Ամերիկաբնակ հայ գործարար Աննա Կարապետյանը` Հայաստան վերադառնալու որոշման և բարեգործական նախագիծ սկսելու մասին
Աննա Կարապետյան, 34 տարեկան, գործարար կին, որի հիմնած կազմակերպությունն առաջատարներից է ԱՄՆ-ում։ 9 տարեկանում ընտանիքի հետ արտագաղթի ճանապարհը բռնած Աննան, հիմա Հայաստան վերադառնալու և այստեղ գործունեություն սկսելու և բարեգործական նախաձեռնություն իրականացնելու մտադրություն ունի։
Tert.am Life–ը ներկայացնում է հաջողակ կնոջ պատմությունը, որն օտարության մեջ փորձում է չկորցնել հայի տեսակը, այդ սկզբունքով էլ դաստիարակում է իր 3 երեխային։
Թավշյա հեղափոխության օրերին Աննան շտապել է Հայաստան, փողոցներ փակել, ակցիաների մասնակցել, իսկ հիմա մտածում է Հայաստանում հաստատվելու, բիզնեսի մասնաճյուղն այստեղ հիմնելու մասին։ Վերադարձից հետո Աննան կապը չի խզելու ԱՄՆ–ի հետ, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է այստեղից էլ կառավարել բիզնեսն ԱՄՆ–ում։ Աննան հասկանում է, որ մեծ երկրներն իրենց առավելություններն ունեն, բայց ասում է, եթե այդպես մտածեն, ոչ ոք չի վերադառնա։
«Ավելի քան 15 տարի է՝ ԱՄՆ-ում տների առք ու վաճառքի, ֆինանսավորման ու վերաֆինանսավորման գործով եմ զբաղվում։ Աշխատանքս սկսել եմ ուրիշի ընկերությունում, հետո ստեղծեցի իմ ընկերությունը, որն ամերիկյան թոփ 3 կազմակերպություններից մեկը դարձավ։ Բրենդի համար Anna Kara Loans, Inc անվանման ընտրությունը հին պատմություն ունի։ Ամերիկացի մի կնոջ հետ էինք խոսում, որը դժվարանում էր ազգանունս ասել, հարցրեց՝ կարո՞ղ եմ Ձեզ Anna Kara դիմել, հետո նկատեց, որ շատ գեղեցիկ է հնչում։ Հետագայում օտարազգիների խոսելիս այդպես էի ներկայանում, որ հիշեն։ Ընկերության անվանումն ընտրելիս էլ չտատանվեցի»,– պատմեց Աննան։
Գործարար կնոջ ճանապարհը թեև հեշտ չի եղել, բարդությունների վրա ֆիքսվել չի սիրում, ասում է` գոյություն չունի «դժվար» հասկացողություն. «Յուրաքանչյուր դժվարություն կյանքի ինչ–որ դաս է, որը պետք է հաղթահարես հաջորդ փուլ անցնելու համար։ Դրանց վրա կենտրոնանալ չարժե։ Իմ հաջողության գաղտնիքը հաճախորդին առաջնային տեղ տալն է։ Իհարկե, ես իմ աշխատանքով գումար եմ վաստակում, սակայն երբեք գումարն առաջին պլանում չեմ դրել։ Մեր հայրենակիցներին էլ եմ օգնում, խորհրդատվություն տալիս բնակարան գնել ԱՄՆ–ում։ Մտադիր եմ Հայաստանում էլ մասնաճյուղ բացել։ Ինձ պես վերադառնալ ցանկացող մարդկանց կօգնեմ բնակարան գտնել հայրենիքում»։
Աննան Հայաստանից հեռացել է 9 տարեկանում։ Սկզբում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան, 3 տարի անց` 12 տարեկանում, ԱՄՆ։ «Ամերիկյան երազանք» ասվածը շատերի համար է գայթակղիչ։ Աննայի խոսքով` ամերիկյան երազանք, որպես այդպիսին, չուներ։
«Երբ մարդիկ իմանում են, որ 21 տարի է` ԱՄՆ–ում եմ ապրում, զարմանում են։ Ասում են` չի զգացվում, որ այնտեղ եմ մեծացել։ Հայ չես կարող դառնալ, հայ ծնվում ես։ Դա մի զգացողություն է, որը չես կարող փոխել։ Մանկությունը միշտ եղել է իմ հիշողությունների մեջ։ 2011–ին, երբ մոտ 15 տարվա ընդմիջումից հետ առաջին անգամ վերադարձա Հայաստան, փողոցներն ինձ համար ճանաչելի էին։ Անունները չգիտեի, բայց բնազդաբար ճանաչում էի քաղաքը։ Այն ամուր տպվել էր հիշողությանս մեջ»,– ասաց նա ու հավելեց, որ հիմա է պարբերաբար լինում Հայաստանում։
Աննայի խոսքով` նույն կերպ իր ամուսինը՝ Պատրիկ Տիգրանյանն ու երեխաներն են կապված Հայաստանին։ Գործարարի ավագ դուստրը 10 տարեկան է, միջնեկ որդին` 5, կրտսեր որդին` 1։ «Աղջիկս 4-րդ անգամ է Հայաստանում, միջնեկս`1–ին։ Աղջկաս 10-ամյակի օրը հարցրեցի ի՞նչ նվեր ես ուզում, ասաց` ուզում եմ գնալ Երևան։ Դա մի բան է, որը չես կարող ստիպել մարդուն։ Դա զգացողություն է, որը կամ ունես, կամ ոչ։ Նախորդ տարի ամուսինս աղջկաս հետ եկավ Հայաստան, տղաս ասաց` ինձ Հայաստանի ջուր կբերես։ Ամուսինս 2 շիշ ջուր բերեց, ոչ մեկիս չտվեց այդ ջրից, ընդամենը, 4 տարեկան էր։ Մենք նման բան չենք սովորեցրել իրենց»,– ասաց նա։
Գործարարը նկատեց, որ ամուսինը ևս շատ է ցանկանում վերադառնալ Հայաստան, հատկապես, որ նա ավելի երկար է ապրել Երևանում և սա իր հարազատ քաղաքն է. «Դեռ ամեն ինչ դասավորելու խնդիր կա։ Ի վերջո, 3 երեխա ունենք։ Երեխաների հետ պարբերաբար զրույցներ ենք ունենում, ուզում ենք իրենք որոշեն` կրթությունը շարունակեն ստանալ ԱՄՆ–ում, թե տեղափոխվեն Երևան։ Այսօրվա դրությամբ կարող ես և՛ այստեղ լինել, և՛ այնտեղ։ Երեխաները պիտի իրենք որոշեն որտեղ կրթություն ստանան։ Մենք պարբերաբար զրուցում ենք իրենց հետ՝ իմանալու իրենց կարծիքը։ Որդիս 0 դասարան է գնալու, աղջիկս` 5–րդ, դեռ կամուկացի մեջ է։ Ասում է` ուզում եմ Երևանում սովորել, հետո ասում է, որ կարոտել է ԱՄՆ–ը։ Իրենք կորոշեն` ինչ են ուզում»։
Աննան բարեգործական ծրագիր ունի, որը կյանքի կոչելու համար երկար է աշխատել։ «Ծնողներս բարեգործական տարբեր նախաձեռնությունների են մասնակցել, տարբեր ընտանիքիների են աջակցել, սակայն ինձ միշտ հետաքրքրում էր հարցը, թե մարդիկ ինչ ճակատագիր են ունենում այդ օգնությունից հետո։ Տարիներ շարունակ սերտ համագործակցել եմ Վանաձորի մանկատան հետ։ Մանկատան սաների բնակարանների տրամադրման հարցը Հայաստանում լուրջ է։ Մանկատնից հետո երեխաները մնում են փողոցում, աղջիկները հայտնվում են խոցելի վիճակում, շատեր սկսում են մարմնավաճառությամբ զբաղվել, շատերին ստիպում են մարմնավաճառությամբ զբաղվել։ Մարդիկ ամոթալի են համարում այդ մասին խոսելը, սակայն դա դառն իրականությունն է։ Որպես կին, որպես ծնող` չեմ համակերպվում այդ մտքի հետ։ Որոշեցինք Վանաձորի մանկատան լավագույն սովորող 2 աղջկա 1 տարի ապահովել ամեն ինչով` տնով, սննդով, խնամակալով։ Նրանց մասնագիտություն ստանալու և աշխատելու հնարավորություն տալ։ Ծրագիրը ինչ–որ առումով փորձնական էր, քանի որ ուզում եմ հիմնել մի կառույց, որն օթևան ու ինքնուրույն դառնալու հարթակ կդառնա մանկատան սաների համար անցումային փուլում։ Առաջին փորձից հասկացա, որ ծրագիրը պետք է լինի 2 տարով։ Anna Kara Foundation-ը նախատեսում է համագործակցել մեծ ընկերությունների հետ, որոնք աշխատատեղ կտրամադրեն մանկատան երեխաներին»,– ասաց Աննան ու հավելեց, որ այժմ քննարկումներ են ծավալում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։
Աննան նշեց, որ նախորդ կառավարության օրոք ծրագիրն իրականացնել չի հաջողվել։ «Հասկանալով, որ ենթատեքստում կարող են լինել այլ ռիսկեր` ֆինանսական, վերահսկողական, ծրագրային, որոնք դեմ են մեր սկզբունքներին, նախկին իշխանությունների հետ մեր բանակցությունները չստացվեցին ։ Հիմա խորհրդատվական փուլում ենք և փորձում ենք մեր ծրագիրն առաջարկել։ Պետական ապարատից ֆինանսական որևէ աջակցության մասին չենք էլ մտածել։ Զուտ կազմակերպչական աջակցություն ենք ակնկալում։ Քանի որ կառավարությունը փոխվել է և բաց է նոր առաջարկների համար, ես նորից այստեղ եմ»,– ասաց նա։
Սկզբնական փուլում Աննայի ծրագիրը նախատեսված է լինելու աղջիկների համար, քանի որ նրանց հանդեպ վերահսկողությունն ավելի հեշտ է։ Հետագայում նա կփորձի աջակցել նաև տղաներին, քանի որ նրանց համար ծրագրեր, գրեթե, չեն իրականացվում։ Աննան ցանկանում է, որպեսզի այս հարթակը մոտիվացնող լինի մանկատան սաների համար։ Ասում է` մանկատան շրջանավարտներից ընտրելու են լավագույններին, կարգապահներին, ուսման մեջ լավ առաջադիմություն ունեցողներին` այսպիսով` նպաստելով, որպեսզի երեխաներն ավելի շատ ցանկանան սովորել և օրինակելի լինել։
«ԱՄՆ–ում 15 տարեկանից աշխատում ես։ Դպրոցում քեզ ստիպում են շաբաթը 30 ժամ աշխատել, որպեսզի հասկանաս` ինչ է դա նշանակում։ Հայաստանում պակասում է «աշխատանքային ռեժիմ» ասվածը։ Իհարկե, պետք է ուսում ստանաս, բայց և պետք է սովորես աշխատել։ Ես այս նախագիծն ուզում ստեղծել, որպեսզի երեխաները սովորեն ինքնուրույն լինել, իրենց օգնենք կայանալ»,– ասաց նա։
Մանկատան սաների հետ նաև հոգեբանական աշխատանք է պահանջում, հատկապես, մանկատնից հետո ադապտացիոն փուլում։ Աննան շեշտեց, որ խնդիրը ոչ թե այդ երեխաների, այլ հասարակության մեջ է, որը տարբերակում է դնում մանկատան սաների ու մյուս երեխաների միջև։ Այդուհանդերձ, նա նշեց, որ կաշխատեն նաև հոգեբանների հետ` ադապտացիոն փուլը հնարավորինս սահուն անցնելու համար, իսկ իրենց ստեղծած տանն աղջիկների հետ կապրեն նաև խնամակալներ։
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի և Աննայի անձնական արխիվից
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)