Իրինա Հարությունյան. «Հասկացա սխալս ու այլևս նման բան չեմ անի որդուս հանդեպ»
Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Tert.am Life–ն այս առիթով զրուցել է դերասանուհի Իրինա Հարությունյանի հետ։ Վերջինս 2 որդի ունի` ավագը շուտով կբոլորի 16 տարին, կրտսերը երկուսուկես տարեկան է։ Դերասանուհին փաստում է` երեխաների պաշտպանության հարցում մայրական բնազդը շատ ուժեղ է։
«Երեխայի պաշտպանությունը սկսվում է չծնված ժամանակից։ Իմ օրինակով կարող եմ ասել, որ հղի կանայք անկախ իրենցից միշտ գրկում են փորը, ինչը նշանակում է, որ ենթագիտակցորեն սկսում են պաշտպանել իրենց երեխաներին։ Դա շարունակվում է ամբողջ կյանքում` անկախ նրանից, թե երեխան քանի տարեկան է,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ նույն ուժով փորձում է պաշտպանել և՛ 16–ամյա, և՛ 2–ամյա որդուն։ –Իհարկե, պաշտպանություն ասվածը յուրաքանչյուրի դեպքում մի դրսևորում է ունենում։ Օրինակ, փոքրիկս հիմա շատ ակտիվ է, նաև ֆիզիկապես եմ պաշտպանում իրեն, ավագ որդիս նման պաշտպանության կարիք չունի, սակայն իր դեպքում էլ այլ պաշտպանություն է առաջ գալիս։ Ծնողներն իրենց երեխային պաշտպանում են ամեն ինչից, որպեսզի երբևէ խնդիր չունենա։ Ես ինձ էլ եմ երեխա համարում։ Փառք Աստծո, մայրս կողքիս է և հարկ եղած դեպքում զգում եմ այդ ծնողական պաշտպանությունը»։
Դերասանուհին կարևորում է, որ երեխաները մեծանան առողջ մթնոլորտով ընտանիքում, պաշտպանված լինեն առաջին հերթին ընտանիքում, միաժամանակ, հետևում է, որ երեխաները պաշտպանված լինեն նաև հասարակության մեջ։
Հայկական ընտանիքներում, երբեմն, կիրառվում է ձեռքի ուժ, Իրինան խոստովանում է, մեկ–երկու անգամ ինքն էլ է դիմել թեթև ապտակի օգնությանը, հետո գիտակցել է սխալը։ «Ավագ որդիս հիմա անցումային փուլում է, որոշակի բարդություններ կան, սակայն խոսքը շատ ավելի ազդեցիկ է։ Չեմ թաքցնի, մեկ-երկու անգամ փորձել եմ թեթև ինչ–որ ուժ կիրառել, սակայն հասկացել եմ, որ շատ սխալ եմ։ Այդպես ես կընկնեմ երեխայիս աչքից։ Դրանով ոչ թե հարգանք ես ձեռք բերում, այլ կորցնում։ Մեր ընտանիքում ուժ ընդհանրապես չի կիրառվում։ Ինքս էլ իմ ծնողից չեմ տեսել նման բան։ Խոսքի ուժը շատ ավելի ազդեցիկ է, իսկ ձեռքի ուժ կիրառում են այն մարդիկ, ովքեր խոսքով չեն կարողանում իրենց ասելիքը տեղ հասցնել։ Կարող ես զայրանալ, բայց ձեռքի ուժ չկիրառել։ Ես էլ, ամուսինս էլ դեմ ենք դրան»,– ասաց նա։
Իրինան չթաքցրեց, որ ինքն ու ամուսինը, երբեմն, տարաձայնություններ են ունենում երեխաների դաստիարակության հարցում, ամուսինն ավելի զիջող է։ Խիստ ծնողի դերը ստանձնել է Իրինան։ «Ամուսինս քիչ է տանը լինում, ուզում է վայելել երեխաների հետ անցկացվելիք ժամանակը։ Կիրակի օրերն ամբողջությամբ ընտանիքին է նվիրում, սակայն մյուս օրերին վաղ առավոտյան գնում է աշխատանքի, ուշ երեկոյան վերադառնում, ասում է` մի ասա, որ ջղայնանամ երեխաների վրա։ Շատ լավ է լեզու գտնում երեխաների հետ։ Ինձ դուր է գալիս, որ ամուսինս և՛ փոքրիկի հետ է լեզու գտնում, և՛ մեծի` չնայած նրանց հետ շփվելու չափանիշները շատ տարբեր են»։
Դերասանուհին նկատեց, որ խստության վերաբերյալ տարաձայնություն ունենում է նաև իր մայրիկի հետ, քանի որ նա, որպես տատիկ, ավելի փափուկ է երեխաների հանդեպ։ «Առավել ևս, հիմա, երբ տղաս հասունացման շրջանում է, կարող է ինչ–որ սխալ թույլ տալ։ Տղաս անընդհատ պայքարում է, որ իրեն մեծի տեղ դնեն, սակայն մեզ համար երեխա է մնում, ինչը դժվարություններ է առաջացնում»,– ասաց Իրինան։
Նա խոստովանեց, որ ավագ որդին ավելի շատ ընկերություն է անում հայրիկի հետ։ Այս փաստը, Իրինային խանդի տեղիք է տվել, հետո հասկացել է, որ դրանում բացասական ոչինչ չկա, ավելին,սկսել է ինքն էլ առավել ընկերաբար մոտենալ որդուն։ «Տղայիս և ամուսնուս ընկերությունն ավելի վաղ է սկսվել։ Հատկապես, սկզբնական շրջանում, երբ նոր էր սկսվում հասունացման շրջանը, իրենք ավելի մտերիմ էին, բնականաբար, ահավոր խանդում էի, պայքարում։ Հետո հասկացա, որ ես կին եմ, որդիս ինձ որպես մայր է ընկալում, իսկ հորը, որպես տղամարդ։ Փառք Աստծո, այդ փուլն անցավ ինձ մոտ։ Հիմա ես էլ եմ սկսել երեխայի հետ անցնել ավելի ընկերական հարաբերությունների, տղաս սկսել է ինձ էլ ընդունել որպես ընկեր, ինչը շատ կարևոր է։ Միաժամանակ, չի մոռանում զգոն լինել, քանի որ ընկերական հարաբերությունները հասակակիցների և ծնողների հետ տարբեր երևույթներ են։ Ամեն դեպքում կա մի սահման, որը չպետք է անցնի»,– ասաց նա։
Իրինան նկատեց, որ կրտսեր որդու դեպքում ճիշտ հակառակն է։ Նա ավելի շատ իր հետ է կապված. «Նա ինձ հետ շատ ժամանակ է անցկացնում և ավելի կապված է։ Նույնիսկ, երբ հայրիկի հետ գնում են զբոսանքի, ինձնից դժվարությամբ է բաժանվում։ Ամուսինս նյարդայնանում է, ասում եմ, ոչինչ, դիմացիր:) Մենք հավասարապես բաժանել ենք երեխաներին»։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի