Գինու պատրաստումից մինչև այն համտեսելու մշակույթ. Վայոց ձորը՝ գինու ուղին բացահայտելու տարածաշրջան
Խաղողի բերքատու այգիներով և գինու գործարաններով հայտնի Վայոց Ձորի մարզում գինեգործությունն ապրելակերպ է, գինու համտեսը՝ յուրահատուկ մշակույթ, որից օգտվելու հնարավորություն են ունենում բազմաթիվ զբոսաշրջիկներ: Վայոց ձորի սրտում գտնվող Արենի-1 քարանձավն աշխարհում հայտնաբերված գինու հնագույն գործարանն է, որի շնորհիվ պարզ է դառնում, որ հայկական գինին զարդարել է սեղանները դեռևս 6000 տարի առաջ։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Իմ Հայաստան» ծրագրի բաղկացուցիչ ուղղություններից մեկը «Գինու ուղի» նախաձեռնությունն է, որը նպատակ ունի աշխարհին ներկայացնելու այս տարածաշրջանը որպես գինեգործության բնօրրան՝ այդ կերպ նպաստելով գինու տուրիզմի զարգացմանը: Գինու ուղով անցնելու և գործընթացին ծանոթանալու հերթական հնարավորությունը ընձեռվել էր լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Tert.am Life-ն իր ընթերցողներին է ներկայացնում Վայոց Ձորի 5 գինեգործարան կատարած շրջայցը, հայտնի գինեգործների հետ զրույցն ու նրանց աշխատանքի հետաքրքիր մանրամասները:
Վայոց ձորի գինու ուղով կանոնավոր շրջայցեր և համտես են առաջարկում տեղի հինգ գինեգործարանը՝ «Արենին», «Գետնատունը», «Հին Արենին», «Հին Կամուրջը», «Տրինիտի կանյոն» այգիները։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը նկատեց, որ գինեգործարանների միջև մրցակցություն չկա, բոլորը միավորվել են գինու տուրիզմի գաղափարի շուրջ՝ հայկական գինին աշխարհին լավագույնս ներկայացնելու։
««Գինու ուղին» մեր ծրագրի շատ յուրահատուկ ուղղություն է: Այն մարքեթինգային գործիք է, որում ներգրավելով տեղի գինեգործարանները, կարողանում են աշխարհի ցույց տալ Վայոց Ձորը որպես գինու տարածք: Գինու ուղին միայն ճանապարհ չէ, այլ այդ մշակույթը աշխարհին ցույց տալու փորձ»,-ասաց ԱՄՆ ՄԶԳ (USAID) «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյան:
«Տրինիտի կանյոն»
Լրատվամիջոցների շրջայցի առաջին կանգառը «Տրինիտի կանյոն» այգիներն էին, որը գտնվում է Աղավնաձոր գյուղում: Խաղողի մշակումից մինչև պատարստի գինի գործընթացը մի քանի րոպեում ներկայացրեց Տրինիտի կանյոնի հիմնադիր Հովակիմ Սաղաթելյանը՝ ծանոթացնելով խաղողի այգիների, գինեգործարանի և գինու մառանի աշխատանքներին։ Վերջում նա առաջարկեց համտեսել խաչ խարջի կոչվող խողողի տեսակից պատրաստված գինին: Այստեղ տարեկան 22 հազար գինի է շշալցվում, որի կեսը սպառվում է Հայաստանում, կեսն էլ արտահանվում է այլ երկրներ: Նա պատմեց, որ Վայոց ձորում խաղողագործությամբ սկսել են զբաղվել 2009 թվականից: Տասը տարի առաջ սկսված գործունեության շարժառիթը, Հովակիմի խոսքով, որակյալ գինի ճաշակելու քաղցը բավարարելն էր:
«Հայաստանում դժվարանում էինք նորմալ գինի գտնել և որոշեցինք մենք մտնել գինեգործության մեջ: Երբ Վայոց Ձորում հայտնաբերվեց Արենի 1 քարանձավը, այն մեզ խրախուսեց և ոգեշնչեց լրջորեն զբաղվել խաղողագործությամբ ու գինեգործությամբ: Հայտնվելով այստեղ ՝ որոշեցինք բացի էնդոգեն` այսինքն` բնիկ խաղողի տեսակներից նաև այլ երկրներից, օրինակ՝ Կիպրոսից բերել «սփյուռքահայ» խաղողներ և հետաքրքիր «ամուսնություն» անել մեր ոսկեհատ խաղողի հետ: Մենք աշխատում ենք երկու ուղղությամբ՝ ավանդական գինեգործություն, որը կարասների մեջ է արվում և երկրորդը՝ դասական ճանապարհով: Առաջինն ենք Վայոց ձորում, որ գնացինք օրգանիկ խաղողագործության ճանապարհով, այսինքն գինին պատրաստում ենք առանց քիմիայի կիրառման, քանի որ ինքներս էլ նախտընտրում ենք խմել մաքուր գինի»,- ասաց նա:
«Գետնատուն»
Հաջորդ կանգառը Վերնաշեն գյուղն էր, որտեղ 1999 թվականից սկսել է խաղողագործությամբ և գինեգործությամբ զբաղվել Բաղդասարյանների ընտանիքը՝ հիմնելով «Գետնատուն» գինեգործարանը: 800 հա խաղողի այգիներում աճեցվում են սև արենի և սպիտակ ոսկեհատ խաղողի տեսականիներ:
«Մենք հետագայում ծրագրեր ունենք այստեղ զարգացնել ագրոտուրիզմը: Զբոսաշրջիկները կարող են իրենք մասնակցել բերքահավաքին, համտեսել իրենց ձեռքով քաղված մրգերը: Ծրագիր ունենք կառուցելու նաև համտեսի սրահ, որը կօգնի տուրիստներին ոչ միայն համտեսել մրգերը, այլ նաև Գետնատուն գինու գործարանի բնական գինիները: Մենք արտադրում ենք գինիներ երկու խաղողներից՝ սև արենից և ոսկեհատից՝ կարմիր և սպիտակ, չոր կիսաչոր, և կիսաքաղցր գինիներ»,- ոգևորությամբ պատմեց ընտանիքի ապագա գինեգործներից մեկը՝ Լուսինեն։
Old Bridge
Եղեգնաձորում է գտնվում Վայոց Ձորի մարզի հաջորդ հայտնի գինեգործարանը: Old Bridge գինիների արտադրությունը սկսվել է ընտանեկան ուժերով։ Շուտով կլրանա նրանց գործունեության 20 տարին: Old Bridge-ի փոխտնօրեն Արմեն Խալաթյանը լրագրողներին հյուրընկալեց իրենց նորաբաց համտեսի սրահում, որը կառուցել են իրենց սեփական ներդրումների միջոցով: Պարզ ինտերիերով սրահում այցելուները կարող են միաժամանակ վայելել ընկերության գինիներն ու Վայոց Ձորի հիասքանչ բնությունը՝ բացվող տեսարանի շնորհիվ:
Արմենը նշում է՝ գինի խմելը մշակույթ է և ամեն գինի պետք է իրեն համապատասխան բաժակով մատուցվի. «Դա պրոֆեսիոնալների կողմից վաղուց ապացուցված իրողություն է: Մենք արտադրում ենք կարմիր, հնեցված գինիներ: Մեր ամենամեծ խմբաքանակը մինչև հիմա եղել է տարեկան 10 հազար շիշը: Մեր գործարանը ընդունված է կոչել բուտիկային, ինչպես փոքր խանութներին են ասում: Դա մեզ չի խանգարում ճանաչում ունենալ միջազգային շուկայում: Մեր գինիներն արտահանում ենք այնպիսի բարդ, պատասխանատու շուկաներ, ինչպիսիք են՝ Բրիտանիան, Շվեդիան, Շվեյցարիան, իսկ Ռուսաստանը մեր ավանդական շուկաներից մեկն է: Հույս ունենք, որ այս ամսվա վերջին առաջին անգամ կարտահանենք ԱՄՆ»:
«Հին Արենի»
Արենի գյուղում գտնվող «Հին Արենի» գինեգործարանը 32 հա խողողի այգու բերքից տարեկան արտադրում է 150-180 հազար շիշ գինի: Արտադրանքն իր անունը ստացել է խաղողի տեսակից, որից պատրաստում են գինիները: Դրանք համտեսելու հնարավորությունը տրված է գործարանին կից գործող առանձին սրահում: Գինեգործարանի տնօրեն Վարդան Մկրտչյանը, որը մասնագիտությամբ ինժեներ, էլեկտրոմեխանիկ է, գործարանում պպարբերաբար շրջում է, ծանոթանում աշխատանքներին: Այս անգամ այցը լրատվամիջոցների հետ էր: Գործարանում աշխատում է մեկ գինեգործ և երկու բանվոր: Աշխատանքի մեծ մասը մեխանիզացված է։
«Գործարանում առկա բոլոր սարքավորումներն աշխարհում գինեգործության մեջ օգտագործվող նորագույն սարքեր են: Մեր գինիները պատարստվում են խաղողի Արենի սորտից, որը սև էնդեմիկ խաղողի տեսակ է և աճում է միայն մեր տարածաշրջանում: Շատերին զարմացնում է, որ երբ ճմռում ես, սև խաղողից սպիտակ հյութ է դուրս գալիս: Գունային պիգմենտը գտնվում է խաղողի կեղևի վրա: Մենք իրեն թողնում ենք մաճառի պրոցեսի մեջ մինչև 15 օր: Առաջին ժամերին, բաց վարդագույն պիգմենտ է ստացվում, որից մեր փորձառու գինեգործն այսպես ասած գողանում է և վարդագույնի տեխնոլոգիայով ստանում վարդագույն գինի: Մենք արտադրում ենք սպիտակ, վարդագույն և կարմիր գինիներ: Գինին պատարստվում է նվազագույնը մեկ տարի: Այս տարվա բերքից գինին պատրաստ կլինի արդեն հաջորդ տարի»,– պատմեց նա։
«Արենի»
«Հին Արենի» գինեգործարանից փոքր-ինչ այն կողմ տեղակայված է «Արենի» գինեգործարանի համտեսի սրահը: Յուրահատուկ դիզայներական լուծումներով սրահում այցելուները կարող են ճաշակել ընկերության արտադրանքը և թողնել իրենց գրառումը դրա համար նախատեսված պատին։ Ի դեպ, ազատ տեղ գտնելը բավականին դժվար էր: Այստեղ տարեկան բազմաթիվ այցելուներ են լինում աշխարհի տարբեր երկներից՝ ԱՄՆ, Ֆիլիպիններ, Իսրայել և այլն: Ընտանիքի ուժերով հիմանդրված գինեգործարանը վերջին 5 տարիներին է սկսել ակտիվ զբաղվել գինու տուրիզմով:
«Մենք գինեգործարանը հիմնադրել ենք 1994 թվականին: Սկզբանական շրջանում որոշեցինք փոքր քանակով մեր աճեցրած խաղողները շշալցնել և արտադրել: Աստիճանաբար մեր գործունեությունն ընդլայնեցինք՝ ճանապարհին հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ: Տարեկան 200-250 հազար շիշ գինի ենք արտադրում, որի մոտ 40 տոկոսը արտահանում ենք Ռուսաստան, Չինաստան, մնացածը վաճառում ենք Հայաստանում և Արցախում»,- պատմեց գործարանի հիմնադիր Ռաֆիկ Սիմոնյանը:
Հայկական գինու պատրաստման գործընթացին ծանոթանալուց հետո Վայոց Ձորի մարզ այցելած զբոսաշրջիկներին անտարբեր չի թողնի Եղեգնաձորում, ընկուզենու ծառի տակ գտնվող ռեստորան-հյուրատունը, որը մասնագիտությամբ մշակութաբան, մանկավարժ Լիլիթի վաղեմի երազանքի արտացոլումն է: Նա ընտանիքի անդամների հետ հիմնել ու աշխատեցնում է հյուրատունը, որտեղ այցելուներին առաջարկում են ոչ միայն համտեսել հայկական խոհանոցի, մասնավորապես, Վայոց Ձորի ավանդական ճաշատեսակները, այլև վարպետաց դասեր են անցկացնում՝ ծանոթացնելով դրանց ստեղծման պատմությանը, ընթացքին հետևելու հնարավորություն տալիս:
Ռեստորանի փայտե սեղանները պատրաստել է Լիլիթի հայրը` մեղվապահ Աբրահամը, իսկ ճաշացանկը ապահովում է մայրը՝ Աննան: Ռեստորանի առաջին հարկում գործում է ցուցասրահ, որտեղ ներկայացված են տեղի արվեստագետների աշխատանքները՝ կտավները, քանդակները: Կա նաև գիշերակացի համար երկու ննջասենյակ, որոնց թիվը մտադիր են ավելացնել:
«Վաղուց երազանք ու գաղափար ունեի ստեղծելու նման հյուրընկալ մի վայր, որտեղ կաշխատես ինքդ, կախված չես լինի պետական մարմիններից: Երբ մասնակցում էի «Իմ Հայաստան» ծրագրի գիդերի թրեյնիգներին, հասկացա, որ պետք է լրացնեմ բացը և Վայոց Ձորում նման կոլորիտով վայր ստեղծեմ: USAID-ի և այլ կազմակերպությունների աջակցության շնորհիվ, սկսեցինք մեր գործունեությունը: Չգիտեմ` ինչպես ստացվեց, բայց միանգամից հաջողություն գրանցեցինք: Ընդամենը 3 ամիս է գործում ենք, բայց արդեն 500-ից ավելի հյուրեր ենք ընդունել»,- ասաց Լիլիթը:
Հայրենի մարզի առանձնահատկություններն ու մշակույթը աշխարհին ներկայացնելու փորձն է, որ համախմբել է Լիլիթին ու Վայոց ձորի գինեգործներին: «Իմ Հայաստան» ծրագիրը այս գործընթացում շարժիչ ուժ է հանդիսացել՝ նախանշելով գինու ուղին, որը հետաքրքիր ճամփորդություն է խոստանում Վայոց ձոր այցելած յուրաքանչյուր մարդու:
Լուսանկարները` Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)