Մանսուրյանի գնահատականը Հայկոյին, «Հարսանիք թիկունքում» ներկայացման տոմսերի մեծ վաճառքն ու Երևանում սպասվող պրեմիերան

13:56 • 18.06.18



 

Պատերազմող երկրի թիկունքի մասին պատմություն ստեղծելու ցանկությունը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում վերածվեց նոր ներկայացման`«Հարսանիք թիկունքում» խորագրով, որն արդեն 4 անգամ խաղացել են Գյումրիում։ Հերթը Երևանինն է։

 

Tert.am Life-ը ներկայացման գրանցած հաջողության, հանդիսատեսի բուռն արձագանքի ու այն Երևանում խաղալու մասին խոսել է  Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի հետ:

 

Ներկայացման հիմքում մի ընտանիքի պատմություն է, որի միջոցով ներկայացվում է այն, ինչ կատարվել է Ապրիլյան պատերազմի թիկունքում: Դրամատուրգ Անահիտ Աղասարյանի՝ «Ապրիլ և ապրել» պիեսը գրվել է հենց Գյումրու դրամատիկական թտարոնի պատվերով: Ներկայացման  ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյանն է:

 

 

«Տարեկան ունենալով մոտ 40-45 հազար հանդիսատես՝ Գյումրու թատրոնը չէր կարող չխոսել այդ թեմայի մասին: Թատրոնի յուրահատկությունն այն է,  որ դու կարողանում ենք ժամանակի շնչով ապրել: Մենք ունենք նաև պատանի հանդիսատես, որին չենք կարող չդաստիարակել ռազմահայրենասիրական ոգով: Գլխավոր ռեժիսորի հետ խոսելիս ի սկզբանե հասկացանք, որ թիկունքի մասին պատմություն պետք է ստեղծենք, որովհետև հիշում եք՝ այդ օրերին թիկունքը որքան կարևոր էր ու ամուր: Ես անընդհատ համեմատություն եմ անում Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» ֆիլմի հետ, որտեղ նույնպես պատմությունը թիկունքի մասին էր, բայց որքան պատերազմ կա, վառոդի հոտ կա այդ ֆիլմում։ Նույնն այստեղ է, մեկուկես ժամ հանդիսատեսը դահլիճում զգում է վառոդի հոտը: Ներկայացումը դիտել են նաև Ապրիլյան պատերզմի ժամանակ զոհված ու վիրավորված տղաների ծնողները: Ամեն ծնող ներկայացման մեջ գտնում է իր երեխային, ամեն մարդ գտնում է մի հերոսի, որին նմանեցնում է իր հարևանին կամ բարեկամին»,-ասաց Տիգրան Վիրաբյանը:

 

Նրա խոսքով`  այս ներկայացման հանդեպ հանդիսատեսի ունեցած հետաքրքրությանը նպաստել է ոչ միայն ընտրված թեման, այլև ստեղծագործական խումբը, որն հավաքվել է նախագծի շուրջ: Ներկայացման համար գրվել է հատուկ երաժշտություն, որի հեղինակը երգիչ, երգահան Հայկոն է: Նկարչական ձևավորումը վստահվել է Գարեգին Եվանգուլյանին, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանին: Ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի երեք սերնդի ներկայացուցիչներ ու թատերական ինստիտուտի ուսանողներ` 25-30 դերասան՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Քոչարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, միջին սերնդի դերասաններից՝ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Նառա Սանթոյանը, երիտասարդ դերասաններից՝ Տարոն Գրիգորյանը, Ջեմմա Ադամյանը և այլք:

 

 

«Հուրախություն մեզ, ինչպես այսօրվա, այնպես էլ առաջիկա հինգ ներկայացումների տոմսերն արդեն սպառված են: Սա  խոսում է այն մասին, որ այս նախագիծը հաջողված է: Այս օրերին մենք 100-150 հյուրեր ունենում ենք նաև մայրաքաղաքից: Մեր ընկերներից մեկը կատակով ասում է ՝ դարձել ենք տուրիստական գործակալություն, անընդհատ հյուրանոցներում համարներ ենք փնտրում հյուրերի համար: Դա ծանր, բայց շատ հաճելի պարտականություն է մեզ համար, որովհետև հասկանում ենք, որ կարողացել ենք վերադարձնել Գյումրու մշակութային կյանքի երանելի ժամանակները, երբ այստեղ գալիս էին ներկայացում դիտելու, Մինասի նկարները նայելու, երաժշտություն լսելու համար»,-ասաց թատրոնի տնօրենը: 

 

Տիգրան Վիրաբյանի խոսքով` ներկայացումը Գյումրուց դուրս բերելու նպատակ ունեն: Որոշմանը նպաստել է հանդիսատեսի արձագանքը մայրաքաղաքից և սփյուռքից: Նա նշեց, որ հարյուրավոր նամակներ են ստացել ներկայացումը Երևան բերելու խնդրանքով, ապա տեղեկացրեց, որ հուլիսի 14-ին ներկայացումը կխաղան Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ագզային ակադեմիական թատրոնում:

 

 

«Սեպտեմբերին ներկայացումը 7 օրով կլինի Արցախում, քննարկվում ենք նաև այն նաև երկրից դուրս տանելու հարցը:Այն անհանգստությունը, որ այդ օրերին կար Հայաստանում, կար նաև Սփյուռքում: Մեր Սփյուռքի հանդիսատեսի համար էլ ներկայացումը հետաքրիր ու սպասված կլինի,- ասաց նա և ավելացրեց, որ ներկայացումը պարբերաբար փոփոխությունների են ենթարկում` հաշվի առնելով լսարանի օբյեկտիվ կարծիքները։ –Որքան դժվար է բեմարդել այնպիսի պատմություն, որը կատարվել է մեր օրերում, այնքան էլ հեշտ է, որովհետև խորհուրդ տվողները շատ են: Փորձերի ընթացքում հյուրընկալել ենք և՛ Արկադի Տեր-Թադևոսյանին` Կոմանդոսին, որն այդ ժամանակահատվածում մեծ աշխատանք էր անում, և՛ այլ մարդկանց, որոնց կարծիքները լսել ենք: Ներկայացման համար երաժշտությունը գրելիս Հայկոն ներկա էր լինում բոլոր փորձերին։ Արդյունքում ստացվեց այնպիսի երաժշտություն, առանց որի ներկայացումը չեմ պատկերացնում: Երբ  մաեստրո Տիգրան Մանսուրյանը դիտեց առաջին փորձը, արցունքոտ աչքերով ասաց՝ խնդրում եմ զանգահարիր Հայկին, բան ունեմ ասելու: Զանգեցի Հայկոյին, մաեստորն ասաց՝ շնորհավորում եմ քեզ, տղաս, դու ֆանտաստիկ երաժշտություն ես գրել այս ներկայացման համար»:  

 

Տիգրանը նկատեց, որ ներկայացման երաժշտության հիման վրա նկարահանված տեսահոլովակը նույնքան մեծ հաջողություն ունեցավ, որքան ներկայացումը։ ««Հարսանիք թիկունքում» տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, որը նույնպես մեր թատրոնի լավ բարեկամն է: Մեր ներկայացման շուրջ փորձել ենք հավաքել հանրապետության լավագույն մասնագետներին և այդ ներկայացումն այդպիսի կազմով ուղղակի դատապարտված էր հաջողության»,-եզրափակեց նա:

 

Անահիտ Հակոբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:48 • 21/09

Տոնական տրամադրություն Երևանում. ՀՀ անկախության 27-ամյակի միջոցառումները` ֆոտոշարքով

17:46 • 21/09

PROJECT LA–ը ներկայացրել է It is the hour ստեղծագործությունը՝ Ռոբին Ֆեյթի կատարմամբ

16:06 • 21/09

«Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց քեզ». Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը նշում են իրենց ամուսնության 10–ամյակը

14:53 • 21/09

Էդգար Իգիթյանի և կնոջ մեղրամսի լուսանկարները

14:07 • 21/09

«Երբեմն գրում են՝ Ինստագրամում ինձ սիրուն աղջկա տեղ եմ դրել, բայց կինոյում գեր եմ ու տգեղ». «Էլենի օրագիրը 2»-ի թմբլիկ հերոսուհին՝ իրականում կոմպլեքսներից ազատվելու մասին

17:38 • 20/09

Սիդնի Գրիգորյանը՝ 28-ամյակի առթիվ ամուսնու անակնկալի և խնջույք չկազմակերպելու պատճառի մասին

17:07 • 20/09

Տեներիֆեում ապրող և ստեղծագործող հայ տենոր Դավիթ Հովհաննիսյանը մենահամերգով հանդես կգա Երևանում

16:53 • 20/09

««Խոստումը» ֆիլմը շատ կարևոր էր աշխարհին ևս մեկ անգամ Եղեռնի մասին պատմելու համար». Էրիկ Իսրայելյանի և Ջին Բլոքի այցը Երևան և հանդիպումն ուսանողների հետ

14:46 • 20/09

«Սպիտակ» Ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

13:11 • 20/09

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ տրագիկոմեդիայի պրեմիերային

13:11 • 19/09

Ջեսիկա Սիմփսոնը երրորդ անգամ մայր կդառնա

12:33 • 19/09

Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդու առաջին լուսանկարը

11:31 • 19/09

Հասմիկ Կարապետյանի ամուսինն ու դուստրը` նրա տեսահոլովակում. երգչուհին առաջին անգամ ցույց է տվել աղջկա դեմքը

18:03 • 18/09

Ադրիանա Գալստյանը՝ «Նռան հատիկ» վերադառնալու և Դիանա Գրիգորյանի հետ կոնֆլիկտի լուրերի մասին

17:58 • 18/09

«Երևա՛ն, հույս ունեմ վերադառնալ մենահամերգով». Օլգա Բուզովայի գրառումը՝ Հայաստանից մեկնելուց առաջ

17:07 • 18/09

ԾՆվել է Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդին

12:19 • 18/09

Իջինի 29–ամյակի խնջույքի հետաքրքիր դրվագներն ու երգչուհու գայթակղիչ կերպարը

19:46 • 17/09

Օլգա Բուզովան, Լիլի Սարգսյանը, Գոհար Հարությունյանը և այլ հայտնիներ` Comedy Club-ում. փառատոնի երկրորդ օրվա հետաքրքիր դրվագներն ու մանրամասները

17:38 • 17/09

«Ֆիլմում խաղում ես, այստեղ դու ես, ո՞ւր փախչես». Խորեն Լևոնյանի խոստովանությունները` իր 35–ամյակի համերգ–երեկոյին

12:48 • 17/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքները

12:13 • 17/09

Մհեր Մկրտչյանն ու Անի Ղազարյանը կրկին բալիկի են սպասում

19:45 • 16/09

Ռեփեր Դավոյի և Սոնա Աբրահամյանի պսակադրությունն ու հարսի` նորաձևությունից դուրս չեկող զգեստը

18:41 • 16/09

Էդգար Իգիթյանի ոչ ավանդական հարսանիքի հետաքրքիր դրվագներն ու հուզիչ պահը

14:41 • 16/09

Comedy club-ի կազմակերպած հումորային տոնը Երևանում. կարմիր գորգն ու հետաքրքիր մանրամասները

13:36 • 15/09

Հերմինե Ստեփանյանի առաջին դերակատարումը լիամետրաժ ֆիլմում. Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը կցուցադրվի Հայաստանում

08:22 • 15/09

Ինչպես է անցել Yerevan music night–ը

07:36 • 15/09

Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի պրեմիերայի հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները

06:13 • 15/09

Ժան-Կլոդ Վան Դամը ժամանեց Երևան. դերասանի անմիջական շփումն ու հրաշալի տրամադրությունը` Tert.am Life–ի անդրադարձում

17:27 • 14/09

Ժան-Կլոդ Վան Դամը, Օլգա Բուզովան և այլ աստղեր գալիս են Հայաստան՝ Comedy club փառատոնի շրջանակում

15:32 • 14/09

Մայա Պողոսյանի 34-ամյակին ամուսնու առանձնահատուկ նվերը և որդու անակնկալ շնորհավորանքը

12:50 • 14/09

«Սա իմ հիմնական մեծ հաղթանակն էր կինոյում». Նարինե Գրիգորյանը՝ «Киношок» փառատոնում լավագույն դերասանուհի ճանաչվելու մասին

18:55 • 13/09

Հայկական «բարի գալուստը» շփոթության մեջ է գցել «Comedy Club»-ի անդամ Գարիկ Խարլամովին

18:54 • 13/09

Հայ-վրացական նոր կատակերգություն` Ստեփան Ղամբարյանի, Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի և այլոց մասնակցությամբ

15:13 • 13/09

«Պատճառն իմ անզգուշությունն էր». Մերի Երեմյանը կողոսկրի կոտրվածք է ստացել

13:57 • 13/09

Մարինկա Խաչատրյանի անակնկալ երգը` նվիրված սիրելիին և նշանդրեքի ամենատպավորիչ պահը

17:57 • 12/09

Դերասան Հայկ Պետրոսյանը` երկրորդ անգամ հայր դառնալու, սերիալներում չնկարահանվելու պատճառի և որպես հաղորդավար հանդես գալու մասին

14:01 • 12/09

«Մեքենա վարել սովորել եմ 6-րդ դասարանում». Նաիրա Մովսիսյանը՝ վարորդական փորձի և վթարային իրավիճակում հայտնվելու մասին

13:28 • 12/09

Քայլի Ջեները հրապարակել է Քիմ Քարդաշյանի և իր դստեր համատեղ լուսանկարը

18:00 • 11/09

Գարիկ Մարտիրոսյանի կինն ու Միխայիլ Գալուստյանը ժամանել են Երևան

17:05 • 11/09

«Ժյուրիի ու հանդիսատեսի արձագանքից մտածում էի՝ կհաղթեմ, բայց վերջում ինչ-որ բան կատարվեց». Գևորգ Հարությունյանը՝ «Նոր ալիք 2018»-ից տպավորությունների և նոր առաջարկների մասին

17:04 • 11/09

Դավիթ Աղաջանյանը և Աննա Դովլաթյանը իրենց մեղրամիսն են վայելում Շրի Լանկայում

13:38 • 11/09

«Կյանքի յուրաքանչյուր ակնթարթ նոր հնարավորություն է». Քրիստինե Պեպելյանի նոր լուսանկարն ու գրառումը

14:42 • 10/09

Խորեն Լևոնյանի, Ծովինար Մարտիրոսյանի, Լիլի Էլբակյանի և այլոց մասնակցությամբ մայր թատրոնի բեմ կբարձրանա «Սասնա ծռեր» էպոսը

12:02 • 10/09

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչի արդյունքները. եզրափակչում է 5 մասնակից

11:21 • 10/09

«Նոր ալիք 2018»-ում Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

19:43 • 08/09

Մարինկա Խաչատրյանը նշանադրվել է (լուսանկարներ, տեսանյութեր)

13:46 • 08/09

«Լոռվա միամտությունը, երբեմն, ինձ շատ է խանգարում». Անահիտ Կիրակոսյանը անկեղծանում է

11:51 • 08/09

Սիրելիի և մտերիմների անակնկալ շնորհավորանքը Մարինկա Խաչատրյանի տարեդարձին

17:34 • 07/09

«Շատ լավ ենք հաղթահարել սիրային տեսարանները». Հասմիկ Վերդյանը՝ Արշալույս Հարությունյանի ֆիլմում նկարահանվելու և իր դրամատիկ կերպարի մասին

14:58 • 07/09

«Դեմիսին բերել եմ, որպեսզի մասնակցի հայկական «Ձայնը» նախագծին». Գարիկ Մարտիրոսյանի հումորային լուսանկարը Դեմիս Կարիբիդիսի հետ

13:31 • 07/09

Ադրիանայի առաջին գլխավոր դերը, Էմիլի տարբերվող կերպարն ու Ռաֆոյի երազանքի իրականացումը. կայացավ «Հեքիաթահարված» ֆիլմի պրեմիերան

11:27 • 07/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի երկրորդ մրցութային օրվա առաջատարն է իր ստացած միավորներով

16:19 • 06/09

«Հանդիսատեսը բավականին զարմացած կլինի». Արման Նշանյանի նոր ներկայացումն ու Մկրտիչ Արզումանյանի ոճային փոփոխությունը

12:59 • 06/09

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի առաջին մրցութային օրը արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին

11:17 • 06/09

Թարմացված հաղորդացանկ և նոր ձևաչափեր. ինչ նախագծեր են սպասվում «Արմնյուզ»-ի նոր եթերաշրջանում

17:48 • 05/09

Հայաստանում կանցկացվի ազգային գեղեցկության մրցույթ. ովքեր և ինչպես կարող են մասնակցել մրցույթին

13:18 • 05/09

«Հայրենասիրական շունչ հաղորդող երգ է լինելու». Արաբո Իսպիրյանը և Նարե Գևորգյանը համատեղ երգ ու տեսահոլովակ կներկայացնեն

11:55 • 05/09

Երգիչ Անդրեն հարսանեկան լուսանկար է հրապարակել

18:41 • 04/09

Սոչիում մեկնարկել է «Նոր ալիք 2018»–ը. Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը

17:04 • 04/09

«Ես միշտ գալիս եմ Հայաստան, ասես՝ իմ հայրենիք». Պավել Վոլյան՝ Հայաստան սպասվող այցի և Comedy Club –ի երևանյան ծրագրի մասին

14:58 • 04/09

«Կյանքում շատ անգամ եմ հուզվել, բայց այս անգամ անբացատրելի էմոցիաներ էին». ծնվել է Վարդան Հովսեփյանի առաջնեկը

12:36 • 04/09

Աստղիկ Սաֆարյանի 32-ամյակի անակնկալներն ու հետաքրքիր շնորհավորանքը

17:23 • 03/09

«Այս կյանքում ընտանիքից կարևոր ոչինչ չկա». Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը՝ ընտանեկան հանգստից

13:53 • 03/09

«Դեպի մանկական Եվրատեսիլի» մասնակից Վովայի տեսահոլովակի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

12:50 • 03/09

Ալեքսանդր Բաբասյանի և այլ նոր կերպարների մասնակցությամբ «Դեպի երազանք 2»-ը այսօրվանից կմեկնարկի Յուքոմ ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում

14:19 • 01/09

Անդրանիկ Հարությունյանը դստերն ուղեկցել է առաջին դասարան իր հարազատ դպրոց

13:00 • 01/09

«Կփորձեմ ապահովել օրվա բարձր տրամադրությունը». Մանե Գրիգորյանը՝ «Առավոտ լուսո»-ում ներկայանալու և նոր ձևաչափին պատրաստվելու մասին

17:23 • 31/08

Յուքոմ ցանցում ցուցադրվող «Տունտունիկ» ալիքը թարմացնում է եթերացանկը. սեպտեմբերից կցուցադրվի Ռոբերտ Սահակյանցի ուսուցողական ֆիլմաշարը

13:24 • 31/08

Հրաչ Մուրադյանի ֆոտոշարքն ԱՄՆ-ում և «Կիսաբաց լուսամուտներ»-ի նոր եթերաշրջանում սպասվող փոփոխությունները

13:01 • 31/08

Ֆելիքս Խաչատրյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

16:57 • 30/08

«Կերպարս այնպես կներկայացնեմ, որ սիրված դառնա». Անելյա Գուբրյանը նկարահանվում է «Էլենի օրագիրը 2»-ում

14:44 • 30/08

Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

13:06 • 30/08

«Битва Талантов» հեռուստանախագծի մասնակից Լիանա Անդրեասյանը ուժերը կփորձի «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ում

17:40 • 29/08

«Երգը իմ կյանքից դուրս չի մնացել». Լուարա Հայրապետյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ ԱՄՆ-ում ապրելու, Հայաստան այցի և երաժշտական ծրագրերի մասին

14:56 • 29/08

Ծնվել է Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի առաջնեկը

14:05 • 29/08

Դեն Բիլզերյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

13:25 • 29/08

Հայ-վրացական մշակութային օր՝ Ազատության հրապարակում. «Հայաստանում Վրաստանի օրերը» միջոցառման հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

13:02 • 29/08

«Անհամբեր կսպասեմ վերադարձիս». Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած գեղեցկուհու գրառումը

11:23 • 29/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելի նոր լուսանկարներն Արցախից

17:33 • 28/08

Հրանտ Թոխատյանի և Ռոզի Ավետիսովայի առաջին համագործակցությունը Գյումրու թատրոնի նոր ներկայացման մեջ

16:26 • 28/08

Դեն Բիլզերյանը՝ արցախյան հրաձգարանում նռնականետ կրակելիս

15:12 • 28/08

«Ծնունդդ շնորհավոր, թագուհիս». Մկրտիչ Արզումանյանի շնորհավորանքը՝ կնոջ տարեդարձի առթիվ

13:16 • 28/08

«Ինձ չեն ճանաչելու». Սարգիս Գրիգորյանը՝ նոր ձևաչափով սերիալ նկարահանելու և իր տարբերվող կերպարի մասին

12:15 • 28/08

Դեն Բիլզերյանը ուղևորվել է Արցախ.նրան ուղեկցում է նաև Սիրուշոն

19:01 • 27/08

Հանրային ռադիոն կերիտասարդանա. ի՞նչ նոր նախագծեր են սպասվում

18:27 • 27/08

«Բնական լուսանկարներ են». Դիանա Գրիգորյանի նոր ֆոտոշարքն ու հանգիստն ԱՄՆ–ում

18:16 • 27/08

Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելը Սիրուշոյի հետ լուսանկար է հրապարակել

15:40 • 27/08

Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանն ամուսնացել են. զույգի օրիգինալ հարսանիքի բացառիկ ֆոտոշարքը

15:17 • 27/08

Ծնվել է Լանա Խաչատրյանի երկրորդ բալիկը

11:17 • 27/08

Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

06:42 • 27/08

«Պոկերի արքա» ամերիկահայ մեծահարուստ Դեն Բիլզերյանը սեփական ինքնաթիռով ժամանեց Երևան

14:40 • 25/08

Առաջին լուսանկարները «Ֆուլ հաուս 2»–ի նկարահանման հրապարակից

13:49 • 25/08

«Ամենաանկեղծ լուսանկարները մնում են իմ արխիվում». ոճը փոխած Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը

13:44 • 25/08

«Սիրելու եմ քեզ մինչև իմ վերջին շունչը». Անահիտ Սիմոնյանի սիրո խոստովանությունը Հայկոյի 45-ամյակի առթիվ

11:39 • 25/08

«Հատուկ ծրագիր ենք պատրաստել Երևանի հանդիսատեսի համար». Գարիկ Մարտիրոսյանի բացահայտումները Comedy Club–ի Հայաստան այցի մասին

18:40 • 24/08

Հանրայինի նոր հեռուստասերիալը կանդրադառնա նաև «Էլեկտրիկ Երևանին» և Թավշյա հեղափոխությանը

17:04 • 24/08

Արկածային նոր կատակերգություն՝ Ադրիանայի, Էմիլի, Արսենի, Ռաֆոյի և այլոց մասնակցությամբ

17:00 • 24/08

Մենչի նոր նախագիծը` Ամերիկայի հայ հայտնիների մասին

15:24 • 24/08

Սամվել Թադևոսյանը, Սոս Ջանիբեկյանը և այլք` Արման Նշանյանի նոր ֆիլմում

18:14 • 23/08

Սարգիս և Մանո Գրիգորյանների դուստրը կներկայանա որպես երգչուհի. Յանան և Լիդուշիկը զուգերգ են ձայնագրել