Հրաչ Մուրադյանի ֆոտոշարքն ԱՄՆ-ում և «Կիսաբաց լուսամուտներ»-ի նոր եթերաշրջանում սպասվող փոփոխությունները
Սեպտեմբերի 3-ից ATV հեռուստաընկերության եթերում կմեկնարկի «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի նոր եթերաշրջանը: Հեռուստադիտողներին սպասվում են հետաքրքիր փոփոխություններ: Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը, որն այս օրերին ԱՄՆ-ում է, Tert.am Life-ին պատմել է նոր եթերաշրջանում սպասվող անակնկալների մասին և տրամադրել իր նոր ֆոտոշարքը:
Հրաչը նշեց, որ Միացյալ Նահանգներ այցը գործնական նպատակով է, թեև հաղորդավարը հասցրել է նոր ֆոտոշարք իրականացնել: Նա համագործակցել է լուսանկարիչ Գեղամ Գրիգորյանի հետ: Լուսանկարներն արված են Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում: Ֆոտոշարքում հաղորդավարը ներկայացել է casual ոճում:
«Գեղամի հետ մեկ տարի առաջ համատեղ աշխատանքի ևս մեկ փորձ էինք ունեցել և վստահությամբ ու սիրով իրականացրինք հաջորդ շարքը,-ասաց Հրաչն ու ավելացրեց, որ ի զարմանս շատերի, նա լուսանկարվել առանձնապես չի սիրում. «Իմ հեռուստատեսային կերպարը իմացողներին թվում է, որ ես պարզապես խելագարվում եմ կադրում լինելու համար, բայց ինձ ճանաչող բոլոր մարդիկ հասկանում են, որ ինձնից մեծ ջանքեր են պահանջվում ֆոտոշարքերում ներկայանալու համար: Իմ մասնագիտության այդ հատվածն ու հանրային լինելու մասը բացարձակ չեմ սիրում և ստացվում է անում եմ, որովհետև պիտի անեմ տարբերակով»,-ասաց նա:
Հրաչը նշեց, որ այս օրերին ԱՄՆ-ում նախապատրաստվում են հերթական բարեգործական երեկոյին, որը տեղի կունենա նոյեմբերի 4-ին. «Անկեղծ ասած, ես այդքան էլ ժամանակ չունեմ հանգստանալու համար և այստեղ նախապատրաստական աշխատանքների կազմակերպման նպատակով եմ գտնվում: Այդ բարեգործական երեկոյի միջոցով է, որ հնարավորություն ենք ունենում օգնելու այն մարդկանց, որոնք մեզնից աջակցություն են ակնկալում»:
Հաղորդավարը հայտնեց, որ «Կիսաբաց լուսամուտներ» բարեգործական հիմնադրամը և Միացյալ նահանգներում գործող Family Rescue Fund-ը նոր պայմանագիր են կնքել, որով ընդգրկվել են համաշխարհային բարեգործական ընկերությունների ցանկում. «Մեր նոր ձեռքբերումը էլեկտրոնային առևտրի հայտնի կայքի՝ Amazon.com –ի հետ կնքված պայամանգիրն է: Եթե դու առևտուր ես անում այդ կայքից, հնարավորություն ես ունենում քո առևտրի գումարից հինգ տոկոսը փոխանցել կայքում ընդգրկված բարեգործական կազմակերպություններից մեկին, որոնց շարքում նաև մենք ենք: Սա բացառիկ պայմանագիր է, որ կարողացել ենք ունենալ ճիշտ և հետևողական աշխատանքի շնորհիվ: Գիտեք, թե Միացյալ նահանգներում ինչ խստությամբ են վերաբերում ցանկացած լումայի ծախսելուն և ուղղորդելուն»:
Հրաչը նշեց, որ «Կիսաբաց լուսամուտներ»-ի նոր եթերաշրջանում հաղորդումը պահպանելու է իր հիմնական առաքելությունը և բարեգործական բաղադրիչն առաջնային տեղում է լինելու: Հաղորդման առաջիկա 5 թողարկումների անոնսն արդեն եթերում է: Հաղորդավարի խոսքով, հեռուստադիտողներն ականատես կլինեն որոշակի փոփոխությունների, բարի ավանդույթների վերադարձի:
«Ժամանակին, մենք ուրբաթ օրերը փորձում էինք ավելի թեթև, հետաքրքիր, երբեմն նաև շոու բիզնեսին վերաբերող թեմաներ քննարկել «Կիսաբաց լուսամուտներ»-ի տաղավարում: Մենք ունեինք նաև տարբեր տոներ եթերային ձևաչափում նշելու ավանդույթ: Այդ ամենը նոր եթերաշրջանում վերադառնալու է՝ լրացնելու ծրագրի ընդհանուր տեսակը, ինչը ուղղված է սոցիալական վատ վիճակում ապրող ընտանիքներին ներկայացնելուն: Այնպես որ, շաբաթը 5 օր էական չէ՝ ինչ ուղղությամբ, բայց մենք խոսելու ենք, ուրախանալու ենք, տխրելու ենք, կարեկցելու ենք և ինչպես վերջին 8 տարիները, լինելու ենք մարդկանց կողքին»,-ասաց նա:
Հաղորդավարն անկեղծացավ, որ երբ հաղորդումը նոր էին սկսում նրա համար կանխատեսում էին առավելագույնը հեռուստատեսային երեք տարվա կյանք, մինչդեռ այն արդեն 8 տարի է՝ եթերում է: Նա դժվարացավ նշել հաղորդման երկարակեցության գաղտնիքը. «Միայն կարող եմ ասել, որ թիմի արդար և անձնվիրաբար աշխատանքը այդ հարցում միանշանակ իր տեղն ունի: Մեր վարկանիշը և այսօր եթերում լինելը ցույց է տալիս, որ մենք երևի լավ ենք աշխատել և երևի ճիշտ ենք աշխատել,-ասաց Հրաչը, իսկ հաղորդման հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ նշեց,-Ես առողջ քննադատությանը միշտ շատ լավ եմ վերաբերվել: Դա նաև մեզ զգոն է պահում»:
«Կիսաբաց լուսամուտների» տաղավարում հաճախ են կրքերը թեժանում և անկառավարելի իրավիճակներ ստեղծվում: Տարիների փորձը, հաղորդավարի խոսքով, իրեն օգնում է և նյարդերը վաղուց արդեն տեղի չեն տալիս նմանատիպ իրավիճակներում: Ի դեպ, հաղորդման ձևաչափը Հրաչի համար նոր մասնագիտություն ձեռք բերելու շարժառիթ է դարձել. «Իմ գործընկերները կես կատակ կես լուրջ ասում էին՝ դու պատրաստի հոգեբան ես, միայն դիպլոմ չունես: Ես որոշեցի, որ պետք է ուսանել և ինչու ոչ, նաև այդ ոլորտում գիտելիք ձեռք բերել: Վերջերս եմ ավարտել ԳԱԱ-ն և արդեն դիպլոմավորված հոգեբան եմ: Փորձը միշտ գալիս է լրացնելու և ամրապնդելու կամ հերքելու քո ստացած գիտելիքը, իմ դեպքում ճիշտ հակառակն է՝ թեորիան եղավ վերջում, պրակտիկան՝ սկզբում»,-եզրափակեց նա:
Լուսանկարները՝ Alice studio-ի
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով