Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի պրեմիերայի հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները

07:36 • 15.09.18



 

Մի քիչ հուզմունք, մի քիչ ժպիտ, երբեմն, ծիծաղ... Մհեր Մկրտչյանի նոր կատակերգությունը տիպիկ կատակերգություն համարելը բարդ է, քանի որ ինչպես ռեժիսորն է ասում, այն մի քանի ժանրի միքս է, ինչպես կյանքում, այնպես էլ նրա ֆիլմում կան բոլոր զգացմունքները։ Մարդու ներքին կռիվը ռեժիսորը ներկայացրել է իրեն բնորոշ հումորով և ձեռագրով։ Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի պրեմիերայի հյուրերից էին նաև ոզնիներ, չէ՞ որ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում դառնում է փրկության խորհրդանիշ։ Ֆիլմի անձնակազմն էլ պրեմիերային ներկայացել էր համապատասխան շապիկներով։

 

Tert.am Life–ը ներկայացնում է ռեժիսորի նոր աշխատանքի պրեմիերայի ֆոտոշարքն ու ֆիլմի մանրամասները։

 

Սամվել Թոփալյանի, Անի Ղազարյանի, Արծրուն Չոբանյանի, Ժան Նշանյանի, Գեորգի Հովակիմյանի, Մարինա Մնացականյանի, Անի Ամիրյանի, Գուրգեն Սարգսյանի, Քրիստինա Հովակիմյանի, Արփինե Իսրայելյանի և այլ դերասանների մասնակցությամբ կատակերգության հերոսը մի մարդ է, որն առաջնորդվում է` «կամ գիշատիչ ես, կամ զոհ» սկզբունքով, փաստաբան, որի համար չկան անլուծելի հարցեր, միայն թե, դժվարանում է անկեղծ լինել նույնիսկ ինքն իր հետ։ Թե ինչպես է ընթանում նրա ներքին պայքարը և ինչով է ավարտվում , հանդիսատեսը կարող է տեսնել Երևանի բոլոր կինոթատրոններում։

 

 

Փաստաբանին մարմնավորում է Սամվել Թոփալյանը։ Այս դերի համար ռեժիսորն ի սկզբանե դիտարկել էր դերասաններ Արծրուն Չոբանյանին և Սամվել Թոփալյանին, սակայն Արծրուն Չոբանյանին բաժին է հասել մեկ այլ դեր։ Դերասանից հետաքրքրվեցինք` արդյոք ցանկություն չկար, այնուամենայնիվ, խաղալ Սամվելի դերը։ Դերասանը կատակեց, որ դեռ կխաղա այդ դերը, ապա հումորով հավելեց, որ իրեն շատ ավելի շատ դուր էր գալիս Ժան Նշանյանի կերպարը, սակայն տարիքը թույլ չէր տալիս հավակնել այդ դերին։

 

Մհեր Մկրտչյանը նկատեց, որ իր ընտրությունը հիմնավորող բանաձև գոյություն չունի. «Իմ կենսագրության  մեջ իմ ընտրած դերասաններից ոչ ոք քասթինգի ժամանակ չի կատարել այն խնդիրը, որը դրվել է։ Քասթինգը քիմիայի պես բան է, որի ժամանակ զգում ես, թե ինչպես  կարող ես ճանապարհ անցնել տվյալ մարդու հետ»։

 

Սամվել Թոփալյանին ֆիլմը հետաքրքրել է մարդկային հարաբերությունների տեսանկյունից. «Ինձ համար ամենակարևորն այն է, որ այս ֆիլմը մարդկային հարաբերությունների մասին է։ Վերջերս նայում ենք ֆիլմեր, որոնք մեքենաների, շենքերի մասին են, իսկ ինձ հետաքրքիր են այն ֆիլմերը, որտեղ կա մարդ»։

 

 

Երիտասարդ դերասանուհի Մարինա Մնացականյանի համար դերը դեբյուտային է։ Թատերական ինստիտուտի ուսանողուհին ասում է, որ մեծ պատասխանատվություն էր աշխատել նման պրոֆեսիոնալ թիմի հետ, որոնք հայկական կինոշուկայում եզակի է։ Մարինան նկարահանվել է նաև համբույրի և բաց տեսարաններում, ինչը Հայաստանում շարունակում է քննարկվող թեմա լինել։ Դերասանուհին, սակայն, այս մասին խոսելը տեղին չի համարում։ «Երբ տեսնում ես իրականությունում ինչ է կատարվում, բաց տեսարաններում խաղալու մասին խոսելը տեղին չես համարում։ Մենք կրթություն ենք ստանում և տիրապետում ենք նաև դերասանական տեխնիկայի, որի շնորհիվ կարողանում ենք խաղալ այդպիսի տեսարաններում։ Չկան գռեհիկ տեսարաններ, որոնց պատճառով կարող են ինձ քարկոծել»,– ընդգծեց նա։

 

Ինչպես Մհեր Մկրտչյանի մյուս ֆիլմերում, այստեղ ևս բաց տեսարանները ներկայացված են բնական։ Համբույրի տեսարաններում չնկարահանվելը ռեժիսորի համար ոչ պրոֆեսիոնալ է։ Ֆիլմի հերոսուհուն մարմնավորում է Մհեր Մկրտչյանի կինը` Անի Ղազարյանը, որը ևս համբույրի տեսարան ունի Սամվել Թոփալյանի հետ։

 

Խոսելով գլխավոր կերպարի համար կնոջն ընտրելու մասին` ռեժիսորն առանց ավելորդ արդարացումների, թե Անին քասթինգ է անցել կերպարի համար, ասաց, որ այդպես է տեսել այդ կերպարը։

 

 

Անին  ասում է` նկարահանման հրապարակում, ամուսնուն հաջողվում է մի կողմ դնել ցանկացած անձնական հարաբերություն, իրեն` ոչ։ ««Կյանք ու կռվում» ինձ համար ավելի հեշտ էր աշխատել Մհերի հետ, որովհետև այն ժամանակ մեր միջև չկար անձնական կապ։ Այս դեպքում շատ բարդ էր աշխատելը»,– նկատեց նա։

 

Ժան Նշանյանն ընդգծեց, որ իր համար հաճելի է աշխատել այնպիսի ռեժիսորի հետ, որից կարող է սովորել, իսկ սովորել պետք է ցանկացած տարիքում։ Դերասանն անկեղծորեն ասաց` ֆիլմում կան դրվագներ, որոնք հավանել է, դրվագներ, որոնք չի հավանել, սակայն Մհերի հետ աշխատելն իր համար միշտ հետաքրքիր է։

 

Ժան Նշանյանը մարմնավորում է ինքնասիրահարված ռեժիսորի։ Իրեն բնորոշ սարկազմով Մհեր Մկրտչյանն անդրադարձել է ժամանակակից կինոարտադրությանը, իսկ ռեժիսորի հետ անձնական ընդհանրություն գտնել դժվարացավ։ «Միշտ ֆիլմում ինձնից ինչ–որ մասնիկ կա։ Դա ինչ–որ չափով արտահայտված է մի կերպարում, ինչ–որ չափով` այլ կերպարում, սակայն կստեմ, եթե ասեմ, որ ինձնից ոչինչ եմ դնում։ Քեզնից ոչինչ չես գնում, երբ պատվերով ինչ–որ գործ ես անում և դրան վերաբերում ես զուտ ֆինանսական եկամուտի աղբյուր։ Ռուսաստանում ունեցել եմ այդպիսի փորձ։ Կոնկրետ Ժան Նշանյանի կերպարում, գուցե, ինչ–որ բան կա ինձնից, գուցե, տարիներ անց իմ մեջ ի հայտ գան այդպիսի հատկանիշներ։ Հայաստանը շատ վտանգավոր միջավայր է, որովհետև Հայաստանում ցնդելը շատ հեշտ է, աստղայինը տանելը` անխուսափելի։ Հուսամ` իմ կողքին կան մարդիկ, որոնք ճիշտ ժամանակին կապտակեն ու ուշքի կբերեն ինձ»,– ասաց նա։ Իր հերթին Ժան Նշանյանը նկատեց, որ Մհեր Մկրտչյանից իր կերպարում բնութագրական գծեր չկան։

 

 

Սցենարի ստեղծման պատմությունը Մհեր Մկրտչյանի մոտ նման է ֆիլմ դիտելու ընթացքին։ Ասում է` երբեք չգիտի` ինչ է լինելու  հաջորդիվ. «Երբ սկսում եմ գրել, երբեք ամբողջական սցենար չեմ ունենում մտքումս, երրորդ էջը գրելիս չգիտեմ` ինչ իրադարձություն է լինելու չորրորդում»։

 

Պրեմիերային ընդառաջ ռեժիսորի լարվածությունը մեծ էր, ինչը պայմանավորված էր և՛ պատասխանատվությամբ, և՛ այն հանգամանքով, որ հանդիսատեսն է որոշում ֆիլմի ճակատագիրը։ Ռեժիսորը վստահ է, եթե ֆիլմը չի գտնում իր լսարանը, ուրեմն հեղինակն ինչ–որ տեղ սխալվել է։

 

Ֆիլմի երաժշտությունը գրել են Կարենը և Սևակը, նրանք նաև գործիքավորել են Սոնա Ռուբենյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած սաունդթրեքը։ Ռեժիսորը նկատեց, որ շատ է կարևորում կոմպոզիտորների հետ դիալոգը։ «Հեղինակը կարող է շատ լավ երաժշտություն գրել, սակայն այն խանգարի ֆիլմին։ Այս դեպքում շատ կարևոր է, որ երաժշտությունը լրացնի ֆիլմին, ինչը Կարենն ու Սևակը կարողացել են հմտորեն անել»,– ասաց Մհեր Մկրտչյանը։

 

 

Ինչ վերաբերում է սաունդթրեքին` երաժշտությունը գրել է Սոնա Ռուբենյանը, խոսքերը` Ավետ Բարսեղյանը։ Ավետը հիշեց, որ իր և Մհերի համագործակցությունը  սկսվել է «Կյանք ու կռիվ» ֆիլմից։ Առաջին համագործակցությունն ավելի բարդ էր, քանի որ ճանաչողական փուլում էին, հիմա ամեն ինչ շատ ավելի հեշտ է ստացվել։

 

«Երբ Մհերը լսեց «Կյանք ու կռիվ» երգը, հասկացավ, որ Հայաստանում էլ կան լավ գրողներ:) Երկրորդ  համագործակցությունը ստացվեց որպես ընկերներ։ Երգչուհու ընտրության հարցում Մհերը դրել էր 2 խնդիր` ունենա լավ ձայն և աստղայինը տարած չլինի, կինը` Անին, առաջարկեց Սոնա Ռուբենյանի թեկնածությունը։ Ես զանգեցի Սոնային, ասացի, որ փորձի երաժշտություն գրել։ Նա շատ հուզվեց, երբ լսեց առաջարկը,– պատմեց Ավետը, Սոնան էլ հավելեց,– Ես շատ հուզվեցի, որովհետև հիշեցի այն ապրումները, որոնք ունեցել եմ «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկու մասերը դիտելիս։ Չգիտեմ` Մհեր Մկրտչյանը հիշում է, թե ոչ, բայց առաջին ֆիլմը դիտելուց հետո տպավորված դուրս եկա, կինոթատրոնում էր, հուզված մոտեցա ու ասացի` շնորհակալ եմ։  Երբ այդ ամենից հետո ստացա առաջարկ երգ գրել և կատարել իր նոր ֆիլմի համար, շատ հուզվեցի։ Հետո իմացա, որ այդ պահին բարձրախոս է միացված եղել ու իրենք էլ լսել էին արձագանքս»։ Պարզվում է` Սոնայի երաժշտությունը լսելուց հետո Ավետը խոսքերը գրել է մեկուկես ժամում։

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Ամալյա Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

19:31 • 08/12

«Միսս աշխարհ 2018»-ում Հայաստանը ներկայացնող Արենա Զեյնալյանը չի անցել եզրափակիչ փուլ. հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը

14:39 • 08/12

«Ավելի ուժեղ եմ դարձել». Սրբուկը` բեմական նոր անվան, «Եվրատեսիլ 2019»–ին Հայաստանը ներկայացնելու և անցած բարդությունների մասին

17:38 • 07/12

«Ընտրյալս իմ առաջ արգելքներ չի դնում, քանի որ վստահում է». Լիդիա Օռլովան՝ սիրելիի, գործընկերոջ հետ սիրավեպի լուրերի և իր դերերի մասին

14:05 • 07/12

Լիլիթ Հովհաննիսյանը նշում է 31–ամյակը

12:49 • 07/12

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Ռաֆոյի՝ «tRaffik» մոնոներկայացման պրեմիերային

12:05 • 07/12

Էմիլ Գալստյանի և Նելլի Խաչատրյանի որդու առաջին լուսանկարները

18:26 • 06/12

«Քննադատությունների շնորհիվ շտկում եմ թերություններս». Լյուսի Հայրապետյանը՝ հեռուստաեթեր վերադարձի և մոդելային գործունեության մասին

17:07 • 06/12

«Շնորհավոր ծնունդդ, իմ իմաստուն ամուսին, իմ սեր». Գոհար Գասպարյանի շնրհավորանքն ամուսնուն

16:21 • 06/12

«Իմ ու ընկերոջս հարաբերություններում խստության կարիք չկա». Էրմինա Զախարովան՝ ոճի և ընտրյալի խորհուրդների մասին

17:37 • 05/12

Մարտա Կիրակոսյանի հարսանիքի անակնկալն ու չհրապարակված լուսանկարները

17:16 • 05/12

«Երազանքս է տեսնել թոռներիս». Շաքե Թուխմանյանը` 67–ամյակի և ամուսնու օրիգինալ շնորհավորանքի մասին

16:00 • 05/12

Գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը վտանգի տակ է. ահազանգում է Արամ Իսաբեկյանն ու հրավիրում քաղաքապետի ուշադրությունը

17:26 • 04/12

«Ավելի շատ կարևորում են երկրի գործոնը, քան գեղեցկությունը». «Միսս աշխարհ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արենա Զեյնալյանը՝ իր տպավորությունների և շանսերի մասին

13:17 • 04/12

Սոսը, Խորենը և Մկոն մի նախագծում. Շիրվանզադեի «Քաոս»-ը կներկայացվի հեռուստաֆիլմով

12:18 • 04/12

«Եթե դերասանները մերժեն իմ առաջարկը և հիմնավորեն իրենց դիրքորոշումը, ապա ես կհետևեմ Համազգայինի գործունեությանը որպես հանդիսատես». Սուրեն Շահվերդյանի նոր հայտարարությունը

18:44 • 03/12

«Երբ գալիս եմ աշխատանքի, բոլոր խնդիրները անհետանում են». հաղորդավարուհի Արփի Մայիլյանը՝ իր նոր ֆոտոշարքի ու հեռուստատեսային աշխատանքի մասին

13:12 • 03/12

Հումորով հագեցած երաժշտական երեկո՝ Արամ MP3-ի, Գարիկի, Սոնայի, Սոֆիի և այլ հայտնիների մասնակցությամբ

12:36 • 03/12

«Քանյեն ինձ տիկնիկի պես է հագցրել». Քիմ Քարդաշյանը՝ Versace-ի նորաձևության ցուցադրությանը

11:31 • 03/12

Երգչուհի Մարտա Կիրակոսյանն ամուսնացել է

13:21 • 01/12

«Մեծ Հայքի» Նարեկի նոր ալբոմի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

13:14 • 01/12

«Նոր մեքենաս է, ծանոթացեք». Նազենի Հովհաննիսյանի զվարճալի տեսանյութը

23:03 • 30/11

«Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներակայացնի Սրբուհի Սարգսյանը

16:42 • 30/11

Հայտնի են դարձել Twitter-ի ամենաազդեցիկ դեմքերը

14:44 • 30/11

Ինչպես է սկսվում հայտնի կանանց առավոտը

12:57 • 30/11

«Որտեղ էլ ապրես, սիրտդ միշտ քեզ այստեղ է բերում». Մարիամ Մերաբովայի էներգետիկ համերգը Երևանում

16:37 • 29/11

Համազգային թատրոնի դերասաններն անժամկետ գործադուլ են սկսելու. նրանք պահանջում են Վիգեն Չալդրանյանի հրաժարականը

13:37 • 29/11

«Փորձել ենք ևս մեկ անգամ նոր շունչ տալ երգին». Աստղիկ Սաֆարյանը «Օ քամի, քամի» երգի իր տարբերակը կներկայացնի տեսահոլովակով

12:46 • 29/11

Եվա Բաղդասարյանի 24-ամյակի խնջույքն ու անակնկալ շնորհավորանքը

10:48 • 29/11

Այսօրվանից «Արմնյուզ»-ի եթերում կմեկնարկի «Ընտրադարան» հաղորդումը

20:13 • 28/11

«Եվրատեսիլ 2019»-ի Հայաստանի ներկայացուցիչը կհայտարարվի «Լավ երեկոյի» եթերում. շրջանառվում է նաև Սրբուհի Սարգսյանի անունը

17:04 • 28/11

«Կարծում եմ՝ արդեն ժամանակն էր հանդես գալ նաև այս ձևաչափում». Շուշաննա Թովմասյանի առաջին գեղարվեստական ֆիլմն ու հեքիաթային կերպարը

14:29 • 28/11

Մեկ տարում՝ 166,5 մլն դոլար. Forbes-ը հրապարակել է մինչև 30 տարեկան ամենահարուստ հայտնիների ցանկը, որը գլխավորել է Քայլի Ջեները

13:41 • 28/11

«Միսս երկիր» գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած Սոնա Դանիելյանը որևէ մրցութային տեղ չի զբաղեցրել. պարզաբանում է մրցույթի ազգային տնօրենը

18:25 • 27/11

Քիմ Քարդաշյանը մասնավոր թռիչքի համար ահռելի Boeing 747 օդանավ է վարձել ու քննադատվել նման ճոխության համար

17:10 • 27/11

«Հուսով եմ՝ մի քանի ամսից լիարժեք կքայլեմ ու կվերադառնամ թատրոն». Անի Լուպեն նոր ֆոտոշարք է ներկայացրել

13:28 • 27/11

Իրինա Թովմասյանի դստեր՝ Մեգիի 16-ամյակի խնջույքն ու անակնկալները

12:08 • 27/11

Ջիվան Գասպարյանի 90-ամյակի հոբելյանական համերգն ու անակնկալ պարգևատրումը

17:54 • 26/11

«Այս դերի միջոցով կատարեցի մայրիկիս երազանքը». Հասմիկ Դանիելյանը՝ «Ծղրիդի երգը» նոր հեռուստանովելում ներկայանալու մասին

14:44 • 26/11

«Ախթամար» սառցե շոուի համաշխարհային պրեմիերայի հետաքրքիր դրվագներն ու Եվգենի Պլյյուշչենկոյի ելույթը

12:31 • 26/11

Ավետ Բարսեղյանի նամակը դստերը, թե ինչու չմասնակցեց հեղափոխությանը, հեղինակային երեկոյի հետաքրքիր պահերն ու հայտնի հյուրերը

21:32 • 25/11

«Մանկական Եվրատեսիլ 2018»–ում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը 9-րդն է

20:31 • 25/11

Հայաստանի ներկայացուցիչ L.E.V.O.N.-ի ելույթը «Մանկական Եվրատեսիլ 2018» մրցույթում

18:24 • 25/11

Մինսկում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթը. Հայաստանի մասնակից L.E.V.O.N.-ը ելույթ կունենա 17-րդը

13:59 • 24/11

«Առաջվա պես մտերմություն չկա, բայց կոնֆլիկտ չունենք». Տաթև Սարգսյանը` Շուշան Երիցյանի հետ վիճելու մասին

13:42 • 24/11

Ինչպես են անցել L.E.V.O.N.–ի փորձերը «Մանկական Եվրատեսիլում»

18:03 • 23/11

«SOS. փրկեք մեր հոգիները» 18+ հեռուստասերիալը կցուցադրվի Արմենիա TV–ի եթերում

17:10 • 23/11

«Մտածում եմ` ո՞նց էի ապրում առանց ձագուկիս». Մադոննան` մայրանալու, ծննդաբերությունից հետո կազմվածքը վերականգնելու և նոր ֆոտոշարքի մասին

14:35 • 23/11

Գոռ Հակոբյանի կինը` երրորդ երեխայի սպասելու լուրերի մասին

12:44 • 23/11

«Իրականում կյանքն ինձ հետ շատ դաժան վարվեց». Էմմիի հուզիչ գրառումը

19:29 • 22/11

«Որդիս հրաժարվեց երաժշտական կրթություն ստանալ». Նունե Եսայանը` ընտանիքի, իր նորաստեղծ բլոգի և Սիրուշոյին հյուրընկալելու մասին

18:12 • 22/11

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին որոշել են վերջ տալ 6 երեխաների խնամակալության համար պայքարին

16:12 • 22/11

«Քննադատությունները հաշվի եմ առնում». Վահե Զիրոյանը` «Կարմիր բլուրում» աշխատանքն ավարտելու և Womens club–ի մասին

18:41 • 21/11

«Նռան հատիկի» բարեգործական նկարահանումները 4-ամյա Եվայի համար

16:05 • 21/11

Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Դուբայից

14:08 • 21/11

Ինչո՞ւ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչն այս տարի տեսահոլովակ չունեցավ

12:17 • 21/11

Անի Երանյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել

17:27 • 20/11

Ծնվել է Էմիլ Գալստյանի և Նելլի Խաչատրյանի առաջնեկը. ծնողներն աստվածաշնչյան անուն են ընտրել փոքրիկի համար

16:42 • 20/11

«Կհաղթի միայն ուժեղագույնը». Լուկաշենկոն հանդիպել է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցներին

14:15 • 20/11

Չայնա Մոսեսի երևանյան համերգի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

12:51 • 20/11

Մահացել է Արթուր Ապրեսովը

11:32 • 20/11

Վթարի ենթարկված 23-ամյա Վահագն Մարգարյանը մահացել է

17:31 • 19/11

Քիմ Քարդաշյանը հանդիպել է իր օգնությամբ ազատ արձակված նախկին ցմահ ազատազրկվածին

17:15 • 19/11

Երիտասարդ երգիչ Գևորգ Մարտիրոսյանը կատարում է Էրիկի «Սիրահարված» երգը

14:01 • 19/11

«Արմքոմեդիի» «Մեծ, չաղ, հայկական սթենդ–ափն» ու պատասխանատու ելույթը

12:18 • 19/11

Արփի Գաբրիելյանի 29-ամյակը, նոր բիզնեսի շնորհանդեսն ու հուզմունքը

19:47 • 17/11

Ծնվել է Անի Խաչիկյանի և Հայկ Բարսեղյանի առաջնեկը

19:21 • 17/11

«Շնորհակալ եմ ընտանիքիս ու ինքս ինձ համար». Մովսես Երեմյանի կինը` Աննան, տոնում է ծննդյան տարեդարձը

21:58 • 16/11

«Աշխարհը չէի փոխի քո հետ». Սիրուշոյի հուզիչ շնորհավորանքը Լևոն Քոչարյանի 33-ամյակին

18:37 • 16/11

Նազենի Հովհաննիսյանը հատված է հրապարակել իր օրագրից

16:53 • 16/11

«Միջազգային ժյուրիի կողմից բազմաթիվ արձագանքներ ենք ստացել Լևոնի կերպարի մասին». «Մանկական Եվրատեսիլ 2018»–ում Հայաստանի մասնակցության մանրամասները

11:18 • 16/11

Ավետ Բարսեղյանին տեղափոխել են հիվանդանոց. վիճակը կայուն է

18:26 • 15/11

Սարգիս Գրիգորյանն ու Լուիզա Մելքոնյանը` նոր նախագծում

16:36 • 15/11

Կրիշտիանու Ռոնալդուն նշանվել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ. Mirror

15:13 • 15/11

Մենչը` ընտանիքի հետ ԱՄՆ տեղափոխվելու լուրերի և այնտեղ բիզնես հիմնելու մասին

18:39 • 14/11

«Այնքան եմ քեզնով հպարտանում». Սերենա Ուիլյամսն ամուսնու նոր բիզնես նախագծի՝ հայկական կոնյակի բրենդ ստեղծելու վերաբերյալ

15:48 • 14/11

«Իմ օգնական, իմ բարի մարդուկ, սիրում եմ քեզ». Էմմիի շնորհավորանքը որդու 3-ամյակի առթիվ

15:05 • 14/11

«Աստված Սիրուշոյի հանդեպ շատ շռայլ է գտնվել». Ջիվան Գասպարյանի և Հարութ Փամբուկչյանի կարծիքը երգչուհու մասին

14:11 • 14/11

«Ինձ համար սկզբունք է, որ ես պահեմ ընտանիքս, մայրս ու հայրս չաշխատեն». Անատի Սաքանյան

18:47 • 13/11

Կադրեր «Ազիզյանները» սիթքոմի նկարահանման հրապարակից

17:51 • 13/11

Գոհար Հարությունյանն ընդգրկվել է «Միսիս գլոբ 2018»–ի ժյուրիի կազմում

16:48 • 13/11

Սերենա Ուիլյամսը GQ ամսագրի վարկածով տարվա կին է ճանաչվել

14:10 • 13/11

Հայկ Պետրոսյանի քաղաքական ներկայացումը, նմանակումը Հայկ Մարությանին և մյուս հետաքրքիր մանրամասները

18:20 • 12/11

«Պանարմենիան մեդիա դպրոցի» սաների ավարտական միջոցառման մանրամասները

16:10 • 12/11

Առաջին ալիքը` «Եվրատեսիլում» ՀՀ մասնակցի և Նատալյա Օրեյրոյի համատեղ ելույթի լուրերի մասին

15:23 • 12/11

«Ամեն ինչ վայրկյանների ընթացքում եղավ». որդին` Լևոն Մուրադյանի մահվան և հոգեհանգստի մասին

14:41 • 12/11

Կարեն Ասլանյանի ու Մաշ Իսրայելյանի տեսահոլովակի նկարահանումը չեղարկվել է. պրոդյուսերը մեկնաբանում է

12:51 • 12/11

Հռիփսիմեի սիրո խոստովանությունը Մարտինին և որդու հետ զուգերգը. երգչուհու մենահամերգի հետաքրքիր պահերն ու հայտնի հյուրերը

17:46 • 10/11

Դիանա Գրիգորյանը՝ երգերի խոսքեր գրելու և Տիգրան Մանսուրյանից ստացած գնահատականի մասին

15:48 • 10/11

«Վստահ էի, որ այլևս չեմ ունենա իմ ընտանիքը». Մարջան Ավետիսյանն առաջին անգամ խոսում է 36 տարեկանում ամուսնանալու և սիրելիի մասին

13:59 • 10/11

Մահացել է դերասան Լևոն Մուրադյանը

13:45 • 10/11

Նազենիի, Խորենի, Հայկոյի և այլոց բացահայտումները` Հրաչ Քեշիշյանի մասին

20:10 • 09/11

Հենրիխ Մխիթարյանի նշանադրության լուրը մեծ թափ է հավաքել

17:41 • 09/11

«Որքան էլ երջանիկ լինես, մասնագիտական բացը ոչնչով չես լրացնի». Լիլի Միքայելյանը՝ 3 տարվա դադարից հետո եթեր վերադառանալու և «Ես տեսնում եմ» սերիալի մասին

15:52 • 09/11

Անժելա Բարխուդարյանի դուստրերն ու հայտնի դերասանները՝ երգչուհու նոր տեսահոլովակում

13:39 • 09/11

Նատալյա Օրեյրոն համերգ կտա Երևանում

13:06 • 09/11

Չորս ընկերոջ արկածները` հեռավոր գյուղում. «Անմոռանալի օր» կատակերգության պրեմիերան ու հայտնի հյուրերը

12:05 • 09/11

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

16:35 • 08/11

Համարձակ աղջիկները հումորային իրավիճակներում. առաջին լուսանկարները Lady Comedy նախագծի նկարահանումներից

15:15 • 08/11

«Հայ մայրեր»-ի բարեգործական Գալա ընթրիքն ու հայտնի հյուրերը

15:13 • 08/11

Բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը վթարի է ենթարկվել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է