Նորա Գրիգորյանը և Ռոբերտ Հակոբյանը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում առաջադրվելու և առաջացած լարվածության մասին
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հունիսի 21-ին նշանակված է թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրությունը: Այս պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրել են ռեժիսոր Նորա Գրիգորյանը և նույն թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը: Tert.am Life-ը զրուցել է նրանց հետ, պարզել, թե ինչու է գեղարվեստական ղեկավարի նշանակման հարցը դարձել հակասությունների պատճառ և որոշակի լարվածություն առաջացրել թատրոնում:
Մեզ հետ զրույցում, Ստանսիլավսու անվան թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը՝ Նորան, ասաց, որ հոր մահից հետո որևէ հավակնություն չի ունեցել այդ պաշտոնին նշանակվելու համար, պարզապես ակտիվ աշխատել է որպես ռեժիսոր և բեմադրել տարբեր ներկայացումներ:
«Ի սկզբանե խոսակցություները գնում էին գլխավոր ռեժիսորի նշանակման մասին: Ես իմ թեկնածությունը ցանկացել եմ առաջադրել հենց այդ պաշտոնում, իսկ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում առաջադրվել եմ այն բանից հետո, երբ իմացել եմ, որ Ռոբերտ Հակոբյանը նույնպես հավակնում է այդ պաշտոնին: Նա էլ ասում է՝ իբրև ինձ խանգարելու համար է այդ քայլին գնացել: Դա ինձ համար շատ ծիծաղելի է: Երբ նա մտավ ու ասաց, որ իրենից բացի ուրիշ մարդու չի պատկերացնում այդ պաշտոնում, դա արդեն նրա ինքնասիրահարվածության աստիճանն է ցույց տալիս: Ներողություն, բայց ես իրեն չեմ տեսնում այդ պաշտոնում: Միգուցե, ես երիտասարդ եմ, բայց ունեմ կոլեկտիվի հետ աշխատելու փորձ, բազմաթիվ բեմադրություններ, և գուցե նաև գենետիկան էլ դեր ունի: Դա էլ կարելի է հաշվի առնել այն ժամանակ, երբ նա խոսում է կլանային մոտեցմամբ առաջնորդվելու մասին: Եթե հայրիկս իր կենդանության օրոք ինձ նշանակեր գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, գուցե կլանային մոտեցման մասին խոսելը տեղին լիներ: Հորս 52 տարվա ղեկավարման փորձը փնովելը, չարախոսելը այն ղեկավարի մասին, ով ընդամենը մեկ դերով նրան դարձրել է վաստակավոր դերասան, կարծում եմ, ճիշտ չէ: Նույն կերպ ես կարող եմ ասել Ռոբերտ Հակոբյանի մասին, որ նա հայտարարել է՝ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո իր աղջկան անպայման հրավիրելու է մեր թատրոն աշխատելու»,-ասաց Նորան:
Նրա խոսքով, թատրոնում այդքան էլ նորմալ մթնոլորտ չէ, թեև ներկայացումների փորձերը շարունակվում են: Նորայի կարծիքով ամեն բան կկարգավորվի միայն գեղարվեստական ղեկավարի ընտրությունից հետո: Նա ասաց, որ ընտրության սկզբունքով հարցը լուծելը Մշակույթի նախարարության հանձնարարականն է, իսկ թե ինչպիսի ընտրակարգ է լինելու, առայժմ հայտնի չէ: Դա կորոշի թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը:
«Ես հիմա թատրոն շատ քիչ եմ գնում, որովհետև չեմ ուզում ձայներ հավաքողի տպավորություն թողնել: Ես առաջարկել եմ պիես և եթե գեղարվեստական խորհուրդը հաստատի, պատրաստ եմ բոլոր դերասանների հետ աշխատել: Շատերն ինձ արդեն ասում են, որ աջակցելու են իմ թեկնածությունը: Ես ներկայացնելու եմ հստակ ծրագիր, իսկ եթե չկարողանամ իրականացնել այդ ծրագրում առկա դրույթները, պատրաստ եմ թողնել այդ պաշտոնը»,-ասաց նա:
Tert.am Life-ը թեմայի վերաբերյալ զրուցեց նաև գեղարվեստական ղեկավարի մյուս թեկնածուի՝ Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանի հետ: Վերջինս էլ նշեց՝ իր թեկնածությունն այս պաշտոնում առաջադրել է, որպեսզի այլընտրանք լինի Նորա Գրիգորյանին. «Ես ոչ թե ասել եմ, որ միակն ու անկրկնելին եմ այդ պաշտոնի համար, ինչպես շատերը գրում են, այլ պարզապես առաջադրել եմ իմ թեկնածությունը, քանի որ հասկացա՝ Նորա Գրիգորյանը միակն է, իսկ ես չեմ կարծում, որ նա կարող է զբաղվել այդ պաշտոնով»:
Նորա Գրիգորյանի թեկնածությանը դեմ լինելու հիմնական պատճառը, դերասանի խոսքով, նրա մասնագիտական որակների հետ է կապված և անձնական որևէ լարվածություն չկա:
«Մտավախությունները միայն նրա մասնագիտական պատրաստվածության տեսանկյունից են: Իմ սուբյեկտիվ կարծիքով այդ պաշտոնը չպետք է անցնի հորից աղջկան և այդ կլանային մոտեցմանը ես դեմ եմ: Ընդհանրապես բոլոր թատրոնների մասին է խոսքս,-ասաց նա և ավելացրեց, որ թատրոնում ակտիվ գործունեությունը դեռ մասնագիտական պատրաստվածոթւյան մասին չի խոսում,- բազմաիթվ ակտիվ մարդկանց եմ տեսել: Նորան մոտավորապես 10 մանկական ներկայացում է բեմադրել, բայց կարևորը քանակը չէ, այլ որակը: Ակտիվությունը ոչ ոք չի անտեսում, բոլորս էլ ակտիվ ենք թատրոնում, բայց միայն դրանով պետք չէ առաջնորդվել: Ներկայացումը չպետք է մի խաղաշրջան ապրի, հետո հանվի: Նորա Գրիգորյանից բացի ոնր ռեժիսոր թատրոն չի եկել, որ գոնե տարբերությունը զգացվի»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքը հայտարարել է, որ պատրաստվում է ընտրվելուց հետո դստերը թատրոն հրավիրել, դերասանը ասաց. « Չեմ հայտարարել նման բան: Աղջիկս Թատերական ինստիտուտի առաջին կուրսում է սովորում, դեռ շուտ է իր գալը: Բայց եթե գեղարվետսական խորհուրդն իր հավանությունը կտա, ինչու ոչ, թող կանչեն: Չե՞ն ասել, որ կնոջս էլ եմ ուզում թատրոն բերել: Կարելի է այնպիսի բաներից խոսել, որոնք ճշմարտություն են: Կնոջս չեմ բերի, ինքն իր թատրոնից չի էլ գա, իսկ աղջիկս կգա, երբ իրեն կվստահեն: Եթե կարդարացնի այդ վստահությունը՝ ինչու ոչ»,-եզրափակեց դերասանը:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից