«Շատերը զարմանում են տարիքիցս». Բոնին` ընկերուհուց բաժանվելու, անցած ուղու և «Ոսկե դպրոցի» մասին
Վահե Բեգլարյանին հեռուստադիտողներից շատերը ճանաչում են որպես Բոնի: Տարիներ առաջ հեռուստաէկրանին հայտնված տղան ասում է՝ Բոնի կեղծանունն իրեն արդեն հարազատ է դարձել, դրանից հրաժարվելու մասին երբևէ չի մտածել: Այս շրջանում նա որպես դերասան ներկայանում է «Ոսկե դպրոց» սիթքոմում։ Վահեն նաև սիթքոմի սցենարիստներից մեկն է: Tert.am Life-ը Վահեի հետ զրուցել է սիթքոմում իր կերպարի, Բոնի անունը ստանալու և անձնական կյանքի մասին:
Վահեն ավարտել է Մշակույթի պետական քոլեջը, մասնագիտությամբ կինոռեժիսոր է: Տեսախցիկի առաջ հայտնվել է դեռ 4 տարեկանում: Ասում է՝ հեռուստատեսային աշխատանքով միշտ է հետաքրքրվել, թեև դերասանի մասնագիտական կրթություն չի ստացել, միշտ զբաղվել է ինքնակրթությամբ:
«Իմ առաջին աշխատանքը տեսախցիկի հետ եղել է 4 տարեկանում, երբ «Ճստիկ-պստիկ» հաղորդումից եկել էին ինձ նկարահանելու` որպես տաղանդավոր երեխաji: Այն ժամանակ ես Մայքլ Ջեքսոնի նմանակումն էի անում և արտասանում»,- հիշեց նա:
Վահեն պատմեց, որ Բոնի անունը ստացել է «32 ատամ» ակումբի տղաների կողմից, որը հետագայում հիմնավորվեց նաև «Մեր բակում» նրա դերակատարման ժամանակ: «Երբ աշխատում էի «32 ատամ» ակումբում, սկսեցի երկարացնել մազերս, լրիվ գանգրահեր դարձա, ակումբի տղաներն ինձ տվեցին Բոնի անունը։ Այդ անվան հետ կապված բարդույթներ չունեմ: Դա արդեն բեմական անուն է դարձել ինձ համար։ Նրանք, ովքեր ինձ ճանաչել են ավելի վաղուց, շարունակում են Վահե դիմել»:
Բոնին նկատեց, որ հեռուստատեսային որոշակի դադարից հետո սիթքոմում նկարահանվելն իր հայտնիությունը թարմացրել է: Նրա խոսքով` իր կերպարի վերաբերյալ հիմնականում դրական կարծիքներ է լսում ինչպես դպրոցահասակ երեխաներից, այնպես էլ նրանց ծնողներից: Վահեն ասաց, որ մասնագիտական գործունեության ընթացքում սիթքոմում գլխավոր դերակատարման և սցենարիստի աշխատանքի փորձ դեռ չէր ունեցել, Մաքսի կերպարում հանդես գալն էլ իր համար հետաքրքիր էր:
«Երևի, իմ խաղացած ամենաբարդ կերպարներից մեկն է, որովհետև ինքը փակ մարդ է, տարբերվում է իր դիմախաղով, շարժուձևով, ձայնի ինտոնացիայով: Այդ ամենի ուղղությամբ շատ եմ աշխատել: Սովորաբար, այս կամ այն կերպարը մարմնավորելիս ես իրեն նմանեցնում եմ իրականությունից վերցրած մեկին: Օրինակ, «քյառթու» մարմնավորելիս հիշում եմ իմ այդպիսի ծանոթներին, այս դեպքում մի քանի տարբեր մարդկանց եմ հիշել ու համադրել Մաքսի կերպարում: Ինքը, այսպես ասած, փախած, ցնդած կերպար է, որն իր սիրած աղջկա համար ոչինչ չի խնայում, չնայած գիտի, որ նա ընկեր ունի»,-ասաց նա:
Վահեի խոսքով` խաղընկերներից ոմանց ճանաչել է, շատերի հետ էլ ծանոթացել է նկարահանման հրապարակում. «Մեր սիթքոմի թիմը շատ լավն է՝ սկսած տեխնիկից մինչև պրոդյուսեր: Կարող եմ ասել ոսկե թիմ է հավաքված:)»:
Երիտասարդ դերասանն ասաց, որ նոր առաջարկներ ունի, որոնք դեռ քննարկման փուլում են, ուստի դրանց մասին խոսելը վաղ է. «Առաջարկն ընդունելիս ինձ համար առաջնայինն այն է, որ իմ սիրելի աշխատանքով եմ զբաղվում, հետո միայն հոնորարն եմ հաշվի առնում»:
Վահեից հետաքրքվեցինք՝ մասնագիտությամբ լինելով կինոռեժիսոր, երբևէ չի՞ մտածել աշխատել նաև այդ ասպարեզում և ֆիլմ նկարահանել։ Ի պատասխան` նա ասաց. «Ես մտածում եմ, եթե դու ուզում ես ինչ-որ բան սկսել, պետք է լավ անես դա: Երբ հասկանամ, որ կարող եմ նկարահանել այնպիսի ֆիլմ, որը կհետաքրքրի բոլորին, ես դա կանեմ: Այդ լեվելին դեռ չեմ հասել»։ Վահեն նշեց, որ ապագայում մտադիր է երաժշտական ուղղությամբ առաջ գնալ, մասնավորապես զբաղվել DJ –ի աշխատանքով:
Վահեն նշեց, որ հումորը մեծ տեղ ունի իր կյանքում, սակայն չի մոռանում նաև լրջության մասին: Վահեն իրեն բնութագրեց որպես փոքր-ինչ վատատես ու թերահավատ մարդ, թեև դա թերություն չի համարում:
24 –ամյա դերասանին շատերը ավելի փոքր տարիք են վերագրում: Վահեն ասում է, որ դրանից երբևէ չի նեղսրտել. «Մինչև հիմա էլ շատերը զարմանում են իմանալով իրական տարիքս: Քանի որ մարդիկ գիտեն, որ ես շատ ավելի մեծ եմ, քան երևում եմ արտաքնապես, մարդիկ կան, որոնք կարծում են, թե շատ ավելի մեծ եմ: Երբ ասում եմ՝ 24 տարեկան եմ, ասում են՝ մենք գիտեինք 30–ն անց ես: Դա ինձ համար արդեն սովորական երևույթ է դարձել»,-ասաց նա:
Խոսլով անձնական կյանքի մասին՝ Բոնին նկատեց, որ թեև լուրջ հարաբերություններ է ունեցել, վաղուց բաժանվել է ընկերուհուց, հիմա սիրտն ազատ է: «Հիմա ընկերուհի չունեմ ու դեռ չեմ էլ պատրաստվում ունենալ: Ինձ համար հիմա առաջնահերթ է կարիերան: Կարծում եմ պիտի կայանաս, հետո մտածես անձնականը կառուցելու մասին,- ասաց նա և ավելացրեց, որ իր կողքին պատկերացնում է այնպիսի մարդու, որը կկիսի իր տեսակետները,- Հասուն տարիքում մեր պատկերացումները փոխվում են, մարդու մեջ սկսում ես գնահատել հենց մարդ լինելը: Կարծում եմ` սերը առաջնայինը չէ, որ պահում է զույգին: Ամուսնանալուց հետո մարդիկ իրար միշտ սիրում են, իրենց շարունակում է կապել ուղղակի միասին ապրելու միտքը»:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի