«Պարտադիր չէ համբույրով ցույց տալ, որ մարդիկ իրար սիրում են». Քրիստինե Եղոյանը` «Դեպի երազանք 2»–ի և Ալեքսանդրի հետ խաղի մասին
«Դեպի երազանք» 25 մասանոց հեռուստանովելի գլխավոր հերոսուհին` Նարեն, հեռուստադիտողների կողմից սիրվեց որպես գյուղից եկած աղջիկ, որը գնում էր իր երազանքի հետևից։ Նախագծի երկրորդ եթերաշրջանում Նարեն արդեն հայտնի երգչուհի է, կայացած կին, սակայն իր ոտքերին ամուր կանգնել թույլ չի տալիս ամուսնու մահը։ Զգացմունքային պատմությամբ էլ սկսվում է «Դեպի երազանք 2»–ի պատմությունը։
Tert.am Life–ը եղել է նախագծի նկարահանման հրապարակում, լուսանկարել գլխավոր հերոսուհու դերակատար Քրիստինե Եղոյանին և զրուցել նրա հետ։ Դերասանուհու համար նույն Նարեին այլ ռակուրսից մոտենալը բավականին հետաքրքիր էր։
«Բարի, խելացի, նվիրված Նարեն իր տեսակը չի փոխել, սակայն ժամանակն իր ազդեցությունն ունեցել է նրա վրա։ Ինձ համար բավականին հետաքրքիր է նորից կերտել նրան, որովհետև բնավորությունը նույնն է, սակայն նա արդեն կյանքի ճանապարհ է անցել։ Ամուսնու կողքին եղել է հայտնի երգչուհի, հետո կորցրել է ամուսնուն, այս ամենն իր հետքն է թողել նրա վրա։ Նարեն և՛ կոտրված է, և՛ ուժեղ։ Նա հասկանում է, որ իրավունք չունի կոտրվելու, որովհետև կա իրենից ավելի կոտրված մեկը` հայրը, որը հիվանդ է։ Ինքը պետք է ուժեղ լինի, վերսկսի երգել, որպեսզի բուժի նրան»,– ասաց նա ու հավելեց, որ նոր եթերաշրջանում կներկայանա նաև ոճային որոշակի փոփոխությամբ` սկսած հագուստի ընտրությունից։
«Դեպի երազանք 2»–ում հեռուստադիտողները չեն տեսնի Կարեն Ասլանյանին։ Փոխարենն ականատես կլինեն Քրիստինեի և Ալեքսանդր Բաբասյանի հերոսների սիրո պատմությանը։ Ալեքսանդրը վստահություն է հայտնել, որ իր և Քրիստինեի սիրային զույգն ավելի է սիրվելու։
Քրիստինեն նշեց, որ նկարահանումները դեռ ընթացքի մեջ են, ինքն ու Ալեքսանդրը կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի խաղը լինի բնական, գեղեցիկ և հետաքրքիր։
«Ալեքսանդրի հետ ծանոթացել եմ այս նախագծի շրջանակում։ Մի քանի նկարահանումից հետո հասկացա, որ իր համար խնդիր չեն քննարկումները, անգամ, եթե որևէ տեսարանի մասին տարբեր կարծիքներ ունենք, կարող ենք զրուցել, հասկանալ` որն է ավելի ճիշտ։ Այդ առումով, իր հետ բավականին հեշտ է»,– ասաց դերասանուհին, որը, առհասարակ, սիրում է քննարկել տեսարանները ստեղծագործական թիմի հետ։ Ասում է` երբևէ խնդիր չի ունեցել սկզբունքորեն ասելու, որ չի նկարահանվի այս կամ այն տեսարանում։ «Քննարկում ենք, փորձում տվյալ իրավիճակում հասկանալ, թե ինչպես ներկայացնենք տեսարանը, որպեսզի և՛ դերասանի, և՛ ռեժիսորի համար ընդունելի լինի։ Խնդիր կարող էր լինել բաց տեսարանների հետ կապված, սակայն ի սկզբանե նման տեսարաններ նախատեսված չեն եղել։ Պարտադիր չէ համբույրով ցույց տալ, որ մարդիկ իրար սիրում են։ Գոյություն ունեն հայացք, դերասանական խաղ, որոնցով սերը ցույց տալու դեպքում համբուրվելու կարիք չի լինի։ Շատ դեպքերում մարդիկ կարող են համբուրվել, սակայն սեր ու նվիրվածություն ցույց չտան»,– կարծում է դերասանուհին։
Նախագիծն առանցքային էր Քրիստինեի համար, քանի որ սկիզբ դարձավ նրա երգչուհու կարիերայի համար։ Առաջին եթերաշրջանի երգերը լայն տարածում գտան, նոր եթերաշրջանում սպասվում է 2 երգի պրեմիերա, որոնց հեղինակն Արման Անտոնյանն է։ «Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի երկրորդ եթերաշրջանի երգերը ևս սիրվեն ու ճանաչում ունենան նաև ֆիլմից դուրս»,– ասաց Քրիստինեն։
«Դեպի երազանքում» և «Ֆուլ հաուսում» Քրիստինեն մարմնավորում է իրարից տրամագծորեն տարբերվող կերպարների։ «Ինձ համար շատ հետաքրքիր է իրարից բացարձակապես տարբեր կերպար մարմնավորելը։ Նախքան առաջարկ ստանալս էլ ուզում էի խաղալ դեր, որը բացարձակապես կապ չի ունենա նախորդ կերպարիս հետ։ Կերպարներս համեմատել չեմ կարող, որովհետև եզրեր չկան։ Չեմ առանձնացնի նաև ինձ ավելի հոգեհարազատը,- ասաց նա՝ չցանկանալով պատասխանել հարցին, թե որ կերպարն է իր մոտ ավելի լավ ստացվում,- Փորձում եմ բարձրաձայն գնահատական չտալ իմ աշխատանքին։ Յուրաքանչյուր հեռուստադիտող ունի իր նախապատվությունը»։
Դերասանուհին ասում է` ինքն ինքնաքննադատ է, քանի որ այդ հատկանիշն է խթանում աճին ցանկացած բնագավառում։ «Երբ մարդը մտածում է, որ ինչ–որ բան իր մոտ լավ է ստացվում, չի փորձում գտնել սխալներն ու շտկումներ անել, դադարում է լինել լավ մասնագետ։ Յուրաքանչյուրս ունենում ենք սխալներ, որոնք փնտրելիս ավելի լավ մասնագետ ենք դառնում»,– եզրափակեց նա։
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:25 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)