«Երգը իմ կյանքից դուրս չի մնացել». Լուարա Հայրապետյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ ԱՄՆ-ում ապրելու, Հայաստան այցի և երաժշտական ծրագրերի մասին
Դժվարություններից խուսափելու փոխարեն դրանք հաղթահարել է պետք. այս բանաձևով է առաջնորդվում երգչուհի Լուարա Հայրապետյանը, որն արդեն 7 տարի է բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: 20-ամյա երգչուհուն շատերը մինչ օրս հիշում են որպես փոքրիկ ու էներգետիկ աղջնակի, որը իր «Բարսելոնա» երգով տարիներ առաջ ներկայացրեց Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում:
Լուարան օրեր առաջ է մեկնել Հայաստանից, իսկ այդ ընթացքում Tert.am Life-ը երգչուհու հետ ֆոտոշարք է իրականացրել և զրուցել Հայաստան գալու պատճառների, ԱՄՆ-ում իր գործունեության, երգչուհու կարիերան ակտիվացնելու նպատակների և այլ հարցերի շուրջ:
ԱՄՆ-ում սկզբնական փուլը դժվար էր
Լուարան նշեց, որ մանկուց երազել է տեղափոխվել և ուսում ստանալ ԱՄՆ-ում, իսկ 2011-ին ստացած հրավերները երաժշտական լեյբլների կողմից, նրան օգնեցին իրականացնել երազանքն ու մշտական բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում: Լուարան պատմեց, որ ԱՄՆ տեղափոխվելու և այնտեղ ապրելու սկզբնական տարիներին որոշակի դժվարությունների է հանդիպել: Երգչուհին այնտեղ ավարտել է դպրոցն ու քոլեջը, իսկ այժմ սովորում է համալսարանում՝ բիզնես-մարքեթինգ մասնագիտությամբ, զուգահեռ աշխատում է հաշվապահական ընկերությունում. «ԱՄՆ-ում սկզբնական փուլը դժվար էր, բայց ես շատ շփվող և անմիջական բնավորություն ունեմ և այդ պատճառով շուտ ընտելացա ամերիկյան կենսակերպին: Սովորեցի լեզուն և բազմաթիվ հայ ու օտարազգի ընկերներ ձեռք բերեցի»:
Շատերի համար Միացյալ Նահանգները երազանքների երկիր է, սակայն Լուարան նշում է, որ այնտեղ հենց այնպես հրաշքներ տեղի չեն ունենում: Ինքն էլ փորձում է մեծ աշխատասիրության շնորհիվ հասնել իր նպատակներին:
«ԱՄՆ-ն հեքիաթային երկիր չէ, բայց մեծ հնարավորություններ կան նպատակասլաց և աշխատասեր մարդկանց համար: Ես էլ իմ հերթին աշխատում եմ հասնել իմ առջև դրված նպատակներին: Համալսարանը ավարտելուց հետո, ձգտելու եմ բացել իմ սեփական մարքեթինգ-բիզնեսը, որը կունենա տարբեր ուղղություններ: Այս մասնագիտությունը ես պատահական չեմ ընտրել: Այն շատ հոգեհարազատ է ինձ, հետաքրքիր և ստեղծագործական է»,-ասաց Լուարան:
Դժվարություններից պետք չէ խուսափել, այլ պետք է հաղթահարել դրանք
ԱՄՆ-ում Լուարան մայրիկի և քրոջ հետ է ապրում, իսկ հայրն ու եղբայրն իրենց հաճախակի հյուր են գնում, կամ իրենք են այցելում Մոսկվա՝ նրանց տեսակցության: Այսպիսով, կարոտը փոքր-ինչ բավարարում են: Այս ամառ երգչուհին մեկ ամսով էր այցելել Հայաստան ոչ միայն հարազատներից և հայրենիքից կարոտն առնելու, այլև ընտանեկան կարևոր արարողությանը մասնակցելու նպատակով:
«Այս տարի Հայաստանում որոշեցինք կնքել եղբորս նորածին երեխային: Շատ էի կարոտել հենց Երևան քաղաքը, երևանյան գիշերները, իմ բոլոր հարազատներին և ընկերներին: Փորձում եմ արձակուրդներս անցկացնել Հայաաստանում, քանի որ իմ հայրենիքը շատ եմ կարոտում»,-ասաց Լուարան:
Չնայած հայրենիքի հանդեպ անսահման կարոտին, Լուարայի առաջիկա նպատակներն ու ծրագրերը կապված են ԱՄՆ-ի հետ, թեև երգչուհին չի բացառում Հայաստան վերադառնալու հեռանկարը: Լուարան նշեց, որ այս տարիների ընթացքում էլ այդ մասին մտածել է, սակայն ոչ հուսալքվելու կամ հիասթափվելու պատճառով. «Հնարավոր է, որ մի օր տեղափոխվեմ և ապրեմ Հայաստանում: Դա չեմ բացառում, բայց դա կապ չունի հուսալքվելու հետ: Ես մտածում եմ, որ յուրաքանչյուր մարդ չպետք է խուսափի դժվարություններից, այլ պետք է հաղթահարի դրանք: Այնպես որ բոլորին կոչ եմ անում երբեք չհուսալքվել` դո՛ւխով :)»:
Երգն ու երաժշտությունը միշտ քայլում են իմ կողքով
Կյանքի այս փուլում Լուարան իրեն նվիրել է մասնագիտական կրթություն ստանալուն և գիտելիքների ձեռքբերմանը, արդյունքում՝ փոքր-ինչ պասիվացել է նրա՝ երգչուհու կարիերան: Երգչուհին տարիներ առաջ տպավորիչ ելույթ ունեցավ «Մանկական եվրատեսիլի» բեմում: 2009-ին Կիևում Լուարան իր «Բարսելոնա» երգով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Նա նշեց, որ եվրատեսիլյան բեմում ևս մեկ անգամ հանդես գալու և Հայաստանը ներկայացնելու նպատակ իր առաջ չի դրել, թեև չբացառեց, որ նման ցանկություն ունի:
Լուարայի խոսքով, այս ընթացքում էլ երգն իր կյանքից երբևէ չի բացակայել և չբացառեց նոր ասելիքով հանդես գալու մտադրություն կա. «Այս պահին շատ ծանրաբեռնված եմ ուսմամբ և շատ ժամանակ չի ստացվում հատկացնել երգարվեստին, բայց երգն իմ կյանքից դուրս չի մնացել: Երգն ու երաժշտությունը միշտ քայլում են իմ կողքով: Մեծ հաճույք եմ ստանում՝ զբաղվելով երաժշտությամբ: Ես ունեմ երաժշտական նորություն: Մեկ շաբաթ առաջ դուրս եկավ իմ նոր cover-տեսահոլովակը` Ariana Grande –ի Greedy երգի հիման վրա: Հույս ունեմ, որ այն շատերը կհավանեն: Երկար չէի պլանավորել, որոշեցի հաճույքիս համար ամառվա ընթացքում նկարահանել թեթև ու հասարակ քովեր-տեսահոլովակ: Ունեմ նաև հեղինակային երգեր, որոնք դեռ չեմ հրապարակել: Միգուցե, հետագայում կհրապարակեմ»,-ասաց նա:
Լուարան նշեց, որ երգչուհու կարիերան զարգացնելու համար ԱՄՆ-ն ևս հեռանկարային է, սակայն այս փուլում նման նպատակներ չունի. «Եթե այս հարցը 2-3 տարի առաջ ուղղեիք, ապա իմ պատասխանը երևի թե ուրիշ կլիներ: Այս պահին, ես փորձում եմ կենտրոնանալ իմ ուսման և ինքնազարգացման վրա, որը շատ կարևոր է ինձ համար կյանքիս այս փուլում, իսկ թե ինչ կլինի ապագայում՝ կտեսնենք: ԱՄՆ-ն երգի ասպարեզի համար կայանալու ամենաճիշտ տեղերից մեկն է: Իհարկե, բացի երգի ասպարեզում դժվարություններից, աշխատանքից, հաջողությունն ու ծանոթությունը մեծ դեր են խաղում բարձունքների հասնելու համար»:
Անդրադառնալով անձնական կյանքին՝ Լուարան նշեց, որ այդ ճակատում առայժմ որևէ փոփոխություն չունի. «Ժամանակս սուղ է, անձնականի մասին մտածել դեռ չեմ հասցնում»,-եզրափակեց նա:
Լուսանկարները՝ Jоhny Core-ի
Նկարահանումն իրականացվել է Wineburg-ում
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով