«Ժյուրիի ու հանդիսատեսի արձագանքից մտածում էի՝ կհաղթեմ, բայց վերջում ինչ-որ բան կատարվեց». Գևորգ Հարությունյանը՝ «Նոր ալիք 2018»-ից տպավորությունների և նոր առաջարկների մասին
Սոչիում անցկացված «Նոր ալիք 2018» երաժշտական մրցույթից Հայաստանը ներկայացնող Գևորգ Հարությունյանը վերադարձավ՝զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Գևորգին հաղթանակից բաժանեց ընդամենը մեկ միավոր: Նա երեք մրցութային օրերին հավաքեց 297 միավոր և Ռուսաստանի ներկայացուցիչ Դարյա Անտոնյուկի հետ կիսեց երկրորդ հորիզոնականը:
Tert.am Life-ի հետ զրույցում Գևորգը կիսվել է մրցույթից ստացած տպավորություններով, պատմել գործնական առաջարկներ ստանալու և հետագա ստեղծագործական ծրագրերի մասին: Գևորգի խոսքով, «Նոր ալիք 2018»-ում կարողացավ ելույթ ունենալ ճիշտ այնպես, ինչպես պատկերացնում էր: Երգիչը դա հասկացել է նաև ժյուրիի ու հանդիսատեսի արձագանքներից:
«Արդյունքների հետ կապված ի սկբզանե մտածում էի, որ Հայաստանը անցյալ տարի 100 տոկոսանոց արդյունք գրանցեց, մի փոքր դժվար էր լինելու կրկնել այդ արդյունքը, չնայած ժյուրիի վերաբերմունքից ու ընդհանրապես այնտեղ թե՛ կազմակերպիչների, թե՛ հանդիսատեսի արձագանքներից մտածում էի, որ վերջին մցրութային օրը, միգուցե, հաղթեմ, բայց վերջնական արդյունքից ընդհանրապես չեմ տխրել: Միայն տխրեցի նրա համար, որ մարդիկ էին շատ սպասում այդ հաղթանակին: Ես արդեն կոփվել եմ մրցույթներում և գիտեմ, որ անսպասելի, անկանխատեսելի, երբեմն, ոչ օբյեկտիվ արդյունքներ կարող են լինել, այդ պատճառով էլ հանգիստ էի, պարզապես մի փոքր ափսոսանք ես զգում, երբ հաղթանակը քոնն է, բայց քեզ չեն տալիս: Ավելի շատ տխրել էի հանդիսատեսի, մարդկանց համար, որոնք այդ րոպեներին ինձ ապրումակցում էին»,-ասաց նա:
Գևորգը նշեց, որ երրորդ մրցութային օրվա ելույթից հետո ժյուրիի գնահատականները իր տպավորությամբ, հստակ հաշվարկի արդյունք են եղել: Հայաստանի մասնակիցը նկատել է, որ ինչ-որ բան այն չէ. « Վերջում այնտեղ ինչ-որ բան պատահեց: Նրանց գնահատականները ընդհանրապես իմ ելույթից կախված չէին: Ժյուրիի ներսում ինչ-որ բան կատարվեց, որովհետև կային մասնագետներ, որ 9-ը գնահատեցին, բայց վերջում ինձ մոտեցան ու ասացին, որ դու ես հաղթողը: Բացահայտ էր, որ ինչ-որ բան է տեղի ունեցել: Մի քանի րոպե մտածել, թե մասնակցին ինչ են գնահատում, թիվ բարձրացնել, իջեցնել. դա բացահայտ հաշվարկ էր: Իրենց էլ եմ ասել այդ մասին: Իրենք էլ ասացին՝ թեթև տար, սա խաղ է, որը կոչվում է շոու-բիզնես»:
Այդուհանդերձ, Գևորգը ասաց, որ մրցույթի արդյունքները վիճարկելու փորձ չի արել, սակայն նրա խոսքով, ակնհայտ է, որ ինքը եղել է մրցույթի ֆավորիտը և հաղթանակն էլ շոշափելի է եղել: «Ես դեռ «Դեպի Եվրատեսիլից» սկսած հասկացա, որ մրցույթներին վախով չեմ վերաբերվելու: Ինձ մոտ բացակայում է սթրեսը և ես պարզապես դուրս եմ գալիս համերգային դահլիճ ելույթի համար: Նույնը «Նոր ալիք»-ի ժամանակ էր: Ես իսկապես շատ հանգիստ էի և ուղղակի բեմը վայելում էի: Ինձ համար կարևորը լավ ելույթ ունենալն էր և համացանցում մարդկանց այդքան դրական արձագանքն ու գնահատականը, իմ վիդեհոլովակների տասնապատիկ ավելի դիտումները»,-ասաց նա:
Գևորգը դժվարացավ առանձնացնել ժյուրիի որևէ անդամի կարծիքն ու գնահատականը իր ելույթի հետ կապված, միայն նշեց, որ բոլորն էլ պրոֆեսիոնալ մասնագետներ են. «Իգոր Կրուտոյն ինձ համար ավելի գնահատելի է, որովհետև կոմպոզիտոր է, իսկ ես այնտեղ առիթ ունեցա ներկայացնելու նաև իմ կոմպոզիտորական երգը: Կրուտոյն ու Ֆիլպ Կիրկորովը նույնիսկ զարմացել էին, որ Stand up երգի հեղինակը ես եմ»:
Գևորգի խոսքով մրցույթը իրեն մեծ ճանաչում բերեց ու նաև գործնական առաջարկներ ստանալու հնարավորություն տվեց. «Հիմա բազմաթիվ առաջարկներ կան, նույնիսկ Ռուսաստանի հետ կապված, բայց դեռ չեմ կարող մանրամասնել, մինչև շոշափելի չլինեն: Այս շրջանը ինձ մոտ շատ հագեցած է, քանի որ մեկ ամիս առաջ էլ նշանակվել եմ Կապանի Մշակույթի պալատի տնօրեն և դեռ չգիտեմ ինչպես եմ համատեղելու գործունեությունս: Լավ կլիներ, իմ կողքին պրոդյուսեր ունենայի: Ես ինչպես մենակ գնացի մրցույթին իմ հարազատների, ընկերների միջոցով, այդպեսլ էլ վերադարձել եմ, բայց ոչինչ, երբ դժվար ճանապարհով գնում ես, հաջողությունները ավելի շոշափելի են լինում»,-եզրափակեց նա:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով