Ելենա Արշակյանը` Կաննի կինոշուկայում գրանցած հաջողության և առաջացած խնդիրների մասին

18:23 • 08.06.18



Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանն ու սցենարիստ Անահիտ Մխիթարյանը մեկնել են Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում գործող կինոշուկա` ներկայացնելու «Հարճը» նախագիծը, որն իրականացնում են PANARMENIAN FILMS–ի հետ։

 

Վերադարձից հետո Ելենան Tert.am Life–ին պատմել է, թե ինչ արդյունքներ են գրանցել Կաննում և ինչ համագործակցություններ են սպասվում նախագծի շուրջ։ Կաննում նաև կազմակերպչական խնդիրներ են առաջացել, որոնց մասին ևս ռեժիսորը խոսել է։

 

«Ֆիլմը շատերի մոտ հետաքրքրություն առաջացրեց։ Սկսել ենք փոխշահավետ համագործակցություններ։ Այս պահին արդեն պայմանավորվածություն ունենք Film Asylum վրացական կինոարտադրող ընկերության հետ։ Ըստ երևույթի` Վրաստանի կինոկենտրոնը ևս կաջակցի նախագծին։ Շատ վաղուց չի եղել հայ–վրացական համատեղ արտադրանք։ Մեր վրացի գործընկերները շատ հետաքրքրված են, իրենց կողմից կա մեծ շահագրգռվածություն ներկայացնելու համատեղ նախագիծ։ Թեման` Քրիստոնեությունը երկուսիս կապող օղակ է։ Բացի այդ, ֆիլմի մի մասը նախատեսում ենք նկարահանել Վրաստանում` վրաց գործընկերների և դերասանների մասնակցությամբ։ Արդեն հաստատել ենք օպերատորի` Գորկա Գոմեսի թեկնածությունը, որն ազգությամբ իսպանացի է, սակայն աշխատում է վրացական կինոարտադրողների հետ»,– ասաց Ելենան։

 

 

Լսարանը ֆիլմը կտեսնի Ելենայի ձեռագրով։ Որպես ռեժիսոր` նա երբևէ չի աշխատել համատեղության կարգով, չի էլ պատրաստվում։ Հատկապես, այս նախագիծը իր և գաղափարի համահեղինակ Անահիտ Մխիթարյանի համար շատ կարևոր է։ Ասում է` երկար տարիներ են աշխատել նախագծի ուղղությամբ, հստակ պատկերացնում են` ինչ են  ուզում ստանալ։ «Ավելի քան 2 տարի աշխատել ենք նաև Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ։ Մի շրջան կար, երբ ամեն ուրբաթ, շաբաթ, կիրակի, ես ու Անահիտը գնում էինք Էջմիածին, նրան ներկայացնում սցենարը, լսում նրա խորհուրդները, շտկումները։ Նա լսում էր մեր կարծիքը, տալիս իր բացատրությունները։ Արդյունքում ունենք սցենար, որը մանրակրկիտ աշխատված է։ Շատ շնորհակալ եմ իրեն նման խորհրդատվության ու աջակցության համար»,– ասաց Ելենան։

 

Կաննում մի շարք խնդիրներ են առաջացել։ Նա պատմեց, որ մեկնելուց առաջ պարզվել է, որ տեխնիկական մի շարք հարցեր լուծված չեն, այդ թվում` հայկական տաղավարի, առհասարակ, հայկական պատվիրակության ներկայացվածության հարցը։ «Հայկական պատվիրականություն, որպես այդպիսին, չներկայացավ Կաննում։ Մենք շատ բաներից անտեղյակ էինք։ Իհարկե, եղել են մարդիկ, որոնք մեզ օգնել են, սակայն դա չի եղել պաշտոնական այն կազմը, որը պետք է ներկայացված լիներ Հայաստանից։ Ոչ մի տեղ չարձանագրվեց, որ Հայաստանը ներկա է եղել Կաննի կինոշուկայում։ Նաև տաղավար չունեինք։ Որքանով հասկացա` խնդիրը պատվիրակության անդամների միջև էր, սակայն չեմ կարող կոնկրետ ասել, թե ով էր դրա պատասխանատուն, ինքս էլ լավ չեմ տիրապետում ինֆորմացիային։Մեկնեցինք Կանն ոչ այդքան լավ տրամադրությամբ, որովհետև չգիտեինք` ինչ ենք անելու և ինչպես ենք կազմակերպելու մեր առօրյան այնտեղ։ Մեզ տեղյակ պահեցին, որ մեր հանդիպումները պետք է անցկացնենք ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգուելյանի տաղավարում։ Նա մեզ շատ լավ ընդունեց, իր տաղավարում ներկայացրինք նախագծերը, սակայն դա հայկական տաղավար չէր։ Մեզ պարզապես թույլ տվեցին այնտեղ կազմակերպել մեր հանդիպումները»,– պատմեց Ելենան ու հավելեց, որ դեռ Հայաստանից իրենք որոշակի աշխատանքներ էին տարել, նախագիծն ուղարկել էին կինոարտադրող մի շարք ընկերությունների, որոնց հետ պայմանավորվածության համաձայն  հանդիպումներ են ունեցել Կաննում։

 

 

Վերադարձից հետո Ելենան խոստովանում է` մեծ անորոշությամբ ու վախով էին մեկնել, թեև փորձում էին թաքցնել դա։ «Անկեղծ կլինեմ, մենք մեծ նպատակներով չէինք գնացել Կաննի կինոշուկա, սակայն պարզվում է` հնարավոր է այնտեղ  ձեռք բերել լավ գործընկերներ։ Հայտնվել էինք  մի օվկիանոսում, որտեղ լողալ չգիտեինք, սակայն պետք էր մնալ ջրի վրա։ Նույնիսկ ամենափոքրիկ տեխնիկական հարցերը լուծելու խնդիր կար։ Սա մեզ համար մեծ փորձություն էր, որն անցանք։ Վստահ եմ, որ երազանքները կատարվում են։ Մարդը պետք է հավատա իր երազանքներին, իր գործն անի սիրով և արդար»,– ասաց նա։

 

Այնտեղից ձեռնունայն չվերադառնալը Ելենան արդեն իսկ հաղթանակ է համարում. «Այն, որ մեր անփորձ տեղով վերադարձել ենք այսպիսի արդյունքներով, շատերի համար անհավատալի է։ Սակայն Աստված մեզ հետ է, որովհետև Աստված մեր նախագծում է»։ Պրոդյուսերը հայտնեց, որ այս պահին բանակցություններ են վարում նաև հնդկական կինոարտադրող ընկերության հետ. «Ինձ համար տարօրինակ ու զարմանալի էր, որ նրանք հետաքրքրված են մեր ֆիլմով։ Քանի որ դեռ բանակցությունների մեջ ենք, իրենց անունը նշել չեմ կարող»։

 

Առաջիկայում Ելենան և վրացի գործընկերները մտադիր են ֆիլմը ներկայացնել «Եվրիմաժ» հիմնադրամին ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով։ Ռեժիսորից հետաքրքրվեցինք` արդյոք ֆիլմը կնկարահանվի, եթե այլ համարտադրողնեղներ և ֆինանսավորումներ չգտնեն. «Չգիտեմ ինչ պատասխանել։ Միայն գիտեմ, որ բնավորությամբ հանձնվող չեմ։ Եթե մի բան նախաձեռնում եմ, հասցնում եմ իր ավարտին, անկախ նրանից, թե դա  ինձնից  քանի տարի կխլի։ Աստված տա, կարողանամ նկարահանել այս  նախագիծը։ Ուզում ենք ստեղծել այնպիսի ֆիլմ, որով չենք ամաչի ներկայանալ մեծ լսարանին»։

 

 

Հարցին` արդյոք մտադիր են ստեղծել ֆիլմ, որը կներկայացնեն Կաննի կինոփառատոնում, Ելենան արձագանքեց. «Ինձ համար դա շատ ամպագոռգոռ է հնչում։ Տա Աստված, նման արտադրանք ունենաք։ Ինչպես ասում են, վատն է այն զինվորը, որը չի երազում գեներալ դառնալ։ Դա շատ լավ կլինի, որովհետև մեր ֆիլմի թեման համամարդկային է` մենք խոսելու ենք այն ամենի մասին, ինչն այսօր շատ է պակասում ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհին։ Շատ բաներ, որ թելադրում է Քրիստոնեությունը, դուրս են մղվել մեր բարքերից։ Մենք հեռացել ենք ինքներս մեզնից։ Ֆիլմում փոքրիկ մեսիջ ենք դրել, որ հայեր են եղել առաջին ազգը, որը Քրիստոնեությունն ընդունել է որպես  պետական կրոն։ Չեմ ուզում ֆիլմի շեշտը դնել դրա վրա, այն իր մեջ ավելի մեծ գաղափարախոսություն է կրում, սակայն դա էլ կարևոր մեսիջ է։ Շատերը չգիտեն այս փաստը։ Երբ հանդիպումների ժամանակ ներկայացնում էինք այն, շատերի մոտ զարմանք էր առաջանում այս մասին լսելիս»,– ասաց նա։

 

«Հարճը» դեռևս չի մտել արտադրական փուլ։ Մի շարք հարցերի պատասխաններ պարզ կդառնան գործընկերների վերջնական ցանկի հաստատումից հետո։ Ելենան նախատեսում է, որ նախագծի գլխավոր հերոսին` Տրդատին կմարմնավորի Խորեն Լևոնյանը։ Նազենիկի և Երանյակի դերերում քննարկվել է Քրիստինա Կույումչյանի և Անի Երանյանի մասնակցությունը, սակայն դերակատարները վերջնական հաստատված չեն։ Համարտադրողները ևս դերասաններ կներկայացնեն ֆիլմում։ «Գուցե, սուբյեկտիվ հնչի, սակայն ըստ իս` Խորեն Լևոնյանը լավագույն դերասաններից մեկն է և՛ Հայաստանում, և՛ տարածաշրջանում։ Կարծում եմ` նա այն դերասանն է, որը պիտի մարմնավորի այս դերը։ Եթե խնդիրներ չառաջանան, Խորենը կմնա իր դերում»,– ասաց նա։

 

 

Կաննում լինելը անթաքույց երազանք է կինոյի ոլորտի ներկայացուցիչների համար։ Ելենան ևս նկատեց, որ սա իրենց համար ոչ միայն մեծ փորձառություն էր, այլև փոքրիկ երազանքի կիրականացում։ «Գուցե, շատերի համար պարզունակ մի բան ասեմ, սակայն ինձ համար փոքրիկ երազանքի պես մի բան էր գտնվել «Լյումեր» կինոթատրոնում։ Այնտեղ շատ հետաքրքիր ֆիլմի դիտման էինք, այնպիսի զգացողություններ ունեի, որոնք բառերով փոխանցելն անհնար է։ Տա Աստված` կարողանանք ոլորտն այնպես զարգացնել, որ Կանն մեկնելը ամենամյա լինի, այդ զգացողություններն ունենա յուրաքանչյուր կինոարտադրող։ Կարծում եմ` ամեն կինոարտադրող պետք է լինի Կաննում, որպեսզի հասկանա` ինչ է կատարվում կինոաշխարհում, ինչ ցանկություններ ունեն այլ կինոարտադրողները, ինչպես է զարգանում կինոն»,–  նկատեց նա։

 

Ռեժիսորից հետաքրքրվեցինք` արդյոք փորձ ձեռք բերելուց հետո մտադիր է շարունակական դարձնել Կաննի կինոշուկայում նախագծեր ներկայացնելը. «Ցանկանում եմ հաջորդ  տարի էլ գնալ այնտեղ։ Հնարավոր է` այս ֆիլմը ներկայացնենք աշխատանքների նոր  փուլում, հնարավոր է` նոր նախագիծ մշակենք։ Ամեն դեպքում արդեն փորձ ունենք ու հաջորդիվ ավելի ներկայանալի կմեկնենք, ճիշտ հանդիպումներ կունենանք։ Անգամ, եթե մենք չգնանք, շատ կուզեմ իմ անձնական փորձը փոխանցել այն մարդկանց, որոնք հաջորդ տարի կգնան Կաննի կինոշուկա»։

 

Հիշեցնենք, որ Կաննի կինոշուկային մասնակցելու համար ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել էր մրցույթ, որի մասնակից 6 կիոնախագծերից հաղթող են ճանաչվել Ելենա Արշակյանի «Հարճը», Արտյոմ Բաղդասարյանի «Իններորդ ալիք-Այվազովսկին» և Մերի Աղախանյանի «Մոռացված բնակիչները», ինչի շրջանակում էի նրանք մեկնել էին Կանն։

 

Ելենա Արշակյանի «Հարճը» նախագծի սցենարը Անահիտ Մխիթարյանը գրել է Դանիել Վարուժանի համանուն ստեղծագործության հիման վրա, որն իր հերթին հիմնված էՄովսես Խորենացու պատմությա վրա։

 

Ամալյա Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:11 • 20/10

Աննա Մանուչարյանը՝ Մավրիկի կղզում հանգստի և ստեղծագործական նորության մասին

12:41 • 20/10

«Հանկարծակիի եկա ժյուրիի որոշումից». «Ոսկե դպրոցից» Իլոնան` Costa Blanca fashion week 2018-ում մրցութային տեղ չզբաղեցնելու և պլաստիկ վիրահատության դիմելու մասին

16:15 • 19/10

«Մեքենա նվեր ստանալուց հետո անհամբեր սպասում էի՝ երբ եմ վարելու». Լիլի Սարգսյանը՝ ղեկին

14:29 • 19/10

Քիմ Քարդաշյանի կիսամերկ ֆոտոշարքը՝ իր նոր ապրանքանիշի գովազդում

13:18 • 19/10

«Լիոնի հանդիսատեսի այդչափ ջերմ ընդունելությունը փոխանցվել էր մեզ». Սիրուշոյի պարը՝ Լիոնում

12:09 • 19/10

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Մկոյի մասնակցությամբ «Գործակալ 044» ֆիլմի պրեմիերային

17:51 • 18/10

Լիլի Մորտոյի՝ հիմարիկ, սեքսուալ շիկահերի կերպարը, Զառայի նոր դերն ու տղամարդիկ՝ կանանց միջավայրում. ինչպես են անցնում «Women's Club»–ի նկարահանումները

16:24 • 18/10

Լուսինե Բադալյանի որդին սկսել է նկարահանվել հեռուստասերիալում

14:02 • 18/10

«Էս հեռավորությունից խեղդվում եմ արդեն ու կիսատ եմ». Տաթևիկ Ադումյանի գրառումը եղբոր մասին

13:17 • 18/10

Անդրանիկ Հարությունյանն ու Մերի Հովհաննիսյանը սպասում են իրենց երկրորդ երեխային

11:55 • 18/10

Մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը. ստամբուլահայությունն ու թուրք մտավորականությունը սգում են Գյուլերի մահը

17:47 • 17/10

«Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ». Յանա Դանիելյանն անկեղծանում է

16:17 • 17/10

Լեդի Գագան ամուսնանում է իր մենեջերի հետ

15:07 • 17/10

«Պետք լինի, մատուցողուհի էլ կաշխատեմ». Նաիրա Մովսիսյանը սկսել է նոր գործով զբաղվել

13:24 • 17/10

Երգիչ Էրիկն ու ընկերուհին՝ Սվետլանան, բաժանվել են

12:40 • 17/10

«Զանգեցի, որ շնորհավորեմ, էլի ծխում էիր... էլի նեռվայնացա, էլի բան չի փոխվել». Երևան վերադարձած Էմմիի շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի 64–ամյակին

18:40 • 16/10

Չհրապարակված լուսանկարներ Մարինկա Խաչատրյանի նշանդրեքից

18:09 • 16/10

Նոր լուսանկարներ Շուշաննա Թովմասյանի և Վահե Սայանի հարսանիքից

16:36 • 16/10

19-ամյա Լիդուշիկի կերպարանափոխությունն ու Սարգիս Գրիգորյանի դստեր՝ Յանայի աշխարհը նոր տեսահոլովակում

14:46 • 16/10

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն այսօր ամուսնանում են

18:53 • 15/10

«Անկախ լսարանի արձագանքից երգելու եմ». Էլեն Ասատրյանը կներկայանա որպես երգչուհի և տեսահոլովակ կունենա

16:34 • 15/10

Լիլիթ Բաբասյանի 27-ամյակի անակնկալ խնջույքն ու հուզիչ օրը

15:39 • 15/10

Երգչուհի Անուշիկ Ավագյանն 1-ին տեղն է զբաղեցրել Costa Blanca fashion week 2018 նորաձևության միջազգային մրցույթում. ֆոտոշարք

14:12 • 15/10

Արամեի և Միհրան Հարությունյանի զվարճալի լուսանկարները

13:33 • 15/10

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը սպասում են իրենց առաջնեկին

15:50 • 13/10

Ինչպես են անցել «Վիտամին» ակումբի նոր նախագծի` Women's Club–ի առաջին նկարահանումները

15:37 • 13/10

Նորոյի առաջին մենահամերգն ԱՄՆ–ում. միջոցառման հետաքրքիր դրվագները` ֆոտոշարքով

15:09 • 13/10

«Հայ փոքրիկները և 60-ից բարձր տարիքի մարդիկ կզարմացնեն հեռուստադիտողներին». պրոդյուսերը` «Մեծ փոքրիկների» նոր եթերաշրջանում սպասվող անակնկալների մասին

14:46 • 13/10

Իրինա Թովմասյանի և դստեր հանգիստը Եգիպտոսում

17:42 • 12/10

Հրապարակվել է «Орёл и решка»–ի հայաստանյան թողարկման անոնսը

17:00 • 12/10

Առաջին լուսանկարները Սարգիս Գրիգորյանի, Խորեն Լևոնյանի, Աննա Գրիգորյանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ նոր ֆիլմից

15:06 • 12/10

Շուշան Երիցյանի 26-ամյակի խնջույքը, թանկարժեք նվերն ու ամենամեծ երազանքը

12:53 • 12/10

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գալա համերգի հետաքրքիր դրվագները և Ազնավուրի մահով Մակրոնի երաժշտական անակնկալի խափանումը

18:21 • 11/10

«Շատ երկար եմ սպասել երեխայիս ծննդին». Արամ Չախոյանը՝ 45 տարեկանում հայր դառնալու և կնոջ հետ ավելի ամուր հարաբերությունների մասին

16:01 • 11/10

Սոֆի Դևոյան կրտսերի դիզայներական առաջին աշխատանքների ցուցահանդեսը

14:10 • 11/10

Զազի փորձը Հանրապետության հրապարակում. ի՞նչ է սպասվում այսօրվա համերգին և որքան է տևելու նրա ելույթը

17:47 • 10/10

«Գյումրեցիների հյուրասիրությունը սիրահարվելու հատկություն է». Ռոզի Ավետիսովայի նոր ֆոտոշարքն ու տպավորությունները Գյումրիից

16:41 • 10/10

Անի Լուպեն վնասվածք է ստացել և վիրահատվել. «Ազիզյանների» նոր եթերաշրջանում նա կլինի ձեռնափայտերով

15:51 • 10/10

Նույն քաղաքում տարբեր խնջույքներ. ինչո՞ւ են Արամեն ու Աննան առանձին խնջույքներով տոնում երգչի 36–ամյակը

14:47 • 10/10

«Հանրությունը կբացահայտի նոր Լիլի Մորտո». Women's Club նախագծի մանրամասներն ու առաջին թողարկման քաղաքական շեշտադրումը

11:31 • 10/10

Ծնվել է երգիչ Մհերի առաջնեկը

17:23 • 09/10

«Հաճույքով եմ դուրս գալու բեմ». «Ոսկե դպրոցից» Իլոնան մեկնել է Իսպանիա` մասնակցելու Costa Blanca fashion week մրցույթին

15:43 • 09/10

Մոսո Կարապետյանի նորածին որդու առաջին լուսանկարները

15:16 • 09/10

«Ամուսնուս լավագույն նվերը բնակարան ձեռք բերելն էր». Նառա Դիլանյանի ամուսնության 5–ամյակն ու նոր ֆոտոշարքը

14:04 • 09/10

«Անսպասելի զարգացումներ կլինեն». «Էլենի օրագրի» սցենարիստը` Բեն Ավետիսյանի անսպասելի մուտքի և դերերի վերադասավորման մասին

13:35 • 09/10

Իվետա Մուկուչյանի անձնական պատմությունը` «Մարգո» եռագրությունում

18:08 • 08/10

Մենչը բացահայտում է, թե ինչ պայմաններում է ապրում Մոսո Կարապետյանն ԱՄՆ–ում

15:02 • 08/10

Սարգիս և Մանո Գրիգորյանների դստեր` Յանայի, 7–ամյակի խնջույքն ու ծնողների նվերը

14:33 • 08/10

Օլգա Բուզովայի հայ անձնակազմը, Պավել Վոլյայի հայկական մոնոլոգն և այլ հետաքրքիր դրվագներ` Comedy club–ի երևանյան վերջին եթերից

13:43 • 08/10

5 տարվա դադարից հետո Վարդան Պետրոսյանն առաջին անգամ Երևանում բեմ կբարձրանա` ի հիշատակ Ազնավուրի

14:19 • 06/10

Փարիզի հայկական եկեղեցում Ազնավուրի հոգեհանգստի կարգը տրվել է նեղ շրջանակում՝ մտերիմների ներկայությամբ

13:57 • 06/10

«Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից` շվեդուհուց, շատ բան է սովորել». Արտակ Հերիքյանի հուշերն Ազնավուրի հետ հարցազրույցից

13:27 • 06/10

«Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի». Շառլ Ազնավուրի մտքերը՝ կյանքի դժվարին ուղու, սիրո և իր երգարվեստի մասին

11:22 • 06/10

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

17:50 • 05/10

«Չեմ սիրում խաբել հանդիսատեսին». Աղաս Մանուկյանի նոր սթենդ-ափ ներկայացումն ու անակնկալ հյուրը

15:00 • 05/10

Աճպարարական հետաքրքիր հնարքներով շոու` «Արմենիա TV»–ի եթերում

14:13 • 05/10

«Հայրիկիս վատառողջ լինելու պատճառով դադարեցրել էի աշխատանքները». Արևիկ Ալավերդյանի նոր ֆոտոշարքն ու սպասվող նորությունը

11:58 • 05/10

Ֆրանսիայում մեկնարկում է Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը (ուղիղ միացում)

18:39 • 04/10

Հայկ Մարությանի մասնակցությամբ նոր կատակերգությունն այսօրվանից բոլոր կինոթատրոններում է

17:28 • 04/10

«Ազիզյանների» նոր դերակատարը Գարիկ Պապոյանն է. առաջին կադրերը նկարահանումներից

14:47 • 04/10

«Այսպիսի կերպարով դեռ չեմ ներկայացել». Բեն Ավետիսյանը` «Երևիից» դուրս գալու պատճառի և «Էլենի օրագիրը 2»–ում նոր դերի մասին

12:29 • 04/10

Վարուժան Մարգարյան. «Հիասթափություններս օգտագործել եմ ավելիին հասնելու համար».

18:47 • 03/10

25 մասանոց նոր հեռուստասերիալ` Լիլի Միքայելյանի, Ռիփփիի և այլոց մասնակցությամբ

18:17 • 03/10

«Հայաստան է ժամանելու ոչ թե Սելին Դիոնը, այլ Անժելիկ Կիժոն, որը համարվում է Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոնը». Ժակը հերքում է իր հայտնած տեղեկությունը

15:20 • 03/10

Marbey–ի 30-ամյակի երեկույթն ու ամենամեծ անակնկալը

13:03 • 03/10

«Ստացա իմ երազանքների մեքենան». ընկերոջ 20 հազար դոլար արժողությամբ նվերը` մոդել Ռոմելլա Թամարյանին

15:50 • 02/10

Մերժված սրտերի լավագույն սփոփողը. Daily Mail-ի ուշագրավ անդրադարձն Ազնավուրի կյանքին

15:27 • 02/10

«Ամեն ինչ դեռ առջևում է». Մենչի 43-ամյակը՝ ԱՄՆ-ում

12:57 • 02/10

«Դու դատարկ թողեցիր քո տեղը, բայց քո թողած սերը երբեք դատարկ չի մնալու». Սելին Դիոնի ու այլ աստղերի գրառումները Շառլ Ազնավուրի մասին

11:50 • 02/10

Շառլ Ազնավուրի հրապարակած վերջին լուսանկարն ու գրառումը մահից մեկ օր առաջ

21:13 • 01/10

Բարի ճանապարհ, քեզ, իմ պաշտելի կուռք... փոքրիկ հսկա... մեծ հայ... Վարդան Պետրոսյանի հուզիչ գրառումը

18:14 • 01/10

Հայտնիների գրառումները Շառլ Ազնավուրի մասին

16:09 • 01/10

Մահացել է Շառլ Ազնավուրը

14:39 • 01/10

«Սա ամենահետաքրքիր եթերաշրջանն է լինելու». առաջին լուսանկարները «Ոսկե դպրոցի» նոր եթերաշրջանի նկարահանումներից

12:29 • 01/10

Նազենին, Ավետը, Գարիկը և այլք` Սոնա Ռուբենյանի քրոջ և Սամվել Ալեքսանյանի զարմիկի հարսանիքին

14:00 • 30/09

Հարսն ու փեսան՝ Yerevan Color Run 2018-ում. գունազարդ վազքի հետաքրքիր դրվագները

17:49 • 29/09

Ստանսիլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման աժիոտաժը. Ելենա Վարդանյանը, Լիլիա Մուկուչյանը և այլք կբոյկոտեն, եթե չանցնի իրենց միասնական թեկնածուն` Կարեն Ներսիսյանը

17:39 • 29/09

«Լուիզա Ղամբարյանի ուղևորն անակնկալ մատուցեց նրան». Taxi Battle նախագծի հետաքրքիր դրվագներն ու եթերաշրջանի ավարտին սպասվող անակնկալը

17:14 • 29/09

Կարեն Ասլանյանի հարսանեկան տեսահոլովակը

13:03 • 29/09

«ՀԱՅ ՖԵՍՏ» 16-րդ միջազգային թատերական փառատոնի բացումն ու հետաքրքիր դրվագները

11:31 • 29/09

Թաթան, Լիլի Մորտոն և Իվետա Մուկուչյանը՝ Պավել Վոլյայի և Գարիկ Մարտիրոսյանի թիրախում. Comedy Club-ի նոր թողարկումը Երևանից

18:36 • 28/09

Օլգա Բուզովայի «փեսացուն» հրաժարվել է նրանից 2 մլն ռուբլու դիմաց

18:27 • 28/09

«Դժվար է շնչել առանց քեզ, իմ Արման». Սուսաննա Պետրոսյանի գրառումը` եղբոր մահվանից հետո

17:55 • 28/09

Արմուշի որդու` Դանիի դերասանական առաջին քայլերն ԱՄՆ–ում

15:27 • 28/09

Հայկական գաթան` Գինեսի ռեկորդների գրքում. Կարապի լճում կայացած համտեսն ու միջոցառման մանրամասները

13:15 • 28/09

Խորեն Լևոնյանի, Արաքսյա Մելիքյանի և այլոց մասնակցությամբ «Սասնա ծռեր» ներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը

17:55 • 27/09

Հայտնի մայրիկները` «Մայրիկի օրագիրը» գրքի շնորհանդեսին

16:32 • 27/09

Yell Extreme Park, Սևան, Պոնչիկանոց. Орёл и решка–ի հայաստանյան նկարահանումների լուսանկարներն ու մանրամասները

15:12 • 27/09

Անատի Սաքանյանը` Մարիամ Մելիքյանին իր Ինստագրամից ջնջելու պատճառի և նրա հետ վիճելու լուրերի մասին

14:53 • 27/09

Եվա Բաղդասարյանի համարձակ ֆոտոշարքն ու դրա արձագանքները

13:27 • 27/09

Խորեն Լևոնյանը, Սարգիս Գրիգորյանը, Աննա Գրիգորյանը և այլք` գեղարվեստական նոր ֆիլմում

18:49 • 26/09

«Ազիզյանները» կունենա նոր եթերաշրջան. սիթքոմում կլինի հայտնի այլ դերասան

18:13 • 26/09

ԱՄՆ–ում լույս աշխարհ է եկել Մոսո Կարապետյանի առաջնեկը

18:07 • 26/09

Նաստյա Իվլեեվան այցելել է Հայաստան և Երևանում նկարահանել «Орёл и решка»-ի հերթական թողարկումը

17:28 • 26/09

Հայտնիների լուսանկարները Սոչիից, որտեղ պատրաստվում են հայկական մրցանակաբաշխությանը

16:30 • 26/09

Չհրապարակված լուսանկարներ «Ֆուլ հաուս 2»-ի նկարահանման հրապարակից

15:29 • 26/09

Ծնվել է Քրիստինայի և Կարոյի առաջնեկը. ծնողները հայտնել են փոքրիկի անունը

18:12 • 25/09

«Այս տարեդարձս ուզում եմ մենակության մեջ անցկացնել». Իննա Խոջամիրյանը՝ 23-ամյակին խնջույք չկազմակերպելու պատճառի և ստացած անակնկալի մասին

15:55 • 25/09

Ռազմիկ Ամյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ավրաամ Ռուսոն և այլ հայտնի արտիստներ՝ Սոչիում կայանալիք «Արմենիա TV»-ի «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը

13:06 • 25/09

Մանկական հեքիաթ ֆիլմ՝ Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի, Շուշաննա Թովմասյանի և այլոց մասնակցությամբ