«Ես ու Քրիստինան ավելի լավ սիրային զույգ կլինենք, քան Քրիստինան և Կարենն էին». Ալեքսանդր Բաբասյանը` «Դեպի երազանք 2»–ում նկարահանվելու մասին
Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ նկարահանվում է «Դեպի երազանք 2» 25 մասանոց հեռտուստանովել, որը Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կլինի օգոստոսի 1–ից։ Tert.am Life–ը եղել է հեռուստանովելի նկարահանման հրապարակում և զրուցել դերասանների հետ։
Ալեքսանդր Բաբասյանը մարմնավորում է հեռուստանովելի գլխավոր հերոսին։ Տևական ժամանակ էկրաններին բացասական հերոսով ներկայացած դերասանն այս անգամ «կինոյի բարի տղան» է։
«Որոշել էի «Կայարան» հեռուստանովելի ավարտից հետո դադար վերցնել, քանի որ 2 տարի նկարահանվելուց հետո դերասանին հանգիստ է պետք, սակայն նկարահանման վերջին օրը Մենչից ստացա այս առաջարկ, որը շատ լավն էր։ Նախ` կերպարն էր լավը, բացասական հերոս խաղալուց հետո կարևոր է բարի, արդար մարդու մարմնավորելը, երկրորդ` 25 մասանոց նախագիծ էր, երկարատև նախագծում խաղալ, միանշանակ, կհրաժարվեի»,– ասաց դերասանը։
Կերպարից կերպար անցումը, ըստ Ալեքսանդրի, դժվարությամբ է ստացվում։ «Բարդ է մեկուկես տարի կերտել մի կերպար, 2 օր հետո ներկայանալ իր հակապատեր դերով։ Ռեժիսոր Կարեն Ամյանին խնդրել եմ ամեն տեսարանից առաջ ինձ հիշեցնել, որ ես այլևս Առնոյի դերում չեմ,– նշեց Ալեքսանդրը, ով նոր դերի համար փոխել է սանրվածքը և սափրվել։ –Կարծում եմ` դա պրոֆեսիոնալ մոտեցում է։ Մազերի երկարությունը կամ միրուքն այնքան արժեք չունեն, որ դերասանը չհրաժարվի դրանից նոր կերպարի համար։ Ես կարևորում եմ դերից դեր անցման ժամանակ նաև ոճային փոփոխություններ անելը։ Ունենք դերասաններ, որոնք անընդհատ նույն արտաքինով են, նույն կերպ են խաղում։ Ես շատ եմ աշխատում այդ ուղղությամբ, քանի որ կզայրանամ, եթե տեսնեմ մի կերպարի մեջ եմ մնացել»։
Ալեքսանդրի խոսքով` նկարահանող նոր խմբի հետ արագ է ընկերացել, թեև 2-3 մարդու էր ճանաչում. «Մի քանի նկարահանման օրն ինձ բավական էր բոլորի հետ մտերմանալու համար։ Նախ` տեսակս է այդպիսին, երկրորդ` նկարահանման խմբի անդամները, իսկապես, շատ լավ ու պրոֆեսիոնալ մարդիկ են»։
Դերասանը կարևորում է հատկապես խաղընկերների, սցենարիստի և ռեժիսորի հետ լավ հարաբերությունները։ Ասում է` միջամտում է նրանց աշխատանքին, քանի որ պետք է կերպարը պետք է դուր գա իրեն։
Դերասանների միջև կապը, երբեմն, միանգամից չի ստացվում։ Ալեքսանդրը նման փորձ ունեցել է դերասանուհի Մերի Հակոբյանի հետ, որի հետ «Դեպի վայրէջք» հեռուստանովելում աստիճանաբար մտերմացան ու սկսեցին խաղալ սիրային զույգի։ Քրիստինայի հետ սիրային տեսարանների նկարահանմանը դերասանը դեռ չի հասել, սակայն վստահ է` ամեն ինչ լավ է ստացվելու, շատ ավելի լավ, քան Քրիստինայի և Կարեն Ասլանյանի միջև է ստացվել «Դեպի երազանք 1»–ում։
«Դերասանների` իրար զգալը պրոֆեսիոնալիզմով պայմանավորված չէ, բայց պետք է փակ դաշտով դերասան չլինես, քանի որ մոնոլոգ չես ներկայացնում։ Կարևոր է էմոցիա տալ և ստանալ։ Որքան էլ լավ խաղաս տեսարանը, եթե խաղընկերոջդ քեզ էմոցիա չտա, չես զգա։ Ես և Քրիստինան դեռ քիչ տեսարաններ ենք ունեցել, սակայն կարծում եմ` հաջողելու ենք։ Երբ մենք ֆոտոշարք էինք անցնում պոստերի համար, հասկացա, որ մեր կապը ստացվում է։ Ես, իհարկե, նայել եմ առաջին հեռուստանովելը, չեմ կարող իմ տեսանկյունից գովեստի խոսքեր ասել, վստահ եմ, որ մեզ մոտ ավելի լավ կստացվի, որովհետև Քրիստինան ունի այն ունակությունները, որ կարողանա լավ դերասանի հետ լավ խաղալ»,– ասաց Ալեքսանդրը։
Հստակեցմանը` Կարենը լավ դերասան չէ՞ր, արձագանքեց. «Ես սիրային զույգի մասին եմ խոսում։ Ես նայել եմ մի քանի սերիա։ Ես և Քրիստինան ավելի լավ կներկայանանք` որպես սիրային զույգ։ Եթե ես ինչ–որ բանում վստահ չլինեմ, չեմ անի։ Կարենն իմ մանկության շատ լավ ընկերն է։ Երևի, 5 տարեկանից ճանաչում ենք իրար։ Իր մարդկային որակների մասին միայն գովեստի խոսքեր կարող եմ ասել։ Ինչ վերաբերում է Կարեն–Քրիստինա սիրային զույգին, եթե հաջորդը ես պիտի խաղամ, բնականաբար, ցանկություն ունեմ և ամեն ինչ անելու եմ, որ անկախ ընկերական հարաբերություններից` ինձ մոտ ավելի լավ ստացվի։ Իմ մարդկային տեսակն այնպիսին է, որ եթե ինչ–որ բան անում եմ, պետք է լավ լինեմ, երկրորդը կամ երրորդը լինելու դեպքում, պարզապես, չեմ անի դա։ Ես աշխատելու եմ, որ նախորդ զույգից չէ, բոլորից լավ զույգի խաղանք։ Վստահ եմ, որ իմ ու Քրիստինեի տեսարանները լավ են լինելու»։
Դերասանը հայտնեց, որ համբույրի տեսարան չի լինելու։ Ասում է` նման տեսարանում նկարահանվել համաձայնում է միայն այն դեպքում, եթե ինքնանպատակ չէ և պրոֆեսիոնալ փայլ կտա տեսարանին։ «Եթե պարզապես համբույր է, ոչ մի սցենարիստ, ոչ մի ռեժիսոր չի կարող ինձ ստիպել համբուրվել,– ասաց նա ու նկատեց, որ նման տեսարաններ խաղալիս բացարձակ ոչինչ չի զգում,– դա նույնն է, ինչ ձեռք բռնելն ու աչքերի մեջ նայելը»։
Ալեքսանդրը նկատեց, որ խաղընկերների հետ զրույցներ է ունենում նաև մինչև նկարահանումները, որպեսզի տեսարաններն ավելի լավ ստացվեն։
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ