«Հրաշքի ենք սպասում». Քրիստինա Կարապետյանի ֆոտոշարքն ու առաջին հարցազրույցը հղիության, ընտանիքի, սկեսուրի հետ հարաբերությունների մասին

16:42 • 11.06.18



EXCLUSIVE

Դերասանուհի Քրիստինա Կարապետյանն ու ռեժիսոր Կարո Նաղդալյանը սպասում են իրենց առաջնեկին։ 2017-ի հոկտեմբերին ամուսնացած զույգի ընտանիքում 2018–ի հոկտեմբերին արդեն կլսվի մանկան ճիչը։ Հղիության լուրը խնամքով թաքցրած դերասանուհին այս մասին առաջին հարցազրույցն ու ֆոտոշարքը վստահել է Tert.am Life–ին։

 

Քրիստինայի ֆոտոշարքն իրականացրինք բնության գրկում, զրույցի համար էլ նախընտրեց գնալ այգի, որտեղ կարելի է խաղաղ պայմաններում մաքուր օդ շնչել ու անկեղծ զրուցել։ Կարոն ու Քրիստինան արդեն ընտրել են փոքրիկի անունը, թեև նախընտրում են առայժմ չհրապարակել։

 

Այս ամենը մեզ համար հրաշք է

 

Դերասանուհին նոր կարգավիճակում իրեն երջանիկ է զգում։ Ասում է` այս ամեն իր և ամուսնու համար հրաշք է. «Աստված մարդուն հրաշք է պարգևում` կյանք տալով։ Երբ ապրելու ընթացքում շարունակում ես հավատալ հրաշքին, քո կյանքում սկսում են անընդհատ հրաշքներ տեղի ունենալ և կարողանում ես ինքդ կյանք պարգևել։ Սա ուղղակի աստվածային զգացողություն է, որը ոչ մի կերպ չեմ կարող բացատրել բառերով։ Հիմա հրաշքի ենք սպասում»։

 

Մեծ երջանկությունը բառերով փոքրացնել չցանկացող դերասանուհին ամուսնուն էլ առանց խոսքերի է հայտնել հղիության լուրը։ «Երբ իմացա, որ բալիկի եմ սպասում, մեր սենյակը թեմատիկ զարդարել էի փուչիկներով, կոնֆետներով։ Կարոն մտավ ներս ու միանգամից հասկացավ` ինչ եմ ասելու իրեն»,– ասաց նա։

 

 

Սեռը կարևոր չէր

 

Քանի դեռ երեխայի չես սպասում, մտքումդ հազար ու մի նախապայման ես ունենում, սեռի, արտաքին տեսքի վերաբերյալ, սակայն այս ամենը մղվում է երկրորդ պլան, երբ ունենում ես հրաշքի զգացողությունը։ Քրիստինան ասում է, որ կյանքի այս փուլն այնքան լեցուն է, որ չէր մտածում` աղջի՞կ կունենան, թե՞ տղա։ «Մենք ուղղակի շատ ուրախ էինք, որ նման բան է եղել մեր կյանքում։ Այնուամենայնիվ, մինչև սեռը ճշտելը որոշակի զգացողություններ ունեի։ Սկզբում զգացողություն ունեի, որ աղջիկ ենք ունենալու, սակայն երբ «էխո» արեցին և երեխայի նկարը տվեցին մեզ, նայեցի ու զգացի, որ տղա ենք ունենալու։ Այդ պահին հասկացա, որ այլ կերպ լինել չի կարող։ Ավելի ուշ գնացինք սեռն իմանալու, ասացին, որ, իսկապես, տղա է»,– պատմեց Քրիստինան։

 

Թեև փոքրիկի սեռն արդեն հայտնի է, մայրիկը գնումներ անել չի շտապում։ Ասում է` մեծերն ասում են չի կարելի վաղ սկսել պատրաստությունը, ինքն էլ հետևում է նրանց խորհրդին. «Մտածում եմ` մեծերը մի բան գիտեն, որ այդպես են ասում։ Բացարձակ սնահավատ չեմ, սակայն այս առումով մի քիչ խոցելի ես դառնում»։

 

 

Պատկերացնում եմ` ինչպիսին է լինելու մեր որդին

 

Որդու հետ առաջին հանդիպումը Քրիստինան հաճախ է պատկերացնում, սակայն անհամբերությունն իրեն չի խանգարում վայելել հղիության ընթացքը. «Ես հասկացել եմ, որ որքան էլ անհամբեր լինես, ամեն ինչ լինում է իր ժամանակին։ Ինձ մնում է սպասելու ընթացքում վայելել կարգավիճակս ու այս փուլից սկսել երեխայի դաստիարակությունը։ Հիմա ավելի շատ եմ դասական երաժշտություն լսում։ Կարծում եմ` այս շրջանում դա շատ կարևոր է իր զարգացման համար։ Նաև բնության գրկում եմ հաճախ լինում, իր համար խաղաղ միջավայր եմ ապահովում։ Միշտ սիրել եմ բնությունը։ Վիրտուալ կյանքի աժիոտաժի մեջ սա միակ տեղն է, որտեղ ինձ մոտ եմ զգում իմ իրական կյանքին։ Քաղաքի մեջ փորձել եմ գտնել այն տեղը, որն ավելի մոտ է վայրի բնությանը։ Բացի այս ամենը, մենք շատ ենք խոսում իր հետ, իհարկե, չեմ բացահայտի, թե ինչի մասին։ Դրանք մեր անձնական խոսակցություններն են։)»։

 

Ամուսինները հաճախ են զրուցում երեխայի ծննդից հետո իրենց կյանքի մասին։ Քրիստինան ասում է, երբեմն, մտովի հասնում են երեխային մանկապարտեզ, դպրոց տանելու փուլ, նույնիսկ, ավելի հեռու։ Մայրիկը պատկերացնում է, թե ինչպիսին է լինելու որդին։ Նույնիսկ տեսել է երազում։ «Արտաքնապես պատկերացնում եմ իրեն։ Ուզում եմ խոպոպիկներով լինի։ Երազումս տեսել եմ, որ ոսկեգույն, խուճուճ մազերով է, սակայն հասկանում եմ, որ մեր երազները մեր ենթագիտակցության, մտածմունքների արդյունք են։ Թող իր պատկերով լինի»,– ասաց նա։

 

 

Ուզում եմ իրեն արժանի ծնողներ լինենք

 

Քրիստինան կցանկանար որդու մեջ իր և ամուսնու հետաքրքիր խառնուրդը տեսնել։ Դերասանուհին ուզում է, որ որդին ամուսնուց ժառանգի ճշտապահությունն ու կարգապահությունը, իրենից`ներքին թեթևությունը։ «Ես էլ եմ կարգապահ, ճշտապահ, սակայն Կարոյի հետ ապրելուց հետո հասկացա, որ նա ինձ գերազանցում է։ Չգիտեմ` իմ թեթևությունը տղայի համար ինչքանով է լավ, սակայն լավ է, երբ մարդը ներքին թեթևություն ունի, կուզեմ ունենա այդ հատկանիշը»,– ասաց դերասանուհին, ում համար կարևոր է, որ ինքն ու ամուսինը կարողանան արժանի ծնողներ լինել իրենց որդու համար։

 

Երեխայի դաստիարակության հարցում ապագա մայրիկը  կարևորում է նրա մեջ ճիշտ արժեքներ սերմանել, որպես անհատ ձևավորելը. «Ամենակարևորը, երեխայի մեջ փոքրուց պիտի ներդնես ինքնուրույնություն, իր կարծիքն արտահայտելու ռիսկ։ Պետք է ամեն ինչ անես, որ երեխան ձևավորվի որպես անհատականություն, իր տեսանկյունն ու կարծիքն ունենա։ Ի վերջո, ինքը կարողանա ընտրել այն ճանապարհը, որով ուզում է քայլել»։

 

 

Երբ ամուսնացանք, շատ էինք ուզում երեխա ունենալ

 

Քրիստինան վստահեցնում է` հղիության ընթացքում ամուսնու հոգատարությունն ու ուշադրությունը չի փոխվել, քանի որ միշտ է այդպիսին եղել։ Ամուսնությունից հետո երեխայի ծնունդը շատ սպասված էր նրանց ընտանիքում։ Քրիստինան և Կարոն այն զույգերի թվին չեն պատկանում, որոնք ուզում են ամուսնությունից հետո նախ երկուսով վայելել կյանքը, հետո երեխա ունենալ։

 

«Մարդիկ ամուսնանում են, որպեսզի արդեն ընտանիք, երեխա ունենան։ Երկուսով կյանքն առանց ամուսնանալու էլ եք վայելում։ Մեզ մոտ, համենայն դեպս, այդպես էր։ Մենք շատ էինք ուզում երեխա ունենալ։ Կարոն շատ է սիրում երեխաներին, երեխաներն էլ իր հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեն։ Հավաքույթների ժամանակ Կարոյին կարելի է գտնել այնտեղ, որտեղ կուտակված են երեխաները։ Միշտ հավաքվում են իր շուրջը»,– պատմեց Քրիստինան։

 

Դերասանուհին նկատեց, որ հղիությունից հետո է փոխել վերաբերմունքը երեխաների հանդեպ, սկսել է բոլոր երեխաներին մայրական աչքով նայել։ Դերասանուհին երեխաների հետ շփվելու, նրանց հասկանալու փորձ ձեռք է բերել քույրիկների երեխաների միջոցով։ «3 քույր ունեմ, 3–ն էլ երեխաներ ունեն։ Իրենց պահելով, իրենց հետ խաղալով, քիչ, թե շատ, հասցրել եմ հասկանալ իրենց հոգեբանությունը։ Բացի այդ, ինձ միշտ հետաքրքրել է մարդու հոգեբանությունը, մասնագիտական գրքեր շատ եմ կարդացել։ Դա անմիջական կապ ունի իմ մասնագիտության հետ. պիտի հոգեբանություն իմանաս, որ կարողանաս քեզնից դուրս ուրիշ մարդու կերտել»,– ասաց նա։

 

 

Կարծես մամա–առյուծ լինես

 

Քրիստինայի խոսքով` իր կենսակերպը հղիությունից հետո չի փոխվել։ Հիմա էլ շարունակում է աշխատել, ակտիվ առօրյա ունենալ։ Ասում է` որդու համար էլ է օգտակար իր ակտիվությունը. «Միշտ լսել եմ, որ հղիության ընթացքում կանայք սթրեսային են լինում, հաճախ, վատ ինքնազգացողություն են ունենում, սակայն դա ինձ համար այնքան խորթ է։ Ինձ մոտ միայն դրական փոփոխություններ են եղել»։

 

Մայրական բնազդն արդեն արթնացել է Քրիստինայի մոտ։ Որևէ բան անելիս, օրինակ, բարձր տեղ կանգնելիս, նախ մտածում է` երեխային չվնասի։ «Երբ պատրաստվում ես մայր դառնալ, մի ուրիշ պաշտպանական բնազդ է արթնանում մոտդ։ Կարծես, առյուծ լինես` մամա–առյուծ, միևնույն ժամանակ, այնքան խոցելի ես դառնում։ Հիմա ամեն ինչից կարող եմ հուզվել։ Հղի կանանց հետ պետք է շատ նուրբ շփվել, քանի որ նրանք ավելի զգացմունքային են դառնում»,– նկատեց դերասանուհին։

 

 

Կյանքն ամուսնությունից հետո

 

Քրիստինան և Կարոն ամուսնությունից հետո ապրում են Կարոյի ծնողների հետ։ Առանձին ապրելու ցանկություն Քրիստինան երբեք չի ցանկացել, քանի որ սովոր է ապրել մեծ ընտանիքում։ «Ես մեծ ընտանիքում եմ մեծացել։ Ես միշտ մեծ ընտանիքում եմ ապրել, ինչն այնքան հաճելի է։ Չեմ սիրում, երբ տանը քիչ մարդ է լինում։ Թեև շատ եմ  սիրում ինքս ինձ հետ մենակ  մնալ, տանը միշտ պետք է մարդ լինի, իսկ երբ ուզում եմ ինքս ինձ հետ մենակ մնալ, դա ինձ մոտ ստացվում է»,– ասաց դերասանուհին, որը սիրում է ընտանեկան ընթրիքի կամ սուրճի սեղանի շուրջ տան անդամների հետ օրվա թոհուբոհի ու տարբեր թեմաների մասին զրույցներ ունենալը։

 

Նոր ընտանիքում Քրիստինան հասցրել է լիարժեք գտնել իրեն։ Ասում է` իր և ամուսնու միջև մեծ կապվածություն վաղուց է ձևավորվել, իսկ Կարոյի ծնողներին ընդունում է որպես իրեն հարազատ մարդկանց, ինչ–որ չափով հասցրել է նրանց հետ էլ կապվել։

 

Քրիստինան իրեն շատ զիջող մարդ չի համարում, սակայն ըստ իրավիճակի, կարող է զիջել, քանի որ միակողմանի զիջողականություն լինել չի կարող։ Դերասանուհու խոսքով` ամուսնու հետ վեճեր քիչ են ունենում։ «Տարբեր հարցերի շուրջ կարող ենք վիճել, որովհետև երկուսս էլ  անհատականություն ենք, նորմալ է, որ, երբեմն, կարծիքները բախվեն, սակայն թեժ վեճեր չենք ունենում։ Կարոն էլ է շատ թեթև մարդ։ Մենք չենք սիրում վիճել ու նեղացած մնալ։ Նույնիսկ ընկերություն անելու  ընթացքում չենք ունեցել այնպիսի վեճ, որ երկար ժամանակ նեղացած լինենք։ Վեճերը շատ մակերեսային բնույթ են կրում։ Կարծում եմ` դա տարիքով և մտածելակերպով է պայմանավորված»,– ընդգծեց նա։

 

 

Սկեսուրի հետ հարաբերությունները

 

Հարս–սկեսուր թեմայի մասին կարծրատիպը Քրիստինայի համար կոտրվել է, երբ սկսել է ապրել սկեսուրի և սկեսրայրի հետ։ «Ադապտացիայի խնդիրը, առհասարակ, կա, սակայն ինձ համար կենցաղային խնդիրներն այնքան մանր են, որ չեն խանգարում, երբ դրանց ուշադրություն չես դարձնում, դադարում են գոյություն  ունենալ։ Ես փորձում եմ այլ արժեքներով ապրել։ Մեր կյանքում կենցաղը տեղ չունի։ Իրականում ամեն ինչ շատ թեթև ու պարզ է։ Երբ  ամուսնացա, ապրեցի սկեսուրիս, սկեսրայրիս հետ, հասկացա, որ այդ հարաբերությունների մասին կարծրատիպերը միֆեր են։ Ամեն մարդ ինքն է  այդ ամենը ստեղծում իր համար։ Ինձ համար գոյություն ունեն լավ փոխհարաբերություններ, փոխադարձ հարգանք ու սեր։ Երբ ընտանիքում այդ ամենը կա, խնդիր չի լինում»,– ասաց դերասանուհին։

 

Լուսանկարները՝ Johny Core-ի

Ամալյա Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:11 • 20/10

Աննա Մանուչարյանը՝ Մավրիկի կղզում հանգստի և ստեղծագործական նորության մասին

12:41 • 20/10

«Հանկարծակիի եկա ժյուրիի որոշումից». «Ոսկե դպրոցից» Իլոնան` Costa Blanca fashion week 2018-ում մրցութային տեղ չզբաղեցնելու և պլաստիկ վիրահատության դիմելու մասին

16:15 • 19/10

«Մեքենա նվեր ստանալուց հետո անհամբեր սպասում էի՝ երբ եմ վարելու». Լիլի Սարգսյանը՝ ղեկին

14:29 • 19/10

Քիմ Քարդաշյանի կիսամերկ ֆոտոշարքը՝ իր նոր ապրանքանիշի գովազդում

13:18 • 19/10

«Լիոնի հանդիսատեսի այդչափ ջերմ ընդունելությունը փոխանցվել էր մեզ». Սիրուշոյի պարը՝ Լիոնում

12:09 • 19/10

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Մկոյի մասնակցությամբ «Գործակալ 044» ֆիլմի պրեմիերային

17:51 • 18/10

Լիլի Մորտոյի՝ հիմարիկ, սեքսուալ շիկահերի կերպարը, Զառայի նոր դերն ու տղամարդիկ՝ կանանց միջավայրում. ինչպես են անցնում «Women's Club»–ի նկարահանումները

16:24 • 18/10

Լուսինե Բադալյանի որդին սկսել է նկարահանվել հեռուստասերիալում

14:02 • 18/10

«Էս հեռավորությունից խեղդվում եմ արդեն ու կիսատ եմ». Տաթևիկ Ադումյանի գրառումը եղբոր մասին

13:17 • 18/10

Անդրանիկ Հարությունյանն ու Մերի Հովհաննիսյանը սպասում են իրենց երկրորդ երեխային

11:55 • 18/10

Մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը. ստամբուլահայությունն ու թուրք մտավորականությունը սգում են Գյուլերի մահը

17:47 • 17/10

«Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ». Յանա Դանիելյանն անկեղծանում է

16:17 • 17/10

Լեդի Գագան ամուսնանում է իր մենեջերի հետ

15:07 • 17/10

«Պետք լինի, մատուցողուհի էլ կաշխատեմ». Նաիրա Մովսիսյանը սկսել է նոր գործով զբաղվել

13:24 • 17/10

Երգիչ Էրիկն ու ընկերուհին՝ Սվետլանան, բաժանվել են

12:40 • 17/10

«Զանգեցի, որ շնորհավորեմ, էլի ծխում էիր... էլի նեռվայնացա, էլի բան չի փոխվել». Երևան վերադարձած Էմմիի շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի 64–ամյակին

18:40 • 16/10

Չհրապարակված լուսանկարներ Մարինկա Խաչատրյանի նշանդրեքից

18:09 • 16/10

Նոր լուսանկարներ Շուշաննա Թովմասյանի և Վահե Սայանի հարսանիքից

16:36 • 16/10

19-ամյա Լիդուշիկի կերպարանափոխությունն ու Սարգիս Գրիգորյանի դստեր՝ Յանայի աշխարհը նոր տեսահոլովակում

14:46 • 16/10

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն այսօր ամուսնանում են

18:53 • 15/10

«Անկախ լսարանի արձագանքից երգելու եմ». Էլեն Ասատրյանը կներկայանա որպես երգչուհի և տեսահոլովակ կունենա

16:34 • 15/10

Լիլիթ Բաբասյանի 27-ամյակի անակնկալ խնջույքն ու հուզիչ օրը

15:39 • 15/10

Երգչուհի Անուշիկ Ավագյանն 1-ին տեղն է զբաղեցրել Costa Blanca fashion week 2018 նորաձևության միջազգային մրցույթում. ֆոտոշարք

14:12 • 15/10

Արամեի և Միհրան Հարությունյանի զվարճալի լուսանկարները

13:33 • 15/10

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը սպասում են իրենց առաջնեկին

15:50 • 13/10

Ինչպես են անցել «Վիտամին» ակումբի նոր նախագծի` Women's Club–ի առաջին նկարահանումները

15:37 • 13/10

Նորոյի առաջին մենահամերգն ԱՄՆ–ում. միջոցառման հետաքրքիր դրվագները` ֆոտոշարքով

15:09 • 13/10

«Հայ փոքրիկները և 60-ից բարձր տարիքի մարդիկ կզարմացնեն հեռուստադիտողներին». պրոդյուսերը` «Մեծ փոքրիկների» նոր եթերաշրջանում սպասվող անակնկալների մասին

14:46 • 13/10

Իրինա Թովմասյանի և դստեր հանգիստը Եգիպտոսում

17:42 • 12/10

Հրապարակվել է «Орёл и решка»–ի հայաստանյան թողարկման անոնսը

17:00 • 12/10

Առաջին լուսանկարները Սարգիս Գրիգորյանի, Խորեն Լևոնյանի, Աննա Գրիգորյանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ նոր ֆիլմից

15:06 • 12/10

Շուշան Երիցյանի 26-ամյակի խնջույքը, թանկարժեք նվերն ու ամենամեծ երազանքը

12:53 • 12/10

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գալա համերգի հետաքրքիր դրվագները և Ազնավուրի մահով Մակրոնի երաժշտական անակնկալի խափանումը

18:21 • 11/10

«Շատ երկար եմ սպասել երեխայիս ծննդին». Արամ Չախոյանը՝ 45 տարեկանում հայր դառնալու և կնոջ հետ ավելի ամուր հարաբերությունների մասին

16:01 • 11/10

Սոֆի Դևոյան կրտսերի դիզայներական առաջին աշխատանքների ցուցահանդեսը

14:10 • 11/10

Զազի փորձը Հանրապետության հրապարակում. ի՞նչ է սպասվում այսօրվա համերգին և որքան է տևելու նրա ելույթը

17:47 • 10/10

«Գյումրեցիների հյուրասիրությունը սիրահարվելու հատկություն է». Ռոզի Ավետիսովայի նոր ֆոտոշարքն ու տպավորությունները Գյումրիից

16:41 • 10/10

Անի Լուպեն վնասվածք է ստացել և վիրահատվել. «Ազիզյանների» նոր եթերաշրջանում նա կլինի ձեռնափայտերով

15:51 • 10/10

Նույն քաղաքում տարբեր խնջույքներ. ինչո՞ւ են Արամեն ու Աննան առանձին խնջույքներով տոնում երգչի 36–ամյակը

14:47 • 10/10

«Հանրությունը կբացահայտի նոր Լիլի Մորտո». Women's Club նախագծի մանրամասներն ու առաջին թողարկման քաղաքական շեշտադրումը

11:31 • 10/10

Ծնվել է երգիչ Մհերի առաջնեկը

17:23 • 09/10

«Հաճույքով եմ դուրս գալու բեմ». «Ոսկե դպրոցից» Իլոնան մեկնել է Իսպանիա` մասնակցելու Costa Blanca fashion week մրցույթին

15:43 • 09/10

Մոսո Կարապետյանի նորածին որդու առաջին լուսանկարները

15:16 • 09/10

«Ամուսնուս լավագույն նվերը բնակարան ձեռք բերելն էր». Նառա Դիլանյանի ամուսնության 5–ամյակն ու նոր ֆոտոշարքը

14:04 • 09/10

«Անսպասելի զարգացումներ կլինեն». «Էլենի օրագրի» սցենարիստը` Բեն Ավետիսյանի անսպասելի մուտքի և դերերի վերադասավորման մասին

13:35 • 09/10

Իվետա Մուկուչյանի անձնական պատմությունը` «Մարգո» եռագրությունում

18:08 • 08/10

Մենչը բացահայտում է, թե ինչ պայմաններում է ապրում Մոսո Կարապետյանն ԱՄՆ–ում

15:02 • 08/10

Սարգիս և Մանո Գրիգորյանների դստեր` Յանայի, 7–ամյակի խնջույքն ու ծնողների նվերը

14:33 • 08/10

Օլգա Բուզովայի հայ անձնակազմը, Պավել Վոլյայի հայկական մոնոլոգն և այլ հետաքրքիր դրվագներ` Comedy club–ի երևանյան վերջին եթերից

13:43 • 08/10

5 տարվա դադարից հետո Վարդան Պետրոսյանն առաջին անգամ Երևանում բեմ կբարձրանա` ի հիշատակ Ազնավուրի

14:19 • 06/10

Փարիզի հայկական եկեղեցում Ազնավուրի հոգեհանգստի կարգը տրվել է նեղ շրջանակում՝ մտերիմների ներկայությամբ

13:57 • 06/10

«Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից` շվեդուհուց, շատ բան է սովորել». Արտակ Հերիքյանի հուշերն Ազնավուրի հետ հարցազրույցից

13:27 • 06/10

«Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի». Շառլ Ազնավուրի մտքերը՝ կյանքի դժվարին ուղու, սիրո և իր երգարվեստի մասին

11:22 • 06/10

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

17:50 • 05/10

«Չեմ սիրում խաբել հանդիսատեսին». Աղաս Մանուկյանի նոր սթենդ-ափ ներկայացումն ու անակնկալ հյուրը

15:00 • 05/10

Աճպարարական հետաքրքիր հնարքներով շոու` «Արմենիա TV»–ի եթերում

14:13 • 05/10

«Հայրիկիս վատառողջ լինելու պատճառով դադարեցրել էի աշխատանքները». Արևիկ Ալավերդյանի նոր ֆոտոշարքն ու սպասվող նորությունը

11:58 • 05/10

Ֆրանսիայում մեկնարկում է Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը (ուղիղ միացում)

18:39 • 04/10

Հայկ Մարությանի մասնակցությամբ նոր կատակերգությունն այսօրվանից բոլոր կինոթատրոններում է

17:28 • 04/10

«Ազիզյանների» նոր դերակատարը Գարիկ Պապոյանն է. առաջին կադրերը նկարահանումներից

14:47 • 04/10

«Այսպիսի կերպարով դեռ չեմ ներկայացել». Բեն Ավետիսյանը` «Երևիից» դուրս գալու պատճառի և «Էլենի օրագիրը 2»–ում նոր դերի մասին

12:29 • 04/10

Վարուժան Մարգարյան. «Հիասթափություններս օգտագործել եմ ավելիին հասնելու համար».

18:47 • 03/10

25 մասանոց նոր հեռուստասերիալ` Լիլի Միքայելյանի, Ռիփփիի և այլոց մասնակցությամբ

18:17 • 03/10

«Հայաստան է ժամանելու ոչ թե Սելին Դիոնը, այլ Անժելիկ Կիժոն, որը համարվում է Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոնը». Ժակը հերքում է իր հայտնած տեղեկությունը

15:20 • 03/10

Marbey–ի 30-ամյակի երեկույթն ու ամենամեծ անակնկալը

13:03 • 03/10

«Ստացա իմ երազանքների մեքենան». ընկերոջ 20 հազար դոլար արժողությամբ նվերը` մոդել Ռոմելլա Թամարյանին

15:50 • 02/10

Մերժված սրտերի լավագույն սփոփողը. Daily Mail-ի ուշագրավ անդրադարձն Ազնավուրի կյանքին

15:27 • 02/10

«Ամեն ինչ դեռ առջևում է». Մենչի 43-ամյակը՝ ԱՄՆ-ում

12:57 • 02/10

«Դու դատարկ թողեցիր քո տեղը, բայց քո թողած սերը երբեք դատարկ չի մնալու». Սելին Դիոնի ու այլ աստղերի գրառումները Շառլ Ազնավուրի մասին

11:50 • 02/10

Շառլ Ազնավուրի հրապարակած վերջին լուսանկարն ու գրառումը մահից մեկ օր առաջ

21:13 • 01/10

Բարի ճանապարհ, քեզ, իմ պաշտելի կուռք... փոքրիկ հսկա... մեծ հայ... Վարդան Պետրոսյանի հուզիչ գրառումը

18:14 • 01/10

Հայտնիների գրառումները Շառլ Ազնավուրի մասին

16:09 • 01/10

Մահացել է Շառլ Ազնավուրը

14:39 • 01/10

«Սա ամենահետաքրքիր եթերաշրջանն է լինելու». առաջին լուսանկարները «Ոսկե դպրոցի» նոր եթերաշրջանի նկարահանումներից

12:29 • 01/10

Նազենին, Ավետը, Գարիկը և այլք` Սոնա Ռուբենյանի քրոջ և Սամվել Ալեքսանյանի զարմիկի հարսանիքին

14:00 • 30/09

Հարսն ու փեսան՝ Yerevan Color Run 2018-ում. գունազարդ վազքի հետաքրքիր դրվագները

17:49 • 29/09

Ստանսիլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման աժիոտաժը. Ելենա Վարդանյանը, Լիլիա Մուկուչյանը և այլք կբոյկոտեն, եթե չանցնի իրենց միասնական թեկնածուն` Կարեն Ներսիսյանը

17:39 • 29/09

«Լուիզա Ղամբարյանի ուղևորն անակնկալ մատուցեց նրան». Taxi Battle նախագծի հետաքրքիր դրվագներն ու եթերաշրջանի ավարտին սպասվող անակնկալը

17:14 • 29/09

Կարեն Ասլանյանի հարսանեկան տեսահոլովակը

13:03 • 29/09

«ՀԱՅ ՖԵՍՏ» 16-րդ միջազգային թատերական փառատոնի բացումն ու հետաքրքիր դրվագները

11:31 • 29/09

Թաթան, Լիլի Մորտոն և Իվետա Մուկուչյանը՝ Պավել Վոլյայի և Գարիկ Մարտիրոսյանի թիրախում. Comedy Club-ի նոր թողարկումը Երևանից

18:36 • 28/09

Օլգա Բուզովայի «փեսացուն» հրաժարվել է նրանից 2 մլն ռուբլու դիմաց

18:27 • 28/09

«Դժվար է շնչել առանց քեզ, իմ Արման». Սուսաննա Պետրոսյանի գրառումը` եղբոր մահվանից հետո

17:55 • 28/09

Արմուշի որդու` Դանիի դերասանական առաջին քայլերն ԱՄՆ–ում

15:27 • 28/09

Հայկական գաթան` Գինեսի ռեկորդների գրքում. Կարապի լճում կայացած համտեսն ու միջոցառման մանրամասները

13:15 • 28/09

Խորեն Լևոնյանի, Արաքսյա Մելիքյանի և այլոց մասնակցությամբ «Սասնա ծռեր» ներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը

17:55 • 27/09

Հայտնի մայրիկները` «Մայրիկի օրագիրը» գրքի շնորհանդեսին

16:32 • 27/09

Yell Extreme Park, Սևան, Պոնչիկանոց. Орёл и решка–ի հայաստանյան նկարահանումների լուսանկարներն ու մանրամասները

15:12 • 27/09

Անատի Սաքանյանը` Մարիամ Մելիքյանին իր Ինստագրամից ջնջելու պատճառի և նրա հետ վիճելու լուրերի մասին

14:53 • 27/09

Եվա Բաղդասարյանի համարձակ ֆոտոշարքն ու դրա արձագանքները

13:27 • 27/09

Խորեն Լևոնյանը, Սարգիս Գրիգորյանը, Աննա Գրիգորյանը և այլք` գեղարվեստական նոր ֆիլմում

18:49 • 26/09

«Ազիզյանները» կունենա նոր եթերաշրջան. սիթքոմում կլինի հայտնի այլ դերասան

18:13 • 26/09

ԱՄՆ–ում լույս աշխարհ է եկել Մոսո Կարապետյանի առաջնեկը

18:07 • 26/09

Նաստյա Իվլեեվան այցելել է Հայաստան և Երևանում նկարահանել «Орёл и решка»-ի հերթական թողարկումը

17:28 • 26/09

Հայտնիների լուսանկարները Սոչիից, որտեղ պատրաստվում են հայկական մրցանակաբաշխությանը

16:30 • 26/09

Չհրապարակված լուսանկարներ «Ֆուլ հաուս 2»-ի նկարահանման հրապարակից

15:29 • 26/09

Ծնվել է Քրիստինայի և Կարոյի առաջնեկը. ծնողները հայտնել են փոքրիկի անունը

18:12 • 25/09

«Այս տարեդարձս ուզում եմ մենակության մեջ անցկացնել». Իննա Խոջամիրյանը՝ 23-ամյակին խնջույք չկազմակերպելու պատճառի և ստացած անակնկալի մասին

15:55 • 25/09

Ռազմիկ Ամյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ավրաամ Ռուսոն և այլ հայտնի արտիստներ՝ Սոչիում կայանալիք «Արմենիա TV»-ի «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը

13:06 • 25/09

Մանկական հեքիաթ ֆիլմ՝ Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի, Շուշաննա Թովմասյանի և այլոց մասնակցությամբ