«Եղել է մի պահ, երբ մտածել եմ այլ գործ գտնելու մասին». Աղաս Մանուկյանն անկեղծանում է
Tert.am Life-ի՝ «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում այս անգամ ներկայացնում ենք «Սթենդ ափ քոմեդի շոու» նախագծից հայտնի, դերասան Աղաս Մանուկյանին:
Դեմքի լուրջ արտահայտությամբ հումորային իրավիճակներ նկարագրող և այդ ամենը Լոռվա բարբառով համեմող Աղասը իրեն բնութագրելիս առանձնացնում է տաքարյուն լինելը, իսկ իր ամենամեծ թերությունը համարում է նիհար լինելը: Ասում է՝ քաշը ավելացնելու ուղղությամբ բազմաթիվ չստացված փորձեր է ունեցել:
-Ո՞րն է Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։
-Տաքարյուն լինելս: Դա դրսևորվում է՝ կախված իրավիճակներից և կարող է բավականին լուրջ հետևանքներ ունենալ, բայց աշխատում եմ ինձ կառավարել:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։
-Իմ նիհարությունը: Իհարկե փորձել եմ քաշս ավելացնելու ուղղությամբ քայլեր անել, բայց երբ հասկացա, որ դա ինձ գենետիկորեն է փոխանցվել, հույսս կտրեցի :): Մեր գեներում որոշակի տարիք կա, որի ժամանակ նոր սկսում ենք մի փոքր քաշ հավաքել: Ես անհամբեր սպասում եմ այդ տարիքին:
-Իսկ ինչի՞ց եք շատ վախենում և անհաղթահարելի համարում ե՞ք այդ վախը։
-Վախենում եմ օձից, իսկ ընդհանարպես վախենում եմ նաև շատ ճանաչված մարդ լինելուց, որովհետև դա առաջացնում է որոշակի սահմանափակումներ և այդքան էլ հաճելի չէ: Ինձ մոտ այդ խնդիրն, իհարկե, չկա:
-Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։
-Նախ՝ կուզեի կիթառ նվագել և երգել: Իհարկե, պարտադիր չէ երգիչ դառնայի, բայց կարողանայի միաժամանակ նվագել ու երգել: Ի դեպ, երգելն ինձ մոտ այդքան էլ վատ չի ստացվում: Հետո կուզեի վարժ տիրապետել ֆրանսերենին:
-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։
-Ես ռեալություն եմ նախընտրում, բայց նման հնարավորության դեպքում, կցանկանայի թռչելու կարողություն ունենալ:
-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հասարակության, մարդկանց մեջ։
-Երբ ինձ խաբում են, երբ չեն լսում դիմացինի ճիշտ խորհուրդները և ոտքները քարին է առնում, ինչպես նաև երբ լինում են համառ ու իրենց ասածի: Նյարդայնանում եմ նաև, երբ մարդկանց չարաշահում են:
-Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածում, երբ ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։
-Այդպիսի հնարավորություն հաճախ չի լինում, բայց երբ մենակ եմ մնում, մտածում եմ վերջին ամիսներին իմ արածների մասին: Վերլուծում եմ նաև դրա դիմաց իմ ստացածը ոչ միայն ֆինանսական առումով, այլև մարդկանց արձագանքների: Ծանոթանում եմ իմ ելույթների ներքո մարդկանց թողած մեկնաբանություններին և դժգոհություններին, որոնք նույնպես լինում են: Ես փորձում եմ այնպիսի բաներ մտածել իմ ելույթներում, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք ինձ չեն սիրում, գոհ մնան իմ աշխատանքից:
-Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել հունից դուրս գալ, նյարդայնանալ։
-Երբ ես մարդու հետ հանգիստ խոսում եմ, իսկ ինքն ինձ հետ բարձր տոնով է խոսում: Ես կփորձեմ 2, 3 անգամ հանգիստ տոնով զգուշացնել, բայց երբ շարունակում են, արդեն ականատես են դառնում իմ տաքարյունությանը: Ես չեմ պատկերացնում, որ ինձնից ավելի տաքարյուն մարդ կարող է լինել: Իհարկե, նախկինում ավելի շուտ էի հունից դուրս գալիս ու բռնկվում, հիմա՝ ինձ հունից հանելն այդքան էլ հեշտ չէ:
–Իսկ ի՞նչը կարող է խաղաղություն պարգևել Ձեզ նյարդայնացած ժամանակ, հակասթրեսը ո՞րն է:
-Երբ ինձ գրկում են, այդ պարագայում կապ չունի տղա թե աղջիկ: Երբ ես բարկացած եմ լինում և ինձ գրկում են, ջերմ վերաբերմունք են ցույց տալիս, ես կարողանում եմ շատ արագ դուրս գալ այդ վիճակից ու ինքս էլ սկսում եմ ժպտալ: Նույնիսկ ինձ անծանոթ մարդու հետ եմ նման իրավիճակում հայտնվել, երբ նա հասկացավ, որ իմաստ չկա վեճը շարունակելն ու ինձ գրկեց, ես էլ՝ իրեն: Այդ օրվանից մենք դարձանք ընկերներ:
–Ինչի՞ց կարող եք հիասթափվել։ Հասցրե՞լ եք ունենալ խորը հիասթափություն։
- Չեմ սիրում այդ բառը, բայց կասեմ՝ դավաճանությունից կարող եմ հիասթափվել: Իհարկե, դա աններելի բան չէ, ընդհանրապես կյանքում ամեն բան ժամանակի ընթացքում ներելի է դառնում: Գործնական առումով այսքան ժամանակ հիասթափություն չեմ ունեցել, ավելի ճիշտ՝ գուցե եղել է, բայց իմ մեծ կամքի ուժի շնորհիվ ես դա հաղթահարել եմ: Ես 14 տարի КВН եմ խաղացել մինչև այս փուլին հասնելը ու փորձել եմ խաղեր կազմակերպել, տոմսերի վաճառքով զբաղվել: Դժվարություններ շատ են եղել, երբ օրինակ՝ տոմսերը չէին վաճառվում կամ թիմի անդամներից շատերը մեկնեցին ՌԴ և ստիպված էի նոր թիմ ձևավորել: Եղել է մի պահ, երբ մտածել եմ թողնել այդ ամենն ու այլ գործ գտնել ինձ համար: Բայց միևնույն է հասկանում էի, որ այդ ամենը ինձ հոգեհարազատ է ու պետք է հենց դրանով էլ շարունակեմ:
-Ափսոսանքի զգացողություն հաճախ եք ունենում և ինչի՞ համար ամենից շատ ափսոսում:
-Ափսոսանքի զգացողություն շատ հարցերում եմ ունեցել, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ չարածների համար պետք չէ ափսոսալ, որովհետև եթե դու ժամանակին չես արել որևէ բան, շանսը ձեռքիցդ բաց ես թողել: Ինչքան էլ ափսոսաս, միևնույն է՝ այդ հանարվորությունը հետ չի գալու: Ավելի լավ է չմտածել այդ մասին և շարժվել նոր հնարավորությունների ուղղությամբ՝ փորձելով չկրկնել հին սխալները: Իմ պարագայում հենց այդպես էլ եղավ, երբ ինձ հնարավորություն տվեցին ներկայանալու «Սթենդ-ափ քոմեդի» շոու-ում:
-Ո՞վ կամ ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր լինել Ձեզ համար։
-Այս պահին ինձ համար երկու ոգեշնչման աղբյուր կա: Առաջինը՝ իմ տղան է, որ ամեն երեկո ինձ տուն մտնելիս դիմավորում է Սթենդ ափից հայտնի արտահայտությամբ՝ դիմավորեք, Աղաս Մանուկյան: Նա ճիշտ նույն տոնայնությամբ է դա արտաբերում: Ես դրանից ինձ շատ լավ եմ զգում: Երկրորդը՝ իմ հանդիսատեսն է, որն իմ արած գործը գանհատում է: Երբ մարդիկ ինձ մոտենում են կամ գրում են՝ ելույթդ շատ լավն էր, դրական էներգիա ստացանք, դրանից ես ինձ շատ լավ եմ զգում: Հաճելի է, երբ հասկանումե ս, որ կարողացել ես մարդկանց մեկ ժամով կտրել առօրյա հոգսերից և շարունակում ես նույն ոգևորությամբ աշխատել:
-Եթե քաղաքական գործիչ լինեիք, ինչպիսի՞ն կլիներ Ձեր կարգախոսը։
-Շատ դժվար հարց է : Երևի թե՝ չխաբես, որ լավ լինի: Այնպիսի կարգախոս կընտրեի, որ մարդկանց մոտ վստահություն կառաջացներ:
-Իսկ կյանքում ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։
-Դա հայտնի կարգախոս է, որը ես որդեգրել եմ. կյանքում չստացվող ոչինչ չկա, ուղղակի պետք է շատ ցանկանաս: Երբ մի բան շատ ես ցանկանում և աշխատանք ես տանում այդ ուղղությամբ, չարչարվում ես, դա անպայման կատարվում է: Ես դա իմ փորձից եմ ասում: Տարիներ առաջ, երբ ես դեռ այս ասպարեզում չէի հայտնվել, միշտ բարի նախանձով էի հետևում «Ֆուլ հաուս» նախագծին, բայց մտքովս չէր անցնում, որ կգա ժամանակ ու ես կնկարահանվեմ այդ նախագծում գլխավոր դերերից մեկում: Երբ սկսեցի մասնակցել «Սթենդ ափ քոմեդի» նախագծին, ես գիտակցում էի, որ եթե ինձ լավ դրսևորեմ, ինձ անպայման կնկատեն ու նոր առաջարկներ կլինեն: Երեք տարի հետո ես հասա դրան և շուտով հանդես կգամ «Ֆուլ Հաուս 2» նախագծում: Դա շատ աշխատելու և մեծ ցանկության արդյունքն է:
-Ունե՞ք իր, որը միշտ Ձեզ հետ է:
-Այո: Կաշվենման թևնոց է, որը միշտ ձեռքիս է: Այն շատ թանկ նվեր է ինձ համար ընկերջոս կողմից, որին արդեն 7 տարի է չեմ տեսել: Դա ինձ համար թալիսման է դարձել: Նա նվիրել է ինձ տարիներ առաջ, երբ մենք միասին խաղում էինք ՈՒՀԱ-ում, ես Վանաձորի, նա՝ Գյումրու թիմից էր: Խաղի ավարտից հետո, երբ մեր թիմը հաղթանակ տարավ, նա հետնաբեմում իր ձեռքից հանեց այդ թևնոցն ու ինձ նվիրեց որպես հիշատակ: Ասաց՝ սա քեզ հաջողություններ կբերի: Այդ թևնոցն անգամ բանակում, ծառայության տարիներին է ձեռքիս եղել: Մենք մշտապես կապի մեջ ենք՝ չնայած մեր միջև եղած հեռավորությանը:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:15 • 03/05 «Ի զարմանս ինձ, Ալիկի կերպարի մասին վատ մեկնաբանույթյուններ չկային». Հայկ Դարբինյանը՝ «Սիրելի Սահմի»-ի, նոր նախագծերի և «Հատուկ դասարան»-ի անձնակազմի մասին Հայկը նշում է, որ նոր գաղափարներ կան, բայց դեռ չի ուզում խոսել դրանց մասին, բայց նշում է որ եթե նոր կերպարի առաջարկի լինի, կուզի, որ կերպարը լինի Ալիկի հակապատկերը:
-
Հարցազրույց 17:15 • 03/05 «Ի զարմանս ինձ, Ալիկի կերպարի մասին վատ մեկնաբանույթյուններ չկային». Հայկ Դարբինյանը՝ «Սիրելի Սահմի»-ի, նոր նախագծերի և «Հատուկ դասարան»-ի անձնակազմի մասին Հայկը նշում է, որ նոր գաղափարներ կան, բայց դեռ չի ուզում խոսել դրանց մասին, բայց նշում է որ եթե նոր կերպարի առաջարկի լինի, կուզի, որ կերպարը լինի Ալիկի հակապատկերը:
-
Հարցազրույց 17:15 • 03/05 «Ի զարմանս ինձ, Ալիկի կերպարի մասին վատ մեկնաբանույթյուններ չկային». Հայկ Դարբինյանը՝ «Սիրելի Սահմի»-ի, նոր նախագծերի և «Հատուկ դասարան»-ի անձնակազմի մասին Հայկը նշում է, որ նոր գաղափարներ կան, բայց դեռ չի ուզում խոսել դրանց մասին, բայց նշում է որ եթե նոր կերպարի առաջարկի լինի, կուզի, որ կերպարը լինի Ալիկի հակապատկերը:
-
Մշակույթ 15:57 • 01/05 Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար մարոկկական ոճով կազմակերպած խնջույքը (լուսանկարներ) Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները:
-
Սոցցանցեր 14:46 • 29/04 «Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է». Սիրուշոյի լուսանկարները՝ երեխաների հետ (տեսանյութ, լուսանկարներ) «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր եկեղեցիներ բացահայտելու, Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ուզում եմ սովորեն գնահատել ու միևնույն ժամանակ այստեղ իրենց հանգիստ զգալ, այստեղ է դեռ պահպանվում հայի բանալին, հայկական ակունքը, արժեքը»:
-
TV, կինո 18:00 • 30/04 «Սյուրպրիզ» սիթքոմի 4–րդ եթերաշրջանը, BACKSTAGE լուսանկարներն ու հարցազրույցները գլխավոր հերոսների հետ Եթերաշրջանի «սյուրպրիզներով» լի սիթքոմը՝ «Սյուրպրիզ»–ը 4–րդ եթերաշրջանով վերադառնում է Արմենիա հեռուստաընկերության եթեր։ Սիթքոմի անակնկալները շարունակվում են, իսկ սցենարիստները վստահեցնում՝ այս եթերաշրջանը տարբերվելու է նախորդներից։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
12:37 • 02.05.24 Ռոմելա Սարգսյանի նոր լուսանկարը Գևորգ Գրիգորյանի հետ
Ժամանց
-
11:03 • 01.05.24 Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը (տեսանյութ)
Photographer
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)