմա շատ է խոսվում հայրենադարձության մասին, մեր թեկնածուն կարող է վերադառնալ հայրենիք և այստեղ ծավալել իր գործունեությունը»:
Դերասանները նշեցին, որ մինչ այժմ իրենց հասանելի չէ անգամ թեկնածուների ամբողջական ցանկը: Նրանց խոսքով` թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը նույնպես պաշտոնապես իրենց չի իրազեկել թեկնածուների մասին: «Պարբերաբար հոդվածներ են դուրս գալիս այն մասին, որ Սուրեն Շահվերդյանը հավակնում է դառնալ մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարը, իբրև թե նա նախարարի ընկերն է, վարչապետի ծանոթն է և ամեն ինչ արվում է, որ նա ընտրվի այդ պաշտոնում: Մենք չգիտենք` որքանով է սա համապատասխանում իրականությանը: Նրա դեմ ոչինչ չունենք, բայց արդեն ունենք մեր թեկնածուին, որին ուղղակիորեն տեսնում ենք այս պաշտոնում»,-ասաց Լիլիան:
Նրանք համոզված են, որ Կարեն Ներսիսյանը աշխատանքի անցնելուց հետո կարժանանա թատրոնի ստեղծագործական կազմի մյուս թեկնածուների հավանությանը: Դերասանների խոսքով` իրենց համար ոչ ցանկալի սցենարի դեպքում պատրաստ են ամեն քայլի՝ մինչև անգամ բոյկոտի և գործադուլի: Նրանք տեղեկացրին, որ արդեն նամակ են պատրաստել վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար և եթե առաջիկայում նախարարությունից հստակ հիմնավորում չստացան, նամակը կուղարկեն Կառավարության ղեկավարին:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի