«Բարձրահասակ, թիկնեղ, ժպտերես, բայց լուրջ տղա պետք է լինի կողքիս». Լիլի Սարգսյանի թաց ֆոտոշարքը` լողազգեստով
Տարվա բոլոր եղանակներին պետք է լինել գեղեցիկ և նրբաճաշակ, համոզված է «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը: 18-ամյա Լիլին ասում է, որ Գեղեցկության մրցույթին մասնակցելն ու տիտղոսակիր դառնալն իրեն լիովին փոխել է՝ ավելացնելով ինքնավստահությունն ու օգնելով կյանքին նայել տարբեր կողմերից: Նրա հաղթանակը ժամանակին ունեցավ ինչպես ծափահարողներ, այնպես էլ բազմաթիվ քննադատողներ: Այդ ամենից Լիլին երբևէ չի նեղսրտել: Ասում է՝ ճիշտ հակառակը, դա օգնել է ձգտել ավելիին:
Tert.am Life-ը Լիլիի հետ ամառային «թաց» ֆոտոշարք է իրականացրել և զրուցել երևանյան շոգը հաղթահարելու իր տարբերակի, հանգստի մեկնելու ծրագրերի, մասնագիտական ու անձնական հարցերի շուրջ:
Եթե հոգիդ չարությամբ է լցված, գեղեցկությունը կխավարի
Լիլին ասաց, որ այս շրջանում փոքր-ինչ զբաղված է և չի հասցրել մեկնել երկարատև հանգստի, երևանյան շոգերը նա հաղթահարում է ժամանակ առ ժամանակ լողավազան այցելելով. «Դա օգնում է ժամանակավորապես ազատվել շոգից: Մինչև տևական հանգստի մեկնելը փորձում եմ Հայաստանի տարածքում հանգստանալ՝ օրինակ` քաղաքից դուրս գնալով: Շուտով ընտանիքիս հետ երկրից դուրս կգնամ հանգստի: Ուղղությունս դեռ հստակ չեմ որոշել»:
Լիլիի խոսքով` ամառը տարվա իր սիրելի եղանակն է, երբ ստիպված չէ շատ հագուստ կրել ու ապահովագրված է ցրտից: Նա կարծում է, որ հատկապես այս ժամանակահատվածում աղջիկներն ու կանայք կարող են մի լավ թիթիզանալ: «Կարծում եմ, որ աղջիկը, կինը բոլոր եղանակներին էլ պետք է լինի գեղեցիկ և նրբաճաշակ,-ասաց նա և համոզմունք հայտնեց, որ կանացի գրավչության գաղտնիքը ոչ միայն ու ոչ այնքան գեղեցիկ արտաքինն ու կազմվածքն են, որքան ներաշխարհը,- Որքան էլ կինը գեղեցիկ լինի, եթե հոգին չարությամբ լցված լինի, գեղեցկությունը կխավարի: Պետք է օժտված լինել մարդկային արժեքներով»:
Բացասական կարծիքներն ինձ ցավ չեն պատճառել, ուժ են տվել
Թեև Լիլին մասնագիտական քայլեր սկսեց մոդելային ասպարեզում, սա իր ընտրած միակ մասնագիտական ճանապարհը չէ: Նա սովորում է Երևանի Մշակույթի համալսարանի քոլեջում՝ դիզայներական բաժնում. «Այս տարի արդեն պետք է ընտրեմ դիզայնի որևէ ճյուղ: Կարծում եմ՝ վերջնականապես կընտրեմ ինտերիերի դիզայնը, նաև հետաքրքրություն ունեմ համակարգչային դիզայնի նկատմամբ»:
Լիլիի խոսքով` դիզայներական աշխատանքը երբեք չի ստվերելու մոդելային ասպարեզում առաջ գնալու իր ցանկությունը: Գեղեցկուհին նպատակ ունի ներկայանալ նաև արտերկրի մոդելային շուկայում: «Այս տարի իմ առջև նպատակ եմ դրել ուժերս փորձել դրսի շուկայում ՝մասնավորապես Ֆրանսիայի մոդելային ասպարեզում»,-ասաց նա:
Նա հիշում է, որ «Միսս Արմենիա» մրցույթին իր մասնակցության որոշումը շատ արագ է կայացրել ու, կարելի է ասել, վերջին պահին, իսկ ամենացանկալի տիտղոսը նվաճելը, նրա խոսքով, իր կյանքում շատ բան է փոխել:
««Միսս Արմենիա» ճանաչվելը լիովին փոխեց ինձ. դարձրեց ավելի ինքնավստահ, նպատակասլաց, տվեց նոր ընկերներ և կյանքին սկսեցի նայել տարբեր կողմերից,- ասաց նա և ավելացրեց, որ այդ շրջանում դրական կարծիքների կողքին բացասական մեկնաբանությունների էլ է առնչվել,- Կստեմ, եթե ասեմ` երբևէ չեմ ընթերցել մեկնաբանությունները, բայց դա ինձ ցավ չի պատճառել, ավելի է ուժ տվել` ձգտելու հասնել նպատակներիս: Քանի որ առաջին քայլս եղել է U CAN մոդելային դպրոցից, միշտ ուղղորդվել եմ այդ կարգախոսով՝ ինքս ինձ ասելով, որ ես կարող եմ: Եթե որևէ բան չի ստացվել, երբեք դրանից չեմ հիասթափվել կամ հետ կանգնել»,-ասաց նա:
Լիլին կարծրատիպային է համարում հասարակության մեջ տարածված մոտեցումը, որ մոդելները, որպես կանոն, ինտելեկտով առանձնապես չեն փայլում. «Դա ուղղակի միֆ է: Այդ կարծրատիպը կկոտրվի այն ժամանակ, երբ մարդիկ կփոխեն իրենց մտածելակերպը, որը ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում»:
«Միսս Հայուհի 2018»-ին թագադրելու պատվին արժանանալը Լիլիի համար կրկնակի հաճելի էր: Նա նշեց, որ այս տարվա գեղեցկուհուն՝ Արենային, գործնական մի քանի խորհուրդներ է տվել ու պատմել սեփական փորձի մասին. «Նրան խորհուրդ եմ տվել լինել էլ ավելի համարձակ ու ժպտերես: Վստահ եմ՝ նա ունի բոլոր հատկանիշները, որպեսզի հասնի հաջողության»:
Սիրտս դեռ ազատ է
Կա՞ որևէ աղջիկ, որին հաճելի չէ լինել ուշադրության կենտրոնում. Լիլին ինքն է հարցնում, ապա պատասխանում՝ դժվար գտնվի նման մեկը. «Ես նույնպես բացառություն չեմ, բայց հիմա այդքան էլ ուշադրություն չեմ դարձնում հակառակ սեռի կողմից իմ նկատմամբ ցուցաբերվող ուշադրությանը, քանի որ կարծում եմ` ինձ համար դեռ վաղ է հարաբերություններ սկսելն ու շփվելը: Իսկ սիրտս, բնականաբար, դեռ ազատ է:
Դիտարկմանը, որ դեռ ամիսներ առաջ` մրցույթից հետո, տարածվել էին իր և մի տղայի համատեղ լուսանկարներ, որը, ըստ հրապարակումների, նրա ընկերն էր, բայց նա այդպես էլ չմեկնաբանեց, նա արձագանքեց. «Նա պարզապես իմ լավագույն ընկերն է եղել, ուրիշ ոչինչ։ Լուսանկարում Mr. World wide 2018-ն էր» »:
Նրա խոսքով` հստակ պատկերացում ունի, թե ինչպիսի տղամարդ է ցանկանում իր կողքին տեսնել. «Բարձրահասակ, թիկնեղ, ժպտերես բայց լուրջ տղա պետք է լինի կողքիս: Սիրում և կարևորում եմ նաև փաստը, որ նա առողջ ապրելակերպ վարի: Մարզված լինելը հիանալի է»:
Հետաքրքրություններ
«Ես նաև հետաքրքրասեր մարդ եմ իմ տեսակով: Ինձ կարող է հետարքրքել, թե ինչպես է ստեղծվում այս կամ այն առարկան: Ինքս էլ եմ փորձում պատրաստել, երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ: Առանձնահատուկ հետաքրքրությամբ ուսումնասիրում եմ տարբեր երկրների պատմությունն ու մշակույթը: Ինձ առավել գրավում է Հնդկաստանի մշակույթը, որը շատ գունեղ է ու գեղեցիկ,-ասաց Լիլին և ավելացրեց, որ Փարիզը Երևանից հետո իր սիրելի քաղաքների շարքում է,- Փարիզում դեռ չեմ եղել, հուսով եմ` այս տարի կինեմ։ Այն ինձ համար սիրո և ջերմության քաղաք է, չնայած այդ սերն ու ջերմությունը պետք է ներսումդ լինի անկախ նրանից՝ որտեղ ես գտնվում»:
Ինքն իրեն բնորոշում է հանգիստ բնավորությամբ մարդ, որն ամեն պարագայում փորձում է ուրախ և դրական լինել: Ասում է՝ փոքր-ինչ նեղացկոտ է։
Լուսանկարները՝ Johny Core-ի
Նկարահանումն իրականացվել է՝ Delice Club-ում
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից