«Մեր շփումը երբեք չի դադարի». Մերին՝ նախկին ամուսնու` Հովոյի հետ հարաբերությունների, դստրերի դաստիարակության և կնոջ գեղեցկության մասին
Գեղեցիկ կնոջ ու հոգատար մայրիկի պարտավորությունները հավասարապես ստանձնած Մերի Մարտիրոսյանը մասնագիտության բերումով ընդգծում է նաև մյուսների գեղեցկությունը: Մինչև այսօր դիմահարդարին շատերը ճանաչում են որպես Հովհաննես Ազոյանի նախկին կնոջ: Զույգն ամուսնալուծված են 2016 թվականից, սակայն իրենց շփումը չի դադարում: Մերին ասում է՝ իրենց պարագայում այլ տարբերակ չէր էլ կարող լինել:
Tert.am Life-ը Մերիի հետ զրուցել է դստրերի ու նախկին ամուսնու հետ հարաբերությունների, կանացի գրավչության, երջանիկ լինելու նախապայմանների մասին:
Դիմահարդարը համոզված է, որ կնոջ գեղեցկությունը նրա ներքին հանգստության ու երջանիկ լինելու մեջ է: Նա գիտի՝ նույնիսկ մասնագիտական հնարքները չեն փրկի կնոջ դեմքը, երբ նա հոգնած է, հիասթափված, վատ տրամադրության մեջ. «Երբ կինը սիրված է, սիրում է, բավարարված է ու ներդաշնակ ինքն իր հետ, դա արտացոլվում է նրա դեմքին։ Միայն այդ դեպքում է նա դառնում կատարյալ գեղեցիկ»:
Հայտնի ասացվածքի համաձայն` կոշկակարն առանց կոշիկի է մնում, Մերիի դեպքում սա մասամբ գործում է, թեև իր իսկ ցանկությամբ: Առօրյայում դիմահարդարվել նա չի սիրում։ «Շատերն ինձ ճանաչում են որպես չշպարվող դիմահարդարի: Ես իսկապես չեմ սիրում շպարվել առօրյայում: Հիմա ավելի շատ շեշտը դնում եմ դեմքիս խնամքի վրա, որպեսզի պահպանեմ բնական գեղեցկությունս: Երբ որևէ առիթի եմ մասնակցում, շպարվում եմ և բոլորի զարմանքը հարուցում, ինչը հաճելի է»,- ասաց նա:
Մերիի խոսքով` իր արտաքին տեսքում կտրուկ փոփոխությունների հաճախ չի դիմում: Առաջին այդպիսի փոփոխությունը, թերևս, շիկահերից սևահեր անցումն է եղել: 10 տարի շարունակ նա եղել է շիկահեր, ինչը դեռ դպրոցական տարիների մեծ ցանկությունն էր, բայց ամուսնությունից հետո վերադարձել է վարսերի՝ սև, բնական երանգին:
«Դա Հովոյի պահանջը չէր, պարզապես, ինձ մոտ նման ցանկություն առաջացավ: Ինքն ինձ ընտրել էր շիկահեր ու սիրում էր ինձ այդպիսին, սև գույնին վերադարձն իմ նախընտրությունն էր»,- ասաց նա:
Մերին չի հերքում, գուցե, կինն իր արտաքնի հետ կապված կտրուկ փոփոխությունների գնում է սթրեսը հաղթահարելու նպատակով, բայց ասում է` նման անձնական օրինակ չի ունեցել. «Ինձ մոտ նման բան չի եղել, գուցե, ես շատ սթրեսային կյանք չեմ ունեցել, դրա համար:) Հակառակը՝ ինձ մոտ փոփոխությունները կարող են լինել բարձր տրամադրությամբ պայմանավորված»:
Բարձր տրամադրությունը Մերիի դեպքում, կարող է ապահովել նաև ուշադրության կենտրոնում լինելն ու հաճոյախոսություններ ստանալը: Եղանակից հետո դա նրա տրամադրության վրա ազդող կարևոր գործոն է: «Չեմ հավատա, որ որևէ կին ասի, թե ուշադրության կենտրոնում լինելը դուր չի գալիս իրեն: Իհարկե, խոսքը կիսամերկ կամ մերկ փողոց դուրս գալու և ուշադրություն գրավելու մասին չէ, այլ հաճելի ու չափի մեջ ներկայանալի լինելու: Կարծում եմ՝ աչքի ընկնող կանանց շարքին եմ դասվում: Իմ տրամադրությունը կարող են բարձրացնել ու ինձ ինքնավստահություն հաղորդել թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց կողմից արված հաճոյախոսությունները»,- նկատեց նա:
Գեղեցիկ կնոջ պատասխանատու կոչումը Մերին տանում է հոգատար մայրիկի առաքելությանը հավասար: Երկու աղջիկների մայրիկը փաստում է՝ դստրերն իրեն չեն հասցնում կարոտել: 10-ամյա Կարինան և 5-ամյա Վիկտորյան, Մերիի խոսքով, չափազանց ինքնուրույն ու կազմակերպված են, բայց տարիքային տարբերությունը ենթադրում է առանձին խնամք նրանցից յուրաքանչյուրին:
«Շատերն ասում են, որ ես «էներջայզեր» եմ, որովհետև ես հասցնում եմ ամեն ինչ: Նույնիսկ հումոր են անում, ասում են՝ դու ամեն ինչ վազելով ես անում, իրականում, այդպես էլ կա: Իմ 24 ժամը, իրոք, լարված է և վազքի մեջ, արդյունքում ես հասցնում եմ ամեն ինչ: Երբեմն, գիշերը, երբ բոլոր գործերս ավարտին հասցրած պառկում եմ, մտածում եմ՝ Աստված ինչքան ուժ է տվել ինձ, որ կարողանամ այս ամենն անել»,-ասաց Մերին։
Տանը Մերին 2 ընկերուհի ունի։ Նրա խոսքով` դստրերի հետ ավելի շատ ընկերներ են, հաճախ են անկեղծ զրույցներ ունենում: Չնայած այս հանգամանքին, Մերին իրեն խիստ մայրիկների շարքին է դասում. «Սիրում եմ խստությունը: Երկուսին էլ ասում եմ «ոչ», իհարկե, խոսքը խելամիտ «ոչ»-ի մասին է: Կան կարևոր արժեքները, որոնք թե՛ ես, թե՛ հայրիկը փորձում ենք հնարավորինս սերմանել իրենց մեջ։ Դրանք են` խելացի, լսող լինելն է, չստելը, չգողանալը և այսպես շարունակ»:
Մերին նշեց, որ երեխաների խնամքի հոգսը Հովոն իր հետ չի կիսում: Նրան ավելի շատ բաժին է հասել երեխաների դաստիարակության և ժամանցային կողմն ապահովելը։ «Քանի որ մեր հայրիկը շատ զբաղված է իր մասնագիտությամբ, ես չեմ կարող երեխաների խնամքի հոգսը լիովին թողնել իր վրա: Հովոն այն հայրիկներից չէ, ով տեղյակ է երեխաների խնամքին առնչվող բոլոր հարցերից, բայց ինքն իր մեծի խոսքն ունի, դաստիարակության հարցերում էլ է միջամտում, ապահովում է երեխաների ժամանցը: Մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, որ այդպես ճիշտ է»,– ասաց նա։
Մերիի խոսքով` աղջիկները հայրիկից գենետիկորեն ժառանգել են արտիստիզմն ու դերասանական տաղանդը, որը երկուսի մոտ էլ վառ արտահայտված է. «Իհարկե, դեռ շատ փոքրիկ են, կմեծանան, կորոշեն այդ մասնագիտությունն են ընտրում, թե ոչ: Ես էլ, Հովիկն էլ այդ հարցում իրենց չենք ճնշի: Մեզնից հասնում է նրանց լավ ուսման տալ, քանի որ ես դա շատ եմ կարևորում»:
Մերին նկատեց, որ թեև ինքն ու Հովոն ամուսնալուծված են, դա որևէ կերպ չի ազդել իրենց շփման վրա։ «Շփումը երբևէ չի էլ դադարի, քանի որ մենք երկու աղջիկ ունենք: Մեր պարագայում այլ կերպ չէր էլ կարող լինել: Թշնամությունը բացառաված է մեր դեպքում,-ասաց նա և ավելացրեց, որ անձնական կյանքը վերադասավորելու մասին այս պահին չի մտածում, բայց չի էլ բացառում այդ հեռանկարը։ –Սա այն դեպքն է, որ երբեք չպետք է ասես` երբեք: Այսինքն, ոչ կարող եմ ասել երբեք չեմ դասավորի կյանքս, ոչ էլ հակառակը: Առայժմ որևէ նորություն չկա իմ կյանքում: Իմ բալիկներով եմ զբաղված: Փորձում եմ ավելի շատ իրենց դաստիարակությամբ զբաղվել, քան իմ անձնականով, որովհետև իրենց հետ ես ինձ շատ երջանիկ եմ զգում»,-եզրափակեց Մերին:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)