Գոհար Հարությունյան. «Ամուսինս ինձ ապահովել է թագուհուն արժանի կյանքով»

15:12 • 06.06.18



 

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանի կյանքը գլխիվայր շրջվեց, երբ 1998–ին` 18 տարեկանում ստացավ իր առաջին տիտղոսը։

 

Տիտղոսին հասնելու ճանապարհը Գոհարի համար հեշտ չի եղել, Հայաստանի ազգային գեղեցկության մրցույթին նա մասնակցել էր նաև 1997–ին, սակայն զբաղեցրել է երկրորդ տեղը` առաջին պատվավոր տեղը զիջելով Անգելինա Բաբաջանյանին։ Համառ աղջնակը, սակայն, որոշել է, որ պետք է դառնա Հայաստանի առաջին գեղեցկուհին ու հաջորդ տարի ևս մասնակցել է մրցույթին։

 

1998—ի հունիսին Գոհարը հասավ բաղձալի երազանքին և արդեն 20 տարի է` գեղեցկուհու տիտղոսն իրեն ուղեկցում է ամենուր, շատ դեպքերում էլ` ճանապարհ հարթում։  Tert.am Life–ը Գոհարի հետ հետաքրքիր զրույց է ունեցել Գեղեցկուհու 20–ամյա պատմության մասին։

 

 

Բարձրանալու միայն մի աստիճան ունեի, ռիսկը մեծ էր

 

1997–ին «Միսս Հայաստան» մրցույթում հաղթանակը զիջելով Անգելինա Բաբաջանյանին և զբաղեցնելով երկրորդ տեղը, Գոհարը ոչ թե ընկճվել է, այլ հասկացել, որ պայքարելու տեղ ունի և  մասնակցության հայտ ներկայացրել 1998–ի ազգային մրցույթին։ Մտավախություններն ու ռիսկը մեծ էին, սակայն նա ուներ նպատակ, որին հասնելու համար պետք է ռիսկի դիմեր։

 

«Ես գիտակցված էի գնում այդ քայլին։ Հասկանում էի, որ ես միայն մի աստիճան ունեմ բարձրանալու և դա շատ ռիսկային էր։ Առհասարակ, մասնակցությունն արդեն իսկ շատ բան է փոխում քո կյանքում, շատ լավ տպավորություններ, հիշողություններ ես ունենում, ավելի ես գեղեցկանում, սկսում ես  աշխատել քեզ վրա, կենսափորձ ես ձեռք բերում, սակայն ես մասնակցել էի «Միսս տուրիզմ», «Միսս աշխարհի ուսանողուհի» մրցույթներին, որոնք իրենց դասակարգով ավելի ցածր էին, քան, օրինակ, «Միսս Եվրոպան»։ Վերջինին կարող էր մասնակցել միայն ազգային մրցույթի առաջին մրցանակակիրը։ Անգամ, երկրորդ տեղն ինձ համար մեծ հաղթանակ էր, բայց ես ուզում էի, որ այդ հեքիաթը շարունակվի, ուզում էի ճամփորդել, հասկանում էի, որ պայքարելու տեղ ունեմ։ Իրականում, մրցույթների մասնակցելը, ինչ–որ առումով, դառնում է մոլուցք։ Իմ և բոլոր թագադրված ընկերուհիներիս օրինակով կարող եմ ասել, որ այլևս դուրս չես գալիս մրցութային կյանքից, ապրում ես դրանով»,– ասաց Գոհարը, ում դեպքում ռիսկն արդարացված էր։ 1 տարի անց նրա երազանքն իրականացավ։

 

 

Կյանքս ամբողջությամբ փոխվեց, հայտնվեցի հեքիաթում

 

«Չէի պատկերացնում, որ տիտղոսն այսքան կփոխի իմ կյանքի ուղին։ Տիտղոսը ստանալուց հետո մտքովս ինչ անցնում էր, որի մասին չէի էլ կարող երազել, հաջորդ օրն իրականանում էր։ Կարծես հայտնված լինեի հեքիաթում, որտեղ իմ ամեն ցանկություն կարող էր իրականանալ։ Հաղթանակի պահից իմ կյանքը շատ փոխվեց։ Սկսվեցին ճամփորդություններ, նոր շփումներ, հնարավորություններ, որոնք լայնացրին աշխարհայացքս։ Ունեցա ևս 2 հաղթանակ, առաջինը «Միսս ԱՊՀ»–ն էր, որն արդեն երկրի հաղթանակն էր։ Հետո մեկնեցի Միացյալ  Նահանգներ, որտեղ ինձ առաջարկեցին ընդունվել քոլեջ, հետո համալսարան։ Սկսած ուսումից, ամուսնությունից, նվերներից, ամեն ինչ փոխվեց, բարձրացրի կյանքիս կենսամակարդակը»,– ասաց Գոհարը, որն իր կրթությունը ստացել է Կալիֆորնիայի պետական պոլիտեխնիկ համալսարանի միջազգային մարքեթինգի բաժնում։

 

Հաղթանակից հետո առաջին, ամենաբարդ փորձությունը մամուլի ներկայացուցիչների հետ շփումն էր. «Սկզբնական փուլում շատ դժվար էի հաղորդակցվում մամուլի հետ, բոլորը հարցեր էին տալիս, ինչն ինձ համար նոր երևույթ էր։ 18 տարեկանում խոսքի, մտքի առումով լիարժեք պատրաստ չէի։ Դպրոցում մեզ չեն պատրաստում բանավոր խոսքի, չունենք լավ խոսելու հմտություն։ Կարծում եմ` ուսումնական հաստատություններում պիտի ավելի մեծ ուշադրութուն դարձնեն դրան։ Ես գիտակցում էի, որ պետք է օրինակելի լինեմ, սկսեցի զարգացնել պահվածքս, խոսքս, արտաքին տեսքս։ Միաժամանակ, չեմ կարող ասել, թե պատրաստ չէի տիտղոսին։ Հետ եմ նայում ու զարմանում` ինչպես եմ լուծել մի շարք խնդիրներ, դուրս եկել տարբեր իրավիճակներից»։

 

Գոհարը հիշում է մայրիկի տխուր հայացքը, երբ իրեն թագադրում էին։ Պարզվում է` նա էլ իր մտավախություններն ուներ. «Հետո հարցրեցի, թե ինչու էր այդքան տխուր, պետք է ուրախանար ինձ համար, մայրս ասաց` հասկացա, որ այդ պահից էլ իմը չես»։

 

 

Գայթակղությունները մեծ էին, բայց տիտղոսն ինձ չի փչացրել

 

Գոհարը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել իր կոչմանն ու ամեն տեղ չի ներկայացել։ Ասում է` պետք է բարձր պահել հանրային մարդու, Գեղեցկուհու անունը։ Միաժամանակ շեշտում է, դա չէր նշանակում, թե մեծամտացել է, ուղղակի փորձել է բարձր պահել տիտղոսը։

 

18 տարեկանում Գեղեցկուհու տիտղոսակիր դարձած Գոհարը հպարտանում է, որ կոչումն իրեն չի փոխել, «աստղայինը չի տարել»։ «Ինձ շատերն էին ասում, որ մեծամիտ չեմ։ Մեր մրցույթի կազմակերպիչ Արա Երնջակյանը, անգամ, ասում էր` Գոհար ջան, քեզ մի քիչ ծանր պահիր։ Ես շատ անմիջական էի, ու կարծում եմ` հասարակության կողմից սիրվել եմ իմ անկեղծության ու համեստության համար։ Ուրախ եմ, որ տիտղոսն ինձ չի փչացել։ Թեև 18 տարեկան էի, արդեն պատրաստ էի հանրային կյանքի։ Հիմա հետ եմ նայում ու զարմանում` որքան խոհեմ եմ եղել և ճիշտ լուծումներ տվել որոշ հարցերի։ Ինձ  անհնար էր գայթակղել որևէ բանով։ Ես շատ ավանդապաշտ էի, բարձր եմ դասել բարոյական արժեքները,– ասաց Գոհարն ու պարզաբանեց, որ հայր չունենալն իրեն ստիպել է ավելի զգոն լինել,–  Միգուցե, ինձ մոտ բարդույթ էր առաջացել, որովհետև բոլորն ասում էին`գեղեցիկ աղջիկ է, հայր չունի, ինչ պիտի լինի։ Այդ ամենից լարված` միշտ շատ ավելի ուշադիր եմ եղել, այդ տարիքում շատ ավելի հասուն եմ դատել։ Ինչ խոսք, գայթակղությունները մեծ էին։ Այդ տարիներին նույնիսկ  հեռախոսը կարող էր գայթակղություն լինել, սակայն ես միշտ ճիշտ որոշումներ եմ կայացրել ու մնացել բարձունքում»։

 

 

Ֆինանսական խնդիրներ

 

Գոհարը ժպիտով է հիշում, թե ինչպես էր պատրաստվում մրցույթին, որին ներկայանալու համար համապատասխան հագուստներ, դիմահարդարում ու վարսահարդարում անելու համար ֆինանսական միջոցներ չկային։

 

«Մրցույթի համար ինքս էի շպարվել, վարսահարդարում արել։ Մազերս «բիգուդիով» փաթաթել էի ու ամբողջ գիշեր չէի քնել, որպեսզի «լոքոնները» գեղեցիկ լինեն։ Հագուստս էլ մայրիկս էր կարել։ Այն ժամանակ չկային հագուստի մոդելավորողներ, որոնց կարելի էր դիմել, մեր ունեցած կտորների թելադրանքով ինչ–որ բան էինք մոգոնում, կարում։ Այս դեպքում կարևոր էր, թե ինչպես կմատուցես քեզ։ Հայաստանի մրցույթում ինձ պես աղջիկներ շատ կային։ Բոլորս հավասարաչափ հնարավորություններ ունեինք, եթե այդպես չլիներ, գուցե, նեղվեի։ Մեկ այլ հարց էր միջազգային մրցույթների մասնակցելը։ Երբ տեսնում էի, որ այլ երկրների ներկայացուցիչները սիրուն հագնված են, ամեն շորիկի հետ մի կոշիկ ունեն, իսկ մենք չէինք էլ տեսել նման կոշիկներ, նեղվում էի, ընկճվում։ Նման իրավիճակում ոչ միայն ես էի հայտնվում, այլև մեր մյուս մասնակիցները` Անգելինան, Կարինեն, որոնք այդ տարիներին մասնակցում էին մրցույթներին։ Հիմա մենք ամեն ինչով ապահովում ենք մասնակցին։ Բացի այդ, ժամանակակից հնարավորություններն էլ են շատ մեծ, կարող ես, օրինակ, դասընթացների գնալ ու սովորել ճիշտ դիմահարդարվել»։

 

 

Ամուսինս թագուհուն վայել կյանք ապահովեց ինձ համար

 

Գոհարն ամուսնացել է տիտղոսակիր դառնալուց 9 տարի հետո, ամուսնությունից և երկու երեխա ունենալուց հետո մասնակցել է «Միսիս Գլոբ 2009» մրցույթին և հաղթել։ Թեև ոլորտի հանդեպ մի շարք կարծրատիպեր կան, Գոհարն ասում է` Գեղեցկուհու կոչումն ազդել է նաև անձնական կյանքի վրա։

 

 «Ամուսնուս բազմիցս հարցրել եմ` քեզ  համար չափորոշի՞չ էր իմ` տիտղոսակիր լինելը։ Ասում է` ենթագիտակցորեն դա ազդում է մարդու վրա։ Իրականում, իմ չափանիշները նույնպես փոխվել էին։ Ես սկսեցի ավելի բարձր գնահատել ինձ, երկրպագուների քանակը շատ էր, ընտրությունը` մեծ։ Իմ հեքիաթը շարունակվեց նաև անձնական կյանքում։ Մինչև այսօր ամուսինս ինձ թագուհու պես է պահում։ Շատ նրբանկատ է ու ինձ համար ապահովել է թագուհուն արժանի կյանք»– եզրափակեց Գոհարը։

 

Ամալյա Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

11:55 • 18/10

Մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը. ստամբուլահայությունն ու թուրք մտավորականությունը սգում են Գյուլերի մահը

17:47 • 17/10

«Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ». Յանա Դանիելյանն անկեղծանում է

16:17 • 17/10

Լեդի Գագան ամուսնանում է իր մենեջերի հետ

15:07 • 17/10

«Պետք լինի, մատուցողուհի էլ կաշխատեմ». Նաիրա Մովսիսյանը սկսել է նոր գործով զբաղվել

13:24 • 17/10

Երգիչ Էրիկն ու ընկերուհին՝ Սվետլանան, բաժանվել են

12:40 • 17/10

«Զանգեցի, որ շնորհավորեմ, էլի ծխում էիր... էլի նեռվայնացա, էլի բան չի փոխվել». Երևան վերադարձած Էմմիի շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի 64–ամյակին

18:40 • 16/10

Չհրապարակված լուսանկարներ Մարինկա Խաչատրյանի նշանդրեքից

18:09 • 16/10

Նոր լուսանկարներ Շուշաննա Թովմասյանի և Վահե Սայանի հարսանիքից

16:36 • 16/10

19-ամյա Լիդուշիկի կերպարանափոխությունն ու Սարգիս Գրիգորյանի դստեր՝ Յանայի աշխարհը նոր տեսահոլովակում

14:46 • 16/10

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն այսօր ամուսնանում են

18:53 • 15/10

«Անկախ լսարանի արձագանքից երգելու եմ». Էլեն Ասատրյանը կներկայանա որպես երգչուհի և տեսահոլովակ կունենա

16:34 • 15/10

Լիլիթ Բաբասյանի 27-ամյակի անակնկալ խնջույքն ու հուզիչ օրը

15:39 • 15/10

Երգչուհի Անուշիկ Ավագյանն 1-ին տեղն է զբաղեցրել Costa Blanca fashion week 2018 նորաձևության միջազգային մրցույթում. ֆոտոշարք

14:12 • 15/10

Արամեի և Միհրան Հարությունյանի զվարճալի լուսանկարները

13:33 • 15/10

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը սպասում են իրենց առաջնեկին

15:50 • 13/10

Ինչպես են անցել «Վիտամին» ակումբի նոր նախագծի` Women's Club–ի առաջին նկարահանումները

15:37 • 13/10

Նորոյի առաջին մենահամերգն ԱՄՆ–ում. միջոցառման հետաքրքիր դրվագները` ֆոտոշարքով

15:09 • 13/10

«Հայ փոքրիկները և 60-ից բարձր տարիքի մարդիկ կզարմացնեն հեռուստադիտողներին». պրոդյուսերը` «Մեծ փոքրիկների» նոր եթերաշրջանում սպասվող անակնկալների մասին

14:46 • 13/10

Իրինա Թովմասյանի և դստեր հանգիստը Եգիպտոսում

17:42 • 12/10

Հրապարակվել է «Орёл и решка»–ի հայաստանյան թողարկման անոնսը

17:00 • 12/10

Առաջին լուսանկարները Սարգիս Գրիգորյանի, Խորեն Լևոնյանի, Աննա Գրիգորյանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ նոր ֆիլմից

15:06 • 12/10

Շուշան Երիցյանի 26-ամյակի խնջույքը, թանկարժեք նվերն ու ամենամեծ երազանքը

12:53 • 12/10

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գալա համերգի հետաքրքիր դրվագները և Ազնավուրի մահով Մակրոնի երաժշտական անակնկալի խափանումը

18:21 • 11/10

«Շատ երկար եմ սպասել երեխայիս ծննդին». Արամ Չախոյանը՝ 45 տարեկանում հայր դառնալու և կնոջ հետ ավելի ամուր հարաբերությունների մասին

16:01 • 11/10

Սոֆի Դևոյան կրտսերի դիզայներական առաջին աշխատանքների ցուցահանդեսը

14:10 • 11/10

Զազի փորձը Հանրապետության հրապարակում. ի՞նչ է սպասվում այսօրվա համերգին և որքան է տևելու նրա ելույթը

17:47 • 10/10

«Գյումրեցիների հյուրասիրությունը սիրահարվելու հատկություն է». Ռոզի Ավետիսովայի նոր ֆոտոշարքն ու տպավորությունները Գյումրիից

16:41 • 10/10

Անի Լուպեն վնասվածք է ստացել և վիրահատվել. «Ազիզյանների» նոր եթերաշրջանում նա կլինի ձեռնափայտերով

15:51 • 10/10

Նույն քաղաքում տարբեր խնջույքներ. ինչո՞ւ են Արամեն ու Աննան առանձին խնջույքներով տոնում երգչի 36–ամյակը

14:47 • 10/10

«Հանրությունը կբացահայտի նոր Լիլի Մորտո». Women's Club նախագծի մանրամասներն ու առաջին թողարկման քաղաքական շեշտադրումը

11:31 • 10/10

Ծնվել է երգիչ Մհերի առաջնեկը

17:23 • 09/10

«Հաճույքով եմ դուրս գալու բեմ». «Ոսկե դպրոցից» Իլոնան մեկնել է Իսպանիա` մասնակցելու Costa Blanca fashion week մրցույթին

15:43 • 09/10

Մոսո Կարապետյանի նորածին որդու առաջին լուսանկարները

15:16 • 09/10

«Ամուսնուս լավագույն նվերը բնակարան ձեռք բերելն էր». Նառա Դիլանյանի ամուսնության 5–ամյակն ու նոր ֆոտոշարքը

14:04 • 09/10

«Անսպասելի զարգացումներ կլինեն». «Էլենի օրագրի» սցենարիստը` Բեն Ավետիսյանի անսպասելի մուտքի և դերերի վերադասավորման մասին

13:35 • 09/10

Իվետա Մուկուչյանի անձնական պատմությունը` «Մարգո» եռագրությունում

18:08 • 08/10

Մենչը բացահայտում է, թե ինչ պայմաններում է ապրում Մոսո Կարապետյանն ԱՄՆ–ում

15:02 • 08/10

Սարգիս և Մանո Գրիգորյանների դստեր` Յանայի, 7–ամյակի խնջույքն ու ծնողների նվերը

14:33 • 08/10

Օլգա Բուզովայի հայ անձնակազմը, Պավել Վոլյայի հայկական մոնոլոգն և այլ հետաքրքիր դրվագներ` Comedy club–ի երևանյան վերջին եթերից

13:43 • 08/10

5 տարվա դադարից հետո Վարդան Պետրոսյանն առաջին անգամ Երևանում բեմ կբարձրանա` ի հիշատակ Ազնավուրի

14:19 • 06/10

Փարիզի հայկական եկեղեցում Ազնավուրի հոգեհանգստի կարգը տրվել է նեղ շրջանակում՝ մտերիմների ներկայությամբ

13:57 • 06/10

«Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից` շվեդուհուց, շատ բան է սովորել». Արտակ Հերիքյանի հուշերն Ազնավուրի հետ հարցազրույցից

13:27 • 06/10

«Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի». Շառլ Ազնավուրի մտքերը՝ կյանքի դժվարին ուղու, սիրո և իր երգարվեստի մասին

11:22 • 06/10

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

17:50 • 05/10

«Չեմ սիրում խաբել հանդիսատեսին». Աղաս Մանուկյանի նոր սթենդ-ափ ներկայացումն ու անակնկալ հյուրը

15:00 • 05/10

Աճպարարական հետաքրքիր հնարքներով շոու` «Արմենիա TV»–ի եթերում

14:13 • 05/10

«Հայրիկիս վատառողջ լինելու պատճառով դադարեցրել էի աշխատանքները». Արևիկ Ալավերդյանի նոր ֆոտոշարքն ու սպասվող նորությունը

11:58 • 05/10

Ֆրանսիայում մեկնարկում է Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը (ուղիղ միացում)

18:39 • 04/10

Հայկ Մարությանի մասնակցությամբ նոր կատակերգությունն այսօրվանից բոլոր կինոթատրոններում է

17:28 • 04/10

«Ազիզյանների» նոր դերակատարը Գարիկ Պապոյանն է. առաջին կադրերը նկարահանումներից

14:47 • 04/10

«Այսպիսի կերպարով դեռ չեմ ներկայացել». Բեն Ավետիսյանը` «Երևիից» դուրս գալու պատճառի և «Էլենի օրագիրը 2»–ում նոր դերի մասին

12:29 • 04/10

Վարուժան Մարգարյան. «Հիասթափություններս օգտագործել եմ ավելիին հասնելու համար».

18:47 • 03/10

25 մասանոց նոր հեռուստասերիալ` Լիլի Միքայելյանի, Ռիփփիի և այլոց մասնակցությամբ

18:17 • 03/10

«Հայաստան է ժամանելու ոչ թե Սելին Դիոնը, այլ Անժելիկ Կիժոն, որը համարվում է Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոնը». Ժակը հերքում է իր հայտնած տեղեկությունը

15:20 • 03/10

Marbey–ի 30-ամյակի երեկույթն ու ամենամեծ անակնկալը

13:03 • 03/10

«Ստացա իմ երազանքների մեքենան». ընկերոջ 20 հազար դոլար արժողությամբ նվերը` մոդել Ռոմելլա Թամարյանին

15:50 • 02/10

Մերժված սրտերի լավագույն սփոփողը. Daily Mail-ի ուշագրավ անդրադարձն Ազնավուրի կյանքին

15:27 • 02/10

«Ամեն ինչ դեռ առջևում է». Մենչի 43-ամյակը՝ ԱՄՆ-ում

12:57 • 02/10

«Դու դատարկ թողեցիր քո տեղը, բայց քո թողած սերը երբեք դատարկ չի մնալու». Սելին Դիոնի ու այլ աստղերի գրառումները Շառլ Ազնավուրի մասին

11:50 • 02/10

Շառլ Ազնավուրի հրապարակած վերջին լուսանկարն ու գրառումը մահից մեկ օր առաջ

21:13 • 01/10

Բարի ճանապարհ, քեզ, իմ պաշտելի կուռք... փոքրիկ հսկա... մեծ հայ... Վարդան Պետրոսյանի հուզիչ գրառումը

18:14 • 01/10

Հայտնիների գրառումները Շառլ Ազնավուրի մասին

16:09 • 01/10

Մահացել է Շառլ Ազնավուրը

14:39 • 01/10

«Սա ամենահետաքրքիր եթերաշրջանն է լինելու». առաջին լուսանկարները «Ոսկե դպրոցի» նոր եթերաշրջանի նկարահանումներից

12:29 • 01/10

Նազենին, Ավետը, Գարիկը և այլք` Սոնա Ռուբենյանի քրոջ և Սամվել Ալեքսանյանի զարմիկի հարսանիքին

14:00 • 30/09

Հարսն ու փեսան՝ Yerevan Color Run 2018-ում. գունազարդ վազքի հետաքրքիր դրվագները

17:49 • 29/09

Ստանսիլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման աժիոտաժը. Ելենա Վարդանյանը, Լիլիա Մուկուչյանը և այլք կբոյկոտեն, եթե չանցնի իրենց միասնական թեկնածուն` Կարեն Ներսիսյանը

17:39 • 29/09

«Լուիզա Ղամբարյանի ուղևորն անակնկալ մատուցեց նրան». Taxi Battle նախագծի հետաքրքիր դրվագներն ու եթերաշրջանի ավարտին սպասվող անակնկալը

17:14 • 29/09

Կարեն Ասլանյանի հարսանեկան տեսահոլովակը

13:03 • 29/09

«ՀԱՅ ՖԵՍՏ» 16-րդ միջազգային թատերական փառատոնի բացումն ու հետաքրքիր դրվագները

11:31 • 29/09

Թաթան, Լիլի Մորտոն և Իվետա Մուկուչյանը՝ Պավել Վոլյայի և Գարիկ Մարտիրոսյանի թիրախում. Comedy Club-ի նոր թողարկումը Երևանից

18:36 • 28/09

Օլգա Բուզովայի «փեսացուն» հրաժարվել է նրանից 2 մլն ռուբլու դիմաց

18:27 • 28/09

«Դժվար է շնչել առանց քեզ, իմ Արման». Սուսաննա Պետրոսյանի գրառումը` եղբոր մահվանից հետո

17:55 • 28/09

Արմուշի որդու` Դանիի դերասանական առաջին քայլերն ԱՄՆ–ում

15:27 • 28/09

Հայկական գաթան` Գինեսի ռեկորդների գրքում. Կարապի լճում կայացած համտեսն ու միջոցառման մանրամասները

13:15 • 28/09

Խորեն Լևոնյանի, Արաքսյա Մելիքյանի և այլոց մասնակցությամբ «Սասնա ծռեր» ներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը

17:55 • 27/09

Հայտնի մայրիկները` «Մայրիկի օրագիրը» գրքի շնորհանդեսին

16:32 • 27/09

Yell Extreme Park, Սևան, Պոնչիկանոց. Орёл и решка–ի հայաստանյան նկարահանումների լուսանկարներն ու մանրամասները

15:12 • 27/09

Անատի Սաքանյանը` Մարիամ Մելիքյանին իր Ինստագրամից ջնջելու պատճառի և նրա հետ վիճելու լուրերի մասին

14:53 • 27/09

Եվա Բաղդասարյանի համարձակ ֆոտոշարքն ու դրա արձագանքները

13:27 • 27/09

Խորեն Լևոնյանը, Սարգիս Գրիգորյանը, Աննա Գրիգորյանը և այլք` գեղարվեստական նոր ֆիլմում

18:49 • 26/09

«Ազիզյանները» կունենա նոր եթերաշրջան. սիթքոմում կլինի հայտնի այլ դերասան

18:13 • 26/09

ԱՄՆ–ում լույս աշխարհ է եկել Մոսո Կարապետյանի առաջնեկը

18:07 • 26/09

Նաստյա Իվլեեվան այցելել է Հայաստան և Երևանում նկարահանել «Орёл и решка»-ի հերթական թողարկումը

17:28 • 26/09

Հայտնիների լուսանկարները Սոչիից, որտեղ պատրաստվում են հայկական մրցանակաբաշխությանը

16:30 • 26/09

Չհրապարակված լուսանկարներ «Ֆուլ հաուս 2»-ի նկարահանման հրապարակից

15:29 • 26/09

Ծնվել է Քրիստինայի և Կարոյի առաջնեկը. ծնողները հայտնել են փոքրիկի անունը

18:12 • 25/09

«Այս տարեդարձս ուզում եմ մենակության մեջ անցկացնել». Իննա Խոջամիրյանը՝ 23-ամյակին խնջույք չկազմակերպելու պատճառի և ստացած անակնկալի մասին

15:55 • 25/09

Ռազմիկ Ամյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ավրաամ Ռուսոն և այլ հայտնի արտիստներ՝ Սոչիում կայանալիք «Արմենիա TV»-ի «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը

13:06 • 25/09

Մանկական հեքիաթ ֆիլմ՝ Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի, Շուշաննա Թովմասյանի և այլոց մասնակցությամբ

18:37 • 24/09

System of a Down խմբի անդամ Շավո Օդաջյանն ու Սիրուշոն հանդես կգան համատեղ աշխատանքով

15:56 • 24/09

Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դստեր տարեդարձի խնջույքն ու անակնկալ նվերները

13:39 • 24/09

Մարջան Ավետիսյանը անձնական կյանքում նորություն ունի. դերասանուհին սիրելիի հետ լուսանկար է հրապարակել

13:00 • 24/09

Դելոյի որդու՝ Նարեկ-Քրիստոյի 2-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը

20:40 • 22/09

«Մանկական Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը կներկայանացնի L.E.V.O.N-ը

17:50 • 22/09

Սոնա Ռուբենյանի հանգիստը Վենեցիայում

17:37 • 22/09

«Մինչև լուսաբաց նշեցինք ծնունդս». Միհրան Ծառուկյանի 31-ամյակի անակնկալը

15:03 • 22/09

Comedy Club-ի ելույթը Երևանում. առաջին եթերն արդեն հասանելի է

12:08 • 22/09

Սոնան, Արամեն, Սոֆին, Էրիկը և այլ հայտնիներ՝ ՀՀ անկախության 27-ամյակի տոնական համերգին

18:48 • 21/09

Տոնական տրամադրություն Երևանում. ՀՀ անկախության 27-ամյակի միջոցառումները` ֆոտոշարքով