«Մենք շփվում ենք, դեռ չենք մտածել հարաբերությունների հետագա ընթացքի մասին». Էրմինա Զախարովայի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը
Երիտասարդ դերասանուհի Էրմինա Զախարովային հեռուստադիտողները ճանաչեցին «Ոսկե դպրոց» սիթքոմից: Ուկրաինական և հայկական արմատներով (Էրմինայի մորական պապն ուկրաինացի է) 21-ամյա Հերմինան Էրմինա դարձավ ռուսական դպրոցում սովորելու տարիներին, երբ ուսուցիչները դժվարանում էին արտաբերել իր անունը: Զախարովա ազգանունն էլ մայրիկից է վերցրել: Ասում է՝ բեմական կերպարի համար լավ է հնչում: Էրմինայի խոսքով` երբևէ չի մտածել էկրանից այն կողմ հայտնվելու մասին, թեև հեռուտատեսությունը միշտ հետաքրքրել է իրեն:
Tert.am Life-ը ամառային ֆոտոշարք է իրականացրել Էրմինայի հետ և զրուցել մասնագիտական ուղու, անձնական կյանքի և այլ հարցերի մասին:
Երբեք չէի մտածի, որ էկրանից այն կողմ կհայտնվեմ
Դեռ դպրոցական տարիներից Էրմինան ու ընտանիքի անդամները վստահ էին՝ նա իրավագետ է դառնալու: Ավարտական՝ 12-րդ դասարանում էլ հոսքային ուսուցման ժամանակ նա ընտրել էր իրավագիտությունը: Սակայն, Էրմինայի խոսքով, ընդնունելության քննություններից մի քանի օր առաջ ընդունվեց Թատերական ինստիտուտ:
«Այդ ժամանակ քույրիկս Թատերական ինստիտուտի առաջին կուրսում էր սովորում: Հաճախ էի գնում նրա փորձերին, ինձ վաղուց էր գրավել այդ ամենը: Հասկացա, որ իրավագիտությունն իմը չէ: Ոչ ոք պատկերացում չուներ, որ ես կկարողանամ ընդունվել, քանի որ մասնագիտական որևէ առարկա չէի պարապել: Առաջին քննության ժամանակ ծնողներս դրսում սպասում էին, քույրիկս ասաց՝ եթե կտրվես, չնեղվես, մյուս տարի կփորձես: Այդ մտքերով, տխուր մտա քննության ու ստացա 11 միավոր: Այդ ժամանակ 8 միավորն անցողիկ շեմն էր: Մասնագիտական երեք առարկայից էլ ընդհանուր դրական միավորներ հավաքեցի ու ընդունվեցի: Սկզբում ես ուսանեցի Հակոբ Ղազանչյանի կուրսում, հետո իմ ցանկությամբ տեղափոխվեցի Հրաչյա Գասպարյանի կուրս: Երեք տարի կուրսում ոչ մի դեր չեմ ունեցել: Դա պայմանավորված էր այդ շրջանում իմ ունեցած որոշակի առողջական խնդիրներով: Ինձ համար շատ դժվար էր նստել ու նայել ուրիշի փորձը, տեսնել ինչպես են մյուսները խաղում և չլինել այդ ամենի մեջ: Հիմա արդեն կուրսով բեմադրում ենք «Ութ սիրագորով կանայք» ներկայացումը, որտեղ խաղում եմ աղախնի՝ Լուիզայի դերը: Շատ հետաքրքիր կերպար է ինձ համար: Մի փոքր էլ ինձ հետ ընդհանրություն ունի։ Իրականում, երբեք չէի մտածի, որ էկրանից այն կողմ կհայտնվեմ: Իհարկե, մտածել եմ թատրոնում կամ հեռուստատեսությունում աշխատելու մասին, բայց կադրից դուրս»,-պատմեց Էրմինան։
Նա այժմ փոխադրվել է չորրորդ կուրս: Երիտասարդ դերասանուհին պատմեց, որ երրորդ կուրսում է սկսել նկարահանվել գովազդային հոլովակներում, մասնակցել քասթինգների, հենց այդ ճանապարհով էլ հայտնվել է հեռուստատեսությունում:
«Սեպտեմբեր ամսին ընկերուհիս զանգեց ու ասաց` քասթինգ կա, կուզե՞ս մասնկացել: Ինձ հետաքրքրեց, գնացի մեր սիթքոմի պրոյդուսեր Վաչեի և ռեժիսոր Կարենի հետ հանդիպման: Տեղում անցա փորձնական նկարահանումը, ասացին, որ կզանգահարեն: Անցավ մի քանի օր, մտածեցի՝ էլ չեն զանգի: Համակուրսեցիներիս հետ գնացել էինք մեր կուրսղեկի ամառանոց` հանգստի, զանգահարեցին ու ասացին, որ հաստատված եմ այդ դերի համար: Այնքան անհամբեր էի, որ ուզում էի շտապ քաղաք հասնել, բայց ասացին՝ կարող ես երկու օրից գալ: Սեպտեմբերի վերջ սկսվեցին մեր նկարահանումները»,-ասաց նա:
Մաշան ու ես մի ընդհանրություն ունենք՝ երբեք չհանձնվել
«Ոսկե դպրոց» սիթքոմում իր մարմնավորած Մաշայի կերպարը, Էրմինայի խոսքով, իր հետ որևէ առնչություն չունի: Ասում է՝ միակ ընդհանրությունն չհանձնվելու կարողությունն է: «Իրականում, շատ դժվար էր այդ կերպարը ստանալը: Մեր ռեժիսորն ամեն նկարահանման ժամանակ ասում էր՝ Էմ ջան, հասկանում եմ, դու այս կերպարի հետ կապ չունես, բայց հենց հիմա մտի դերիդ մեջ: Ես, ի տարբերություն Մաշայի, շատ դրական մարդ եմ: Միակ ընդհանրությունն այն է, որ ես էլ երբեք չեմ հանձնվում: Եթե մի բան վերցրել եմ իմ ուսերին, պետք է տանեմ մինչև վերջ»,- ասաց Էրմինան և ավելացրեց, որ սիթքոմի ստեղծագործական թիմն իրեն շատ է օգնել հնարավորինս հեշտ մտնելու կերպարի մեջ:
Նրա խոսքով` շատ են դեպքերը, երբ իրեն նույնացնում են կերպարի հետ. «Սիթքոմի վերջին սերիաներից հետո, երբ պարզվեց, որ Մաշան նույն բացասական կերպարն է մնացել, իմ ինստագրամյան էջն ուղղակի «պայթում» էր բացասական մեկնաբանություններից: Արամիկի դերակատարի` Արմեն տատիկն էլ նայել է ու ասել՝ ես գիտեի, որ այս աղջիկը լկտի է:)»:
Շուտով Էրմինային հեռուստադիտողները կտեսնեն նոր՝ 25 մասանոց հեռուստասերիալում, որտեղ նա ներկայանում է հղփացած աղջկա կերպարում. ««Թունավոր սեր» հեռուստասերիալում նակարահանվելու համար մասնակցեցի քասթինգի, որին ինձ հրավիրեց ռեժիսոր Հարութ Շատյանի օգնականը: Անցնելով փորձանական նկարահանումը` հաստատվեց իմ դերակատարումը: Այստեղ մարմնավորում եմ հղփացած աղջկա՝ Լիային, որը Մերի Հակոբյանի հերոսուհու մտերիմ ընկերուհին է: Այստեղ էլ ստեղծագործական պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատել: Նրանց ամեն հարցում օգնել են: Իմ ավագ խաղընկերներից Լուզիա Ներսիսյանը միշտ օգնում էր ինձ, ասում էր՝ կարող ես այս կամ այն կերպ ասել տեքստդ: Իհարկե, դա անում էր այն ժամանակ, երբ առանձին էինք լինում»:
Հայտնիությունն ինձ չի փոխել, փողոցում քայլելիս նույն խենթն եմ
Էրմինայի խոսքով` հեռուստատեսությունում հայտնվելուց հետո իրեն շատերն են սկսել ճանաչել: Հայտնիությունը, նրա խոսքով, հաճելի է, բայց դա որևէ կերպ չի անդրադարձել իր տեսակի, կենսակերպի ու վարքագծի վրա։
«Ընկերներիս հետ քաղաքում քայլելիս նույն խենթ ու խելառ վիճակներն են մեզ մոտ: Ես և ընկերուհիս՝ մեր սիթքոմի դերասանուհի Լիանա Հակոբյանը, անգամ, խաղ ենք մտածել` «Ռիսկ». միասին քայլելիս մեկս մյուսին ինչ ասենք, պետք է անենք: Մի անգամ մտել էինք սուպերմարկետ, որտեղ ես մոտեցա ձուկիկներին ու բարևեցի նրանց:) Միակ փոփոխությունը երևի այն է, որ կարող են փողոցում մոտենալ ու խնդրել միասին լուսանկարվել: Իհարկե, հաճելի է, երբ քեզ տեսնում են ու ժպտում: Ինքս էլ հաճախ եմ ժպտում: Չեմ սիրում կյանքում տխուր լինել: Փորձում եմ ամեն օր կյանքից ավելի շատ դրական էմոցիաներ ստանալ»,– ասաց նա։
Շրջապատի համար չեմ ապրում, անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս
Էրմինան իրեն որոշ չափով համարձակ է համարում։ Ասում է` ադրենալինի չափաբաժին ստանալու առիթը բաց չի թողնում: Նա կարծրատիպային է համարում մոտեցումը, որ արվեստի բնագավառի մարդիկ ավելի ազատ են լինում: Օրինակ` իր համար արգելք է բաց տեսարաններում նկարահանվելը: Ինչ վերաբերում է արտաքին տեսքին, հագուկապին, Էրմինան նշեց, որ այդ հարցերում առաջնորդվում է բացառապես իր ցանկությամբ, անում է այն, ինչ իրեն է դուր գալիս. «Օրինակ՝ ես ազատ եմ եղել մազերիս գույնը կտրուկ բացացնելու հարցում, քանի որ ինձ այսպես դուր է գալիս: Երբ շիկահեր աղջիկը կարճ շորտով քայլում է փողոցում, պարզ է, որ բազմաթիվ հայացքներ դեպի քեզ կուղղվեն, բայց ես դրան ուշադրություն չեմ դարձնում: Եթե դա ինձ դուր է գալիս, անում եմ տվյալ բանը, շրջապատի համար չեմ ապրում: Մասնագիտական առումով, իմ խաղի վերաբերյալ կարող եմ կարծիքներ լսել, բայց անձնական կյանքում մյուսների կարծիքն ինձ համար էական չէ»:
Իր հասակակիցների շրջանում, Էրմինային ամենից շատ բարկացնում է ձգտում չունենալն ու սեփական ուժերով որևէ բանի հասնելու փոխարեն ծնողներին պահանջներ ներկայացնելը:
«Երիտասարդներից շատերը չեն աշխատում, բայց ուզում են ունենալ ամենալավ հեռախոսը։ Դա ինձ համար խորթ երևույթ է: Ես եթե որևէ բան եմ ցանկանում, պիտի ինքս աշխատեմ դա ունենալու համար: Իհարկե, անկախ նրանից` ձեռքիս գումար կա՞, թե» ոչ, մայրիկս միշտ տալիս է գումար, բայց ես այս տարիքից սովոր եմ ինքս վաստակել: Դեռ երկու տարի առաջ ձմեռային այգում «Էլֆ» էի աշխատում։ Առաջին աշխատավարձս ծախսեցի Նոր տարվա համար քույրիկիս ու մայրիկիս նվերներ գնելու վրա»,- պատմեց Էրմինան:
Մենք միմյանց համակրում ենք, բայց դեռ ընկերություն չենք անում
Էրմինան ասաց, որ 21 տարիների ընթացքում դեռ որևէ մեկին չի սիրել, բայց միշտ մտածել է՝ զուգընկերը պետք է լինի հենց իր ոլորտից: Առաջին անգամ նա հիմա է զգացմունք տածում հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ, թեև դեռ դժվարանում է դա սեր կոչել: «Իրականում սիրտս ազատ չէ, բայց դեռ ընկեր չունեմ: Ես համակրում եմ մեկին, նա էլ ինձ: Մենք այս փուլում պարզապես շփվում ենք ու դեռ չենք մտածել հարաբերությունների հետագա ընթացքի մասին: Նա նույնպես դերասան է, բայց առայժմ հայտնի չէ: Դերասանի կամ դերասանուհու համար շատ դժվար է շփումը ոլորտից դուրս, այս ասպարեզին լրիվ անծանոթ մարդու հետ: Հայ տղաներից շատերը չեն հասկանա՝ ի՞նչ է նշանակում առավոտյան վաղ գնալ նկարահանման ու գիշերվա 4-ին նկարահանումից հետ գալ: Դրա համար, ինձ չեմ պատկերացրել ոլորտից դուրս մարդու կողքին: Տվյալ դեպքում, մենք իրար շատ լավ հասկանում ենք»,- ասաց նա:
Էրմինան իրեն խանդոտ տեսակ չի համարում, նույնն էլ ակնկալում է այն մարդուց, ով կլինի իր կողակիցը: Ասում է, որ զուգընկերոջ կողմից արհեստական արգելքներն ու «չի կարելիներն» իր համար մերժելի երևույթներ են։ «Ինքը պետք է փորձի հասկանալ ինձ ամեն առումով, ոչ թե ասի` չես անելու այս կամ այն բանը։ Պիտի խոսենք ու բացատրի, թե ինչու է այդպես մտածում: Իհարկե, նույնը պատրաստ եմ ինքս անել: ՀԱյն, որ Գոշի կերպարի հետ սիթքոմում սիրային հարաբերությունների մեջ եմ, պարզ է, որ դա ոչ թե ես եմ, այլ հերոսուհիս: Այդ կերպ մտածելով՝ խանդը անհիմն է դառնում»,- եզրափակեց նա:
Լուսանկարները՝ Johny Core-ի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)